Չեսթեր Ա. Արթուր
Չեսթեր Ա. Արթուր անգլ.՝ Chester A. Arthur | ||
| ||
---|---|---|
1881-1885 | ||
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն և Վիգերի կուսակցություն | |
Կրթություն՝ | Յունիոն քոլեջ (1848) և State and National Law School? (1853) | |
Մասնագիտություն՝ | սպա, փաստաբան, քաղաքական գործիչ, պետական գործիչ և դաստիարակ | |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի | |
Ծննդյան օր | հոկտեմբերի 5, 1829[1][2][3][…] | |
Ծննդավայր | Fairfield, Ֆրանկլին շրջան, Վերմոնտ, ԱՄՆ | |
Վախճանի օր | նոյեմբերի 18, 1886[4][1][2][…] (57 տարեկան) | |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | |
Թաղված | Albany Rural Cemetery | |
Քաղաքացիություն | ԱՄՆ | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Chester Alan Arthur | |
Հայր | William Arthur? | |
Մայր | Malvina Stone?[1] | |
Ամուսին | Էլեն Արթուր | |
Զավակներ | Chester Alan Arthur II?, William Lewis Herndon Arthur?[1] և Ellen Herndon Arthur?[1] | |
Ինքնագիր | ||
Չեսթեր Ալան Արթուր (անգլ.՝ Chester Alan Arthur, հոկտեմբերի 5, 1829[1][2][3][…], Fairfield, Ֆրանկլին շրջան, Վերմոնտ, ԱՄՆ - նոյեմբերի 18, 1886[4][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի փաստաբան և քաղաքական գործիչ, որը 1881-1885 թվականներին եղել է Միացյալ Նահանգների 21-րդ նախագահը։ Նախկինում լինելով 20-րդ փոխնախագահը՝ նրան հաջողվեց նախագահ Ջեյմս Գարֆիլդի մահից հետո երկու ամիս նախագահել, երբ 1881 թվականի սեպտեմբերին Գարֆիլդը սպանվեց մարդասպանի կողմից։
Արթուրը ծնվել է Վերմոնտում գտնվող Ֆերֆիլդ քաղաքում, մեծացել Նյու Յորքի արվարձանում և Նյու Յորքում սովորել է իրավաբանություն։ Նա Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Նյու Յորքի Միլիցիայի մատակարարման գեներալ։ Պատերազմից հետո նա ավելի շատ ժամանակ նվիրեց հանրապետականների քաղաքականությանը և արագ աճեց Նյու Յորքի սենատոր Ռոսկո Քոնկլինգի քաղաքական կազմակերպությունում։ Նախագահ Ուլիս Գրանտը 1871 թվականին նրան նշանակեց Նյու Յորքի նավահանգստի կոլեկցիոների պաշտոնում, և նա Քոնկլինգի Հանրապետական կուսակցության Ստալվարտ խմբակցության կարևոր աջակիցն էր։ 1878 թվականին Նախագահ Ռադերֆորդ Բ. Հայեսը աշխատանքից հեռացրեց Արթուրին Նյու Յորքի դաշնային հովանավորչական համակարգը հեղափոխելու ծրագիր ունենալու պատրվակով։ 1880 թվականին Գարֆիլդը որպես հանրապետականների նախագահի թեկանծու հաղթեց ընտրություններում, իսկ Արթուրը առաջադրվեց որպես թեկնածուների ցուցակի կարգավորման գծով փոխնախագահ՝ Արևելյան Ստալվարտ։ Նրա նշանակվելուց չորս ամիս անց Գարֆիլդը հրազենով սպանվեց մարդասպանի կողմից, 11 շաբաթ անց նա մահացավ, և Արթուրը ստանձնեց նախագահի պաշտոնը։
Ի սկզբանե, Արթուրը պայքարում էր բացասական համբավի դեմ որպես Ստալվարտի և Քոնկլինգի կազմակերպության ներկայացուցչի։ Ի զարմանս բարեփոխիչների՝ նա սատարեց և ուժի մեջ մտցրեց Pendleton քաղաքացիական ծառայության բարեփոխումների մասին օրենքը։ Նա հանձն առավ ԱՄՆ ռազմածովային ուժերի վերակազմավորումը, բայց նրան քննադատում էին, որ չհաջողվեց մեղմել դաշնային բյուջեի գերակատարումը, որը կուտակվել էր Քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր։ Արթուրը դժկամորեն ստորագրեց չինացիների արտաքսման մասին օրենքը, որով արգելվում էր չինացի բանվորների մուտքը։ 1875 օրենքը արգելում էր չինացի կանանց մուտքը դեպի երկիր և առաջին համընդհանուր արգելքն էր ազգի կամ էթնիկ խմբի՝ երկիր ներգաղթելու վերաբերյալ։
Տառապելով վատառողջությունից՝ Արթուրը քիչ ջանքեր գործադրեց 1884 թվականի Հանրապետական կուսակցության առաջադրումն ապահովելու համար, և նա իր ժամկետի ավարտին լքեց պաշտոնը։ Լրագրող Ալեքսանդր Մաքքլորը գրել է. «Ոչ ոք երբևէ այսքան խոր և լայն անվստահութուն վայելելով մուտք չի գործել նախագահություն, որքան Չեսթեր Ալան Արթուրը, և ոչ ոք այլևս թոշակի չի անցել՝ ավելի շատ հարգված լինելով ինչպես քաղաքական ընկերոջ, այնպես էլ թշնամու կողմից»[5]։ Արթուրի վատացող առողջական վիճակն ու քաղաքական խառնաշփոթը միասին պատճառ հանդիսացան, որ նրա վարչակազմն ավելի քիչ ակտիվություն ցուցաբերի, քան ներկայիս նախագահությունը, այնուամենայնիվ, նա ժամանակակիցների կողմից գովասանքի խոսքերի արժանացավ իր խելամտորեն պաշտոնավարման համար։ « The New York World» ամփոփեց Արթուրի նախագահությունը 1886 թվականին երբ նա մահացավ. «Ոչ մի պարտականություն չանտեսվեց նրա կառավարման ժամանակ, և ոչ մի համարձակ նախագիծ չտագնապեցրեց ազգին»:[6] Մարկ Տվենը նրա մասին գրել է. «Իհարկե դժվար կլիներ հատկապես Նախագահ Արթուրի աշխատակազմի համար »:[7] 20-րդ և 21-րդ դարերի ընթացքում, սակայն, Արթուրը մոռացության մատնվեց մարդկանց կողմից։ Նրանք Բուրլինթոնից արագ տեղափոխվեցին Ջերիքո, և վերջապես Ուոթերվիլ, քանի որ Ուիլյամը, տարբեր դպրոցներում դասավանդելով, աշխատանք ունեցավ։ Ուիլյամ Արթուրը նաև մի կարճ ժամանակահատված ծախսեցեց իրավագիտություն սովորելու վրա, բայց Ուոթվիլում գտնվելու ժամանակ նա հրաժարվեց թե՛ իր իրավաբանական ուսումնասիրությունից և թե՛ իր պրեսբերտյան դաստիարակությունից` միանալու « Ազատ կամքի մկրտիչներին ». նա իր կյանքի մնացած մասը՝ որպես քահանա անցկացրեց այդ աղանդի մեջ ։
Կյանքի վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնունդ և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեսթեր Ալան Արթուրը ծնվել է 1829 թվականի հոկտեմբերի 5-ին, Վերմոնտում գտնվող Ֆերֆիլդ քաղաքում{{efn|Some older sources list the date as October 5, 1830,[8]: Արթուրի մայրը՝ Մալվինա Սթոունը՝ Ջորջ Վաշինգտոն Սթոունի և Ջուդիթ Սթիվենսսի դուստրը, ծնվել է Վերմոնտի Բերքշիր քաղաքում[9]։ Նրա ընտանիքը հիմնականում անգլիական և ուելսյան ծագման էր, և նրա պապը՝ Ուրիա Սթոունը, Ամերիկյան հեղափոխության ժամանակ ծառայել էր Մայրցամաքային բանակում։ Արթուրի հայրը՝ Ուիլյամ Արթորը, ծնվել է Իռլանդիայի Անտրիմում կոմսության Կուլլյուբեյի Դրին քաղաքում, շոտլանդաիռլանդական ծագմամբ պրեսբերտյան ընտանիքում։ Նա ավարտել է Բելֆաստի քոլեջը և 1819 թվականին կամ 1820 թվականին տեղափոխվել է Ստորին Կանադայի մարզ։ Մալվինա Սթոունը Ուիլյամ Արթուրին հանդիպել է, երբ Արթուրը Վերմոնտի սահմանի մոտ գտնվող Քվեբեկի Դանհեմ քաղաքի դպրոցում էր դասավանդում։ Նրանք ամուսնացան Դունհեմում 1821 թվականի ապրիլի 12-ին, հանդիպումից կարճ ժամանակ անց։ Արթուրները տեղափոխվեցին Վերմոնտ իրենց առաջին երեխայի՝ Ռեգինայի ծնվելուց հետո։ Ուիլյամ Արթուրը դարձավ բացահայտ աբոլիցիոնիստ, ինչի պատճաով նրան և ժողովների որոշ մասնակիցներին հաճախ չէին ընդունում, և դա պատճառ էր դառնում ընտանիքի հաճախակի տեղափոխման[10]։ 1828 թվականին ընտանիքը կրկին տեղափոխվեց Ֆերֆիլդ, որտեղ հաջորդ տարի ծնվեց Չեսթեր Ալան Արթուրը. նա ինը երեխաներից հինգերորդն էր[11][12]։ Նրան անվանեցին «Չեսթեր» Չեսթեր Աբելի պատվին, որը բժիշկ և ընտանիքի ընկեր էր, ով ընդունել էր նրա ծնունդը, և «Ալան»`իր հորական պապի անունով.[13]: Ընտանիքը Ֆեյֆիլդում մնաց մինչև 1832 թվականը, երբ Ուիլյամ Արթուրի մասնագիտությունը նրանց նորից տարավ ճանապարհ գցեց Վերմոնտի մի քանի քաղաքներում և Նյու Յորքի արվարձանում գտնվող եկեղեցիներ։ Ընտանիքը վերջապես հաստատվեց Նյու Յորքի շրջանի Շենեկտադի քաղաքում[14]։
