Շախմատային օլիմպիադա 2022
Շախմատային օլիմպիադա 2022 | |||
---|---|---|---|
Վայր | Չեննայ[1] | ||
Շախմատիստների քանակ | 1736 | ||
Բացման արարողություն | հուլիսի 28, 2022 | ||
Փակման արարողություն | օգոստոսի 10, 2022 | ||
chennai2022.fide.com | |||
|
Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադա, ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպված բաց և կանանց շախմատային մրցաշար, որը տեղի է ունեցել Հնդկաստանի Չեննայ քաղաքում։ Այն իր մեջ ներառել է նաև շախմատի մասսայականացմանն ուղղված տարբեր միջոցառումներ։ Սկզբում մրցաշարը նախատեսված էր անցկացնել Խանտի Մանսիյսկում, որտեղ տեղի է ունեցել 2010 թվականի շախմատի օլիմպիադան, սակայն հետագայում ՖԻԴԵ-ի որոշմամբ մրցաշարի անցկացման վայրը տեղափոխել է Մոսկվա[2]։ Օլիմպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի օգոստոսի 5-17-ը, սակայն COVID-19 համավարակի պատճառով այն հետաձգվել է։
Ուկրաինա ռուսների ներխուժման կապակցությամբ ՖԻԴԵ֊ն հանդես է եկել Ռուսաստանից մրցաշարերը հանելու հայտարարությամբ[3]։
2022 թվականի մարտի 15-ին Շախմատի միջազգային ֆեդերացիան հանդես է եկել օլիմպիադայի անցկացման վայրի մասին նոր հայտարարությամբ՝ այն առաջին անգամ անցկացվում է Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում[4][5]։
Օլիմպիադային մասնակցել է 1733 շախմատիստ, որոնցից 935-ը բաց մրցաշարին, 798-ը՝ կանանց[6][7]։
Մրցաշարի բաց հատվածում հաղթող է ճանաչվել Ուզբեկստանի հավաքականը, որը եղել են մրցաշարի միակ անպարտելի թիմը՝ ութ հաղթանակ, երեք ոչ-ոքի՝ ընդհանուր 19 միավոր[8]։ 19 միավոր է վաստակել նաև երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականը, որը 9-րդ տուրում Ուզբեկստանից կրած պարտության և ավելի ցածր գործակիցների պատճառով արժանացել է արծաթե մեդալի[9][10] ։ Օլիմպիադայի բրոնզե մեդալը բաժին է հասել Հնդկաստանի երկրորդ թիմին[11]։
Կանանց մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել Ուկրաինայի հավաքականը, որը յոթ հաղթանակից և չորս ոչ-ոքիից հետո վաստակել է 18 միավոր։ Երկրորդ տեղը 18 միավորով գրավել է Վրաստանի հավաքականը, որը ավելի ցածր գործակիցների պատճառով արժանացել է արծաթե մեդալի[12][13]։ Հնդկաստանի առաջին թիմը մրցաշարի ընթացքում վաստակել է 17 միավոր և զբաղեցրել երրորդ տեղը։ 17 միավոր են վաստակել նաև Միացյալ Նահանգների և Ղազախստանի հավաքականները, սակայն ավելի ցածր գործակիցների պատճառով զբաղեցրել են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերը[14]։
Քաղաքի ընտրության կանոնակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի վերջին սկսվել է 44-րդ շախմատային օլիմպիադայի անցկացման վայրի հայտերի ներկայացման ընթացակարգը։ Մրցաշարով հետաքրքրված յուրաքանչյուր քաղաք պետք է մինչև 2016 թվականի մարտի 31-ը հայտ ներկայացներ ՖԻԴԵ-ին։ Հայտերը պետք է համապատասխաներ ՖԻԴԵ֊ի կանոնակարգին[15]։
Օլիմպիադայի անցկացման համար հայտ է ներկայացրել Խանտի Մանսիյսկը։ Բացի Խանտի Մանսիյսկից, շախմատի օլիմպիադայի անցկացման համար հետաքրքրություն են ցուցաբերել Արգենտինայի և Սլովակիայի ազգային ֆեդերացիաները[16]։
Վերջնական որոշումը կայացվել է ՖԻԴԵ-ի 87-րդ կոնգրեսում, որը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերին, Բաքվում․ ՖԻԴԵ-ի այդ ժամանակվա նախագահ Կիրսան Իլյումժինովը հավանություն է տվել Խանտի Մանսիյսկի հայտին[17][18]։
