Jump to content

Ալեսանդրո Նիվոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեսանդրո Նիվոլա
Ծնվել է1972 թվական, հունիսի 28
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ[1]
ԿրթությունԵյլի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Էմիլի Մորտիմեր

Ալեսանդրո Նիվոլա (անգլ.՝ Alessandro Nivola, հունիսի 28, 1972(1972-06-28)[2][3][4], Բոստոն, ԱՄՆ[5]), ամերիկյան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեսանդրոն ծնվել է Բոստոնում, Մասսաչուսեթսի նահանգում` 1972 թվականի հունիսի 28-ին։ Ապագա դերասանի հայրը հայտնի քաղաքագետ Պեդրո Սալվատորե Նիվոլան է, պապը` քանդակագործ Կոնստանտինո Նիվոլան։ Բացի իտալական արմատներից Ալեսանդրոն ունի նաև գերմանական և հրեական արմատներ։

Նիվոլա ավարտել է Էկսետերի Ֆիլիպս ակադեմիան և ունի Եյլի համալսարանի դիպլոմ։

Դեռ համալսարանը չավարտած` Ալեսանդրոն արդեն ելույթ էր ունենում թատերական բեմերում։ Քոլեջից հետո Նիվոլան իր կարիերան սկսել է Բրոդվեյում` «Մի ամիս գյուղում» բեմադրության մեջ Հելեն Միրեն հերոսուհու երիտասարդ սիրեցյալի դերը տանելով։ 1996 թվականին Սանդրոն հայտնվեց NBC հեռուստաալիքի մինի-սերիալում` նկարահանված Դանիելա Սթիլի «Մատանի» գրքի հիման վրա։ Նույն տարում Նիվոլան դեր է ստանում «Առանց դեմքի» մարտաֆիլմում, որտեղ նա տարել է Նիկոլաս Քեյջի կերպարի փոքր եղբոր` շիզոֆրենիկ խելացնորի դերը։

2002 թվականին Ալեսանդրո Նիվոլան դառնում է Gap ընկերության դեմքը։

Նիվոլայի կարիերան ֆիլմերում աստիճանաբար է զարգացել, առանց կտրուկ թռիչքների ու վայրէջքների։ Չնայած մի շարք հետաքրքիր ու տեսանելի ֆիլմերի, նրան իրական ճանաչում բերեց «Գոլ» սպորտային դրամայում սկանդալային ֆուտբոլիստ Գեվին Հարիսոնի կերպարը։ 2007 թվականին դերասանը «Գրասենյակ» մինի-սերիալում ստանում է գլխավոր դերերից մեկը, որը ստացել է Ոսկե գլոբուս մրցանակ որպես Հեռուստատեսային լավագույն մինի-սերիալ։ 2008 թվականին Ալեսանդրոն բժիշկ Փոլ Ֆոլկների դերում նկարահանվել է «Աչքը» սարսափ ֆիլմում(հոնկոնգյան համանուն ֆիլմի ձևափոխված տարբերակը), որտեղ իր գործընկերուհին դարձավ Ջեսիկա Ալբան։ 2009 թվականին խաղացել է մեծ հռչակ ձեռք բերած Աննա Ֆոնտեն կենսագրական դրամայում, որը Կոկո Շանելի կյանքի մասին է` Օդրի Տոտուի մասնակցությամբ։

Վերջին տարիներին գրեթե ամեն տարի դերասանի մասնակցությամբ դուրս է գալիս 1-2 ֆիլմ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հունվարի 3-ից ամուսնացած է հայտնի բրիտանացի դերասանուհի Էմիլի Մորտիմերի հետ։ Զույգը 2 երեխա ունի (աղջիկ և տղա)։

Մրցանակներ և անվանակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002- Անկախ հոգի մրցանակի անվանակարգում(երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դերը տանելու համար)-«Լորել Կանյոն»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]