Ազդրի բնածին հոդախախտ
Ազդրի բնածին հոդախախտ | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Բուժաքննություն | X-ray of hip dysplasia? |
Բժշկական մասնագիտություն | օրթոպեդիա |
ՀՄԴ-9 | 754.3 |
ՀՄԴ-10 | Q65 |
Hip dysplasia Վիքիպահեստում |
Ազդրի բնածին հոդախախտ (կոնքազդրային հոդի դիսպլազիա) օրթոպեդիկ առավել հաճախ հանդիպող հիվանդություն (բոլոր օրթոպեդիկ հիվադությունների 3%-ը) կոնքազդրային հոդի բնածին թերզարգացում, որը կարող է ազդրի գլխիկի հոդախախտի կամ ենթահոդախախտի պատճառ դառնալ։ Նկատվում է կոնքազդրային հոդի նախ քացախափոսի դիսպլազիա, հոդախոռոչը լցվում է աճող ճարպային հյուսվածքով, ազդրոսկրի ոսկրացման միջուկը նորմայից փոքր է, գլխիկի ձևը կլորից փոխվում է ձվաձևի։ Լրիվ հոդախախտի դեպքում զստոսկրի վրա առաջանում է նոր փոսություն։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնածին հոդախախտի հաճախականությունը տարբեր է ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ տարբեր տարածաշրջաններում։ Այն գրեթե չի հանդիպում հարավասiական և աֆրիկյան պետություններում։ Սկանդինավյան երկրներում հիվանդության հաճախականությունը հասնում է 4%, սպիտակամորթ ռասան առավել հաճախ է հիվանդանում։ Բարուրման բացակայությունը և տարածված ոտքերով գրկելը նպաստում են դիսպլազիայի հետզարգացմանը (Կորեայում պատերազմի վերջում, երբ երեխաներին ծնողները չէին գրկում, բնածին հոդախախտերն ավելացան, իսկ երբ անցան երեխաներին գրկելու, հիվանդացության մակարդակը կրկին իջավ)։
Ավելի հաճախ հանդիպում է աղջիկների մոտ (գրանցված դեպքերի 80%)։ Ունի ժառանգական նախատրամադրվածություն. հիվանդների 1/3-ի հարազատների մեջ լինում են հիվանդ անձինք։ Նշանակություն ունի նաև նախածննդյան շրջանը. հաճախ հանդիպում է թունավոր հղիույունից ծնված, թերհաս, առաջնածին երեխաների մոտ։
Ձախ հոդի հոդախախտն հանդիպում է մի քանի անգամ ավելի հաճախ (60%), քան աջակողմյան կամ երկկողմանի հոդախախտը (յուրաքանչյուրը՝ 20%):
Նորածնային հասակից ի հայտ եկող ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Չրխկոցի ախտանիշ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում են նաև դուրս սահելու, Մարքսի-Օրտոլանիի ախտանիշ
- երեխայի ոտքերը ծալել կոնքազդրային և ծնկան հոդերում
- բթամատը դնել ազդրի միջային մակերեսին
- միջնամատի ծայրով ֆիքսել մեծ տամբիոնը
- մեծ տամբիոնը միջնամատով հրել դեպի քացախափոսը
կամ
- ճնշել ազդրի առանցքով
- կատարել ազդրի առբերում։
Հոդախախտի դեպքում ներուղղվում է չրխկոցով (բացարձակ ցուցում բուժում սկսելու համար)։ Նորածինների մոտ աճի հետ սկսում են կոնքազդրային հոդի փոփոխություններ, ինչի հետևանքով ախտանիշը երբեմն չի նկատվում (3 շաբաթականից մեծ երեխաների մոտ «չրխկոցի ախտանիշը» նկատվում է 25% դեպքերում)։
Հետույքային ծալքերի անհամապատասխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեխային պառկեցնել որովայնի վրա
- համեմատել հետույքային և ենթածնկային ծալքերը երկու վերջույթների վրա։
Հոդախախտի դեպքում երկու ոտքերում ծալքերը չեն համապատասխանում միմյանց (առողջ ոտքում ծալքերն ավելի վար են, քան հոդախախտով կամ ենթահոդախախտով ոտքում)։
Ստորին վերջույթի կարճացում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեխային պառկեցնել մեջքի վրա
