Աղ մեր մաշկի վրա
Աղ մեր մաշկի վրա անգլ.՝ Salt on Our Skin | |
---|---|
Երկիր | Գերմանիա Ֆրանսիա Կանադա |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, դրամա, էրոտիկ ֆիլմ և մելոդրամա |
Թվական | 1992 և սեպտեմբերի 17, 1992[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էնդրյու Բիրքին[2][3] |
Պրոդյուսեր | Բերնդ Այխինգեր |
Սցենարի հեղինակ | Էնդրյու Բիրքին |
Դերակատարներ | Գրետա Սկակկի, Վինսենթ դ'Օնոֆրիո, Anaïs Jeanneret?, Հանս Ցիշլեր, Շիրլի Հենդերսոն, Կլոնդին Օժե, Շառլ Բեռլեն, Ռոբերտ Հայդեն, Ռիչարդ Ջաթրաս և Ժասմին Ռոյ |
Օպերատոր | Դիտրիխ Լոման |
Երաժշտություն | Կլաուս Դոլդինգեր |
Մոնտաժ | Դագմար Հիրց |
Պատմվածքի վայր | Շոտլանդիա |
Նկարահանման վայր | Մոնրեալ, Ֆլորիդա, Փարիզ և Ամերիկյան Վիրջինյան կղզիներ |
Կինոընկերություն | Constantin Film |
Տևողություն | 110 րոպե |
«Աղ մեր մաշկի վրա» (գերմ.՝ Salz auf unserer Haut և անգլ.՝ Salt on Our Skin) կամ «Ցանկություն» (անգլ.՝ Desire), Գերմանիայի, Ֆրանսիայի և Կանադայի համատեղ արտադրությամբ գեղարվեստական ֆիլմ, 1992 թվականին նկարահանված ռոմանտիկ և էրոտիկ մելոդրամա, որի ռեժիսորը Էնդրյու Բիրկին է։ Ֆիլմի սցենարը գրել է հենց ռեժիսորը Բի Ժիլբերի հետ՝ հիմնվելով Բենուա Գրուի՝ (ֆր.՝ Benoîte Groult և գերմ.՝ Benoîte Groult) 1988 թվականին լույս տեսած հայտնի «Les Vaisseaux Du Coeur» վեպի վրա։
Գլխավոր դերակատարներն են Գրետա Սկակին, Վինսենթ դ’Օնֆորիոն, Հանս Զիշլերը, Անաիս Ժեներետը, Բարբարա Ջոնսը և Պետրա Բերնդտը։ Ֆիլմը նկարահանվել է Շոտլանդիայում՝ Գլազգոյում և մի քանի այլ բնակավայրերում[4]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1992 թվականի սեպտեմբերի 17-ին Գերմանիայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է ֆրանսուհու և շոտլանդացու սիրո պատմությունը։ Նա ուսանողուհի էր, որն արձակուրդներին Փարիզից եկել էր Շոտլանդիա, իսկ շոտլանդացին տեղական ձկնորս էր։ Նրանք ունեին տարբեր կրթություն, տարբեր ճաշակ, բայց նրանց միջև որպես կայծ սեր էր բռնկվել։
Ֆիլմի գործողություններն սկսվում են 20-րդ դարի 50-ական թվականների վերջին։ Ջորջի Մաք Էվենը Փարիզում ապրող երիտասարդ աղջիկ է։ Նա արձակուրդներին գալիս է Շոտլանդիա, որտեղ ծանոթանում է գյուղացիական ընտանիքից մի հասարակ տղայի՝ Հեյվինի հետ։ Աղջիկը սիրահարվում է նրան և անցկացնում մեկ գիշեր։
Մեկ տարի անց Ջորջին նորից գալիս է Շոտլանդիա և դարձյալ հանդիպում Հեյվինին, որն արդեն նշանված էր մեկ ուրիշի հետ։ Ջորջին և Հեյվինը, չնայած դրան, շարունակում են իրենց սիրային հարաբերությունները։ Հետագա տարիներին Ջորջին սովորում է, իսկ Հեյվինն աշխատում է ձկնորս։ Հեյվինն իր սիրեցյալին առաջարկում է ամուսնանալ, բայց նա հրաժարվում է։