Արթուրն ուներ յոթ քույր ու եղբայր, որոնք ապրել են մինչև չափահաս դառնալը՝[15]
- Ռեգինան (1822–1910) նպարավաճառի բանկիրի, Նյու Յորքի Կոհո համայնքի ղեկավարի, ՝ Ուիլյամ Գ. Քավի կինը, քաղաքի ավագանին և գյուղի հոգաբարձուն[16]։
- Ջեյն (1824–1842)[17]:
- Ալմեդան (1825–1899)՝ Ջեյմս Հ. Մաստենի կինը, Կոհոյի փոստի ղեկավարն ու Cohoes Cataract թերթի հրատարակիչն[18]։
- Էն (1828–1915) կարիերայի ուսուցչը, որը դասավանդում էր Նյու Յորքի դպրոցում՝ ինչպես նաև աշխատելով Հարավային Կարոլինայում քաղաքացիական պատերազմից անմիջապես առաջ և հետո։
- Մալվինան (1832–1920)՝ Հենրի Ջ. Հեյնսվորթի կինը, որը մինչև Արթուրի նախագահության տարիներին ԱՄՆ-ի բանակում որպես հրամանատար և մատակարարման պետի օգնական նշանակվելը համադաշնային կառավարության պաշտոնյա էր և առևտրական՝ Նյու Յորքի Ալբանիում։
- Ուիլյամը (1834–1915)՝ բժշկական դպրոցի շրջանավարտը, որը դարձավ կարիերայի բանակի սպա և գանձապահ, վիրավորվեց քաղաքացիական պատերազմի ժամանակ իր ծառայության ընթացքում։ Ուիլյամ Արթուրը թոշակի անցավ 1898-ին ՝ փոխգնդապետի կոչման շորհագրով և մայորի մշտական կոչումով։
- Ջորջ (1836–1838)[19]:
- Մերին (1841–1917)՝ Ջոն Է.Մաքերոյի՝ Ալբանիի գործարարիի և ապահովագրության գործադիր տնօրենի կինը, և Արթուրի նախագահության ընթացքում Սպիտակ տան պաշտոնական հյուրընկալը:Մերին (1841–1917)՝ Ջոն Է.Մաքերոյի՝ Ալբանիի գործարարիի և ապահովագրության գործադիր տնօրենի կինը, և Արթուրի նախագահության ընթացքում Սպիտակ տան պաշտոնական հյուրընկալը։
Ընտանիքի հաճախակի տեղափոխումները հետագայում առաջացրին մեղադրանքներ այն մասին, որ Չեսթեր Արթուրը Միացյալ Նահանգների բնիկ քաղաքացի չէ։ 1880 թվականին երբ Արթուրը առաջադրվեց փոխնախագահի պաշտոնում, Նյու Յորքի փաստաբան և քաղաքական հակառակորդ Արթուր Պ. Հինմանը սկզբում մտածեց, որ Արթուրը ծնվել է Իռլանդիայում և մինչև իր տասնչորս տարեկանը չի եղել Միացյալ Նահանգներու։ Եթե դա ճիշտ լիներ, հակառակորդները գուցե ապացուցեին, որ համաձայն Միացյալ Նահանգների Սահմանադրության ԱՄՆ-ում ծնվելու և քաղաքացիություն ունենալու օրենքի ՝Արթուրը սահմանադրորեն իրավունք չէր ունենա զբաղեցնելու փոխնախագահի պաշտոնը։ Երբ Հինմանի իրական պատմությունը չհիմնավորվեց, նա նոր բամբասանք տարածեց այն մասին, որ Արթուրը ծնվել է Կանադայում։ Այս պնդումը նույնպես չկարողացավ վստահություն ձեռք բերել։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր մանկության մի քանի տարիներնն Արթուրը ապրել է Նյու Յորքի Յոր, Փերին, Գրինվիչ, Լանսինգբուրգ, Շենեքթադի և Հոսի համայնքներում[20]։ Նրա առաջին ուսուցիչներից մեկն ասում էր, որ Արթուրը «անկեղծ ու ազատ պահվածքով և կենսուրախ» մի տղա էր[21]։ Դպրոցում սովորելու ժամանակ նա ձեռք բերեց իր առաջին քաղաքական կողմնորոշումները և աջակցում էր Ուիգ կուսակցությանը։ Նա միացավ մյուս երիտասարդ Ուիգիականներին՝ ի աջակցություն Հենրի Քլեյի՝ նույնիսկ մասնակցելով Ջեյմս Ք. Փոլքին աջակցող ուսանողների ծեծկռտուքին[14]։ Արթուրը նաև աջակցում էր Ֆենյան եղբայրությանը՝ իռլանդական հանրապետական կազմակերպությանը, որը հիմնադրվել է Ամերիկայում։ Նա այս աջակցությունը ցուցաբերեց՝ կանաչ վերարկու կրելով[22]։ Լիցեյի ունիոն Վիլիջում (այժմ՝ Գրինվիչ) և Շենեկտադիի միջնակարգ դպրոցում քոլեջի համար նախապատրաստվելուց հետո, 1845 թվականին Արթուրն ընդունվում է Շենեկտադիի միության քոլեջ, որտեղ նա սովորում էր ավանդական դասական ուսումնական ծրագրով[14]։ Որպես ավարտական դասարանի աշակերտ՝ նա բանավիճողների նախագահն էր և ընտրվեց Ֆի Բետա Կապպայում[22]։ Ձմեռային արձակուրդների ժամանակ Արթուր աշխատում էր որպես ուսուցիչ Շագտիկոկեի դպրոցում[14]։
Արթուրի տունը, որտեղ նա անցկացրել է իր չափահաս տարիների մեծ մասը, Նյու Յորքի Մանհեթենում է։ 1848 թվականին ավարտելուց հետո Արթուրը վերադարձավ Շագտիկոկե և դարձավ լրիվ դրույքով ուսուցիչ և շուտով սկսեց իրավագիտություն սովոորել։ Իրավագիտություն սովորելու ընթացքում նա շարունակեց դասավանդել՝ ավելի մոտենալով տանը՝ աշխատանքի անցնելով Վերմոնտի Հյուսիսային Փաննալ քաղաքում գտնվող դպրոցում[23] : Միաժամանակ, շատ պատահաբար, ապագա նախագահ Ջեյմս Ա. Գարֆիլդը երեք տարի անց նույն դպրոցում գեղագրություն էր դասավանդում, բայց ուսուցչի կարիերայի ընթացքում երկուսի ճանապարհները չհատվեցին[24]։ 1852 թվականին Արթուրը նորից տեղափոխվեց Նյու Յորքի Կոհո՝ դառնալու այն դպրոցի տնօրենը, որտեղ նրա քույրը՝ Մալվինան ուսուցիչը էր[24]։ 1853 թվականին Նյու Յորքի Բալսթոն Սպայի պետական և ազգային իրավաբանական դպրոցում սովորելուց և տեղափոխելու համար բավականաչափ գումար խնայելուց հետո Արթուրը տեղափոխվեց Նյու Յորք՝ աբոլիցիոնիստ իրավաբան և ընտանիքի ընկեր Էրաստուս Դ.. Կուլվերի գրասենյակում իրավաբան լինելու համար[25]։ 1854 թվականին, երբ Արթուրն ընդունվեց Նյու Յորքի բար, նա միացավ Քյուլվերի ֆիրմային, որը հետագայում վերանվանվեց Կուլվեր, Պարկեր & Արթուր[26]։
Կարիերայի վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյու Յորքի իրավաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Արթուրը միացավ ֆիրմային, Կուլվերի և Նյու Յորքի փաստաբան Ջոն Ջեյը (Հիմնադիր հայր Ջոն Ջեյի թոռը) հաբեաս կորուպս վարույթ էին իրականացնում Ջոնաթան Լեմմոնի՝ Վիրջինիայի ստրկատիրջ դեմ, որն իր ութ ստրուկների հետ անցնում էր Նյու Յորքով[27]։ Լեմմոնն ընդդեմ Նյու Յորքի Կալվերի պնդում էր, որ, քանի որ Նյու Յորքի օրենքը ստրկություն չի թույլատրում, Նյու Յորք եկող ցանկացած ստրուկ ինքնըստինքյան ազատվում է[27]։ Փաստարկը հաջողված էր, իսկ հետո՝ 1860 թվականին Նյու Յորքի վերաքննիչ դատարանի կողմից մի քանի բողոքներ ընդունվեցին[27]։ Քարոզարշավի կենսագրիչները հետագայում Արթուրին կգովեին հաղթանակի համար, բայց իրականում նրա դերը երկրորդական էր, չնայած նա, իրոք, ակտիվ մասնակցել էր գործին[28]։ քաղաքացիական իրավոնքի վերաբերյալ մեկ այլ գործով 1854 թվականին Արթուրը Եղիսաբեթ Ջենինս Գրեհեմին ներկայացնող գլխավոր փաստաբանն էր այն բանից հետո, երբ նրան չէին թողնում տրամվայ նստել, քանի որ նա սևամորթ էր[28]։ Նա շահեց դատը և դատավճիռը հանգեցրեց Նյու Յորքի տրամվայի գծերի ապամոնտաժմանը[28]։
1856 թվականին Արթուրը հանդիպում էր Էլեն Հերդոնի՝ Վիրջինիայի նավաստու Ուիլյամ Լյուիս Հերնդոնի դստեր հետ[29] : Հետագայում նրանք նշանվեցին[30]։ Նույն տարում ավելի ուշ նա սկսեց նոր իրավաբանական համագործակցություն ընկերոջ ՝ Անրի Դ. Գարդինեի հետ և նրա հետ ճանապարհորդեց Կանսաս ՝ քննարկելու հող գնել և այնտեղ իրավաբանական գործունեություն ծավալել[28]։ Այդ ժամանակ երկրում դաժան պայքար էր ստրկությանը կողմ և դեմ ուժերի միջև, և Արթուրը վճռականորեն միացավ վերջիններիս[31]։ Կոպիտ աահմանամերձ բնակիչների կյանքը համապատասխան չէր քաղաքակիրթ նյու-Յորքցիներին. երեք-չորս ամիս անց երկու երիտասարդ փաստաբանները վերադարձան Նյու Յորք, որտեղ Արթուրը մխիթարում էր իր շանածին այն բանից հետո, երբ նրա հայրը ծովում կորավ՝ լինելով խորտակված ՍՍ Կենտրոնական Ամերիկա նավում[31]։ 1859 թվականին նրանք ամուսնացան Մանհեթենի Կալվարի եպիսկոպոսական եկեղեցում[32]։ Զույգը ունեցավ երեք երեխա՝
- ւիլյամ Լյուիս Արթորը (1860թ. դեկտեմբերի 10 - 1863թ. հուլիսի 7), մահացել է «ցնցումներից»։
