Կերպարվեստի թանգարան (Լայպցիգ)
Կերպարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Գերմանիա[1] |
Տեղագրություն | Լայպցիգ |
Ղեկավարության նստավայր | Լայպցիգ, Սաքսոնիա, Գերմանիա[2][3][1] |
Հիմնադրվել է | 1848 |
Հիմնադիր | Maximilian Speck von Sternburg?[4] |
Տնօրեն | Alfred Weidinger?[5] |
Կայք | mdbk.de(գերմ.) և mdbk.de/en(անգլ.) |
Կերպարվեստի թանգարան (գերմ.՝ Museum der bildenden Künste), քաղաքային գեղարվեստական թանագարան Լայպցիգում։ Թանգարանի նկարչական ու քանադակագործական հավաքածուն Գերմանիայի հնագույն, ամենախոշոր ու արժեքավոր հավաքածուներից է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հիմնադրում և նրա առաջին շենքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի պատմությունն սկսվում է Արվեստասերների լայպցիգյան ընկերության հիմնադրումից (1837), որի անդամները` հավաքորդներ ու մեկենասներ, նպատակ էին դրել քաղաքում հիմնադրելու սեփական գեղարվեստական թանգարան։ 1848 թվականի դեկտեմբերի 10-ին, այդ կազմակերպության ջանքերի շնորհիվ, քաղաքային առաջին դպրոցի շենքում, որը կառուցվել էր Մորիցի ամրոցապարսպի հիմքի վրա (գերմ.՝ Moritzbastei), բացվել է Քաղաքային թանգարանը, որում ներկայացվել է ժամանակակից արվեստի մոտ հարյուր գործ։
Հավաքածուն հարստացել է թանգարանին նվիրված ցուցանմուշների հաշվին, մասնավորապես` Մաքսիմիլիան Շպեկ ֆոն Շտերնբուրգի, Ալֆրեդ Տիմեիև Ադոլֆ Հենրիխ Շլետերի նվիրատվություներով։ 1853 թվականին հավաքորդ և առևտրական Ադոլֆ Հենրիխ Շլետերը իր հավաքածուն քաղաքին է նվիրել պայմանով, որ հինգ տարվա ընթացքում Քաղաքային թանգարանի համար շենք կառուցվի։ Թանգարանի նոր շենքը Ավգուստի հրապարակում (գերմ.՝ Augustusplatz), որտեղ ներկայումս գտնվում է «Գևանդհաուզ» համերգասրահը, կառուցվել է իտալական Վերածննդի ոճով ճարտարապետ Լյուդվիգ Լանգեի նախագծով։ Այն բացվել է Շտելերի նախանշած ժամկետից քիչ առաջ` 1858 թվականի դեկտեմբերի 18-ին։ 1880-1886 թվականներին, կապված հավաքածուի անընդհատ աճի հետ, թանգարանի շենքն ընդարձակվել է քաղաքի ճարտարապետ Հուգո Լիհտի նախագծով։
Ինչպես Գերմանիայի թանգարանային մյուս հավաքածուները, նացիոնալ-սոցիալիստները չխնայեցին նաև Լայպցիգի գեղարվեստի ու քանդակագործության քաղաքային հավաքածուն։ 1937 թվականին դեգեներատիվ արվեստի դեմ պայքարի շրջանակներում լայպցիգյան թանգարանից օտարվել է արվեստի 394 ստեղծագործություն, որոնք հիմնականում էքսպրեսիոնիզմի ոճով էին կատարված։ 1943 թվականի դեկտեմբերի 4-ի գիշերը քաղաքի վրա օդային հարձակման արդյունքում ավերվել է թանգարանի շենքը, սակայն հավաքածուի մեծ մասն այդ ընթացքում արդեն պահվել էր թաքստոցում։
Դիմիտրովի թանգարան և ընթացիկ այլ լուծումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աուգուստուսպլացի շենքի ավերումից հետո սկսվում է Քաղաքային թանգարանի 61-ամյա ոդիսականը ժամանակավոր հանգրվաններով, որը սահմանափակվում էր թանգարանի հավաքածուի չափով։ 1948 թվականին թանգարանը հաստատվում է նախկին Կայսերական բանկի շենքում Պետերսշտրասե փողոցում (գերմ.՝ Petersstraße, իսկ 1952 թվականին՝ նախկին Կայսերական դատարանի շենքում, որ հետագայում վերածվել է Դիմիտրովի անվան թանգարանի։
Այն բանից հետո, երբ 1992 թվականի մայիսին որոշում է ընդունվել Դաշնային վարչական դատարանը Լայպցիգ տեղափոխել, 1997 թվականին օգոստոսին թանգարանը դարձյալ ստիպված տեղափոխվում է այլ տեղ` Լայպցիգի Առևտրական պալատ (գերմ.՝ Handelshof):
