Այզեք Դենիելսոն
Այզեք Դենիելսոն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1997 (27 տարեկան) Գյոթեբորգ |
Երկիր | Շվեդիա |
Մասնագիտություն | երգիչ և երգերի հեղինակ |
Կայք | isakdanielson.com |
Այզեք Դենիելսոն (անգլ.՝ Isac Danielson; օգոստոսի 27, 1997, Գյոթեբորգ), շվեդ երգիչ և երգերի հեղինակ։ Նա առավել հայտնի է իր «Broken» երգով և «Yours» (2018) և «Remember to Remember Me» (2020)։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այզեքը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 27-ին։ Նա երկու ավագ քույր ունի։ Դենիելսոնի ընտանիքը ապրել է Գյոթեբորգի հարավում գտնվող Հովաս համայնքում։ Նրա հայրը՝ Մանս Դենիելսոնը, Mat սննդային ընկերության հիմնադիրներից մեկն է[1]։ 2008-ից 2010 թվականներին նրա ընտանիքն ապրում էր Լոնդոնում, որտեղ Այզեքը հաճախել է Կատարողական արվեստի Tring Park դպրոցը, որտեղ նա սովորել է թատերական և երգեցողական արվեստները։ Այզեքն ասել է այդ ժամանակների մասին․ «Ես սովորել եմ դասական երգել և օգտագործել ստոծանին։ Իմ ձայնը զարգացել է, և ես սկսել եմ ավելի լավ երգել»[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012․ Իքս Ֆաքտոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիելսոնի ճեղքումը տեղի է ունեցել 2012 թվականին, երբ նա հաջող ելույթ է ունեցել Շվեդիայի Իքս Ֆաքտորին և զբաղեցրել երրորդ հորիզոնականը[2]։
Շվեդիայի Իքս Ֆաքտորի ելույթներ և արդյունքներ (2012) | |||
---|---|---|---|
Դրվագ | Երգ | Արդյունք | |
Կենդանի շոու 1։ Թոփ-12 | Somebody That I Used to Know | Անվտանգ | |
Կենդանի շոու 2։ Թոփ-11 | Keep On Walking | Անվտանգ | |
Կենդանի շոու 3։ Թոփ-10 | You're Beautiful | Անվտանգ | |
Կենդանի շոու 4։ Թոփ-9 | Skyfall | Անվտանգ | |
Կենդանի շոու 5։ Թոփ-8 | Dancing On My Own/Från och med Du | Անվտանգ | |
Կենդանի շոու 6։ Թոփ-7 | Silhouettes | Անվտանգ | |
Կենդանի շոու 7։ Թոփ-6 | Feeling Good | Ներքևի երկու | |
I Was Here | Պահվել է | ||
Կենդանի շոու 8։ Թոփ-5 | Ordinary People | Անվտանգ | |
9 to 5 | |||
Կենդանի շոու 9։ Թոփ-4 (Կիսաեզրափակիչ) | Skyfall | Ներքևի երկու | |
Viva la Vida | |||
Read All About It, Pt. III | Պահվել է | ||
Կենդանի շոու 10։ Թոփ-3 (Եզրափակիչ) | Titanium | Դուրս է մնացել 3-րդ հորիզոնականից | |
Life is a Rollercoaster (Ռոնան Քիթինգի հետ) |
2013-2017․ Կարիերայի սկիզբ և մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի դեկտեմբերին Դենիելսոնը տեղադրել է իր «Long Live This Love» դեբյուտային սինգլը ՅուԹյուբում մինչև դրա պաշտոնական թողարկումը 2014 թվականին TEN Music Group-ի կողմից[3]։
2015 թվականի հունվաին Դենիելսոնը թողարկել է «Falling Into You»-ն՝ 2015 թվականի մարտին թողարկված իր դեբյուտային «Volume One» մինի ալբոմի առաջնային սինգլը[4]։ Մինի ալբոմը դրական գնահատականներ է ստացել մի շարք կայքերի և քննադատների կողմից[5]։
2016 թվականի հոկտեմբերին Դենիելսոնը թողարկել է իր երկրորդը մինի ալբոմը՝ «Volume Two»-ն, որին սեպտեմբերին նախորդել է «Remember» սինգլը[6][7]։
2017 թվականի ապրիլին Դենիելսոնի «Ending» թրեքը ներառվել է Մեդդի Զիգլերի պարային վիդեոյում[8]։ 2017 թվականի սեպտեմբերին երգը ներառվել է նաև ամերիկյան «Դու մտածում ես, որ կարողանում ես պարել» ծրագրում և ամերիկյան «Թիկնոց և դաշույն» հեռուստասերիալում[9]։ Այս իրադարձություններն աճեցրել են նրա սթրիմինգային թվերը ամբողջ աշխարհում[10]։
2018-այժմ․ «Yours» և «Remember to Remember Me»
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի ապրիլին Դենիելսոնը թողարկել է «Broken»-ը՝ իր սպասվող դեբյուտային ստուդիական ալբոմի առաջնային սինգլը։ Դենիելսոնն ասել է, որ ներշնչվել է ընկերոջից, ով մի քանի սեռական հարձակումների է ենթարկվել[11]։
2018 թվականի հուլիսին Դենիելսոնը թողարկել է «Always»-ը[12], որին հաջորդել է «I'll Be Waiting»-ը սեպտեմբերին և «I'm Falling in Love»-ը՝ հոկտեմբերին։ 2018 թվականի հոկտեմբերի 19-ին Դենիելսոնը թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Yours»-ը։ Այն զբաղեցրել է շվեդական չարթերի 27-րդ հորիզոնականը։
2019 թվականի հունվարին Դենիելսոնը թողարկել է «Power» սինգլը, որին մարտի 5-ին հաջորդել է «Bleed Out»-ը։ Երկու երգերն էլ դարձել են նրա երրորդ մինի ալբոմի՝ «Run to You»-ի առաջնային սինգլներ, որը թողարկվել է 2019 թվականի մարտի 29-ին[13]։
2019 թվականի սեպտեմբերին Դենիելսոնը թողարկել է «Silence»-ը՝ իր առաջին երգը IOD լեյբլի ներքո, ինչից հետո պայմանագիր է կնքել Universal Music Group-ի հետ[14]։
2020 թվականի ապրիլին Դենիելսոնը թողարկել է իր երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Remember to Remember Me»-ն։ Ալբոմի անվանումը ունկնդիրների համար ուղերձ է, որպեսզի նրանք հետևեն իրեն իր անձնական ճամփորդության ընթացքում, որտեղ սովորելու համար շատ չափից շատ նուրբ թեմաներ չկան[15]։
Փեր Մագնուսոնը Aftonbladet-ից ալբոմին տվել է 5-ից 3 գնահատականն, ասելով, որ Այզեք Դենիելսոնը դարձրել է փոփ երաժշտությունն էմոցիոնալ և տխուր[16]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Մանրամասնություններ | Բարձրագույն դիրքեր չարթերում |
---|---|---|
SWE[17] | ||
Yours |
|
27 |
Remember to Remember Me |
|
Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Մանրամասնություններ |
---|---|
Volume One |
|
Volume Two |
|
Run to You |
|
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Հավաստագրումներ | Ալբոմ |