- Չեսթեր Ալան Արթուր Երկրորդը (1864թ. հուլիսի 25 – 1837թ. հուլիսի 18)՝ Գավին Արթուրի հայրը, ամուսնացել է Միրա Թաունսենդի, այնուհետև՝ Ռովենա Գրեյվսի հետ։
- Էլեն Հանսբրո Հերդդոնի «Նել» Արթուրը Պինկերթոնը (1871թ. նոյեմբերի 21 - 1915թ. սեպտեմբերի 6), ամուսնացել է Չարլզ Պինկերտոնի հետտ։ Ամուսնությունից հետո Արթուրն իր ջանքերը ներ դրեց՝ վարպետանալու իրավաբանության մեջ, բայց նաև ժամանակ գտավ զբաղվելու հանրապետական կուսակցական քաղաքականությամբ։ Բացի այդ, նա բավարարեց իր ռազմական ցանկությունը՝ դառնալով Նյու Յորքի երկրորդ ռազմական բրիգադի իրավաբան-սպա։
Քաղաքացիական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1861 թվականին Արթուրը նշանակվեց կառավրիչ Էդվին Դ. Մորգանի ռազմական անձնակազմի գլխավոր ինժեներ[33]։ Պաշտոնը երկրորդական նշանակության էր մինչև 1861 թվականի ապրիլի քաղաքացիական պատերազմի բռնկումը, երբ Նյու Յորքը և հյուսիսային մյուս նահանգները տեսան մի այնպիսի չափի մեծացող ու սպառազինվող զորքեր, որ Ամերիկայի պատմության մեջ նախկինում երբեք չէր եղել[34]։ Արթուրին զբաղեցնում էր որպես բրիգադային գեներալի պածշտոնը և նշանակվեց նահանգի միլիցիայի մատակարարման բաժնի պետ[34]։ Նա այնքան արդյունավետ էր Նյու-Յորք լցված զորքերին տեղավորում և հագուստով ապահովում, որ 1862 թվականի մարտին նրա պաշտոնը բարձրացնում և նշանակում են նահանգի միլիցիայի ավագ քննիչ, իսկ հետո՝ այդ տարվա հուլիսին՝ ամբողջ զորքերի մատակարարման պետ[35]։ Նա հնարավորություն ունեցավ ծառայել ռազմաճակատում, երբ Նյու Յորքի կամավորական 9-րդ հետևակային գունդը պատերազմի սկզբում նրան ընտրեց հրամանատար՝ գնդապետի կոչումով, բայց նահանգապետ Մորգանի խնդրանքով, նա հրաժարվեց, որպեսզի նա մնա Նյու Յորքում իր պաշտոնին[36]։ Նա նաև մերժեց Նյու Յորքի չորս գնդի հրամանատարություններին, որոնք համախմբվել էին որպես Մետրոպոլիտեն բրիգադ՝ ընդդեմ Մորգանի խնդրանքի։ Արթուրը ռազմաճակատին ամնեամոտը եղել էր այն ժամանակ, երբ ուղևորվեց դեպի հարավ՝ ստուգելու Վիրջինիայի Ֆրեդրիքսբուրգ քաղաքի մոտ գտնվողՆյու Յորքի զորքերը 1862 թվականի մայիսին անմիջապես այն բանից հետո, երբ գեներալ-մայոր Իրվին ՄքԴավելի ենթակայության տակ գտնվող զորքերը Փենինսուլա արշավանքի ժամանակ գրավեցին քաղաքը[37]։ Այդ ամառ նա և հյուսիսային նահանգապետերի այլ ներկայացուցիչներ Նյու Յորքում հանդիպեցին պետքարտուղար Ուիլյամ Հ. Սյուարդի հետ՝ համակարգելու լրացուցիչ զորքերի աճը, և հաջորդ մի քանի ամիսներն անցկացրին՝ զինվորագրելով Նյու Յորքի 120,000-անոց քվոտան[37]։ Արթուրը գովեսի արժանացավ իր աշխատանքի համար, բայց նրա պաշտոնը քաղաքական նշանակություն ստացավ, և 1863 թվականի հունվարին նա ազատվեց իր ռազմական պարտականություններից, երբ նահանգապետ Հորասիո Սեյմուրը, որը դեմոկրատ էր, ստանձնեց պաշտոնը[38]։ Երբ Ռուբեն Ֆենտոնը հաղթեց 1864 թվականի նահանգապետի ընտրությունները, Արթուրը պահանջեց վերանշանակում կատարել. Ֆենտոնը և Արթուրը Հանրապետական կուսակցության տարբեր խմբակցություններից էին, իսկ Ֆենտոնն արդեն հանձնարարել էր մեկ այլ թեկնածուի նշանակել, ուստի Արթուրը չվերադարձավ ռազմական ծառայության[39]։
Արթուրը վերադարձավ իրավաբանի գործին, և զինված ուժերում ունեցած լրացուցիչ կապերի օգնությամբ նա և Arthur & Gardiner ֆիրման բարգավաճեցին[40]։ Նույնիսկ եթե նրա մասնագիտական կյանքը բարելավվեց, այնուամենայնիվ, Արթուրը և նրա կինն անձնական ողբերգություն ունեցան, քանի որ այդ տարի նրանց միակ երեխան՝ Ուիլյամը, երկու տարեկան հասակում հանկարծամահ եղավ[41]։ Զույգը ծանր տարավ իրենց որդու մահը, և երբ 1864 թվականին ունեցան մեկ այլ որդի՝ Չեսթեր Ալան կրտսերը, իրենք իրենց ուշադրությունը շռայլեցին նրան։ 1871 թվականին նրանք նաև դուստր ունեցան՝ Էլենին[42]։ Երկու երեխաներն էլ ապրեցին մինչև հասուն տարիքը[43]։
Արթուրի քաղաքական հեռանկարները բարելավվեցին իր իրավաբանական գործին զուգահեռ, երբ նրա ղեկավարը՝ նախկին նահանգապետ Մորգանը, ընտրվեց Միացյալ Նահանգների Սենատ[44]։ Նրան վարձեց Թոմաս Մերֆինը՝ մի հանրապետական քաղաքական գործիչ, նաև Ուիլյամ Մ. Թվեյդի ընկերը , «Tammany Hall» դեմոկրատական կազմակերպության ղեկավարը։ Մերֆին նաև գլխարկագործ էր, որը ապրանքներ էր վաճառում Միության բանակին, իսկ Արթուրը նրան ներկայացնում էր Վաշինգտոնում։ Նրանք երկուսն էլ միմյանց հետ առնչությունեն ունեցել Նյու Յորքի Հանրապետական կուսակցության շրջանակներում՝ ի վերջո բարձրանալով Թյուրլոու Ուեյդի կողմից ղեկավարվող կուսակցության պահպանողականների շարքերը[44]։ 1864 թվականի նախագահական ընտրություններում Արթուրը և Մերֆին գումարներ հավաքեցին Նյու Յորքի հանրապետականներից, և նրանք մասնակցեցին Աբրահամ Լինքոլնի երդմնակալությանը 1865 թվականին[45]։
Նյու Յորքի քաղաքական գործիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոնքլինգի քաղաքական մեքենա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական պատերազմի ավարտը տղամարդկանց համար նոր հնարավորությունների խթան դարձավ Մորգանի հանրապետական մեքենայում, ներառյալ՝ Արթուրը։ Մորգանը անցավ Նյու Յորքի հանրապետական կուսակցության պահպանողական թևը, ինչպես և նրա հետ աշխատող մարդիկ, այդ թվում՝ Ուիդը, Սևարդը, (որը նախագահում էր նախագահ Էնդրյու Ջոնսոնի օրոք), և Ռոսկո Քոնկլինգը (պերճախոս Ուտիքացի կոնգրեսական և կուսակցության մեջ գնալով հայտնի դարձող մի դեմք)։ Արթուրը հազվադեպ էր ներկայացնում իր քաղաքական գաղափարները այն ժամանակ, երբ քաղաքական մեքենայի մաս էր կազմում. Ինչպես այդ ժամանակ տարածված էր՝ հավատարմությունն ու քրտնաջան աշխատանքը ի շահ մեքենայի ավելի կարևոր էին, քան իրական քաղաքական պաշտոնները։
Այդ ժամանակ ԱՄՆ դատավորների պալատը ղեկավարվում էր նշանակված քաղաքական անձանց կողմից, որոնք ծառայում էին որպես հարկահավաք, ռազմածովային սպա և տեսուչ։ 1866 թվականին Արթուրն Նյու Յորքի դատավորների պալատում ծովային սպայի պաշտոնը պահպանելու անհաջող փորձ կատարեց, որը շահավետ գործ էր, որը ենթակա էր միայն հարկահավաքին։ Նա շարունակեց իր իրավաբանական գործունեությունը (այժմ՝ Գարդիների մահից հետո միայնակ ծավալած գործունեությունը) և քաղաքականության մեջ իր դերը ՝ 1867 թվականին դառնալով հեղինակավոր Century Club- ի անդամ։ Քոնկլինգը, որը 1867 թվականին ընտրվեց Միացյալ Նահանգների Սենատ, նկատեց Արթուրին և հեշտացրեց կուսակցության մեջ նրա առաջխաղացումը, իսկ Արթուրը 1868 թվականին դարձավ Նյու Յորքի հանրապետական գործադիր կոմիտեի նախագահ։ Կուսակցական հիերարխիայում վերելք ունենալու համար նա գիշերները հիմնականում զբաղված էր լնում, և նրա կինը վրդովվում էր, որ նա կուսակցության գործերի պատճառով անընդհատ բացակայում էր իր ընտանիքից։
