Ամառային օլիմպիական խաղեր 2020
Ամառային օլիմպիական խաղեր 2020 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր և postponed sports event due to the coronavirus pandemic? |
Հյուրընկալող քաղաք | Տոկիո Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Բացում | հուլիսի 24, 2021[1][2] |
Ջահակիր | Naomi Osaka? |
Երդվեց | Ryota Yamagata?, Kasumi Ishikawa?, Kosei Inoue? և Reika Utsugi? |
Բացեց | Նարուհիտո |
Փակում | օգոստոսի 8, 2021[1][2] |
Մարզադաշտ | Տոկիո |
Կազմակերպիչ | Tokyo Organising Committee of the Olympic and Paralympic Games? |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2016 |
Հաջորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2024 |
Կայք | olympics.com/en/olympic-games/tokyo-2020(անգլ.) |
2020 Summer Olympics Վիքիպահեստում |
Ամառային Օլիմպիական խաղեր 2020 (անգլ.՝ 2020 Summer Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d'été de 2020) պաշտոնապես նաև անվանում են XXXII ամառային օլիմպիական խաղեր, երեսուներկուերորդ ամառային օլիմպիական խաղերը, որը բազմասպորտային ամենամեծ իրադարձությունն է, որը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ։ 2021 թվականի օլիմպիական խաղերը նաև կոչում են Տոկիո 2020, քանի որ այն կայանալու է Տոկիոյում, Ճապոնիա։ Խաղերը սկզբում նախատեսված էին անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը, սակայն COVID-19 համավարակի պատճառով հետաձգվել են 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8։ Տոկիոն հայտարարվել է օլիմպիական խաղերի ընդունող քաղաք ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում, որը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում, Արգենտինա, 2013 թվականի սեպտեմբերի 7-ին[3]։ Տոկիոն նախկինում ընդունել է 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերը և 2021 թվականին կլինի հինգերորդ քաղաքը (և առաջինը Ասիայում), որը կընդունի Ամառային օլիմպիական խաղերը երկրորդ անգամ։ Տոկիոյում նաև կայանալու են 2020 թվականի Պարալիմպիական խաղերը[4]։ Չնայած այն կայանալու է 2021 թվականին, XXXII Օլիմպիական խաղերը կպահպանեն Տոկիո 2020 անվանումը մարքեթինգային նկատառումներով[5]։ Աառաջին Օլիմպիական խաղերն են, որոնք հետաձգվել են, այլ ոչ թե չեղյալ հայտարարվեցին արտակարգ հանգամանքների պատճառով[6], ինչպես նաև պատմության մեջ առաջին Օլիմպիական խաղերը, որոնք անցկացվել են ոչ նահանջ տարում և առաջինը, որոնք անցկացվել են առանց հանդիսականների մարզադաշտերում։
2021 թվականի մարտի 20-ին հայտարարվել է, Տոկիո Օլիմպիական և Պարալօիմպիկ խաղերին արտասահմանյան հանդիսատեսներին թույլ չեն տա, նախկինում գնված տոմսերի գումարը կվերադարձվի[7]։ Տոկիոյի մրցումներին թույլ չեն տվել նաև տեղի հանդիսատեսը։ Բացման արարողությանը ներկա են եղել միայն 950 VIP անձ, ներառյալ աշխարհի 15 պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Հայտերի ընդունման գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոկիոն, Ստամբուլը և Մադրիդը եղել են թեկնածու քաղաքները։ Բաքվի և Դոհայի թեկնածությունը չի ընդունվել։ Հռոմի հայտը հետ է կանչվել ներկայացնողի կողմից։
2020 օլիմպիական խաղերի ընտրության արդյունքներ | |||
---|---|---|---|
Քաղաք | ԱՕԿ | 1-ին Փուլ | 2-րդ Փուլ |
Տոկիո | Ճապոնիա | 42 | 60 |
Ստամբուլ | Թուրքիա | 26 | 36 |
Մադրիդ | Իսպանիա | 26 | - |
