Աժդահակ (այլ անվամբ՝ Զոհակ, Զահհակ, «Զենդ Ավեստա»-ում՝ Աժի Դահակ, արաբ. հնդկական արտասանությամբ՝ Դահհակ, Ահիս Դասակա), պարսից առասպելական կերպար։ Երեք գլխանի, երեք բերանով և վեց աչքով ամպրոպային վիշապ, որին իբր ստեղծել է չար ոգին՝ մարդկային ցեղը ոչնչացնելու համար։ Ըստ առասպելի, դյուցազն Ֆրեդունը (հայերեն՝ Հրուդեն) դարբին Կավեի օգնությամբ հաղթել է նրան և գամել Դեմավենդ սարին, որտեղ մնալու է մինչև աշխարհի վերջը։ Աժդահակի առասպելը ավանդել են Մովսես Խորենացին (V դ.), Ֆիրդուսին (X–XI դդ.)։ Աժդահակի կերպարը հանդիպում է հայոց հին բանահյուսության մեջ որպես և՛ մարաց թագավոր, և՛ վիշապ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 133)։