Աարոն Գորդոն
Աարոն Գորդոն Aaron Gordon | |||||
Ակումբ | Դենվեր Նագեթս | ||||
---|---|---|---|---|---|
Դիրքը | Հարձակվող | ||||
Համար | № 50 | ||||
Ի ծնե տրված անունը | Աարոն Էդիսոն Գորդոն Aaron Addison Gordon | ||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 16, 1995 (29 տարեկան) | ||||
Ծննդավայր | Սան Խոսե, Կալիֆորնիա, ԱՄՆ | ||||
Ազգություն | Ամերիկացի | ||||
Հասակ | 2,06 մ | ||||
Քաշ | 102 կգ | ||||
Դպրոց | Արչբիշոպ Միտի (Սան Խոսե, Կալիֆորնիա) | ||||
համալսարան | Արիզոնայի համալսարան (2013–2014) | ||||
Դրաֆթի տարի | 2014 / ռաունդ` 1 /ընտ.` 4-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Օռլանդո Մեջիք | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
Օռլանդո Մեջիք (2014-2021) Դենվեր Նագեթս (2021-այժմ) | |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
|
Աարոն Էդիսոն Գորդոն (անգլ.՝ Aaron Addison Gordon, սեպտեմբերի 16, 1995, Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դենվեր Նագեթս» ակումբում։
Մեկ ուսումնական տարի (2013–14) հանդես է եկել Արիզոնայի համալսարանի «Ուայլդքեթս» ակումբում։
Ծնվել է Սան Խոսե բնակավայրում (Կալիֆորնիա նահանգ)։ Հանդես է եկել Սան Խոսեի «Արչբիշոպ Միտի» կոչվող ավագ դպրոցի բասկետբոլային թիմում, որի կազմում երկու անգամ հաղթել է Կալիֆորնիայի առաջնությունը, ինչպես նաև երկու անգամ արժանացել «Կալիֆորնիայի Միստր Բասկետբոլ» տիտղոսին։ Համալսարանում անցկացրած ժամանակահատվածում ընդգրկվել է «All-Pac-12 առաջին թիմ» խորհրդանշական հավաքականում։
Ընտրվել է NBA-ի 2014 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 4-րդ ընտրությամբ՝ «Օռլանդո Մեջիքի» կողմից[1]։ «Դենվեր Նագեթսի» կազմում 2023 թվականին դարձել է NBA-ի չեմպիոն։
Մասնակցել է նաև ՖԻԲԱ-ի մինչև 19 տարեկանների աշխարհի առաջնությանը՝ ներկայացնելով Միացյալ Նահանգների երիտասարդական հավաքականը և նվաճելով ոսկե մեդալ։ Հավաքականի կազմում եղել է առաջատար միավորների և անդրադարձների կատեգորիայում[2]։
Մրցանակներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավագ դպրոց
- 2013՝ ԱՄՆԲՖ վարկածով տարվա մարզիկ
- 2013՝ ՖԻԲԱ-ի Մ-19 աշխարհի առաջնության ամենաարդյունավետ խաղացող (MVP)
- 2013՝«McDonalds All-American» խաղի MVP
- «Ջորդան» ապրանքանիշի «All-American» (2013)
- 2× Միստր Բասկետբոլ Կալիֆորնիա (2012-2013)
- 2× CIF նահանգային չեմպիոն (2011-2012)
- 2× CIF նահանգային II դիվիզիայի չեմպիոն (2011-2012)
- 3× CIF Հյուսիսային Կալիֆորնիայի չեմպիոն (2011-2013)
- CIF Հյուսիսային Կալիֆորնիայի բաց դիվիզիայի չեմպիոն (2013)
- 2× CIF Հյուսիսային Կալիֆորնիայի II դիվիզիայի չեմպիոն (2011-2012)
- 4× CIF CCS չեմպիոն (2010-2013)
- CIF CCS բաց դիվիզիայի չեմպիոն (2013)
- 3× CIF CCS II դիվիզիայի չեմպիոն (2010-2012)
- «MaxPreps.com» վարկածով «All-American առաջին թիմ» (2013)
- «Սան Հոսե Մերկյուրի նյուզ» վարկածով տարվա բասկետբոլիստ (2013)
- «Սան Հոսե Մերկյուրի նյուզ առաջին թիմ» խորհրդանշական հավաքական (2013)
- «Cal-Hi Sports Bay Area» վարկածով CCS տարվա բասկետբոլիստ (2013)
- 6× WCAL չեմպիոն (2011, 2011², 2012, 2012², 2013, 2013²)
- 3× WCAL փլեյ-օֆֆ չեմպիոն (2011-2013)
- 3× WCAL կանոնավոր մրցաշրջանի չեմպիոն (2011-2013)
- 3× WCAL տարվա բասկետբոլիստ (2011-2013)
- 4× «All-WCAL» խորհրդանշական հավաքական
- 3× «All-WCAL առաջին թիմ» (2011-2013)
- «All-WCAL» երկրորդ թիմ (2010)
- Համալսարան
- Տարվա առաջինկուրսեցի մարզիկ (2014)
- «Pac-12» մրցաշարի «All-tournament» խորհրդանշական հավաքական (2014)
- «AP» պատվավոր հիշատակում (2014)
- 2014 թ. NCAA մրցաշարի արևմտյան տարածաշրջանի «all-tournament» խորհհրդանշական հավաքական (2014)
- «Third All-America» թիմ՝ «Սպորտինգ նյուզ» վարկածով (2014)
- «USBWA All-District թիմ» (2014)
- «NABC All District երկրորդ թիմ» (2014)
- «All-Pac-12 առաջին թիմ» (2014)
- «Pac-12 All-Freshman» թիմ (2014)
- «Pac-12» տարվա առաջինկուրսեցի (2014)
- 2013 թ. NIT մրցաշարի «All-Tournament թիմ» (2014)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nba.com/magic/denton-magic-draft-gordon-reportedly-trade-payton
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.