Քոնգլինգին հաջողվեց մինչև 1868 թվականը ղեկավարել Նյու Յորքի հանրապետականների պահպանողական թևը, քանի որ Մորգանը ավելի շատ ժամանակ և ջանք էր կենտրոնացնում ազգային քաղաքականության վրա, ներառյալ՝ որպես հանրապետական ազգային կոմիտեի նախագահ լինելը։ Քոնկլինգի մեքենան լիովին զիջում էր գեներալ Ուլիս Ս. Գրանտի նախագահի թեկնածությանը, իսկ Արթուրը դրամահավք էր իրականացնում 1868 թվականի Գրանտի ընտրության համար։ Նյու Յորքի ընդդիմադիր դեմոկրատական մեքենան, որը հայտնի է որպես Թամանի Հոլլ, աշխատում էր Գրանտի հակառակորդի՝ Նյու Յորքի նախկին նահանգապետ Հորասի Սեյմուրի համար։ Մինչ Գրանտը հաղթում էր ազգային քվեարկության մեջ, Սեյմուրը հազիվ Նյու Յորք նահանգի ձայներն էր հավաքում։ Արթուրը սկսեց իր ժամանակը ավելի շատ նվիրել քաղաքականության , քան իրավաբանությանը, և 1869 թվականին նա դարձավ Նյու Յորքի հարկային կոմիտեի իրավաբանը՝ նշանակվելով այն ժամանակ, երբ հանրապետականները ղեկավարում էին նահանգի օրենսդիր մարմինը։ Նա մնաց այդ գործին մինչև 1870 թվականը՝ տարեկան $ 10,000 աշխատավարձով։ Արթուրը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ Տամանի Հոլսի Ուիլյամ Մ. Թվեյդի կողմից ղեկավարվող դեմոկրատները հաղթեցին օրենսդիրական ձայների մեծամասնությունը, ինչը նշանակում էր, որ նրանք կարող էին իրենց թեկնածուին նշանակել։ 1871-ին Գրանթը առաջարկեց Արթուրին նշանակել ներքին եկամուտների կոմիտեի նախագահ՝ փոխարինելով Ալֆրեդ Պլեոնտոնին. Արթուրը մերժեց նշանակումը 1870 թվականին Նախագահ Գրանտը Քոնկլինգին հանձնեց Նյու Յորքի պաշտպանության հսկողությանը, ներառյալ Նյու Յորքի նավահանգստում գտնվող Փաստաբանների պալատը։ Ընկերանալով Մուրֆիի հետ Ջերսիի ափին ամառային արձակուրդների ժամանակ ձիերի հանդեպ իրենց ունեցած սիրո միջոցով՝ այդ տարվա հուլիսին Գրանտը նրան նշանակեց հարկահավաքի պաշտոնում։ Մարֆիի՝ որպես պատերազմի ժամանակ ապօրինի հարտացողի համբավի և Թամանի Հոլլի հետ ունեցած նրա առնչության պատճառով նա իր կուսակկցության շատ անդամների համար անընդունելի էր դարձրել, բայց Քոնկլինգը համոզեց Սենատին ընդունել նրան։ Հարկահավաքը պատասխանատու է եղել հարյուրավոր աշխատողների վարձելու համար, որոնք պետք է հավաքեն հարկերը Միացյալ Նահանգների ամենազբաղված նավահանգստում։ Սովորաբար, այդ աշխատանքներն բաշխվում էինքաղաքական մեքենայի հետևորդների մեջ, ոորոնք պատասխանատու էին հարկահավաքի նշանակման համար։ Աշխատակիցներից պահանջվում էր քաղաքական նվիրաատվություններ կատարել (հայտնի է որպես «ունեցվածքի գնահատում») մեքենային, ինչը աշխատաանքը դարձնում էր շատ ցանկալի քաղաքական պաշտոն։ Մուրֆին սկսեց էլ ավելի համակրանք չվայլել, երբ նա փոխարինեց սենատոր Ռուբեն Ֆենտոնի Հանրապետական խմբակցության հավատարիմ աշխատողներին Կոնկլինգի հավատարիմ մարդկանց հետ ։ Ի վերջո, Մուրֆիին փոխարինելու ճնշումը չափազանց մեծացավ, և 1871 թվականի դեկտեմբերին Գրանտը խնդրեց հրաժարական տալ։ Գրանտը պաշտոնն առաջարկեց Ջոն Օգոստոս Գրիսվոլդին և Ուիլյամ Օրտոնին, որոնցից յուրաքանչյուրը հրաժարվեցին և խորհուրդ տվեցին Արթուրին։ Այնուհետև Գրանտն առաջադրեց Արթուրին ՝ մեկնաբանելով New York Times- ին. «Նրա անունը շատ հազվադեպ է շոշափվում մետրոպոլիտենի կյանքում, և չնայած ստորջրայա հզոր հոսանքի պես շարժվելով այս մարդը վերջին 10 տարիներին ավելի շատ բան է արել՝ այս նահանգումձևավորելու Հանրապետական կուսակցությունը, քան երկրի ցանկացած այլ մարդ»։ Սենատը հաստատեց Արթուրի նշանակումը. որպես հարկահավաք նա վերահսկում էր գրեթե հազար աշխատատեղ և փոխհատուցում ստանում նույնքան, որքան ցանկացած դաշնային ղեկավար։ Սկզբում Արթուրի աշխատավարձը $ 6,500 էր, բայց բարձրաստիճան հարկային պաաշտոնյաները լրացուցիչ փոխհատուցվեցին «կես» համակարգով, որը նրանց բռգրավված բեռներից և հարկերից խուսափող ներկրողներից գանձված տուգանքներից տոկոսներ շնորհվեցին։ Նրա ընդհանուր եկամուտը հասավ ավելին քան 50,000 ԱՄՆ դոլարի, որն ավելին էր, քան նախագահի աշխատավարձը, և ավելին քան բավարար էր նրան նորաձև հագուստ հագնելու և շռայլ կյանք վարելու համար։ Մաքսատան հետ գործ ունեցողների շրջանում Արթուրն այդ ժամանակաշրջանի ամենահայտնի հարկահավաքներից մեկն էր։ Նա հարմարվում էր իր ենթակաների հետ և, քանի որ Մուրֆին արդեն լցրել էր աշխատակազմը Քոնկլինգի հետևորդներով, նա աշխատանքից հեռացնելու մի քանի դեպք է ունեցել։ Նա նաև հայտնի էր հանրապետական կուսակցության մեջ, քանի որ նա աշխատակազմից արդյունավետորեն էր հավաքում նախընտրական քարոզարշավների գումարները և կուսակցության առաջնորդների ընկերներին թափուր պաշտոններոււմ աշխատանքի տեղավորում։ Արթուրը ավելի լավ համբավ ուներ, քան Մերֆին, բայց բարեփոխիչները դեռևս քննադատում էին հովանավորչական կառուցվածքը և կեսի համակարգը՝ որպես կոռումպացված։ Կուսակցության ներսում տեղի ունեցող բարեփոխումների աճը պատճառ դարձավ, որ 1872 թվականին Արթուրը վերանվաներ աշխատակիցներից ստացված ֆինանսական արդյունքը որպես «կամավոր ներդրում», բայց հայեցակարգը պահպանվեց, և կուսակցությունը ստացավ կառավարական աշխատանքները վերահսկելու օգուտը։ Այդ տարում ռեֆորմիստական հանրապետականները ձևավորեցին Լիբերալ հանրապետական կուսակցությունը և քվեարկեցին Գրանտի դեմ, բայց նա վերընտրվեց չնայած նրանց ընդդիմությանը։ Այնուամենայնիվ, քաղաքացիական ծառայության բարեփոխման համար նախատեսված շարժումը շարունակում էր մասնատել Քոնկլինգի մեքենան։ 1874 թվականին հայտնաբերեցին, որ մաքսատան աշխատակիցները ոչ պատշաճ կերպով են գնահատել ներմուծող ընկերությունների վրա դրվող տուգանքները՝ որպես մի ձև՝ ավելացնելու իրենց սեփական եկամուտներ, և Կոնգրեսը արձագանքել է՝ չեղյալ համարելով կեսի համակարգը, և աշխատակազմի համար, ներառյալ Արթուրը, կանոնավոր աշխատավարձեր նշանակելով։ Արդյունքում, նրա եկամուտը նվազեց տարեկան 12,000 ԱՄՆ դոլարի՝ ավելին, քան իր ղեկավար կոչվածինը՝ Գանձարանի քարտուղարինը, բայց շատ ավելի քիչ, քան նախկինում ստացածը։
Հայեսի հետ ընդհարում
[խմբագրել | խմբագրել կոդը]1875 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ հարկահավաքի պաշտոնում Արթուրի քառամյա ժամկետը լրանացավ և Քոնկլինգը, այնուհետև Վաշինգտոնի ամենահզոր քաղաքական գործիչները, կազմակերպեցին Նախագահ Գրանտի կողմից նրա վերանշանակումը։ Մինչև 1876 թվականը Քոնկլինգը մտածում էր առաջադրել նախագահի իր թեկնածությունը, բայց 1876 թվականի հանրապետական ազգային կոնվենցիայով բարեփոխիչ Ռադերֆորդ Բ. Հայեսի ընտրությունը խանգարեց մեքենայի ղեկավարին։ Արթուրը և մեքենան իրենց բնորոշ նվիրվածությամբ հավաքեցին նախընտրական քարոզարշավի գումարը, բայց Քոնկլինգը մի քանի ելույթներով սահմանափակեց իր նախընտրական գործունեությունը։ Հայեսի հակառակորդը՝ Նյու Յորքի նահանգապետ Սամուել Թ. Թիլդենը, անցկացրեց Նյու Յորքում և հաղթեց համաժողովրդական քվեարկությունը, բայց շուրջ քսան ընտրական ձայների վերաբերյալ մի քանի ամիս տևած քննարումների որոշումից հետո (Ֆլորիդայի, Լուիզիանայի, Օրեգոնի և Հարավային Կարոլինայի նահանգներից), նա կորցրեց նախագահությունը։
Հայեսը պաշտոնին եկավ հովանավորչական համակարգի բարեփոխման խոստումով։ 1877 թվականին նա և Գանձարանի քարտուղար Ջոն Շերմանը առաջնային թիրախը դարձրին Քոնկլինգի մեքենան։ Շերմանը Ջոն Ջեյի գլխավորած հանձնաժողովին հանձնարարեց հետաքննություն անցկացնել Նյու Յորքի մաքսատանը։ Ջեյը, որի հետ Արթուրը երկու տասնամյակ առաջ համագործակցել էր Լեմմոնի գործով, առաջարկեց, որ Մաքսատան աշխատակազմը հավելվի քաղաքակա նշանակումներով, և որ աշխատողների 20% -ը մեկ անգամ աշխատելու համար լինեն։ Շերմանը ավելի քիչ էր ոգևորվում բարեփոխումներից, քան Հայեսը և Ջեյը, բայց նա հասվանություն տվեց հանձնաժողովի զեկույցին և Արթուրին հրամայեց աշխատողների կրճատումներ իրականացնել։ Արթուրը նշանակեց Մաքսատան աշխատողների հանձնաժողով, որը պետք է որոշեր, թե որտեղ պետք է լինեն կրճատումները և գրավոր բողոքից հետո իրականացրեց դրանք։ Չնայած նրա համագործակցությանը՝ Ջեյ հանձնաժողովը տվեց երկրորդ զեկույցը, որը քննադատում էր Արթուրին և Մաքսային տան մյուս աշխատակիցներին, և հետագա զեկույցները, որոնք պահանջում էին ամբողջական վերակազմավորում։
