Jump to content

Անատոլի Լյադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Կոնստանտինովիչ Լյադով
Բնօրինակ անունռուս.՝ Анатолий Константинович Лядов
Ծնվել էմայիսի 11, 1855(1855-05-11)[1][2]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Երկիր Ռուսական կայսրություն[4]
Մահացել էօգոստոսի 28, 1914(1914-08-28)[1][2] (59 տարեկան)
Բորովիչի, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդասական կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ազգագրագետ, համալսարանի դասախոս, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և բանահավաք
Գործիքներդաշնամուր[5] և ջութակ[5]
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
 Anatoly Lyadov Վիքիպահեստում

Անատոլի Կոնստանտինովիչ Լյադով (մայիսի 11, 1855(1855-05-11)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - օգոստոսի 28, 1914(1914-08-28)[1][2], Բորովիչի, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ։ 1878 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (դասատուն Ա. Ռիմսկի Կորսակով), դասավանդել է կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1886 թվականից), միաժամանակ (1884 թվականից)՝ երգեցիկ կապելլայում։ Աշակերտներից են՝ Մյասկովսկի, Ս. Ս. Պրոկոֆև, Մ. Ֆ. Գնեսին, Բ. Վ. Ասաֆև և ուրիշներ։ 1880-1890-ական թվականներին հանդես է եկել որպես դիրիժոր։ Մանրանվագների վարպետ է։ Գրել է դաշնամուրային երկեր (պրելյուդներ, էտյուդներ, արաբեսկներ, «Երաժշտական ծխախոտատուփ» շարքը են), ժողովրդական տեքստերով մանկական երգեր (3 տետր), մշակել 200-ից ավելի ժողովրդական երգեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Լյադով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 640