Խնդիրներ և տարաձայնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]COVID-19 համավարակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերին Համբուրգում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի Շախմատի համաշխարհային Գրան-պրիի խաղի բացման արարողության ժամանակ ՖԻԴԵ֊ի նորընտիր նախակահ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ շախմատի 44֊րդ օլիմպիադան Խանտի Մանսիյսկից կտեղափոխվի կտեղափոխվի Մոսկվա, ավելին՝ Խանտի-Մանսիյսկում պետք է տեղի ունենար մրցաշարի բացման արարողությունն ու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված անդրանիկ խաղերը[19]։
2020 թվականի մարտի 24-ին ՖԻԴԵ-ն պաշտոնական հայտարարել է, որ COVID-19 համաճարակի աճման պատճառով օլիմպիադան կհետաձգվի և այն տեղի կունենա 2021 թվականի ամռանը՝ նույն վայրերում[20][21]։
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի փետրվարի 25-ին՝ ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման հաջորդ օրը ՖԻԴԵ֊ն հանդես է եկել նոր հայտարաությամբ՝
ՖԻԴԵ֊ի խորհուրդը որոշել է, որ 44-րդ շախմատային օլիմպիադան, հաշմանդամություն ունեցող շախմատիստների մրցույթը և ՖԻԴԵ-ի կոնգրեսը տեղի չեն ունենա Ռուսաստանում։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի գտնենք օլիմպիադայի կազմակերպիչ երկրին և ժամանակին տեղեկատվություն տրամադրենք ՖԻԴԵ-ի 2022 թվականի կոնգրեսի անցկացման վայրի և ժամկետների մասին։ - [22]
|
2022 թվականի մարտի 15-ին ՖԻԴԵ-ն հայտարարել է, որ մրցաշարը տեղի կունենա Հնդկաստանի Չեննայ քաղաքում։ Շախմատի միջազգային ֆեդերացիան նաև հավելել է, որ Ռուսաստանի հավաքականը զրկված է օլիմպիադայում հանդես գալու իրավունքից[23]։
Մասնակից թիմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշարին մասնակցել են 186 ազգային ֆեդերացիա ներկայացնող 188 թիմ, ինչը սահմանել է նոր ռեկորդ։ Հնդկաստանը, որպես հյուրընկալող երկիր, ներկայացրել է երեք թիմ։ Կանանց մրցաշարին մասնակցել են 160 ֆեդերացիա ներկայացնող 162 թիմ[24]։
Չինաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները, որոնք սովորաբար համարվում են ֆավորիտներ, հրաժարվել են մասնակցել մրցաշարին՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած ռիսկերի պատճառով[25]։
- Նշումներ
- Շեղատառ նշված երկրները մասնակցում են օլիմպիադայի միայն բաց մրցաշարին։
- Թավատառ նշված երկրները մասնակցում են օլիմպիադայի միայն կանանց մրցաշարին։
- Պակիստանը բոյկոտել է միջոցառումը։
Առաջին տասնյակի արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիացի Դեյվիդ Հաուելը ցուցաբերել է լավագույն արդյունք, նա 8 հնարավորից վաստակել է 7½։ Յուրաքանչյուր խաղատախտակի վրա ոսկե մեդալի արժանացած շախմատիստներն ըստ հերթականության[27]
- 1֊ին տախտակ։ Հնդկաստան Գուկեշ Դոմարաջու 2867
- 2֊րդ տախտակ։ Հնդկաստան Նիհալ Սարին 2774
- 3֊րդ տախտակ։ Անգլիա Դեյվիդ Հաուել 2898
- 4֊րդ տախտակ։ Ուզբեկստան Ջահոնգիր Վախիդով 2813
- պահեստային։ Լեհաստան Մատեուշ Բարտել 2778
Յուրաքանչյուր խաղատախտակի վրա ոսկե մեդալի արժանացած շախմատիստներն ըստ հերթականության[14]
- 1֊ին տախտակ։ Շվեդիա Պիա Կրամլինգ 2532
- 2֊րդ տախտակ։ Վրաստան Նինո Բացիաշվիլի 2504
- 3֊րդ տախտակ։ Լեհաստան Օլիվիա Կիոլբասա 2565
- 4֊րդ տախտակ։ Մոնղոլիա Բաթ Էրդեն Մունգուզուլ 2460
- Պահեստային։ Գերմանիա Յանա Շնայդեր 2414
- ↑ https://fide.com/news/1637