Հայեսը հետագայում հարվածեց ավարների համակարգի խորքին՝ թողնելով գնահատականներ արգելող գործադիր հրաման, և արգելեց դաշնային գրասենյակների սեփականատերերին «... մասնակցել քաղաքական կազմակերպությունների,ժողովների, կոնվենցիաների կամ նախընտրական քարոզարշավների կառավարմանը»։ Արթուրը և նրա ենթակաները՝ նավաստի Ալոնզո Բ. Կորնելը և տեսուչ Ջորջ Հ. Շարպը, հրաժարվեցին նախագահի հրամանին ենթարկվել։ Շերմանը հորդորեց Արթուրին հրաժարական տալ՝ փոխարենը առաջարկելով նրան, որ Հայեսի կողմից Փարիզում հյուպատոս նշանակեր, բայց Արթուրը մերժեց։ 1877 թվականի սեպտեմբերին Հայեսը պահանջել է երեք հոգու հրաժարականները, որոնք նրանք հրաժարվեցին տալ։ Այնուհետև Հայեսը Սենատին ներկայացրեց Թեոդոր Ռուզվելտին, Քր. Լ. Բրեդֆորդ Պրինսին և Էդվին Մերիտտին (Քոնկլինգի մրցակից Ուիլյամ Մ. Էվարտսի բոլոր կողմնակիցներին), որ ընդունեն որպես նրանց փոխարինողներ։ Քոնկլինգի կողմից ղեկավարվող Սենատի առևտրի հանձնաժողովը միաձայն մերժեց բոլոր թեկնածուներին. ամբողջ Սենատը մերժեց Ռուզվելտին և Արքայազնին 31–25 ձայնով և ընդունեց Մերրիտին միայն այն պատճառով, որ Շարպեի ժամկետը լրացել էր։ Արթուրը չաշխատեց միայն մինչև 1878 թվականի հուլիսը, երբ Հայեսը օգտվեց Կոնգրեսի արձակուրդից՝ աշխատանքից հեռացնելով նրան և Քորնելին՝ փոխարինելով նրանց՝ րձակուրդի ժամանակ նշանակելով Մերիթին և Սիլաս Վ. Բուրտին։ Հայեսը կրկին առաջարկեց Արթուրին Փարիզում գլխավոր հյուպատոսի պաշտոնում՝ որպես հեղինակությունը փրկող սփոփան։ Հայեսը գիտեր, որ Արթուրը հավանաբար կրկին կմերժեր և այդպես էլ արեց։ 1879 թվականի փետրվարին, երբ Սենատը վերամիավորվեց Քոնկլինգը դեմ արտահայտվեց Մերիթի և Բուրթի ընդունմանը, բայց Մերիթը ընդունվեց 31–25 քվեարկությամբ, ինչպես և Բուրթը 31–19՝ Հայիսին տալով իր քաղաքացիական ծառայության բարեփոխումների ամենակարևոր հաղթանակը։ Արթուրը անմիջապես օգտվեց արդյունքում ստացված ազատ ժամանակից ՝ աշխատելու Նյու Յորքի հաջորդ քաղաքապետի պաշտոնում Էդվարդ Կուպերի ընտրության համար։ 1879 թվականի սեպտեմբերին Արթուրը դարձավ Նյու Յորքի նահանգի հանրապետական գործադիր կոմիտեի նախագահ. պաշտոն, որում նա մնաց մինչև 1881 թվականի հոկտեմբերը։ 1879 թվականի պետական ընտրություններում նա և Քոնքլինգը աշխատեցին վստահեցնել, որ պետական պաշտոնյաների հանրապետական թեկնածուները լինեն Քոնկլինգի խմբակցության մարդիկ, որոնք հայտնի էին դարձել որպես Ստալվարթներ։ Նրանք հաջողակ էին, բայց միայ երբ Քորնելը 234–216 քվեարկությամբ առաջադրվեց նահանգապետի պաշտոնում։ Արթուրը և Քոնկլինգը եռանդուն կերպով քարոզարշավ անցկացրին Ստալվարտի թեկնածուների ցուցակի համար և մասամբ դեմոկրատական ձայների մասնատման շնորհիվ հաղթեցին։ Արթուրը և մեքենան քննադատեցին Հայեսին և իրենց ներկուսակցական մրցակիցներին, բայց Արթուրն ընդամենը մի քանի օր ուներ վայելելու իր հաղթանակը, երբ, 1880 թվականի հունվարի 12-ին, նրա կինը հանկարծամահ եղավ, երբ նա Ալբանիում էր հաջորդ տարվա քաղաքական օրակարգն էր կազմում։ Արթուրը իրեն կոտրված էր զգում, և գուցե մեղավոր, և այլևս երբեք չամուսնացավ։
1880 թվականի ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոնկլինգը և նրա ընկեր ստալվարտսը, ներառյալ Արթուրը, 1880 թվականի հանրապետական ազգային կոնվենցիայում ապահովելով իրենց դաշնակից՝ նախկին նախագահ Գրանտի թեկնածության առաջադրումը, ցանկացան վերադարձնել 1879 թվականի իրենց հաջողությունը։ Հանրապետական կուսակցության նրանց հակառակորդները, որոնք հայտնի էին որպես խառնածիններ (Half-Breeds), իրենց ջանքերը կենտրոնացրին Մեյնիից մի սենատորի՝ Ջեյմս Գ. Բլեյնի վրա, որին ավելի հեշտ էին ղեկավարում քաղաքացիական ծառայության բարեփոխումների հարմար։ Ոչ մի թեկնածու չէր ղեկավարում պատվիրակների մեծամասնությանը և երեսունվեց քվեից հետո հայտնվելով փակուղում՝ կոնվենցիան հանկարծ հաղթեց անհայտ մեկը՝ Օհայոյի մի կոնգրեսական և քաղաքացիական պատերազմի գեներալ Ջեյմս Գարֆիլդը, որը ոչ ստալվարտ էր, ոչ էլ հալֆ-բրիդ։
Գարֆիլդը և նրա համախոհները գիտեին, որ առանց Նյու Յորքի ստալվարտսի աջակցության դժվար ընտրությունների կհանդիպեն և որոշեցին նրանցից մեկին առաջադրել որպես փոխնախագահի թենածու։ Լևի Պ. Մորտոնը, Գարֆիլդի աջակիցների առաջին ընտրությունը, խորհրդակցեց Քոնկլինգի հետ, որը նրան խորհուրդ տվեց հրաժարվել, ինչը նա արեց։ Նրանք հաջորդը մոտեցան Արթուրին, և Քոնկլինգը նրան խորհուրդ տվեց նաև մերժել առաջադրումը՝ հավատալով, որ հանրապետականները կպարտվեն։ Արթուրը այլ կերպ մտածեց և ընդունեց։ Ըստ լրագրող Վիլյամ Ս. Հադսոնի՝ որպես ականատես վկայի, Քոնկլինգը և Արթուրը վիճում էին, և Արթուրը Քոնկլինգին ասաց. «Փոխնախագահի պաշտոնը ավելի մեծ պատիվ է, քան ես երբևէ երազել եմ հասնել»։ Քոնկլինգն ի վերջո միտքը փոխեց, և քարոզրշավ արեց թեկնածուների ցուցակի համար։
Ընտրությունները մոտ էին, ինչպես և սպասվում էր։ Դեմոկրատական թեկնածու գեներալ Ուինֆիլդ Սքոթ Հանկոկը ժողովրդականություն էր վայելում և խուսափելով օրվա հարցերի մեծ մասի վերաբերյալ վերջնական դիրքորոշումներ հայտնելուց՝ նա ապօրինի ոչինչ չարեց որևէ կարևոր ընտրատարածքում։ Ինչպես արել էին հանրապետականները քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր, Գարֆիլդը և Արթուրը նախ սկսեցին իրենց քարոզարշավը կենտրոնացնել «արյունոտ վերնաշապիկի» վրա՝ այն գաղափարիի, որ եթե դեմոկրատները վերադառնան պաշտոնի, նրանք Քաղաքացիական պատերազմի հաղթանակը և սեցեսիոնիստների չարչարանքը ջուրը կգցեն։
Անցյալում տասնհինգ տարի տևած պատերազմով և այն բանով, որ թկնածուների երկու ցուցակներնն էլ միության գեներալներնն էին գլխավորում, մարտավարությունն այնքան էլ արդյունավետ չէր, որքան հանրապետականները հույս ունեին։ Գիտակցելով դա՝ նրանք ուղղեցին իրենց մոտեցումը՝ պնդելու, որ դեմոկրատները իջեցնելու են երկրի պաշտպանիչ հարկերը, ինչը թույլ կտա ավելի էժան արտադրված ապրանքներ ներմուծել Եվրոպայից, և դրանով իսկ հազարավոր մարդկանց կզրկի աշխատանքից։ Այս փաստարկն իր ամբողջական ազդեցությունն ունեցավ Նյու Յորք և Ինդիանա անկայուն նահանգներում, որտեղ շատերն աշխատում էին արդյունաբերության մեջ։ Ինչ վերաբերում էր Հենքոկին, նա չօգնեց, երբ, հարկերի վերաբերյալ չեզոք մնալու փորձ կատարելիս ասաց, որ «հարկերի հարցը, տարածքային հարց է», ինչից միայն երևաց,որ նա անտեղյակ էր կարևոր խնդրին։ Բարձրասիճան պաշտոնի թեկնածուներն այդ օրերին անձամբ քարոզչություն չէին իրականացնում, բայց որպես նահանգի Հանրապետական կուսակցության նախագահ՝ Արթուրն իր սովորական ոճով մասնակցում էր քարոզարշավին՝ Նյու Յորքում վերահսկելով փորձերը և աավելացնելով գումարները։ Դրամական իջոցները վճռորոշ էին մոտակա ընտրություններում, և իր հայրենի Նյու Յորքի նահանգում հաղթելը կրիտիկական էր։ Հանրապետականները Նյու Յորքում 20,000 ձայն հավաքեցին և ընտրությունում երբևէ գրանցված ընտրողների ամենամեծ 78,4% կազմող մասնակցությամ նրանք ընդամենը 7018 ձայնով հաղթեցին հաժողովրդական հանրաքվեն։ Ընտրական հանձնաժողովի արդյունքն ավելի վճռորոշ էր՝ 214-ից -155 ձայն, և ընտրվեցին Գարֆիլդը և Արթուրը:
Փոխնախագահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրությունից հետո Արթուրն ապարդյուն աշխատեց համոզել Գարֆիլդին, որ Նյու Յորքի ստալվարտներից իր որոշ ընկերներին պաշտոնների նշանակեր` հատկապես գանձարանի քարտուղարի պաշտոնին։ ստալվարտի մեքենան հետագայում մի հանդիմանություն ստացավ, երբ Գարֆիլդը նշանակեց Բլեյնին՝ Քոնկլինգի ոխերիմ թշնամուն, որպես պետքարտուղար։ Ղեկավար ընկերները, որ երբևէ մտերիմ չէին եղել, բաժանվեցին, քանի որ Գարֆիլդը շարունակում էր արհամարհել իր ենթակայության տակգտնվող ստալվարտներին։ Այդ վարչակազմում Արթուրի հեղինակությունն ընկավ, երբ երդմնակլության արարողությունից մեկ ամիս առաջ նա ելույթ ունեցավ լրագրողների առաջ՝ առաջարկելով ընտրությունները Ինդիանայում՝ մի նահանգում, որտեղ հանրապետականները հաղթել էին ապօրինի մախինացիաների միջոցով։ Ի վերջո Գարֆիլդը մի ստալվարտի նշանակեց՝ Թոմաս Լեմուել Ջեյմսին, որպես երկրի փոստային ծառայության ղեկավար, բայց նախագահի խորհրդականները պայքարեցին և Արթուրի վատ մտածված ելույթը ակնհայտորեն վանեց իրեն նախագահից և փոխնախագահից, երբ նրանք 1881 թվականի մարտի 4-ին ստանձնեցին պաշտոնները։
Միացյալ Նահանգների 47-րդ կոնգրեսի Սենատը բաժանվեց 37 հանրապետականների, 37 դեմոկրատների, մեկ անկախի (Դեյվիդ Դևիսի), որը հանդես եկավ դեմոկրատների հետ, մեկ Ռեդյուստերի (Վիլյամ Մահոն) միջև և չորս թափուր տեղ մնաց։ Դեմոկրատներն անմիջապես փորձեցին կարգի բերել Սենատը՝ իմանալով, որ շուտով թափուր տեղերը կլրացվեն հանրապետականների կողմից։ Որպես փոխնախագահ՝ Արթուրը հաղթողի համար լրացուցիչ ընտրության ձայները տվեց հանրապետականներին, երբ Մահոնեն որոշեց միանալ իրենց խմբին։ Նույնիսկ այդպես Սենատը երկու ամիս շարունակ տեղում դոփեց Գարֆիլդի առաջադրւմների շուրջ, քանի որ Քոնկլինգը նրանցից ոմանց դեմ էր արտահայտվել։ 1881 թվականի մայիսին արձակուրդ գնալուց անմիջապես առաջ իրավիճակն էլ ավելի բարդացավ, երբ Քոնկլինգը և Նյու Յորքի մյուս սենատոր Թոմաս Ք. Պլատը հրաժարական տվեցին՝ բողոքելով, որ Գարֆիլդը շարունակում էր իրենց խմբակցությանը դեմ լինել։
Սենատի արձակուրդից հետո Արթուրը Վաշինգտոնում որևէ պարտականություն չուներ և վերադարձավ Նյու Յորք։ Մի անգամ այնտեղ նա Քոնկլինգի հետ գնաց Օլբանի, որտեղ նախկին սենատորը հույս ուներ արագ վերընտրվել Սենատում և դրա հետ մեկտեղ նաև պարտության մատներ Գարֆիլդի վարչակազմին։ Պետական օրենսդիր մարմնում հանրապետական մեծամասնությունը բաժանված էր այս խնդրի վրա՝ Քոնկլինգի և Պլատի զարմանքի, և բուռն քարոզարշավ հաջորդեց պետական օրենսդիր մարմնի շենքում։
Հուլիսի 2-ին՝ Օլբանիում գտնվելու ժամանակ, Արթուրն իմացավ, որ Գարֆիլդին սպանել են։ Մարդասպանը՝ Չարլզ Ջ.Գուիտան, խելագար պաշտոնի թեկնածու էր, որը հավատում էր, որ Գարֆիլդին հաջորդողը իրեն պաշտոն կտար։ Նա ականատեսներին հայտարարեց. «Ես մի ստալվարտ եմ, և Արթուրն է լինելու նախագահ»։ Պարզվեց, որ Գուիտան մտավոր անկայուն վիճակում էր և չնայած նրա պնդումներին, որ ինք Արթուրին աջակցող ստալվարտ էր՝ նրանք ընդամենը աննշան կապ ունեին 1880 թվականի քարոզարշավից։ Գարֆիլդին սպանելու համար իր մահապատժից քսանինը օր առաջ Գուիտան գրեց մի չափազանց երկար, չհրապարակված բանաստեղծություն՝ պնդելով, որ Արթուրը գիտեր, որ սպանությունը փրկել էր «մեր երկիրը (ԱՄՆ)»։ Գուիտոյի բանաստեղծության մեջ նաև ասվում էր, որ ինքը (սխալ) ենթադրում էր, որ Արթուրը ներելու էր նրան սպանության համար։
Ավելի անհանգստացնող էր նախագահական իրավահաջորդության վերաբերյալ օրենսդրական կետի բացակայությունը։ Քանի որ Գարֆիլդը երկար մահամերձ, ոչ ոք չգիտեր, թե ով կարող էր իրականացնել նախագահական լիազորությունները։ Քոնկլինգի հրաժարականից հետո նաև Սենատը ընդմիջումհայտարարեց՝ առանց ընտրելու նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին, որն ըստ երևույթին լինելու էր Արթուրը։ Արթուրն իրեն վատ էր զգում, որ պետք է նախագահեր, մինչ Գարֆիլդը ողջ էր, և հաջորդ երկու ամիսների ընթացքում գործադիր մարմնի լիազորությունները չէին գործում այ պատճառով որ, Գարֆիլդը չափազանց թույլ էր իր պարտականությունների կատարման համար, իսկ Արթուրն իրեն վատ զգալով ստանձնեց դրանք։ Ամռան ընթացքում Արթուրը հրաժարվեց ուղևորվել Վաշինգտոն և գտնվում էր Լեքսինգթոնյան պողոտայի իր տանը, սեպտեմբերի 19-ի գիշերն իմացավ, որ Գարֆիլդը մահացել է։ Նյու Յորքի գերագույն դատարանի դատավոր Ջոն Ռ. Բրեդին Արթուրի տանըսեպտեմբերի 20-ին՝ ժամը 02:15-ին, կազմակերպեց Արթուրի պաշտոնի երդմնակալության արարողությունը։ Այդ օրն ավելի ուշ նա գնացով գնաց Լոնգ Բրանչ՝ հարգանքի տուրք մատուցելու Գարֆիլդին և սփոփանքի բացիկ թողնելու նրա կնոջը, որից հետո վերադարձավ է Նյու Յորք։ Սեպտեմբերի 21-ին նա վերադարձավ Լոնգ Բրանչ՝ մասնակցելու Գարֆիլդի հուղարկավորությանը, ապա միացավ թաղման թափորին դեպի Վաշինգտոն։ Նյու Յորքից մեկնելուց առաջ նա ապահովեց իրավահաջորդների նախագահական գիծը`պատրաստելով և Սպիտակ տուն ուղարկելով մի հռչակագիր, որով Սենատին կանչում էր արտաերթ նստաշրջանի։ Այս քայլը երաշխավորում էր, որ Սենատը իրավասու էր անհապաղ հավաքվել և ընտրել Սենատի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին, որը կկարողանար ստանձնել նախագահությունը, եթե Արթուրը մահանար։ Մի անգամ Վաշինգտոնում նա ոչնչացրեց փոստով ուղարկված հռչակագիրը և հրամայեց արտահերթ նիստ գումարել։
1881-1885 թվականների նախագահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնի ստանձնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեպտեմբերի 21-ին Արթուրը ժամանեց Վաշինգտոն[46]։ Սեպտեմբերի 22-ին նա կրկին անցկացրեց իր պաշտոնի երդմնակալության արարողությունը, այս անգամ՝ գլխավոր դատախազ Մորիսիս Ռ. Ուեյթի առաջ։ Արթուրը այս քայլին գնաց`ապահովելու ընթացակարգային կատարումը,քանի որ մի կասկածելի հարց կար, թե արդյոք նահանգի դատարանի դատավորը (Բրեդին) կարող էր կատարել դաշնային պաշտոնի ստանձման երդման արարողությունը։ Նա սկզբում նրա նստավայրը Սենատոր Ջոն Պ. Ջոնսի տունն էր, մինչ կարգադրված Սպիտակ տան վերանորոգումն էր ընթանում՝ ներառյալ Լուիս Կոմֆորտ Տիֆֆանիի կողմից մշակված հիսուն ոտնաչափ ապակե շիրմայի հավելումը։
Արթուրի քույրը՝ Մերի Արթուր ՄքԷլրոյը, իր ամուրի եղբոր համար ծառայում էր որպես Սպիտակ տան տիրուհի։ Արթուրը դարձավ Վաշինգտոնի ամենացանկալի ամուրին, և նրա սոցիալական կյանքը դարձավ բամբասանքերի առարկա՝ չնայած, որ ռոմանտիկորեն նա շարունակում էր միանգամայն հավատարիմ մնալ իր հանգուցյալ կնոջ հիշատակին։ Նրա որդին՝ Չեսթեր կրտսերը, այդ ժամանակ Պրինսթոնի համալսարանի առաջին կուրսում էր սովորում, իսկ դուստրը՝ Նելլը, մինչև 1882 թվականը դայակի հետ մնաց Նյու Յորքում։ Երբ նա եկավ, Արթուրը նրան հնարավորինս պաշտպանեց ամեն ինչում քթները խոթող մամուլից։