Հետագայում ինչպես Ջորջին, այնպես էլ Հեյվինը ամուսնանում են, բայց այլ մարդկանց հետ, ունենում են երեխաներ։ Մի քանի տարի անց Ջորջին ամուսնալուծվում է և ուղևորվում Կանադա։ Իսկ Հեյվինն այդ ժամանակ մասնակցում էր ձկնորսների բողոքի ակցիաներին՝ ընդդեմ քաղաքականության կառավարության։
Չնայած այդ ամենին՝ Ջորջին և Հեյվինը շարունակում են իրենց հարաբերությունները՝ հանդիպելով իրենց ողջ կյանքի ընթացքում, և այդ հանդիպումները լի էին սիրով և կրքով։ Ջորջին բացատրում է Հեյվինին՝ ինչու նա չի համաձայնվել ամուսնանալ․ նա չէր կարող ապրել հասարակ ձկնորսի հետ։ Նրանց ծանոթությունից մոտավորապես երեսուն տարի անց տեղի է ունենում նրանց վերջին հանդիպումը, որից հետո Հեյվինը մահանում է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրետա Սկակի՝ Ջորջի Մաք Էվեն
- Վինսենթ դ’Օնոֆրիո՝ Հեյվին
- Անաիս Ժաներետ՝ Ֆրեդերիկ
- Հանս Զիշլեր՝ Սիդնի
- Բարբարա Ջոնս՝ Էլեն
- Կլոդին Օգեր՝ Ջորջիի մայրը
- Ռոլֆ Իլիգ՝ Ջորջիի հայրը
- Սանդրա Վո՝ Հեյվինի մայրը
- Գեն դ'Օնոֆրիո՝ Հեյվինի հայրը
- Պետրա Բերնդտ՝ Ջոդի
- Լասլո Կիշ՝ Անգուս
- Շիրլի Հենդերսոն՝ Մերի
- Շառլ Բեռլեն՝ Ռոջեր
- Քերի Հերիս՝ Դենիել
- Շեուն Պրովենդեր՝ Դենիելը տասնվեց տարեկանում
- Ֆիլիպ Պրետեն՝ Ալ
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայում ֆիլմը հավաքել է 889 հազար դոլար[5]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանական «Cinema» ամսագիրը ֆիլմն անվանել է ֆեմինիստական բեսթսելլերի հիման վրա նկարահանված էրոտիկ կիչ[6]։
Այլ անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիա Salz auf unserer Haut
- Ռուսաստան Соль на нашей коже, Желание
- Ֆրանսիա Les Vaisseaux du cœur
- ԱՄՆ Desire, Salt on Our Skin
- Իտալիա Il sale sulla pelle
- Ֆինլանդիա Suolaa ihollamme
- Նիդերլանդներ Zout op mijn huid
- Հունգարիա A Szerelem fészkei
- Արգենտինա La piel del deseo
- Բրազիլիա A Pele do Desejo
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ http://www.imdb.com/title/tt0105306/
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ IMDB: Salt on Our Skin — Locations Проверено 20 января 2008
- ↑ IMDB: Salt on Our Skin — Business Проверено 20 января 2008
- ↑ Cinema: Salz auf unserer Haut Проверено 20 января 2008
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմը Վիդեո Գիդի կայքում Արխիվացված 2017-10-05 Wayback Machine(ռուս.)
|
- Մոնրեալում նկարահանված ֆիլմեր
- Ֆլորիդայում նկարահանված ֆիլմեր
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1992 ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Գերմանական մելոդրամա ֆիլմեր
- Գերմանական ռոմանտիկ ֆիլմեր
- Կանադական մելոդրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսիական մելոդրամա ֆիլմեր
- Ֆրանսիական ռոմանտիկ ֆիլմեր
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- 1990-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 1990-ականների գերմանական ֆիլմեր