Jump to content

Ամալյա Ղուկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ամալյա Ղուկասյան
Ծնվել էփետրվարի 23, 1928(1928-02-23)
ԾննդավայրԴիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 30, 2016(2016-05-30) (88 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունթարգմանիչ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամալյա Ղուկասյան Վիքիդարանում

Ամալյա Արմենակի Ղուկասյան (փետրվարի 23, 1928(1928-02-23), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 30, 2016(2016-05-30), Երևան, Հայաստան[1]), հայ թարգմանչուհի։ Հայաստանի գրողների միության անդամ (1976): ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալյա Ղուկասյանը ծնվել է Դիլիջան քաղաքում։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1950 թվականից աշխատել է «Հայպետհրատ» հրատարակչությունում՝ որպես մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ։ Հայաստանի պետական հեռուստատեսությամբ վարել է «Գրքեր ձեզ համար» հեղինակային հաղորդաշարը։ 1976 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ[2][3]։

Թարգմանել է շուրջ 50 գիրք, 40-ից ավելի խաղարկվող ֆիլմերի սցենար։ Ղուկասյանի թարգմանությամբ լույս են տեսել Շարլ Պերրոյի և Գրիմ Եղբայրների «Հեքիաթները», Ջերոմ Սելինջերի «Վիպակներ և պատմվածքներ» ժողովածուն, Վալտեր Սքոթի «Այվենհո», Անդրե Մորուայի «Երեք Դյումա» վեպերն ու այլ հեղինակների ստեղծագործություններ[4]։