Արթուրը արագ կոնֆլիկտի մեջ մտավ Գարֆիլդի աշխատակազմի հետ, որոնց մեծ մասը կուսակցության ներսում ընդդիմացան նրան։ Նա աշխատակազմի անդամներին խնդրեց, որ մնան մինչև դեկտեմբեր, երբ Կոնգրեսը վերամիավորվի, բայց գանձարանի քարտուղար Ուիլյամ Ուինդոմը հոկտեմբերին հրաժարական ներկայացրեց՝ մրցելու իր հայրենի Մինեսոտա նահանգի Սենատի հետ։ Այնուհետև Արթուրը ընտրեց Չարլզ Ֆոլգերին՝ իր ընկերոջը և Նյու Յորքի ստալվարտին որպես Վինդոմի փոխարինող։ Հաջորդը հրաժարական տվեց գլխավոր դատախազ Ուեյն ՄքՎեգը՝ հավատալով, որ, որպես բարեփոխիչ, նա Արթուրի աշխատակազմում տեղ չունի։ Չնայած անձամբ Արթուրի կողմից արված մնալու կոչին՝ ՄքՎեգը 1881 թվականի դեկտեմբերին հրաժարական տվեց, և Արթուրը նրան փոխարինեց Բենջամին Հ. Բրյուսստերով, որը Ֆիլադելֆիայի իրավաբան և մեքենայական քաղաքական գործիչ էր, որն, ասում էին, ռեֆորմիստական հակվածություններ ուներ։ Բլեյնը՝ «Ստալվարտ» խմբակցության հակառակորդը, մնաց պետքարտուղարի պաշտոնում մինչև Կոնգրեսի վերամիավորվելը, ապա անմիջապես հեռացավ։ Քոնքլինգն ակնկալում էր, որ Արթուրը իրեն կնշանակեր Բլեյնի տեղում, բայց Նախագահն ընտրեց Նյու Ջերսիի Ֆրեդերիկ Թ. Ֆրլինգհայսենին, որը նախկին նախագահ Գրանտի առաջարկած ստալվարտն էր։ Ֆրլինգհայսենը Արթուրին խորհուրդ տվեց հետագայում ոչ միստալվարտի թափուր պաշտոնում չնշանակել, բայց 1882 թվականի հունվարին, երբ երկրի փոստային ծառայության ղեկավար Ջեյմսը հրաժարական տվեց, Արթուրը ընտրեց Վիսկոնսինի ստալվարտ Թիմոթի Օ. Հովին։ 1882 թվականի ապրիլին հաջորդը հրաժարական տվեց ռազմածովային ուժերի ղեկավար Ուիլյամ Հ. Հանթը և Արթուրը փորձեց ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել՝ այդ պաշտոնում նշանակելով Հալֆ-Բրիդի Ուիլիամ Է. Չենդլերին։ Վերջապես, երբ նույն ամիում հրաժարական տվեց ներքին գործերի նախարար Սամուել Ջ. Քըրվվուդը, Արթուրն այդ պաշտոնում նշանակեց Կոլորադոյի ստալվարտ Հենրի Մ. Թելերին։ Աշխատակազմի անդամներից, որ Արթուրը ժառանգել էր Գարֆիլդից, միայն ռազմական նախարար Ռոբերտ Թոդ Լինքոլնը մնաց Արթուրի ողջ պաշտոնավարման ընթացքում։
Քաղաքացիական ծառայության բարեփոխում
[խմբագրել | խմբագրել կոդը]1870-ական թվականներին մի սկանդալ բացահայտվեց, որում փոստատարների կապալառուները պետական պաշտոնյաների թույլտվությամբ (ներառյալ՝ փոստատային ծառայության պետի երկրորդ օգնական Թոմաս Ջ. Բրեդին և նախկին սենատոր Սթիվեն Ուոլաս Դորսիին) չափազանց շատ էին վճարել նրանց ծառայությունների համար[47]։ Բարեփոխիչները վախեցրին Արթուրին՝ որպես ավարների համակարգի նախկին կողմնակցի, չշարունակի հետաքննություն իրականացնել սկանդալի վերաբերյալ[47]։ Բայց Արթուրի գլխավոր դատախազԲրյուսերնն իրականում շարունակեց հետաքննությունը, որը սկսվել էր ՄքՎեգի կողմից, և վարձեց դեմոկրատական նշանավոր փաստաբաններ Ուիլյամ Քերին և Ռիչարդ Թ. Մերիքին՝ ուժեղացնելու հետաքննող թիմը և թերահավատներին հեռացնելու համար։ Չնայած նրան, որ Արթուրն իր նախագահությունից առաջ սերտորեն համագործակցել էր Դորսիի հետ, պաշտոնավարման ժամանակ մի անգամ նա աջակցեց հետաքննությանը և սկանդալում կասկածվող պաշտոնյաներին ստիպեց հրաժարական տալ։ 1882 թվականի պարագլուխների դատավարությունը հանգեցրեց երկու անչափահաս դավադիրների և դատավճռի հետ չհամաձայնող մի դատավորի դատապարտման։ Այն բանից հետո, երբ դատավորը հանդես եկավ հայտարարություններով այն մասին, որ ամբաստանյալները փորձել են կաշառել նրան, դատավորը մի կողմ դրեց մեղավորի վճիռները և նոր դատական գործ բացեց։ Երկրորդ դատավարությունը սկսվելուց առաջ Արթուրը հեռացրեց մեղադրյալներին աջակցող դաշնային հինգ պաշտոնյաների՝ ներառյալ նախկին սենատորի։ Երկրորդ դատաքննությունը սկսվեց 1882 թվականի դեկտեմբերին և տևեց մինչև 1883 թվականի հուլիսը, և կրկին չհաջողվեց դատավճիռ կայացնել։ Դատավճիռ կայացնելու ձախողումը խամրեցրեց վարչակազմի կերպարը, բայց Արթուրին հաջողվեց վերջ տալ խաբեություններին։
Պաշտոն փնտրող խելագարի կողմից կատարված Գարֆիլդի սպանությունը ուժեղացրեց քաղաքացիական ծառայության բարեփոխման համար հանրային պահանջը[48]։ Թե՛ դեմոկրատական, թե՛ հանրապետական ղեկավարները գիտակցում էին, որ կարող էին իրենցով անել բարեփոխիչների ձայները՝ դուրս գալով ավարների համակարգի դեմ, և մինչև 1882 թվականը երկու կուսակցությունները փորձեր արեցի հօգուտ բարեփոխումների[48]։ 1880 թվականին Օհայոյի դեմոկրատ սենատոր Ջորջ Հ. Փենդլթոնը մտցրեց օրենսդրություն, որը պահանջում էր քաղաքացիական ծառայողների ընտրություն՝ հիմնված քննությամբ որոշված արժանիքների վրա։ Այս օրենսդրությունը մեծապես ընդլայնեց քաղաքացիական ծառայության նմանատիպ բարեփոխումները, որը 30 տարի առաջ փորձել էր ախագահ Ֆրանկլին Փիրսը։ 1881 թվականին Կոնգրեսին ուղղված իր առաջին ամենամյա ուղերձում Արթուրը պահանջեց քաղաքացիական ծառայության բարեփոխումների օրենսդրություն և Պենդլթոնը նորից ներկայացրեց իր օրինագիծը, բայց Կոնգրեսը չընդունեց այն։ 1882 թվականի Կոնգրեսի ընտրություններում հանրապետականները կորցրին իրենց տեղերը, որոնցում դեմոկրատները բարեփոխումների վերաբերյալ քարոզարշավ էին իրականացնում։ Արդյունքում, Կոնգրեսի պաշտոնավարման ավարտի նստաշրջանն ավելի էր հակված քաղաքացիական ծառայության բարեփոխումներին. Սենատը հավանություն տվեց Պենդլթոնի 38–5 օրինագծին, իսկ Պալատը շուտով օժանդակեց 155–47 քվեարկությամբ։ 1883 թվականի հունվարի 16-ին Արթուրը ստորագրեց Պենդլթոնի քաղաքացիական ծառայության բարեփոխումների մասին օրենքը։ Ընդամենը երկու տարի անց աներես Ստալվարտը դարձավ այն նախագահը, որը նպաստեց երկար սպասված քաղաքացիական ծառայության բարեփոխումներին։
Սկզբում օրենքը տարածվում էր միայն դաշնային աշխատատեղերի 10% -ի վրա, և նախագահի կողմից առանց պատշաճ կատարման, այն այլևս չէր կարող անցնել։ Անգամ այն բանից հետո, երբ նա ստորագրեց օրենքի՝ ուժի մեջ մտնելը, դրա կողմնակիցները կասկածում էին, որ Արթուրը պատրաստակամ էր բարեփոխումներ իրականացնել։ Ի զարմանս նրանց, նա արագ քայլեր ձեռնարկեց՝ նշանակելու քաղաքացիական ծառայության հանձնաժողովի անդամներին, որը նախատեսված էր օրենքով՝ բարեփոխիչներ Դորման Բրիդգման Էյթոնին, Ջոն Միլթոն Գրեգորիին և Լերո Դ. Թոմանին կոչելով որպես հանձնակատար։ Գլխավոր քննիչ Սիլաս Բ. Բուրթը երկար տարիների բարեփոխիչ էր, որն Արթուրի հակառակորդն էր եղել, երբ երկուսով աշխատում էին Նյու Յորքի մաքսատանը։ Հանձնաժողովը հրապարակեց իր առաջին կանոնները 1883 թվականի մայիսին։ Մինչև 1884 թվականը բոլոր փոստային պաշտոնյաների կեսը և մաքսային ծառայության աշխատատեղերի երեք քառորդը պետք է ստանային ըստ արժանիքների։ Այդ տարի Արթուրը գոհունակություն հայտնեց նոր համակարգի վերաբերյալ՝ գովաբանելով դրա արդյունավետությունը «իրազեկ և հավատարիմ պետական ծառայողներով ապահովելու և կառավարության պաշտոնյաների նշանակումը անձնական ներգործումների ճնշումներից և պետական զբաղվածության մրցակից թեկնածուների պահանջներն ու հավակնությունները քննելու աշխատանքից պաշտպանելու համար»։