Նոր շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականի կեսերին քաղաքը որոշում է ընդունում Կերպարվեստի թանգարանի համար նոր շենք կառուցել։ 2004 թվականի դեկտեմբերի 4-ին` Աուգուստուսպլացի շենքի ավերումից ուղիղ 61 տարի անց, թանգարանը բացել է իր դռները Զաքսենպլաց (գերմ.՝ Sachsenplatz) հրապարակում։ Նոր շենքը կառուցվել է խորանարդի տեսքով ճարտարապետներ Կարլ Հուֆնագելի, Պետեր Պյուտցի և Միխայիլ Ռաֆաելինի նախագծով։ Այն արժեցել է 74.5 միլիոն եվո։ Դա 1950 թվականից ի վեր գեղարվեստական առաջին թանգարանն էր, որ կառուցվել է Գերմանիայում։
Կերպարվեստի թանգարանը 2001 թվականին ընդգրկվել է «Կապույտ գրքում», որտեղ ներառվում են դաշնային նոր հողերի` մշակույթի ամենանշանավոր հաստատությունները։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս թանգարանի հավաքածուն պարունակում է 3.500 գեղանկարչական, 1.000 քանդակային և 60.000 գրաֆիկական գործեր։ Թանգարանի հավաքածուն ներառում է արվեստի գործեր` ստեղծված ուշ միջնադարից մինչև ժամանակակից արվեստ։ Հավաքածուում ներկայացված են 15-16-րդ դարերի գերմանացի ու հոլանդացի հին վարպետների գործեր, 15-17-րդ դարերի իտալական արվեստը, 17-ևդ դարի հոլանդական արվեստը, 19-րդ դարի ֆրանսիական արվեստը, ինչպես նաև 18-20-րդ դարերի գերմանական արվեստը։
Հավաքածուի զգալի մասը կազմում են գերմանացի ու հոլանդացի հին վարպետների` Ֆրանս Հալսի, Լուկաս Կրանախ Ավագի աշխատանքները, ռոմանտիկներ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի և Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի ներկայացուցիչ Անդրեաս Ախենբախի գործերը։ Քանդակների հավաքածուի կենտրոնում Լյուդվիգ վան Բեթհովենի դիմանկարն է, որի հեղինակը Մաքս Կլինգերն է, ով Լայպցիգի նշանավոր զավակն է։ Կլինգերի և Մաքս Բեքմանի արվեստին թանգարանում հատկացված է առանձին հարկաբաժին։
Ժամանակից արվեստը թանգարանում ներկայացված է լայպցիգյան դպրոցի ներկայացուցիչների` Բերնհարդ Հայզիգի, Վերներ Տյուբկեի և Վոլֆգանգ Մատոյերի և համաշխարհային հռչակ վայելող գերմանացի նկարիչներ Նեո Ռաուխի և Դանիել Ռիխտերի գործերով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մաստեր Ֆրանկե, «Ողբի տղամարդը», մոտ 1430
-
Ֆրանս Հալս, «Խափշիկը», 1627
-
Անդրեաս Ախենբախ, «Փարոս Օստենդեի մոտակայքում», 1887
-
Հանս Բալդունգ, «Կնոջ յոթ տարիք», 1544
-
Կասպար Դավիդ Ֆրիդրիխ, «Տապանը ձյունի մեջ», 1826
-
Վիլհելմ Լայբլ, «Սպասում», 1898
-
Առնոլդ Բյոկլին, «Գարուն», 1875
-
Մաքս Կլինգեր, «Բեթհովենի դիմանկարը», 1902
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Proveana (գերմ.) — Stiftung Deutsches Zentrum Kulturgutverluste.
- ↑ https://mdbk.de/impressum/ (գերմ.) / Hrsg.: Museum der bildenden Künste Leipzig
- ↑ https://www.sachsens-museen-entdecken.de/museum/376-museum-der-bildenden-kuenste-leipzig/ (գերմ.)
- ↑ https://mdbk.de/en/museum/
- ↑ Alfred Weidinger übernimmt Landesmuseum (գերմ.) / Hrsg.: Österreichischer Rundfunk — 2019.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Leipziger Volkszeitung Journal, Sonderbeilage zur Eröffnung des neuen Bildermuseums vom 3. Dezember 2004.
- Bode, Peter M.: Das Haus der tausend Räume, in: Art-Magazin 12/2004, S. 19-31.
- Museum der Bildenden Künste Leipzig (Hrsg.): Corot bis Monet: Von Barbizon zum Impressionismus, Schenkung Bühler-Brockhaus an das Museum der bildenden Künste Leipzig ISBN 3-00-011003-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերպարվեստի թանգարան (Լայպցիգ)» հոդվածին։ |
|