Jump to content

Ալջերնոն Չառլզ Սուինբյորնի դիմանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալջերնոն Չառլզ Սուինբյորնի դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1861
բարձրություն18,2 սանտիմետր
լայնություն15,8 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիմապատկեր
գտնվում էՖիցվիլյամ թանգարան
հավաքածուՖիցվիլյամ թանգարան
հիմնական թեմաԱլջերնոն Չարլզ Սուինբեռն
Ծանոթագրություններ

«Ալջերնոն Չառլզ Սուինբյորնի դիմանկար» (անգլ.՝ Algernon Charles Swinburne), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1861 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Ֆիցվիլյամի թանգարանի հավաքածուում[1]։

Տեղեկություն նկարի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է Ռոսսետտիի մտերիմ ընկերը՝ բանաստեղծ և դրամատուրգ Ալջերնոն Չառլզ Սուինբյորնը[2]։ Բանաստեղծն ու նկարիչն իրար հանդիպել են Օքսֆորդում, որտեղ Ռոսսետտին այլ պրեռաֆայելիտների հետ զբաղվում էր որմնանկարչությամբ[2]։ Ռոսսետտին հիացած էր իր «փոքրիկ նորթումբերլենդցի ընկերոջով» (հնարավոր է, որ մականունն առաջացել է Սուինբյորնի ցածր հասակի պատճառով)[3]։ Ռոսսետտին կնոջ՝ Էլիզաբեթ Սիդալի մահից հետո Սուինբյորնի հետ որոշ ժամանակ ապրել է նույն տանը[2]։

Սուինբյորնի դիմանկարն ստեղծվել է որպես Ռոբերտ Բրաունինգի դիմանկարի լրացում, որը ևս կատարվել է խառը տեխնիկայով և համանման գունային գամմայով[1]։ Վերին աջ անկյունում գտնվում են Ռոսսետտիի անվանատառերը և ստեղծման տարեթիվը[4]։ Ռոսսետտին նկարը նվիրել է Ֆաննի Կորնֆորտին, իսկ նա ավելի ուշ վաճառել է այն լորդ Բաթերսին, ապա այն գնել է Չառլզ Ֆեյրֆաքս Մյուրեյը, հենց նա էլ փոխանցել է նկարը Ֆիցվիլյամի թանգարանին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Algernon Charles Swinburne» (անգլերեն). The Fitzwilliam Museum, University of Cambridge, UK. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 Glenn Everett. «A. C. Swinburne: Biography» (անգլերեն). Victorian Web.
  3. «Архивированная копия» (անհայտ լեզու). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.«Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 12. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  4. «Algernon Charles Swinburne». Rossetti Archive (անգլերեն).