COVID-19-ի ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարին սկսվեցին քննարկումները COVID-19 համավարակ-ի պոտենցիալ վտանգի մասով Օլիմպիական խաղերի մարզիկների և այցելուների համար[8]։ Տոկիոյի կազմակերպիչները տեղեկացրին որ նրանք ուշադրությամբ հետևում են համավարակի տարածմանը և կփորձեն նվազագույնի հասցնել դրա հետևանքները օլիմպիական խաղերի կազմակերպման վրա[9]։ ՄՕԿ-ը հայտնեց, որ 2020 թվականին նրանց ճապոնացի գործընկերները և վարչապետ Աբե Շինզոն հասկացնել են տվել, որ չեն կարող հետաձգել խաղերը մինչև 2021 թվականի ամառ[10]։ Ի տարվերություն 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյում տարածված Զիկա վիրուսի, Նոր Կորոնավիրուսը փոխանցվում էր մարդուց մարդու՝ ստիպելով կազմակերպիչներին ավելի մեծ ջանքեր գործադրել մասնակիցների և այցելուների անվտանգության համար[8]։ Ի տարվերություն 2010 թվականի Վանկուվերի օլիմպիական խաղերի ժամանակ տարածված H1N1 «խոզի գրիպ» վիրուսի, Կորոնավիրուսի վարակման տեմբերը անհամեմատ բարձր էին և չկար արդյունավետ պատվաստանյութ մինչև 2020 թվականի դեկտեմբեր[11]։ 2020 թվականի դեկտեմբերին Լոնդոնի քաղաքապետի թեկնածու Շոն Բեյլին հայտնեց, որ Լոնդոնը պատրաստ կլինի ընդունել օլիմպիական խաղերը 2012 թվականի մարզահամալիրներում, եթե օլիմպիական խաղերը չեղարկվեն համավարակի պատճառով[12]։ 2021 թվականի սկզբին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի պաշտոնյաներն առաջարկեցին իրենց նահանգում անցկացնել խաղերը, սակայն ՄՕԿ-ի փոխնախագահ Ջոն Կոատեսը հայտարարեց, որ խաղերը պետք է կայանան Տոկիոյում, անգամ եթե երկիրը լինի արտակարգ ռեժիմում Կորոնավիրուսի պատճառով[13][14]։
Որակավորման միջոցառումների չեղարկում և հետաձգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համավարակը սկսեց ազդեցություն ունենալ որակավորման միջոցառումների վրա 2020 թվականի սկզբից։ Որոշները որ պետք է անցկացվեին փետրվարին, տեղափոխվեցին այլ վայրեր, հատկապես Չինաստանից։ Օրինակ կանանց բասկետբոլի որակավորման խաղերը տեղափոխվեցին Սերբիայի Բելգրադ քաղաք, նախապես որոշվել էր անցացնել Չինաստանի Ֆոշան քաղաքում[15]։ Բռնցկամարտի որակավորման մրցույթները նախատեսվում էր անցկացնել Չինաստանի Ուհան քաղաքում, սակայն համավարակի բռնկման պատճառով տեղափոխվեց Հորդանանի Ամման քաղաք մարտի սկզբին[16]։ Կանանց ֆուտբոլի որակավորման հանդիպումները նույնպես տեղափոխվեցին Չինաստանից Ավստրալիա[17]։
Դոպինգ տեստերի վրա ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի սկզբներից հետաձգվեցին դոպինգ տեստերի ընդունումը, եվրոպական հակադոպինգային կազմակերպությունները բացատրեցին նրանով, որ անհրաժեշտ է պաշտպանել կազմակերպությունների առողջությունը տարածվող Կորոնավիրուսի համավարակից։ Չնայած խաղերի համար անհրաժեշտ էին դոպինգային տեստերը Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը հայտնեց, որ հանրության առողջությունն իրենց համար ավելի կարևոր է[18]։ Չինական հակադոպինգային կազմակերպությկունը դադարեցրեց տեստերի ընդունումը 2020 թվականի փետրվարից, և պլանավորում էին վերաբացել տեստերի ընդունումը մեկ ամսվա ընթացքում[19], իսկ ՄԱՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Գերմանիայի հակադոպինգային կազմակերպությունները դադարեցրին տեստերի ընդունումը մարտի վերջից[18]։
Հետաձգում 2021 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոկիոյի կազմակերպչական կոմիտեն 2020 թվականի մարտի 2-ին հայտարարեց, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստումը շարունակվում է ինչպես պլանավորվել էր[20]։ Մարտի 23-ին Կանադան և Ավստրալիան հայտարարեցին, որ չեն մասնակցի խաղերին, եթե դրանք չհետաձգվեն մեկ տարով[21]։ Նույն օրը Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբե հայտարարեց, որ կաջակցի երկարաձգման որոշումը՝ հավելելով, որ մարզիկների առողջությունն ավելի կարևոր է[22][23]։
