Ազարիա Ա Ջուղայեցի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազարիա Ջուղայեցի (այլ կիրառումներ)
Ազարիա Ա Ջուղայեցի | |
---|---|
Կառավարում | |
Անձնական տվյալներ | |
Ազարիա Ջուղայեցի (հայտնի է նաև Ազարիա Շահկերտցի անունով, 1563, Շահկերտ - հունիսի 2, 1601, Սիս), Սսի կաթողիկոս 1584 թվականից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազարիա Շահկերտցին ծնվել է Երնջակ գավառի Շահկերտ ավանում՝ Պողոսի և Օղլանփաշի ընտանիքում։ Ունեցել է երեք եղբայր՝ Աղուպշի, Փաշա և Ալինջա։ Եղել է Ներսես Ամկեցու աշակերտը։ Կրոնական և վարդապետական գործունեություն է իրականացրել Երնջակում, Հալեպում, Սիսում[1]։
Հալեպում բացել է վարդապետական դպրոց, որտեղ դասավանդել է։ Նրա աշակերտներից են եղել Մեսրոպ Տաթևացի, Հակոբ Զեյթունցի, Հովհանես Անթափցի, Մկրտիչ Խարբերդցի վարդապետները[1]։
Հեղինակ է «Մեկնութիւն քերականութեան» աշխատությանը։ Գրել է նաև մի շարք տաղեր, որոնցից 7-ը հասել են մեր օրերը։ Հիմնականում դրանք ունեցել են կրոնական բովանդակություն, որոնցից ուշադրության է արժանի հատկապես «Տաղ վասն գինւոյ յԱզարիայէ ասացեալ» տաղը[1]։
Սսի կաթողիկոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդել է Խաչատուր Բ Երաժիշտ կաթողիկոսին, որի աթոռակիցն էր։ Հռոմի պապի հետ հայ եկեղեցուն հակոտնյա կրոնական բանակցությունները շարունակելու պատճառով Ազարիա Ջուղայեցին 1586 թվականին գահազրկվել է՝ աթոռը զիջելով իր հակառակորդ Տիրատուր Ա Սսեցուն։ Այնուհետև Ազարիա Ջուղայեցին մեկնել է Կոստանդնուպոլիս և 1591-ին գրավել Հովհաննես Բ Ուլնեցու պատրիարքական աթոռը։ 1592 թվականին վերադարձել է Սիս և վերագրավել կաթողիկոսական աթոռը։ Վատիկանի մատենադարանում պահպանվել են Հռոմի պապի հետ նրա վարած բանակցությունների փաստաթղթերը (ընդօրինակները գտնվում են Վենետիկի Մխիթարյան մատենադարանի № 308 ձեռագրում)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 100)։ |