- ոտքերը ծալել 90° անկյան տակ
- համեմատել ծնկները
կամ
- երեխային պառկեցնել մեջքի վրա
- ուղղել ոտքերը
- համեմատել պճեղների ու կրունկների տեղադրությունը։
Վերոնշյալ մարմնամասերն հիվանդ կողմում առավել կարճ են։
Ազդրի զատման սահմանափակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեխային պառկեցնել մեջքի վրա
- կոնքազդրային և ծնկան հոդերում ոտքերը ծալել ուղիղ անկյան տակ
- ոտքերը տարածել կողմեր։
Նորմայում կյանքի առաջին ամիսներին ոտքը ծնկան հոդում ծալված վիճակում երեխայի ոտքը զատվում է կոնքազդրային հոդում 70-90°, իսկ հոդախախտի և ենթահոդախախտի դեպքում այս ցուցանիշը նվազում է։ Այն առավել նկատելի է լինում միակողմանի հոդախախտի դեպքում։
Ստորին վերջույթի պտտում դեպի դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդ կողմի ոտքը թեքվում է դեպի դուրս, այն հատկապես նկատելի է դառնում քնած ժամանակ։
Ախտանիշներն ավելի մեծ տարիքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս արատը 1 տարեկան և ավելի մեծ տարիքում առավել հեշտ ախտորոշվող է (երեխան ավելի ուշ է սկսում քայլել /մոտ 14 ամսական/, միակողմանի հոդախախտը առաջացնում է անկայուն, իսկ երկկողմանին՝ «բադիկի» քայլվածք)։
Տրենդելենբուրգի ախտանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ախտանիշը կարող է դիտվել նաև այլ հիվանդությունների ժամանակ.
- հիվանդը կանգնում է 1 ոտքի վրա
- օդում գտնվող ոտքը ծալում է կոնքազգրային և ծնկան հոդերում 90° անկյան տակ։
Ախտանիշը բացասական է, եթե վերոնշյալ դիրքում ազդրոսկրերի գագաթները միացնող գիծը զուգահեռ է մարմնի առանցքին։ Դրական ախտանիշ՝ կոնքը թեքված է առողջ կողմ, նկատվում է հետույքային ծալքի միակողմանի հարթեցում, երեխան թեքված է դեպի հիվանդ կողմը։
Տարբերակիչ ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազդրի բնածին հոդախախտը հարկավոր է տարբերակել ազդրի ներսադարձ վզիկից, հետույքային միջին մկանի կաթվածից, վնասվածքային և ախտաբանական հոդախախտներից։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման մեջ մեծ նշանակություն ունի վաղ հայտնաբերումը և ճիշտ տակտիկայի ընտրումը։ Կոնսերվատիվ և վիրահատական բուԺումը կարելի է բաժանել մի քանի փուլերի։
Բուժումը կյանքի առաջին շաբաթներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսվում է ծննդատնից։ Կատարվում է լայն բարուրում 20 սմ լայնությամբ միջադիրով, որը դրվում է կոնքազդրային և ծնկան հոդերի միջև՝ ոտքերը 70±10° զատված վիճակում, և ֆիքսում բարուրով։ Հաշվառում պոլիկլինիկայում օրթոպեդի մոտ, բուժական մարմնամարզություն օրական 6-7 անգամ 15-20 րոպե տևողությամբ։ Օգտագործում են զատիչ բեկակալներ, հարկ եղած դեպքում՝ հակառախիտային բուժում։
Բուժումը կյանքի առաջին տարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխայի քայլել սկսելուն զուգընթաց սկսում է դժվարանալ ներուղղումը ոտքերի սովորական տարածումով։ Այդ տարիքում արդյունավետ է ազգրի գլխիկի աստիճանական ներուղղումը՝ համակցված գիպսային կապի հետ։ Պոլիէթիլենից պատրաստված մահճակալի մեջ կատարվում է ֆունկցիոնալ բուժում։
Վիրահատական բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրահատական բուժումը ցուցված է 2 տարեկանից բարձր տարիքում, կամ ազդրի գլխիկի ներուղղման անհնարինության դեպքում առաջին իսկ տարուց։