Ակիմ Թամիրով
Ակիմ Թամիրով անգլ.՝ Akim Tamiroff | |
---|---|
Ա. Թամիրովը «Չարի կնիք» ֆիլմում | |
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[4] կամ Բաքու, Ռուսական կայսրություն[5][6] |
Մահացել է | սեպտեմբերի 17, 1972[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Կրոն | ուղղափառություն |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն[5][6] |
Ժանրեր | վեսթեռն |
Ամուսին(ներ) | Tamara Shayne? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ակիմ Թամիրով (ռուս.՝ Аким Михайлович Тамиров, անգլ.՝ Akim Tamiroff, հայկական անունը՝ Հովակիմ Թամիրյանց, հոկտեմբերի 29, 1899[1][2][3][…], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[4] և Բաքու, Ռուսական կայսրություն[5][6] - սեպտեմբերի 17, 1972[1][2][3][…], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), թատրոնի և կինոյի ազգությամբ հայ[7][8] ամերիկացի դերասան։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակիմ Թամիրովը ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 29-ին Թբիլիսիում, Բաքվի նավթարդյունաբերող Միքայել Թամիրովի և Մաշա Ամիրյանի որդին է։ Դերասանական կրթությունը ստացել է Մոսկվայի Գեղարվեստական Թատերական դպրոցում։
1922-1924 թվականներին նույն թատրոնի կազմում հյուրախաղերով շրջագայել է Եվրոպայի երկրներում։ 1923 թվականին տեղափոխվում է Ֆրանսիա՝ Փարիզ, ապա 1924 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում և մինչև 1928 թվականը հանդես եկել տարբեր թատրոններում։ 1929 թվականին հրավիրվել է Հոլիվուդ, շարունակել է իր դերասանական կարիերան Հոլիվուդում։ Սկզբում որպես թատրոնի դերասան խաղում է Մ. Բալիևի «Չղջիկ» խմբում (Le Chauve-Souris), ապա Նյու Յորքի «Գիլդ» թատրոնում։ Թողնելով թատրոնը հիմնում է բեմական գրիմի սեփական ակադեմիան, սակայն Մեծ Ճգնաժամի տարիներին սնանկանում է և կորցնում ակադեմիան[9]։
Դրանից հետո Թամիրովը գումար է վաստակում աշխատելով որպես տաքսու վարորդ, իսկ կինը՝ դերասանուհի Թամարա Շեյնը, աշխատում է ռեստորանում որպես մատուցողուհի։ Թամարան միաժամանակ հորդորում էր Ակիմին ամբողջությամբ սովորել անգլերեն և չխզել կապը թատրոնի և կինոյի հետ։
Առաջին դերը կինոյում խաղացել է 1932 թվականին, 33 տարեկան հասակում «Օ'Քեյ Ամերիկա» ֆիլմում։ Սկզբում խաղացել է էպիզոդիկ դերեր։ Խաղալով Ռուբեն Մամուլյանի «Թագուհի Քրիստինա» ֆիլմում ճանաչում է ձեռքբերում և 1934 թվականից արդեն նրան վստահվել են ինչպես երկրորդական, այնպես էլ գլխավոր դերեր։ Նրանով հետաքրքրվում է այդ ժամանակների Հոլիվուդի նշանավոր գործիչներից մեկը՝ Օրսոն Ուելսը, ում ֆիլմերում Ակիմ Թամիրովը կերտում է հետաքրքիր հերոսների։
1950-1960 ական թթ. Թամիրովը մեկնում է Եվրոպա և նկարահանվում է տարբեր երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և այլն[10]։ Կարիերայի ավարտին ԱՄՆ-ում Թամիրովին հաճախ են հրավիրում հեռուստատեսություն որպես պատվավոր հյուր տարբեր շոուներում և սերիալներում։
Բոլորն ասում են, որ իմ ակցենտը արժի միլիոն դոլար, սակայն իմ ուզածը կինոյում միայն այսպես ասած էթնիկ դերեր կերտելն է - Ակիմ Թամիրով
|
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակիմ Թամիրովը խաղացել է մոտ 150 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, նաև սերիալներում։
Առավել նշանավոր ֆիլմերն են.
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2 անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Գեներալի մահը լուսաբացին» (1936) և «Ու՞մ մահն է գուժում զանգը» (1944) Հոլիվուդյան դասական դարձած ֆիլմի համար։ «Ու՞մ մահն է գուժում զանգը» ֆիլմի համար ստացել է «Ոսկե Գլոբուս» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։
1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա փառքի աստղը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #140556052 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ The Multi-Russian: Akim Tamiroff
- ↑ http://www.anunner.com/name/biography/ԱԿԻՄ_ԹԱՄԻՐՈՎ?lang=en
- ↑ http://ru.hayazg.info/Тамиров_Аким_Михайлович
- ↑ http://www.kino-teatr.ru/kino/art/kino/198/
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծվի Բախչինյան, «Հայազգի գործիչներ», Երևան, 2002
- Федоров А.В. Аким Тамиров: звезда мирового экрана//Pro KИNO. 2004. N 4 (8). C.19-20
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- anunner.com կայքում
- Ակիմ Թամիրովի լուսանկարներ gettyimages.com կայքում
- Ակիմ Թամիրով Katz's Film Encyclopedia
- Akim Tamiroff at Great Character Actors Արխիվացված 2006-10-29 Wayback Machine
- Find a Grave կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 136)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակիմ Թամիրով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակիմ Թամիրով» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 29 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 17 մահեր
- 1972 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկահայ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Քաղցկեղից մահացածներ