Jump to content

Ալբերտ թագավորական սրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ թագավորական սրահ
2010 թ.սրահը Հայդ պարկի կողմից
Տեսակհամերգասրահ և թատրոն
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՎեստմինստեր
ՎայրՀարավային Կենսինգտոն
ՀասցեSW7 2AP
ՓողոցKensington Gore?
Ճարտարապետական ոճItalianate architecture?
Կազմված էRoyal Albert Hall Archive?
Անվանված էԱլբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի
Հիմնադրված է1871
ՇինարարLucas Brothers, Builders?
ՃարտարապետFrancis Fowke? և Henry Young Darracott Scott?
Իրադարձություններfoundation stone laying ceremony?[1]
Ժառանգության կարգավիճակ1-ին աստիճանի ցուցակագրված շենք
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Լոնդոնի Ալբերտի անունով արվեստի և գիտության սրահը (անգլ.՝ Royal Albert Hall of Arts and Sciences) կամ Ալբերտ Հոլլը, Մեծ Բրիտանիայի և Լոնդոնի ամենամեծ համերգային սրահն է։ Այն կառուցվել է ի պատիվ Արքայազն Ալբերտի` Վիկտորիա թագուհու կողմից։ Գտնվում է Լոնդոնի Հարավային Կենսինգտոն շրջանում, որտեղ գտնվում են վիկտորյանական դարաշրջանի նշանավոր մշակութային հաստատությունները։ Սրահը կառուցվել է 1861 թվականին։

1851 թվականին արքայազն Ալբերտի անմիջական մասնակցությամբ Լոնդոնում կազմակերպվում է պատմության մեջ առաջին համաշխարհային ցուցահանդեսը, որի նպատակով Հայդ պարկում կառուցվում է Բյուրեղապակյա պալատը[2]։ Ցուցահանդեսն այնքան լայն ճանաչում է ստանում, որ արքայազն Ալբերտին առաջարկում են այդ նպատակով կառուցել մի ամբողջ համալիր։ Ներշնչվելով այդ միջոցառման հաջողությամբ՝ Արքայազն Ալբերտը ձեռնամուխ է լինում Քենսինգթոնը թանգարանային փոքր քաղաքի՝ Ալբերտոպոլիսի վերածելու գործին, որտեղ նրա նախաձեռնությամբ կառուցվում է նաև Երաժշտության թագավորական քոլեջը։

1861 թվականին արքայազն Ալբերտի մահվանից հետո Վիկտորիա թագուհին որոշում է հավերժացնել նրա հիշատակը՝ ի պատիվ նրա կառուցելով Ալբերտ հոլլը, որի բացման արարողությունը տեղի է ունենում 1871 թվականին՝ արքայազնի մահվանից տասը տարի անց։ Բացման արարողությանը թագուհին այնքան է հուզվում, որ չի կարողանում մեկ խոսք անգամ արտասանել և նրա փոխարեն ստիպված ելույթ է ունենում արքայազն Էդուարդը, ասելով. «Թագուհին հայտարարում է այս դահլիճը բացված»[3]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրահը կառուցվում է Լուկաս Բրադերսի (Lucas Brothers) նախագծով[4]։ Դիզայներներն աշխատել են սրահի վրա՝ ներշնչվելով անտիկ ամֆիթատրոնով և Գոդֆրիդ Զեմպերի գաղափարներով, որն այն ժամանակ կառուցում էր Քենսինգտոնի Հարավային թանգարանը։ Տվյալ ժամանակաշրջանում համերգասրահը ամենաամբիցիոզ նախագծերից էր։ Ջեռուցման համակարգը աներևակայելի էր. տասը վայրկյանի ընթացքում 11000 գազային ջահեր էին վառվում, իսկ երգեհոնն աշխարհում ամենամեծն էր տվյալ ժամանակաշրջանում[5]։

