Jump to content

Անգելիկի Խաձիմիխալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգելիկի Խաձիմիխալի
հուն․՝ Αγγελική Χατζημιχάλη
Ծնվել է1895[1][2]
Պլակա, 1st District of Athens, Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան
Մահացել էմարտի 4, 1965(1965-03-04)[3]
Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունպատմաբան, նկարչուհի և բանահավաք
Տիրապետում է լեզուներինհունարեն
Ամուսին(ներ)Platon Hacimihalis?
ՀայրAlexios Kolyvas?
Ստորագրություն
Изображение автографа
 Angeliki Chadzimichali Վիքիպահեստում
Հուշատախտակ այն տան պատին, որտեղ ապրել է Անգելիկի Խաձիմիխալին
Աթենքի Պլակա թաղամասում գտնվող տունը, որտեղ ապրել է Անգելիկի Խաձիմիխալին (ներկայումս ժողովրդական ստեղծագործության թանգարան է)

Անգելիկի Խաձիմիխալի (հուն․՝ Αγγελική Χατζημιχάλη1895[1][2], Պլակա, 1st District of Athens, Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան - մարտի 4, 1965(1965-03-04)[3], Աթենք, Հունաստան), հույն կին պատմաբան, նկարչուհի, բանահյուսագետ[4]։ 1959 թվականին արժանացել է Պուրֆինա մրցանակի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգելիկին մասնագիտացել է բյուզանդական կերպարվեստի պատմության ու արդի հունական բանահյուսագիտության մեջ և երիտասարդ հասակից որոշել է նվիրվել հունական ժողովրդական արվեստի հավաքման, ուսումնասիրման ու պահպանման գործին։ 1927 թվականին հրատարակել է իր առաջին աշխատությունը, որ Սկիրոսի մասին էր։ Այնուհետև ուսումնասիրություններ է կատարել Հռոդոսում, Անաֆիում, հունական Մակեդոնիայում, Էպիրուսում և այդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա գրել հոդվածներ ու մենագրություններ։

Նա համագործակցել է Նիկոս Կազանձակիսի, Անգելոս Սիկելիանոսի, Կոստիս Պալամասի հետ։ 1927 թվականն նրանք կազմակերպել են Դելֆյան առաջին փառատոնը[5][6], որից հետո Անգելիկիի նախաձեռնությամբ հունական բանահյուսության ցուցահանդես է բացվել Փարիզում։ 1928 թվականին նրա ջանքերով Սալոնիկի միջազգային տոնավաճառում ներկայացվել է հունական ժողովրդական արվեստը։ 1930 թվականին կազմակերպվել է Դելֆյան երկրորդ փառատոնը։ 1937 թվականին ստեղծվել է հույն ժողովրդական վարպետների համադաշնությունը, դրանից մեկ տարի անց Աթենքի Հունական տանն սկսել է գործել առաջին նախասիրական դպրոցը, որտեղ սովորողները տիրապետել են հունական ժողովրդական արհեստների։ 1957 թվականին ժողովրդական վարպետների ընկերակցությունը ստացել է պետական կազմակերպության կարգավիճակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. ««Απέθανε χτες η Αγγελική Χατζημιχάλη»». Ελευθερία. efimeris.nlg.gr. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Αγγελική Χατζημιχάλη: η μάνα της Eλληνικής λαογραφίας». web.archive.org. 2016 թ․ մարտի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  6. ««Ήρχισαν από χθες αι εορταί των Δελφών»». Σκριπ. efimeris.nlg.gr. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «.:BiblioNet : Σαρακατσάνοι / Χατζημιχάλη, Αγγελική, 1895-1965». www.biblionet.gr. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգելիկի Խաձիմիխալի» հոդվածին։