ՄՕԿ-ը և Տոկիոյի կազմակերպչական կոմիտեն մարտի 24-ին միացյալ հայտարարությամ հաստատեցին, որ 2020 թվականի Օլիմպիական և պարալիմպիական խաղերը կհետաձգվեն, բայց ոչ ուշ քան հաջորդ ամառ[24]։ Վարչապետ Աբեն հայտարարեց, որ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախ-ի հետ ունի 100% համաձայնություն, որ խաղերը պետք է երկարաձգվեն։ Մարքեթինգային նկատառումներով որոշվեց պահպանել Տոկիո 2020 անվանումը։
2020 թվականի մարտի 30-ին ՄՕԿ-ը և Տոկիոյի կազմակերպչական կոմիտեն հայտարարեցին, որ հասել են համաձայնության 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի նոր ամսաթվերի հարցում, բացման արարողությունը կկայանա 2021 թվականի հուլիսի 23-ին և փակումը՝ օգոստոսի 8-ին[4][25]։ Հայտարարվեց նաև, որ մինչ այդ որակավորված բոլոր մարզիկները կմասնակցեն խաղերին[26]։
Ծախսեր և ապահովագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Կինկիի համալսարանի պրոֆեսոր Կատսուհիրո Միյամոտոյի հաշվարկների Օլիմպիական խաղերի հետաձգումը կարժենա 640,8 միլիարդ ճապոնական յեն (մոտ 5,8 միլիարդ ԱՄՆ դոլար)[27]։
Տոկիոյի խաղերը ապահովագրվել էին Lloyd's of London շուկայում, գլոբալ ապահովագրական Munich Re և Swiss Re ընկերությունների կողմից։ ՄՕԿ-ը յուրաքանչյուր օլիմպիական խաղ ապահովագրում է մոտ $800 միլիոն դոլար կորստիվ, սակայն 2020 թվականի խաղերը կարող էին ունենալ ավելի քան $2 միլիարդ կորուստ։ Կար մտավախություն, որ խաղերի հետաձգման վնասները չեն ծածկի ապահովագրական ընկերությունները, կորուստներ կկրեին կազմակերպիչները, առողջապահական ընկերությունները, զբոսաշրջային կազմակերպությունները։ Ընդհանուր վնասի չափը հաշվարկել հնարավոր չէր, մինչ խաղերը չկայանային[28][29]։
Տոմսերի գնորդներին փոխհատուցվելու էր, սակայն ոչ հյուրանոցային ամրագրումները։ Մոտ 600,000 օլիմպիական և 300,000 պարալիմպիկ տոմսեր կարիք ունեին վերադարձման[30]։
Զարգացում և նախապատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում Տոկիոյի կազմակերպչական կոմիտեն ղեկավարում էր Ճապոնիայի նախկին վարչապետ Յոշիրո Մորին[31], սակայն նա հրաժարական տվեց 2021 թվականի փետրվարին[32][33][34]։ Նրան փոխարինեց Սեյկո Հաշիմոտոն։
Տոկիոյի կառավարությունը հատկացրեց ¥400 միլիարդ (ավելի քան $3.67 միլիարդ) խաղերի ծախսերը փակելու համար։ Ճապոնիայի կառավարությունը որոշեց մեծացնել Հանեդա և Նարիտա օդանավակայանների տարողությունը։ Որոշվեց նոր երկաթգիծ կառուցել երկու օդանավակայանները Տոկիո կայանին կապելու համար՝ կրճատելով ճանապարհի վրա ծախսվող ժամանակը[35]։
Մարզահամալիրներ և ենթակառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Ամառային օլիմպիական խաղեր 1964-ի մարզադաշտ Տոկիոյի ազգային մարզադաշտի վերակառուցման համար կտրամադրվի ¥100 միլիարդ իեն, որպեսզի ընդունի 2019 թվականի Ռեգբիի աշպարհի գավաթը և 2020 թվականի օլիմիական խաղերը[36]։ 2012 թվականի նոյեմբերին Ճապոնիայի սպորտի խորհուրդը հայտարարեց, որ ընդունում են մարզադաշտի դիզայնի հայտեր։ 46 եզրափակչի մասնակիցներից նախագիծը հանձնվեց Zaha Hadid Architects ընկերությանը, որը մարզադաշտը կդարձնի 80,000 տեղանոց։ Ընկերությանը շատ էին քննադատում հեծանվային կայանների, աննորմալ ծախսերի և դիզայնից շեղումների համար[37]։
