Ծնվել է Խնձորուտ գյուղում (այժմ՝ Վանաձոր քաղաքի շրջագծում)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Լենինականի «Մանածագործ» և «Բանվոր» թերթերի խմբագրություններում։ Եղել է Հայաստանի գրողների միության Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ Լենինականի թատրոնը բեմադրել է նրա «Ղուկաս Ղուկասյան», «արտակարգ լիազոր», «Բուք» դրամաները։ Անդրանիկ Հովսեփյանի «Սիրտը» վեպը լույս է տեսել ռուսերեն (1952)։ Մահացել է Երևանում[2]։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 579)։