---|---|---|---|
Long Live This Love[18] | 2014 | ||
Say Something[19] | |||
Falling Into You[20] | 2015 | Volume One | |
Ending | |||
Remember[21][22] | 2016 | Volume Two | |
I Don't See You[23] | 2017 | ||
Broken[24] | 2018 | Yours | |
Always[25] | |||
I'll Be Waiting[26] | |||
I'm Falling in Love[27] | |||
Power[29] | 2019 | Run to You | |
Bleed Out[30] | |||
Every Song for You
(կենդանի Studio Brun-ում)[31] |
Remember to Remember Me | ||
Silence[32] | |||
Sowman[33] | |||
Light Up[34] | 2020 | Remember to Remember Me | |
I Don't Need Your Love[35] | |||
Domino[36] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Isak vill slå med det stora vemodet». Gotenborg Direck (Swedish). 2018 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Listplacerad i USA - idag släpper Isak Danielson äntligen debutalbumet». Mynewsdesk. October 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Isak Danielson: "Long Live This Love"». Scandipop. 2013 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «SONG: Isak Danielson "Falling Into You"». Scandipop. 2015 թ․ հունվարի 21. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «ALBUM: Isak Danielson Volume 1». Scandipop. 2015 թ․ ապրիլի 22. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «ALBUM: Isak Danielson - Volume Two (EP)». Scandipop. 2016 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ 7,0 7,1 Danielson, Isak (2016 թ․ հոկտեմբերի 14). «'Volume Two' is finally out, I hope you enjoy it !!». @IsakDanielson (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «maddieziegler dancing to mine and thebradmair song». Facebook. April 2017. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Svenska stjärnskottet Isak Danielsson spelas i amerikansk tv - Nyhetsmorgon (TV4)». 2018 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին – via YouTube.
- ↑ «Feel in Control with Isak Danielson's "Power"». Two Story Melody. February 2019. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Broken to me is a very strong and important song». Facebook. 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Video Isak Danielson "Always"». Scandipop. 2018 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Isak Danielson Premieres New Song "Bleed Out"». PM Sutudio. 2019 թ․ մարտի 5. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «VIDEO: Isak Danielson "Silence"». Scandipop. October 2019. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «ALBUM. Isak Danielson blottar sitt mörker i nya studioalbumet». My News Desk (Swedish). 2020 թ․ ապրիլի 17. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Isak Danielson blandar en livsfarlig cocktail av känslor». Aftonbladet (Swedish). 2020 թ․ ապրիլի 17. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Peak chart positions in Sweden: «Discography Isak Danielson». swedishcharts.com. Hung Medien.
- ↑ «"Long Live This Love" - single». Apple Music. January 2014. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «"Say Something" - single». Apple Music. January 2014. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «"Falling Into You" - single». Apple Music. January 2015. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «"Remember" - single». Apple Music. September 2016. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «SONG: Isak Danielson "Remember"». Scandipop. 2016 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «SONG: Isak Danielson "I Don't See You"». Scandipop. 2017 թ․ հուլիսի 5. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «"Broken" - single». Apple Music. April 2018. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «"Always" - single». Apple Music. July 2018. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «"I'll Be Waiting" - single». Apple Music. September 2018. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Isak Danielson - I Am Falling In Love (official video)». YouTube. October 2018. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «"I am Falling In love" is gold in Sweden. Tack så mycket ❤️». Facebook. 2020 թ․ փետրվարի 12. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «"Power"- single». Apple Music. January 2019. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «"Bleed Out"- single». Apple Music. March 2019. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «"Every Song for You"- single». Apple Music. May 2019. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «"Silence"- single». Apple Music. September 2019. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «"Snowman"- single». Apple Music. November 2019. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «"Light Up"- single». Apple Music. January 2020. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «"I Don't Need Your Love"- single». Apple Music. February 2020. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «"Domino"- single». Apple Music. March 2020. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
|