2015 թվականի հունիսին կառավարությունը հայտարարեց, որ կրճատում է նստատեղերի քանակը 65 հազարի, խնայողական նկատառումներով[38][39]։ Շարժվող տանիքի սկզբնական որոշումը նույնպես չեղարկվեց[40]։ Արդյունքում մարզադաշտի ծախսերը հասան ¥252 միլիարդ իենի և կառավարությունը որոշեց հրաժարվեց Zaha Hadid-ի դիզայնից և նոր դիզայներ ընտրեց ճապոնացի ճարտարապետ Կենգո Կումային։ Կումայի դիզայնը ավելի բյուջետային էր, մոտ ¥149 միլիարդ իեն։ Պլանների փոփոխությունը թույլ չտվեցին ավարտել մարզադաշտը ժամանակին՝ 2019 թվականի Ռեգբիի գավաթի նախաշեմին[41]։ Ազգային մարզադաշտը ներկայացվեց 2019 թվականի դեկտեմբերի 21-ին և Տոկիոյի խաղերի ընթացքում կրեց Օլիմպիական մարզադաշտ անվանումը[42]։
2019 թվականին Ճապոնիայի աուդիտորական բյուրոն հաշվետվություն թողարկեց, որտեղ ասվում էր, որ մարզահամալիրների վրա ծախսերը կարող են գերազանցել$25 միլիարդ դոլարը[43]
Տոկիոյի 33 մարզահամալրիներից 28-ը Օլիմպիական գյուղում են, տասնմեկը նոր կառուցված[44]։ 2019 թվականի հոկտեմբերին ՄՕԿ-ը հայտարարեց, որ տեղափոխելու է մարաթոնի և մարզական քայլքի մրցությունները Սապորո կապված շոգի հետ[45]։ Այս պլանները պաշտոնապես հաստատեց Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոյկեն, ով մինչ այդ ասում էր, որ բոլոր մրցությունները տեղի կունենան Տոկիոյում[46]։
Մեդալային հաշվարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղյուսակում նշված է ոսկե մեդալների քանակով առաջին տասնյակը։ Ոսկե մեդալների միանման քանակի դեպքում տեղերը բաշխվել են ըստ արծաթե մեդալների[47]։
2020 Ամառային օլիմպիական խաղերի արդյունքները | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|
Տեղ | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | |
1 | ԱՄՆ | 39 | 41 | 33 | 113 |
2 | Չինաստան | 38 | 32 | 18 | 88 |
3 | Ճապոնիա | 27 | 14 | 17 | 58 |
4 | Միացյալ Թագավորություն | 22 | 21 | 22 | 65 |
5 | ՌՕԿ | 20 | 28 | 23 | 71 |
6 | Ավստրալիա | 17 | 7 | 22 | 46 |
7 | Նիդերլանդներ | 10 | 12 | 14 | 36 |
8 | Ֆրանսիա | 10 | 12 | 11 | 33 |
9 | Գերմանիա | 10 | 11 | 16 | 37 |
10 | Իտալիա | 10 | 10 | 20 | 40 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.usatoday.com/story/sports/olympics/2020/03/23/olympics-2020-ioc-member-tokyo-games-postponed-dick-pound-coronavirus/2899848001/
- ↑ 2,0 2,1 https://www.olympic.org/news/ioc-ipc-tokyo-2020-organising-committee-and-tokyo-metropolitan-government-announce-new-dates-for-the-olympic-and-paralympic-games-tokyo-2020
- ↑ «Olympics 2020: Tokyo wins race to host Games». BBC. 2013 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 4,0 4,1 «IOC, IPC, Tokyo 2020 Organising Committee and Tokyo Metropolitan Government Announce New Dates for the Olympic and Paralympic Games Tokyo 2020». olympic.org. 2020 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ McDonald, Scott (2020 թ․ մարտի 25). «The Reason why Olympics in 2021 will still be called the 2020 Olympic Games». newsweek.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Olympics history: Have the Games been postponed before?». Los Angeles Times. 2020 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
- ↑ «На летней Олимпиаде в Токио не примут иностранных зрителей». Би-би-си. 20 марта 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
- ↑ 8,0 8,1 Swift, Rocky (2020 թ․ հունվարի 23). «Coronavirus spotlights Japan contagion risks as Olympics loom». Reuters. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