Թարգմանություններ (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Գերման Յուրի, Պատմվածքներ Ձերժինսկու մասին, Երևան, Հայպետհրատ, 1952, 62 էջ։
  • Իլին Մ., Սեգալ, Երևան, Դպրոցականի պայուսակը, Երևան, Հայպետհրատ, 1953, 30 էջ։
  • Առաջին գիրքը բույսերի մասին, Երևան, Հայպետհրատ, 1954, 40 էջ։
  • Տիխոնով Ն., Պատմվածքներ Պակիստանի մասին, Երևան, Հայպետհրատ, 1955, 55 էջ։
  • Պոկրովսկի Ս., Մամոնտ որսացողները, Երևան, Հայպետհրատ, 1956, 135 էջ։
  • Պանովա Վերա, Սերյոժա, Երևան, Հայպետհրատ, 1957, 154 էջ։
  • Ժուկովսկի Վ., Առևանգում Տյուտյուրլիստանում, Երևան, Հայպետհրատ, 1958, 228 էջ։
  • Ալտաև Ալ., Մաշիկի դրոշի տակ, (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1959, 256 էջ։
  • Սենկևիչ Հ., Հանյա, Երևան, Հայպետհրատ, 1960, 173 էջ։
  • Մոլնար Ֆ., Պալա փողոցի տղաները, Երևան, Հայպետհրատ, 1961, 195 էջ։
  • Զելերանսկի Ն., Լարին Բ., Միշկան, Սերյոգան և ես, Երևան, Հայպետհրատ, 1962, 340 էջ։
  • Փշավելա Վ., Այծյամիկի պատմությունը, Երևան, Հայպետհրատ, 1962, 18 էջ։
  • Ժյուլ Վեռն, Երկերի ժողովածու, հ. 7 (գրքի մեջ մտնող «Սև Հնդկաստան», գերծը թարգմանել է Ա. Ղուկասյանը), Երևան, Հայպետհրատ, 1964, 588 էջ։
  • Մորավիա Ալբերտ, Տագնապ, Երևան, «Հայաստան», 1965, 69 էջ։
  • Մորուա Անդրե, Երեք Դյումա, Երևան, «Հայաստան», 1965, 620 էջ։
  • Պենֆիլդ Ուիլդեր, Ջահը, Երևան, «Հայաստան», 1967, 420 էջ։
  • Լարա Խեսուս, Յանակունա, Երևան, «Հայաստան», 1969, 464 էջ։
  • Բալայան Զորի, Մի բուռ սաթ, Երևան, «Հայաստան», 1969, 60 էջ։
  • Միխայիլ Անդրիասով, Վեց օր (վիպակ), Ե., Հայաստան, 1969, 327 էջ։
  • Ֆրիշ Մաքս, Homo Ֆաբեր, Երևան, «Հայաստան», 1970, 271 էջ։
  • Մայն Ռիդ, Երկերի ժողովածու, հ. 1 (գրքի մեջ մտնող «Բորնեոյի թավուտներում» գործը թարգմանել է Ա. Ղուկասյանը), Երևան, «Հայաստան», 1970, 772 էջ։
  • Սերգեյ Պոկրովսկի, Մամոնտ որսացողները, Լճափի ավանը (վիպակներ), Ե., «Հայաստան», 1971, 328 էջ։
  • Եղբայրական հանդիպում, գիրք 1 (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1971, 120 էջ։
  • Եղբայրական հանդիպում, գիրք 2 (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1972, 204 էջ։
  • Բալայան Զորի, Հիպոկրատի գլխարկը, Երևան, «Հայաստան», 1972, 320 էջ։
  • Բրուտյան Լևոն, 1000 օր գեստապոյականի համազգեստով, Երևան, «Հայաստան», 1972, 384 էջ։
  • Վիալար Պոլ, Մեռնելու ժամանակ էլ չկա։ Սատանայի հունձը, Երևան, «Հայաստան», 1973, 650 էջ։
  • Սերկով Իվան, Ես ու Սանկան թշնամու թիկունքում, Երևան, «Հայաստան», 1974, 232 էջ։
  • Սքոթ Վ., Այվենհո, Երևան, «Հայաստան», 1975, 528 էջ։
  • Բալայան Զորի, Երկնագույն ճանապարհներ (գրքի մեջ մտնող «Սառուցյալ ուղի» գործը թարգմանել է Ա. Ղուկասյանը), Երևան, «Հայաստան», 1975, 405 էջ։
  • Նիբել Ֆլետչեր, Անհետացածը, Երևան, «Հայաստան», 1976, 528 էջ։
  • Բալայան Զորի, Գոտեմարտ, Երևան, 1976, 295 էջ։
  • Էֆենդիև Իլյաս, Հոնի կամուրջը, Երևան, «Սովետական գրող», 1977, 200 էջ։
  • Բուալո, Նասերժակ, Ջոն Դիքսոն Քարր, Անհետացած կինը։ Կայսեր ծխախոտատուփը, Երևան, «Սովետական գրող», 1977, 359 էջ։
  • Բալայան Զորի, Ցավ, Երևան, «Սովետական գրող», 1978, 216 էջ։
  • Բալայան Զորի, Խիղճը (գրքում զետեղված ակնարկների մեծ մասը թարգմանել է Ա. Ղուկասյանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 317 էջ։
  • Բալայան Զորի, Երկու կրակի մեջ, Երևան, «Սովետական գրող», 1979, 136 էջ։
  • Սերկով Իվան, Մենք կենսունակ տղաներ ենք, Երևան, «Սովետական գրող», 1979, 426 էջ։
  • Սելենջեր (գրքի մեջ տեղ են գտել Ջերոմ Սելենջերի պատմվածքներն ու վիպակները), Երևան, «Սովետական գրող», 1979, 576 էջ։
  • Պերրո Շարլ, Հեքիաթներ, Երևան, «Սովետական գրող», 1980, 124 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԱՄԱԼՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  2. «Zarkfoundation - Ամալյա Ղուկասյան». zarkfoundation.com.
  3. «ԱՄԱԼՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ | Գրական Թերթ». www.grakantert.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «ԵՊՀ գրադարան քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Ղուկասյան, Ամալյա Արմենակի,"'». 89.249.207.20. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)