Օսկար Շինդլեր
Օսկար Շինդլեր գերմ.՝ Oskar Schindler | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Սվիտավի[4] |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1974[1][2][5][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Հիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[6] |
Գերեզման | Սիոն |
Քաղաքացիություն | Նացիստական Գերմանիա և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Կրոն | չդավանող կաթոլիկ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարանատեր, վաճառող, գործարար, Դիմադրության մարտիկ և fabricator |
Ամուսին | Էմիլի Շինդլեր |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն և Sudeten German Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | oskarschindler.com |
Oskar Schindler Վիքիպահեստում |
Օսկար Շինդլեր (գերմ.՝ Oskar Schindler, ապրիլի 28, 1908[1][2][3][…], Սվիտավի[4] - հոկտեմբերի 9, 1974[1][2][5][…], Հիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[6]), սուդետյան գերմանացի արդյունաբերող, ով Հոլոքոստի տարիներին փրկել է մոտ 1200 հրեայի կյանք՝ աշխատանքի տեղավորելով նրանց Չեխիայի և Լեհաստանի իր գործարաններում։ Իր կենսագրությունը հանդիսանում է «Շինդլերի տապանը» գրքի հիմքը, որի հիման վրա նկարահանվել է «Շինդլերի ցուցակը» ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն է Սթիվեն Սփիլբերգը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսկար Շինդլերը ծնվել է 1908 թվականի ապրիլի 28-ին Ավստրոհունգարական Ցվիտաու քաղաքում, Հանս Շինդլերի և Ֆրանցիսկ Լուզերի կաթոլիկ ընտանիքում։ Ցվիտաու քաղաքը ներկայումս գտնվում է Չեխիայում և կոչվում է Սվիտավի։ Սկզբնական շրջանում Օսկար Շինդլերը կապիտալիստի կյանք էր վարում՝ նպատակ ունենալով միայն գումար վաստակել։ Նա, լինելով Չեխոսլովակիայի քաղաքացի և սնանկանալով, գաղտնի ծառայությունների կողմից ներգրավվում է իբրև գործակալ, բայց շուտով բացահայտվում է և ազատազրկվում մինչև 1938 թվականի հուլիս-հոկտեմբերը։ Նա ազատվում է «Մյունխենյան համաձայնագրից հետո»։ 1939 թվականին Շինդլերն ընդունվում է նացիոնալ-սոցիալիստական բանվորական (Nationalsozialistische Deutsche Arbeiter Partei — NSDAP), ֆաշիստական կուսակցության շարքերը։ 2-րդ համաշխարհային պատերազմից առաջ նա հիմնում է մետաղական սպասքի գործարան, բացի այդ նա Լեհաստանի հակասեմական քաղաքական գործչից շահում է Կրակովում գտնվող էմալի արտադրության ֆաբրիկան, (ներկայումս այն Շինդլերի անվան թանգարան է), որը նախկինում պատկանում էր հրեա գործարար Նաթան Վյուրցելին։ Հետագայում Շինդլերի հայացքները կտրուկ փոխվում են։ 1942 թվականին դառնալով Կրակովյան գետտոյի վկաներից և գիտակցելով հրեա ժողովրդի նկատմամբ հիտլերյան ռեժիմի ամբողջ ողբերգությունը, ինչպես նաև իր մասնակցությունն այդ ողբերգությանը, Շինդլերը բացարձակ հումանիստական դիրք է գրավում և սկսում է պաշտպանել հրեաներին՝ առանց որևէ օգուտ ակնկալելու[8]։ Նա իր հաշվապահ Իցխակ Շտերնի խորհրդով որոշում է կայացնում և նացիստական վերադաս չինովնիկներին կաշառում է իր ընկերությունում աշխատանքի ընդունելու համար Պլաշովի հրեաներին, որոնք դատապարտված էին մահվան։ Հետագայում Շինդլերի կողմից փրկված հրեաները հայտնի դարձան իբրև «Շինդլերի հրեաներ»։ Շինդլերի կողմից փրկված հրեաների թիվը հասնում է 1200-ի՝ 800 տղամարդ, 300 կին, 100 երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 4,0 4,1 4,2 Evidence zájmových osob StB
- ↑ 5,0 5,1 5,2 GeneaStar
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118755102 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ The Righteous Among the Nations Database
- ↑ Незримый спаситель Лента.ру, 10 июня 2011
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսկար Շինդլեր, Yad Vashem (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Շինդլեր» հոդվածին։ |
|