- ↑ McCurry, Justin (2020 թ․ փետրվարի 1). «Tokyo 2020 organisers fight false rumours Olympics cancelled over coronavirus crisis». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Frequently Asked Questions about the Olympic Games Tokyo 2020 - Olympic News». International Olympic Committee. 2021 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
- ↑ García-Hodges, Ahiza; Talmazan, Yuliya; Yamamoto, Arata (2020 թ․ մարտի 24). «Tokyo 2020 Olympics postponed over coronavirus concerns». NBCNews.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Silvester, Andy (2020 թ․ փետրվարի 18). «Exclusive: Bailey calls for London to host Olympics if coronavirus forces Tokyo move». City A.M. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Florida offers to host Olympics if Tokyo backs out: state official». Japan Today. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Tokyo Olympics Will Be Held Even If Japan Emergency Continues, IOC Official Insists». Deadline. 2021 թ․ մայիսի 22. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «FIBA Women's Olympic Qualifying Tournament relocated to Belgrade, Serbia». fiba.basketball. FIBA. 2020 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Olympic boxing qualifiers moved to Jordan». The Japan Times. Reuters. 2020 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «2020 AFC Women's Olympic Qualifying Tournament to be hosted in Sydney, Australia». matildas.com.au. Football Federation Australia. 2020 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 18,0 18,1 Sharma, Aryan (2020 թ․ մարտի 23). «Tokyo Olympics 2020: Coronavirus Doping Tests For Players – A Big Question Mark». essentiallysports.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Drug testing to resume in China after coronavirus outbreak». Reuters. 2020 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
- ↑ Trotter, Anthony; Winsor, Morgan (2020 թ․ մարտի 2). «No plans to cancel or postpone Tokyo 2020 Olympics amid coronavirus outbreak, organizers say». abcnews.go.com. ABC News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Canada, Australia withdraw from Tokyo 2020 as organizers ponder postponement». CNBC. 2020 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Coronavirus: Olympic doubts grow as Canada withdraws athletes». BBC News. 2020 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ Brennan, Christine (2020 թ․ մարտի 23). «IOC member says 2020 Tokyo Olympics will be postponed due to coronavirus pandemic». USA Today. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Joint Statement from the International Olympic Committee and the Tokyo 2020 Organising Committee». olympic.org. IOC. 2020 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
- ↑ Pavitt, Michael (2020 թ․ մարտի 20). «Rescheduled Tokyo 2020 Olympics to open on July 23 in 2021». insidethegames.biz. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
- ↑ Binner, Andrew (2020 թ․ մարտի 30). «New Tokyo 2020 Olympic Dates Will Be 23 July to 8 August 2021». olympicchannel.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
