Արքայական քոլեջ (Քեմբրիջ)
Արքայական քոլեջ | |
---|---|
Տեսակ | college of the University of Cambridge? և համալսարանական կառույց |
Հիմնադրված է | 1441 |
Հիմնադրիր | Հենրի VI |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Տեղագրություն | Քեմբրիջ |
Կայք | kings.cam.ac.uk |
King's College, Cambridge Վիքիպահեստում |
Արքայական քոլեջ (անգլ.՝ King's College), Քեմբրիջի համալսարանի քոլեջներից մեկը։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլեջը հիմնադրվել է 1441 թվականին Հենրի VI արքայի կողմից Էտոն քոլեջի հիմնադրումից քիչ անց։ Այդ նույն թվականին կառուցվեցին առաջին շենքերը, որոնք ներկայումս պատկանում են Old Schools-ին։ 1443 թվականին շինարարությանը զարկ տալու որոշում է ընդունվում, և 1445 թվականին մասշտաբային շինարարություն է սկսվում Քեմբրիջի կենտրոնում։ Սակայն սկսվում է Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը, ինչը խանգարում է շինարարությանը, և նախատեսված ամեն ծրագիր չէ, որ իրականություն է դառնում։ Աշխատանքները ընդհատումներով շարունակվում են նաև Հենրի VI-ի օրոք` ավարտվելով միայն Հենրի VIII-ի օրոք։ Արքայական քոլեջի եկեղեցին գոթիկայի անգլիական ճարտարապետության լավագույն օրինակներից է։
Քոլեջին տրվել են ֆեոդալական նշանակալից արտոնություններ։ Թագավորն ինքը մի շարք նվիրատվություններ է արել նրան։ Արքայական քոլեջի քույր քոլեջ է հռչակվել Օքսֆորդի Նոր քոլեջը[2]։
Սկզբնական շրջանում Արքայական քոլեջում սովորել են Էտոն քոլեջի 70 շրջանավարտներ։ 1865 թվականին քոլեջն առաջին անգամ ընդունում է ուսանողների, ովքեր Էտոնի շրջանավարտներ չէին։ Ներկայումս Էտոն քոլեջի հետ կապերը թույլ են, սակայն Էտոնի շրջանավարտները համալսարանական կոչումների շնորհման ոլորտում ունեն առավելություններ։
Նշանավոր շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Ուոլփոլ (1676—1745) - Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետը
- Ջորջ Սանտայանա (1863—1952) - փիլիսոփա
- Ջոն Մեյնարդ Քեյնս (1883—1946) - տնտեսագետ
- Գալուստ Գյուլբենկյան (1869—1955) - պորտուգալահայ գործարար, բարեգործ
- Ռուպերտ Բրուկ (1887—1915) - անգլիացի բանաստեղծ
- Ալան Թյուրինգ (1676—1745) - մաթեմատիկոս
- Ֆրեդերիկ Սանգեր (1918—2013) - քիմիկոս
- Սալման Ռուշդի (ծնվ. 1947) - գրող
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
- ↑ Ավանդաբար Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, ԱՄՆ-ի համալսարանների միջև ստեղծվում են եղբայրական կապեր, որոնք համալսարանների միավորումների կողմից օգտագործվում են ուսանողների ժամանակավոր անվճար փոխանակման և կացության համար։ Քույր քոլեջները կազմակերպում են մարզական տարբեր մրցույթներ, նշում են տարբեր տոնակատարություններ։
Համայնապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արքայական քոլեջի պաշտոնական կայք
- Քոլեջի ուսանողական միության պաշտոնական կայք
- Քոլեջի` լեռնագնացության և կայակավարության պաշտոնական կայք Արխիվացված 2014-05-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայական քոլեջ (Քեմբրիջ)» հոդվածին։ |
|