Ալեքսանդր Ստոլբով
Ալեքսանդր Ստոլբով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1929 (95 տարեկան) |
Ծննդավայր | Կիրով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Alexander Stolbov Վիքիպահեստում |
Ալեքսանդր Սերգեևիչ Ստոլբով (ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Столбо́в, հունիսի 5, 1929, Կիրով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, մանկավարժ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Ստոլբովը ծնվել է 1929 թվականի հունիսի 5-ին Վյատկայում, նկարիչների ընտանիքում։
1933 թվականին Ալեքսանդր Ստոլբովը մոր հետ մեկնել է Լենինգրադ։ 1939-1941 թվականներին սովորել է մանկական իզոստուդիայում։ 1945 թվականին տարհանումից վերադառնալուց հետո ընդունվել է Գեղարվեստի միջնակարգ դպրոց (այժմ՝ Բորիս Իոգանսոնի անվան գեղարվեստական վարժարան)։ Սովորել է Վ. Պոդկովիրինի, Վասիլի Սոկոլովի, Միխայիլ Կոզելի մոտ։
1952 թվականին Ստոլբովն ընդունվել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Վասիլի Սոկոլովի, Վալերի Պիմենովի, Վիտալի Վալցևի, Բորիս Լավրենկոյի, Բ․ Խարչենկոյի մոտ[2]։ 1958 թվականին Ստոլբովն ավարտել է ինստիտուտը Ի. Սերեբրյանսկու արվեստանոցում։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Շրջապատումից դուրս գալը» (ռուս.՝ «Выход из окружения») նկարը[3]։
1959 թվականից Ալեքսանդր Ստոլբովը մասնակցել է Լենինգրադի նկարիչների ցուցահանդեսներին։ Ստեղծել է ժանրային և թեմատիկ գեղանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, ճարտարապետական և լանդշաֆտային բնանկարներ, էտյուդներ բնօրինակից։ 1960-1970-ական թվականներին ստեղծել է Լենինգրադի նկարիչների դիմանկարների շարք, այդ թվում ստեղծելով Օ. Պոչտեննիի, Ա. Գրուշկոյի, Ելենա Գորոխովայի, Ա. Սեմյոնովի, Վ. Անդրեևի, քանդակագործ Կ. Սուվորովայի դիմանկարները[4]։
Ալեքսանդր Ստոլբովը ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության անդամ է 1961 թվականից։ Ալեքսանդր Ստոլբովի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսներն անցկացվել են 1982 թվականին Լենինգրադում և 1988 թվականին Պսկովում։
1960-1980-ական թվականներին Ալեքսանդր Ստոլբովը ստեղծագործական այցեր է կատարել Հայաստան, Միջին Ասիա, Զաոնեժյե, աշխատել է Գորյաչի Կլյուչի նկարիչների ստեղծագործության տանը և հատկապես շատ հին Պսկովում, ինչն իր արտացոլումն է գտել նրա ստեղծված ստեղծագործություններում[5]։ Դեկորատիվ նկարչությունը, որը հիմնված է հագեցած տեղական գույնի բծերի հարաբերությունների վրա, ընդհանրացված գծանկարի և խոշորացված դետալների վրա, 1970-ական թվականներին աստիճանաբար փոխարինվում է ավելի ավանդական նկարելու ձևով, որի համար բնորոշ է կոմպոզիցիայի ծավալատարածական կառուցվածքի և երանգային կոլորիտի զարգացման նկատմամբ հետաքրքրությունը։
1966 թվականից Ստոլբովը դասավանդել է Լենինգրադի Վ. Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի ընդհանուր գեղանկարչության ամբիոնում[6]։ Նրա աշխատանքները գտնվում են Ռուսաստանի արվեստի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с. 391.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С. 370.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.81.
- ↑ Выставка произведений семи ленинградских художников. Живопись. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — С. 38—39.
- ↑ Александр Сергеевич Столбов. Выставка произведений. Каталог. — Л: ЛОСХ, 1982. — С. 3—4.
- ↑ Традиции школы живописи государственной художественно-промышленной академии имени А. Л. Штиглица. Кафедра общей живописи. — СПб., 2010. С. 15, 271.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — С.17.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — С.40.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — С.39.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — С.25.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — С.15.
- Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — С.21.
- Натюрморт. Выставка произведений ленинградских художников. — Л: Художник РСФСР, 1973. — С. 13. — 16 с.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — С.25.
- Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — С.20.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — С.16.
- Выставка произведений ленинградских художников. Живопись. Каталог. — Л: Художник РСФСР, 1980.
- Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — С.22.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1978 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — С.16.
- Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — С.391.
- Выставка произведений семи ленинградских художников. Живопись. Каталог. — Л: Художник РСФСР, 1980.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — С.23.
- Александр Сергеевич Столбов. Выставка произведений. Каталог. — Л: ЛОСХ, 1982.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — С.126.
- Sots’Art a St Petersbourg. Catalogue. — St Germain en Laye: 23 Fevrier 1992. — Р. 7.
- Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С.298.
- Русская деревня. Выставка произведений петербургских художников. Живопись. Графика. — СПб., Мемориальный музей Н. А. Некрасова, 1998.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С. 370, 393—398, 399, 401, 403, 406, 443—445. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Традиции школы живописи государственной художественно-промышленной академии имени А. Л. Штиглица. Кафедра общей живописи. — СПб., 2010. С. 15, 271.