- ↑ «東京五輪・パラ 1年延期の経済損失 6400億円余 専門家試算» [Tokyo Olympics/Paralympics 1-year postponement, economic loss over 640 billion yen experts estimate]. nhk.or.jp (ճապոներեն). NHK. 2020 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ Cohn, Carolyn; Hussain, Noor Zainab (2020 թ․ մարտի 24). «Olympics delay, not cancellation, provides reprieve for insurers». Reuters. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Croucher, Martin. «Munich Re Losses Soar to €1.5B As Virus Bites Sector». Law360. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Minelle, B. (2021 թ․ մարտի 20). «Tokyo 2021: Japan bans foreign fans from Olympic games due to COVID-19 risks». Sky News. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
- ↑ PST (2014 թ․ հունվարի 24). «Mori heads Tokyo 2020 organizing committee». Sports.yahoo.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Tokyo Olympics chief Mori to quit over "sexist" remarks». Kyodo News. 2021 թ․ փետրվարի 11. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Tokyo Olympics Chief Resigns amid Uproar Over Sexist Comments». People.com. 2021 թ․ փետրվարի 12. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Female ex-Olympic athlete Hashimoto takes over as Tokyo Games chief». english.kyodonews.net. Kyodo News. 2021 թ․ փետրվարի 18. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ JR東日本、東京五輪を前に都心部と羽田空港結ぶ新路線整備を ՅուԹյուբում
- ↑ Himmer, Alastair (2012 թ․ փետրվարի 6). «Rugby-Tokyo stadium set for billion dollar facelift». Reuters. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Wainwright, Oliver (2014 թ․ նոյեմբերի 6). «Zaha Hadid's Tokyo Olympic stadium slammed as a 'monumental mistake' and a 'disgrace to future generations'». The Guardian. ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «新国立、整備費2500億円 従来デザイン維持で決着». Nihon Keizai Shimbun. 2015 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «国立競技場将来構想有識者会議». 日本スポーツ振興センター. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Government drops plan to build retractable roof on Olympic stadium as costs soar». The Japan Times. Kyodo. 2015 թ․ հուլիսի 29. ISSN 0447-5763. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Tokyo Olympic stadium gets new, cheaper design». BBC News Asia. 2015 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «All eyes on Tokyo's Olympic Stadium with 100 days to go». World Athletics. 2021 թ․ ապրիլի 14.
- ↑ Friend, Nick (2018 թ․ հոկտեմբերի 9). «Tokyo 2020 costs skyrocket to US$25 billion». SportsPro Media. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Tokyo 2020 candidature file – section 8 – Sports and Venues» (PDF). Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Takahashi, Ryusei (2019 թ․ հոկտեմբերի 17). «IOC planning to move Tokyo Olympic marathon north to Sapporo in bid to avoid heat». The Japan Times. ISSN 0447-5763. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Denyer, Simon; Kashiwagi, Akiko (2019 թ․ նոյեմբերի 1). «Cool runnings: After heated dispute, Tokyo agrees to shift Olympic marathons to more clement climes». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Медальный зачет. Спорт-экспресс
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 2020» հոդվածին։ |
|