ԱԴԾ-ն պայթեցնում է Ռուսաստանը
ԱԴԾ-ն պայթեցնում է Ռուսաստանը անգլ.՝ Blowing Up Russia: Terror from Within | |
---|---|
Հեղինակ | Ալեքսանդր Լիտվինենկո և Yuri Felshtinsky? |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Թեմա | Անվտանգության դաշնային ծառայություն, 1999 Russian apartment bombings?, ահաբեկչություն և false flag? |
Բնօրինակ լեզու | ռուսերեն և անգլերեն |
Հրատարակման տարեթիվ | 2002 |
ԱԴԾ-ն պայթեցնում է Ռուսաստանը (ռուս.՝ ФСБ взрывает Россию), Ալեքսանդր Լիտվինենկոյի և Յուրի Ֆելշտինսկու կողմից գրված գիրք[1]։ Թարգմանվել է 20 լեզվով և հրատարակվել է ավելի քան 20 երկրներում[2]։ Գրքում հեղինակները պատմում են 1999 թվականին աշնանը Ռուսաստանում բնակելի տների պայթյունների մասին, որոնք, ըստ հեղինակների, հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության պետական ծառայության կեղծ դրոշի ներքո իրականացված (en) գաղտնի գործողություն՝ Չեչենական երկրորդ պատերազմը արդարացնելու և Վլադիմիր Պուտինին իշխանության հասցնելու համար։ Սակայն Ռուսաստանում գիրքն պաշտոնապես բռնագրավվել և արգելվել է պետական գաղտնիքը բացահայտելու համար, ընդգրկվելով Ծայրահեղական նյութերի դաշնային ցանկի մեջ։ Գրքում ներկայացված պատմությունը ի սկզբանե հրապարակվել է Յուրի Շչեկոչիխինի կողմից 2001 թվականի օգոսոտսին Նովայա գազետա թերթի հատուկ թողարկման մեջ, իսկ 2002 թվականին լույս է տեսել որպես առանձին գիրք[3]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն հարցազրույցի, Յուրի Ֆելշտինսկին Ռուսաստանում բնակելի տների պայթյունների մասին նյութեր է սկսվել հավաքել 2001 թվականին, չպատկերացնելով, որ Ռուսաստանի Անվտանգության պետական ծառայությունը կարող է դրանց կազմակերպման հետ որևէ կապ ունենալ[4]։ Նա խիստ անհանգստացել էր, երբ պարզել էր, որ պայթյունները փաստացի կազմակերպել է ԱԴԾ-ն։ Ֆելշտինսկին խորհրդակցել է գրող և Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սուվորովի հետ։ Ֆելշտինսկին հարցրել է Սուվորովին՝ Անձամբ դուք կպայթեցնե՞ք անմեղ բնակիչներով տունը՝ հրամանը ստանալուց հետո։ Սուվորովը պատասխանել է՝ Իհարկե, ես դա կանեմ։ Դա մեր գործն է։ Մենք միշտ հետևում ենք հրամաններին։ Ֆելշտինսկին կապվել է Ալեքսանդր Լիտվինենկոյի հետ, ով դարձել է գրքի համահեղինակը։ Ֆելշտինսկին ճանաչում էր Լիտվինենկոյին 1998 թվականից։
Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին գրքի հիման ֆրանսիացի պրոդյոսերներ Ժան-Շառլ Դենյոյի (Jean-Charles Deniau) և Շառլ Գազելի (Charles Gazelle) կողմից լույս է տեսել Հարձակում Ռուսաստանի վրա (ռուս.՝ Покушение на Россию) վավերագրական ֆիլմը (նաև հայտնի է որպես Պայթեցնելով Ռուսաստանը)[5]։ Ալեքսանդր Լիտվինենկոն և Յուրի Ֆելշտինսկին աշխատել են որպես ֆիլմի խորհրդակիցներ։ Ֆիլմը ցուցադրվել է հեռուստատեսությամբ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի հեռուստատեսությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Felshtinsky & Litvinenko 2007
- ↑ Yuri Felshyinsky against Yulia Latynina, RFE/RL, Interview with Yuri Felshtinsky where he refutes opinion by Yulia Latynina about Russian apartment bombings
- ↑ «FSB blows up Russia». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Фильм BLOWING UP RUSSIA - Покушение на Россию
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blowing Up Russia: The Secret Plot to Bring Back KGB Terror Live interview by historian Yuri Felshtinsky about the book, Aleksander Litvinenko and situation in Russia at C-SPAN
- Գրքեր այբբենական կարգով
- Ալեքսանդր Լիտվինենկո
- Ռուսաստանի քաղաքականություն
- Մարդու իրավունքները Ռուսաստանում
- Գրքեր ահաբեկչության մասին
- Գրքեր հետխորհրդային Ռուսաստանի մասին
- Գրքեր Ռուսաստանի Դաշնության Անվտանգության պետական ծառայության մասին
- 2007 գրքեր
- Վավերագրական գրքեր կազմակերպված հանցագործության մասին
- Ռուսաստանում բնակելի տների պայթյուններ
- Վլադիմիր Պուտին
- Գործողություններ կեղծ դրոշի ներքո
- Գրաքննությունը Ռուսաստանում
- 2007 ոչ գեղարվեստական գրքեր