Տատաշ
Արտաքին տեսք
Տատաշ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Զուգատերևածաղկավորներ (Zygophyllales) |
Ընտանիք | Զուգատերևազգիներ (Zygophyllaceae) |
Ենթաընտանիք | Tribuloideae |
Ցեղ | Տատաշ (Tribulus) L., 1753 |
Տատաշ, սառնենի, միջօրածաղիկ (լատին․՝ Tribulus), զուգատերևազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 20, Հայաստանում՝ 1 տեսակ՝ Տատաշ փռվող (լատին․՝ T.terrestris)։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ճամփեզրերին, չոր վայրերում, ավազուտներում, աղբոտում ցանքերը։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը խիտ ճյուղավորվող է, փռվող, երկարությունը՝ 10-60 սմ։ Տերևները զույգփետրաձև են, հակադիր, մանր, թավոտ։ Ծաղիկները տերևանութային են, դեղին։ Ծաղկում է մայիս-հոկտեմբերին։
Պտուղը հնգանիստ, փշոտ ելուստներով ընկուզիկ է։ Սերմերը հակադիր են, ձվաձև, կնճռոտ, փայլուն։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակում է ալկալոիդներ, վիտամին C։ Տարածված մոլախոտ է։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tribulus adscendens
- Tribulus alatus
- Tribulus bimucronatus
- Tribulus brachystylis
- Tribulus brasiliensis
- Tribulus californicus
- Tribulus caribaea
- Tribulus cistoides
- Tribulus cristatus
- Tribulus decolor
- Tribulus dimidiatus
- Tribulus excrucians
- Tribulus fisheri
- Tribulus glabrata
- Tribulus grandifloarm
- Tribulus hirsutus
- Tribulus humifusus
- Tribulus hystrix
- Tribulus longipes
- Tribulus longipetalus
- Tribulus macranthus
- Tribulus macrocarpus
- Tribulus macroptearm
- Tribulus maximus
- Tribulus minutus
- Tribulus micrococcus
- Tribulus moluccanus
- Tribulus parvispinus
- Tribulus pechuelii
- Tribulus pentandarm
- Tribulus pentandarm
- Tribulus platyptearm
- Tribulus pterophoarm
- Tribulus pubescens
- Tribulus rajasthanensis
- Tribulus ranunculifloarm
- Tribulus saharae
- Tribulus sericeus
- Tribulus taiwanense
- Tribulus terrestris L.
- Tribulus trijugatus
- Tribulus trijugus
- Tribulus tuberculatus
- Tribulus zeyheri
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Yingxin Liu & Lihua Zhou։ Zygophyllaceae։ Tribulus, S. 49 - textgleich online wie gedrucktes Werk, In։ Wu Zheng-yi & Peter H. Raven, Deyuan Hong (Hrsg.)։ Flora of China, Volume 11 - Oxalidaceae through Aceraceae, Science Press und Missouri Botanical Garden Press, Beijing und St. Louis, 2008. ISBN 978-1-930723-73-3 (Abschnitt Beschreibung)
- Yingxin Liu & Lihua Zhou։ Zygophyllaceae in der Flora of Pakistan։ Tribulus - Online. (Abschnitt Beschreibung)
- M. Varghese, S.S. Yadav & J. Thomas։ Taxonomic Status of Some of the Tribulus Species in the Indian Subcontinent, In։ Saudi Journal of Biological Sciences, Band 13, Nummer 1, 2006, S. 7-12. ISSN 1319-562X։ PDF-Online. Արխիվացված 2015-12-13 Wayback Machine (Abschnitt Beschreibung und Verbreitung)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tribulus in BoDD – Botanical Dermatology Database
- Technical description of Zygophyllaceae from The Families of Flowering Plants, L. Watson and M. J. Dallwitz
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատաշ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատաշ» հոդվածին։ |
|
|