- ↑ «FIDE: 2020 Chess Olympiad to be in Moscow; Khanty-Mansiysk to host opening ceremony». tass.com (անգլերեն). TASS. 2019 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «44th Chess Olympiad and FIDE Congress will not take place in Russia». www.fide.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Chennai to host Chess Olympiad — The Hindu
- ↑ «Chennai to host first ever Chess Olympiad in India from July 28». Sportstar. 2022 թ․ ապրիլի 12. Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «44th Olympiad Chennai 2022 Open – Alphabetical list of players in the Open event». Chess-results.com.
- ↑ «44th Olympiad Chennai 2022 Women». Chess-results.com.
- ↑ Uzbekistan youngsters surprise winners of 44th Chess Olympiad
- ↑ Carlos Alberto Colodro (2022 թ․ օգոստոսի 9). «Chennai R10: Uzbekistan and Armenia share the lead, heartbreak for Gukesh». ChessBase. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Uzbekistan youngsters surprise winners of 44th Chess Olympiad». FIDE. 2022 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 44th Olympiad Chennai 2022 Open
- ↑ «Women's Olympiad: Four-way tie on the top with two rounds to go». FIDE. 2022 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Carlos Alberto Colodro (2022 թ․ օգոստոսի 9). «Chennai R10: Uzbekistan and Armenia share the lead, heartbreak for Gukesh». ChessBase. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 14,0 14,1 «44th Olympiad Chennai 2022 Women – Board-prizes (Final Ranking after 11 Rounds)». Chess-results.com.
- ↑ «2020 Chess Olympiad to be held in Khanty-Mansiysk». asertac.az. AZERTAC. 2016 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «2020 Chess Olympiad to be held in Khanty-Mansiysk». asertac.az. AZERTAC. 2016 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «87th FIDE Congress Baku, Azerbaijan General Assembly 11-13 September 2016» (PDF). fide.com. FIDE. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Russia to host 2020 World Chess Olympiad». tass.com. TASS. 2016 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Andre Schulz (2019 թ․ նոյեմբերի 23). «High profile tournaments coming in 2020!». ChessBase. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Statement by the FIDE Council regarding the Chess Olympiad». fide.com. FIDE. 2020 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
- ↑ Peter Doggers (2020 թ․ մարտի 24). «FIDE Postpones Chess Olympiad To 2021». Chess.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
- ↑ 44th Chess Olympiad and FIDE Congress will not take place in Russia
- ↑ «Шахматная олимпиада недосчиталась фигур». КоммерсантЪ. 28 июля 2022.
- ↑ Chess-Results Server Chess-results.com — 44th Olympiad Chennai 2022
- ↑ Шахматная олимпиада недосчиталась фигур
- ↑ «44th Olympiad Chennai 2022 Open – Final Ranking after 11 Rounds». Chess-results.com.
- ↑ «44th Olympiad Chennai 2022 Open – Board-prizes (Final Ranking after 11 Rounds)». Chess-results.com.
- ↑ «44th Olympiad Chennai 2022 Women – Final Ranking after 11 Rounds». Chess-results.com.