Ական (լեզու)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ական (այլ կիրառումներ)
Ական Twi, Fante | |
---|---|
Տեսակ | լեզու, մակրոլեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Ականական լեզուներ և կվա լեզուներ[1] |
Երկրներ | Գանա Կոտ դ'Իվուար |
Շրջաններ | Աշանտի, Բրոնգ-Ահաֆո |
Խոսողների քանակ | 11 000 000 մարդ (2007)[2] |
Վերահսկող կազմակերպություն | Գանայի լեզուների կազմակերպություն |
Լեզվակիրների թիվը | 11 միլիոն (2007)[3] |
Դասակարգում | Նիգերո-կոնգոլական լեզուներ |
Գրերի համակարգ | լատինատառ |
IETF | ak |
ԳՕՍՏ 7.75–97 | ака 027 |
ISO 639-1 | ak |
ISO 639-2 | aka |
ISO 639-3 | aka - ական |
Akan language Վիքիպահեստում |
Ական[4] (թվա-ֆանտի), ականական լեզուներից և ականների լեզուներից մեկն է։ Տարածված է կենտրոնական և հարավային Գանայում, նաև Կոտ դ'Իվուարի արևելքում։ Խոսողների թիվը ավելի քան 7 միլիոն մարդ է (գնահատում, 1995 թ.)։
Ականը պատկանում է քվա լեզուների կենտրոնական խմբի թանո ճյուղին, որտեղ աբրոնի հետ միասին կապված էր ականական ենթախմբի հետ (այդ թվում վասան)։ Ականը իր բարբառով կապված է, բաղկացած Ֆանտիի (մֆանտսե) և թվայի (տվի) բարբառների հետ, որոնք հաճախ համարվում է որպես առանձին լեզուներ։ Վերջինս ներառում է՝ ակվապիմը (իրականում Թվա; ակուպեմ) ակեմ, ասանտե, ասեն, ահաֆոն և դանկիրա քվավու, ֆանտիից՝ աբուրա-ֆանտի, ագոն, անոմաբո-ֆանտի և գոմա բարբառները։
Ըստ Ականի ուղղագրական հանձնաժողովի ականն ունի 20, 000 բառ։ Ադինկրայում կան հին նշան-իդեոգրամներ։
Տիրապետողների թիվը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Տիրապետողները |
---|---|
1995 | 7, 000, 000 |
2007 | 11, 000, 000 |
Գիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այբուբենը հիմնված է լատինական գրերի վրա։ 1978 թ. որոշում ընդունվեց որ, աքաներենի ուղղագրությունը պետք է ունենա երեք հիմնական բարբառներ (ակվապիմ, աշանտի և ֆանտի) որոնք դեռ օգտագործում են իրենց սեփական գրավոր չափանիշները։
Ականի այբուբենը՝
- A a B b D d E e Ɛɛ F f G g H h I i K k L l M m N n O o Ɔɔ P p R r S s T t U u W w Y y
Վիքիպեդիան ականով
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիայի աքաներեն բաժնի առաջին խմբագրումը եղել է 2004 թվականի օգոստոսի 4-ին[5]։ Այսօր՝ 12 հունվարի 2025 թվականին Վիքիպեդիայի Աքաներեն բաժինը ունի 0 հոդված։ Գրանցված են 13 694 մասնակից, նրանցից 3 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 1 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 29 887-ը[6]։
Ական խոսակցական բառեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Akwaaba/Akɔaba – Բարի գալուստ
- Aane – Այո/Հա
- Yiw (Akuapim) - միշտ
- Yoo - լավ էղավ/լավ
- Daabi – Ոչ/Չէ
- Da yie – Բարի գիշեր
- Me rekɔ da (pronounced mee ko da) -ես գնացի քնելու
- Ɛ te sεn/Wo ho te sɛn? – Ինչպե՞ս են ձեր գործերը/Ինչպե՞ս ես (Ոնց ես)
- Me da wo ase – Շնորհակալություն
- Me pa wo kyɛw – Խնդրում եմ/ներեցեք/Ներողություն եմ խնդրում
- Dwom/nnwom - Երգ/երգեր կամ երաժշտություն
- Wo din de sεn? - Ինչ է՞ ձեր անունը
- Me din de .../Yɛfrɛ me ... - Իմ անունը/Ես քեզ կզանգեմ ...
- Wadi mfeɛ ahe/sɛn? - Քան՞ի տարեկան է նա
- Woadi mfeɛ ahe/sɛn? - Քան՞ի տարեկան եք
- Ɛ wɔ hen? - Որտե՞ղ է նա
- Me rekɔ - Ես պատրաստվում եմ/Ես գնացի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Crystal D. The Cambridge Encyclopedia of Language — Cambridge University Press, 1987. — P. 314. — ISBN 978-0-521-42443-1
- ↑ Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ Nationalencyklopedin "Världens 100 största språk 2007" The World's 100 Largest Languages in 2007
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Աքաներեն Վիքիպեդիայի առաջին խմբագրումը
- ↑ «Աքաներեն Վիքիպեդիայի վիճակագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Christaller J. A dictionary of the Asante and Fante language called Tshi. Basel, 1881
- Akrofi C.A., Botchey G.L., Takyi B.K. An English-Akan-Eve-Ga Dictionary. Accra, 1996
- Kotey P. Twi Dictionary (Twi-English / English-Twi). New York, 1998
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթերցե՛ք «ական» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ական (լեզու)» հոդվածին։ |
|