83 մ. -72 մ. չափերի օվալաձև այս կառույցի պատերը զարդարված են որմնաքանդակներով, որոնցից նշանավոր է հատկապես «Մշակույթի և գիտության հաղթանակը» որմնաքանդակը, իսկ առանձին քանդակներ խորհրդանշում են գիտության և մշակույթի առանձին ճյուղեր։ Սրահը կարող է տեղավորել մոտ 8000 մարդ, թեպետ անվտանգության ժամանակակից չափանիշները պահանջում են կրճատել այդ թիվը մինչև 5544 –ի, ներառյալ՝ պատկերասրահում կանգնածները։

Հյուսիսային մասից շարժվելով ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ՝ կարելի է տեսնել 16 օբյեկտ՝ աշխարհի տարբեր երկրներ, որոնք նվերներ են բերում 1851 թվականի ցուցահանդեսին, երաժշտություն, քանդակագործություն, կերպարվեստ, արքայազներ, նկարիչներ, քարագործներ, ճարտարապետներ, իմաստուններ, փիլիսոփաներ և այլն։

Միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պատմության ընթացքում Ալբերտ հոլլն ընդունել է բազում միջոցառումներ և լեգենդար մարդկանց[6][7]։ Ալբերտ հոլլում յուրաքանչյուր տարի անցկացվում է մշակույթի ամենատարբեր բնագավառների մոտ 350 միջոցառում՝ դասական և ռոք համերգներ, օպերա և բալետ, պարային ելույթներ, պոեզիայի երեկոներ, դպրոցական և հասարակական միջոցառումներ, բարեգործական ակցիաներ և այլն։ Ալբերտ հոլլում մի շարք արտիստներից զատ, ելույթ են ունեցել նաև Եղիսաբեթ թագուհին[8] և Ուինսթոն Չերչիլը, Նելսոն Մանդելան և Դալայ Լաման։

Պատմական համերգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բիթլզ - համերգը տեղի է ունեցել 1963 թ-ի մայիսի9-ին։
  • Դիփ Փարփլ - համերգը տեղի է ունեցել 1969 թ-ի սեպտեմբերի 24-ին։
  • Փինք Ֆլոյդ - համերգը տեղի է ունեցել 1969 թ
  • ԱԲԲԱ - համերգը տեղի է ունեցել 1977 թ-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Hall of Arts and SciencesLondon: Alexander Lebedev, Evgeny Lebedev, Daily Mail and General Trust, 1867. — Iss. 13350. — P. 5. — ed. size: 700000 — ISSN 2041-4404
  2. The Great Exhibition of 1851. Duke Magazine Volume 92, No.6, November-December 2006 (անգլ.)
  3. http://www.victorianlondon.org/buildings/alberthall.htm Victorian London: Royal Albert Hall
    http://www.aviewoncities.com/buildings/london/royalalberthall.htm Արխիվացված 2017-11-07 Wayback Machine Royal Albert Hall, London
  4. «Charles Lucas». Oxford Dictionary of National Biography. 2008 թ․ հունվար. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
  5. «Mighty Voice of Jupiter pipes up at Royal Albert Hall». South China Morning Post. 2004 թ․ հուլիսի 4. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. «Discography of Sir Arthur Sullivan: On Shore and Sea (1871)». 2003 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
  7. Meirion Hughes and Robert Stradling (2001). The English Musical Renaissance 1840–1940. Manchester University Press. ISBN 0-7190-5830-9. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
  8. "Royal Variety Performance marks 100th anniversary". BBC News. Retrieved 7 January 2013

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Clark R.W. The Royal Albert Hall. London: Hamish Hamilton, 1958. viii, 263 p.
  • Thackrah J.R. The Royal Albert Hall. Lavenham (Suffolk): Terence Dalton, 1983. viii, 182 p. ISBN 9780861380121.
  • The Royal Albert Hall: A Victorian masterpiece for the 21st century, ed. by S. Hodgart, R. Williams, J. Stone. London: Fitzhardinge Press, 2003. 160 p. ISBN 9781874044550.
  • Hazlewood Ch. The Royal Albert Hall: a social history // BBC Audiobooks, January 2012.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ թագավորական սրահ» հոդվածին։