Գերավճարներ և հարկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմի ժամանակ ստացվածհարկերի բարձր եկամուտներով 1866 թվականից ի վեր դաշնային կառավարությունը ավելի շատ հավաքել էր, քան ծախսել։ Մինչև 1882 թվականը գերավճարը հասնում էր 145 միլիոն դոլարի։ Բյուջեն կարգավորելու կարծիքները տարբեր էին. դեմոկրատները ցանկանում էին իջեցնել սակագները, որպեսզի, իջեցնեին ներմուծվող ապրանքների եկամուտները և արժեքը, մինչդեռ հանրապետականները կարծում էին, որ բարձր սակագները ապահովում են բարձր աշխատավարձ արտադրության և հանքարդյունաբերության ոլորտում։ Նրանք գերադասում էին, որ կառավարությունն ավելի շատ ծախսեր ներքին բարեփոխումների վրա և նվազեցներ ակցիզային հարկերը։ Արթուրը համաձայնվեց իր կուսակցության հետ և 1882-ին կոչ արեց վերացնել ակցիզային հարկերը ամեն ինչի վրայից, բացի ալկոհոլային խմիչքից, ինչպես նաև պարզեցնել սակագնային բարդ կառուցվածքը։ Այդ տարվա մայիսին, Փենսիլվանիայի ներկայացուցիչ Ուիլյամ Դ. Քելլին ներկայացրեց սակագնային հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծը։ Օրինագիծն ընդունվեց, և Արթուրը ստորագրեց այն, բայց հանձնաժողովումհիմնականում պաշտպաններ նշանակեց։ Հանրապետականները գոհ էին հանձնաժողովի կազմի համար, բայց զարմացան, երբ 1882 թվականի դեկտեմբերին նրանք զեկույց ուղարկեցին Կոնգրես, որոով հայտարարեցին, որ միջինում 20-25% սակագների իջեցում է անհրաժեշտ։ Սակայն հանձնաժողովի առաջարկություններն անտեսվեցին, քանի որ հարկային կոմիտեի , որտեղ գերակշռում էին պաշտպանները, ապահովել էր 10% նվազումը։ Սենատի հետ խորհրդակցությունից հետո առաջ քաշված օրինագիծով հարկերը նվազեցին միջինում ընդամենը 1,47%-ով։ 1883 թվականի մարտի 3-ին Կոնգրեսի վերջին՝ 47-րդ, լիագումար նիստում օրինագիծը հազիվ ընդունվեց երկու կառույցներում էլ։ Արթուրը ստորագրեց օրենքը՝ առանց որևէ ազդեցություն ունենալու գերավճարի վրա։
Կոնգրեսը փորձեց հավասարակշռել բյուջեն՝ մյուս կողմից մեծացնելով ծախսերը 1882 թվականին գետերի և նավահանգիստների մասին օրենքում՝ աննախադեպ 19 միլիոն դոլլար արժեքով։ Մինչ Արթուրը դեմ չէր ներքին բարեփոխումներին, օրինագծի մասշտաբը խանգարեց նրան, ինչպես նաև դրա սահմանափակ ուշադրությունը «հատուկ տեղանքների» վրա, այլ ոչ թե այն նախագծերի, որոնք ձեռնտու էին ազգի ավելի մեծ մասին։ 1882 թվականի օգոստոսի 1-ին Արթուրը լայնատարած ժողովրդական պահանջով մերժեց օրնագիծը. իր մերժող զեկույցում նրա հիմնական առարկությունն այն էր, որ այն միջոցներ էր հատկացնում «ոչ թե ընդհանուր պաշտպանության կամ ընդհանուր բարեկեցության համար, և որոնք չեն խթանում առևտուրը Միացյալ Նահանգներում»։ Կոնգրեսը հաջորդ օրը մերժեց նրա վետոյի իրավունքը, և նոր օրենքը իջեցրեց ավելցուկը 19 միլիոն դոլլարով։ Հանրապետականներն այն ժամանակ օրենքը հաջողվախծ համարեցին, բայց ավելի ուշ եզրակացրին, որ դա նպաստում էր 1882 թվականի ընտրություններում իրենց պաշտոնների կորստին։
Արտաքին գործեր և ներգաղթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարֆիլդի կառավարման ընթացքում պետքարտուղար Ջեյմս Գ. Բլեյնը փորձեց աշխուժացնել ԱՄՆ-ի դիվանագիտությունը Լատինական Ամերիկայում՝ հորդորելով փոխադարձ առևտրային համաձայնագրեր և առաջարկելով լուծելԼատինական Ամերիկայի ազգերի միջև տարաձայնությունները[49]։ Բլեյնը, ավելի մեծ ներգրավվածություն ունենալով Ռիո Գրանդեի հարավում գտնվող գործերում, 1882 թվականին առաջարկեց Համաամերիկյան համաժողով՝ քննարկելու առևտուրը և վերջ տալու Բոլիվիայի, Չիլիի և Պերուի Խաղաղօվկիանոսյան պատերազմին։ Բլեյնը երկար ժամանակ չմնաց իր պաշտոնում, որպեսզի տեսնի այդ ձեռքբերումները, և երբ՝ 1881 թվականի վերջին Ֆրեդերիկ Թ. Ֆրլինգհայսենը փոխարինեց նրան, համաժողովի ջանքերը ջուրն ընկան։ Ֆրլինգհայսենը նաև դադարեցրեց Բլեյնի խաղաղասիրական ջանքերը Խաղաղ օվկիանոսի պատերազմում՝ վախենալով, որ Միացյալ Նահանգները կարող է ներքաշվել հակամարտության մեջ։ Արթուրը և Ֆրելինգհայսենը շարունակեցին Բլեյնի ջանքերը՝ խրախուսելու Արևմտյան Հեմփշայրի ժողովուրդների միջև առևտուրը. 1882 թվականին սակագների փոխադարձ իջեցման վերաբերյալ Մեքսիկայի հետ պայմանագիր կնքվեց և 1884 թվականին հաստատվեց Սենատի կողմից։ Այնուամենայնիվ, պայմանագիրն ուժի մեջ մտցնելու օրենսդրությունը պալատում չընդունվեց՝ ներկայացնելով որպես ուժը կորցրած։ Մինչև 1885 թվականի փետրվարը Սանտո Դոմինգոյի և Իսպանիայի ամերիկյան գաղութների հետ փոխադարձ առևտրային պայմանագրերի վերաբերյալ նմանատիպ ջանքերը չհաջողվեցին, և Հավայան Թագավորության հետ գործող փոխադարձ պայմանագիրը թույլատրեցին խզել։
47-րդ կոնգրեսը, երբեմն նաև Արթուրը շատ ժամանակ ծախսեցին ներգաղթի վրա։ 1882 թվականի հուլիսին Կոնգրեսը հեշտությամբ ընդունեց մի օրինագիծ, որը վերահսկում էր ներգաղթյալներին ԱՄՆ տեղափոխող շոգենավերը։ Ի զարմանս նրանց՝ Արթուրը մերժեց այն և վերանայումներ պահանջեց, որոնք նրանք արեցին, ապա Արթուրը հաստատեց։ Նա նաև այդ տարվա օգոստոսին ստորագրեց 1882 թվականի «Ներգաղթի մասին» օրենքը, որով ԱՄՆ ներգաղթյալներից 50 ցենտ հարկ էր գանձվում, և բացառում էր մտավոր հիվանդություն ունեցողների, մտավոր սահմանափակումներ ունեցողների, հանցագործների կամ հասարակության օգնությունից պոտենցիալ կախվածություն ունեցող ցանկացած այլ անձի մուտքը։
Չինաստանցի ներգաղթյալների կարգավիճակի շուրջ ավելի բովանդակային քննարկում է ծավալվեց. 1868 թվականի հունվարին Սենատը վավերացրեց Չինաստանի հետ Բուրլինգայի պայմանագիրը, որը թույլ էր տալիս անսահմանափակել չինացիներ հոսքը դեպի երկիր։ 1873 թվականի Խուճապից հետո երբ տնտեսությունը փլուզվեց, չինացի ներգաղթյալներին մեղադրեցին աշխատողների աշխատավարձերի կրճատման մեջ. ի պատասխան 1879 թվականի 1868 թվականի պայմանագիրը վերացնելու Կոնգրեսի փորձին՝ ընդունելով Չինաստանի արտաքսման մասին օրենքը, նախագահ Հայեսը մերժեց այն։ Երեք տարի անց, այն բանից հետո, երբ Չինաստանը համաձայնեց վերանայել պայմանագիրը, Կոնգրեսը նորից փորձեց արտաքսել չինացիների բանվոր դասակարգին. Կալիֆոռնիայի սենատոր Ջոն Ֆ. Միլերը ներկայացրեց չինացիների արտաքսման մասին մեկ այլ օրենք, որը քսան տարի շարունակ արգելում էր չինացի բանվորների մուտքը։ Օրինագիծը Սենատում և պալատում ընդունվեց ճնշող մեծամասնության կողմից, բայց դա նաև մերժվեց Արթուրի կողմից, որը եզրակացրեց, որ 20-ամյա արգելքը 1880 թվականի վերաբանակցված պայմանագրի խզում է։ Այդ պայմանագիրը թույլ էր տալիս ներգաղթի միայն «խելամիտ» կասեցում։ Արևելյան թերթերը գովեցին մերժումը, մինչդեռ այն քննադատվում էր արևմտյան նահանգներում։ Կոնգրեսը չկարողացավ անտեսել մերժումը, բայց նոր օրինագիծ ընդունեց՝ ներգաղթի արգելքը նվազեցնելով տաս տարվա։ Չնայած նա դեռևս դեմ էր չինացի բանվորների մուտքի արգելքին, Արթուրը համաձայնեց փոխզիջման գնալ՝ 1882 թվականի մայիսի 6-ին ստորագրելով չինացիների արտաքսման մասին օրենքը։ Չինացիների արտաքսման մասին օրենքը փորձեց տասը տարի շարունակ կասեցնել չինացիների ներգաղթը դեպի Միացյալ Նահանգներ՝ բացառությամբ դիվանագետների, ուսուցիչների, ուսանողների, առևտրականների և զբոսարջիկների։ Դրանից մեծապես խուսափեցին։
Ռազմածովային բարեփոխում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական պատերազմին հաջորդող տարիներին ամերիկյան ռազմածովային ուժերը կտրուկ նվազեցին՝ մոտավորապես 700 նավից հասնելով 52-ի, որոնց մեծ մասն օգտագործման ենթակա չէին։ Գարֆիլդի և Արթուրի ընտրություններից շուրջ տասնհինգ տարի առաջ ազգային բանակը ավելի շատ կենտրոնացած էր Արևմուտքում հնդկական պատերազմների վրա, քան բացր ծովերի, բայց երբ տարածաշրջանը գնալով խաղաղվեց, Կոնգրեսում շատերն անհանգստացան ռազմածովային ուժերի վատ վիճակով։ Գարֆիլդի ռազմածովային ուժերի քարտուղար Ուիլյամ Հ. Հանթը առաջարկեց նավատորմի բարեփոխումը և նրա իրավահաջորդը՝ Ուիլյամ Է. Չանդլերը, խորհրդակցություն հրավիրեց՝ արդիականացման վերաբերյալ զեկույց պատրաստելու համար։ Զեկույցում արված առաջարկությունների հիման վրա Կոնգրեսը միջոցներ հատկացրեց երեք պողպատե պաշտպանված հածանավերի կառուցման համար (Ատլանտա, Բոստոն և Չիկագո) և զինված հաղորդակցական շոգենավը (Դելֆին), որը հավաքականորեն հայտնի էին որպես ABCD նավեր կամ էվոլյուցիայի ջոկատ։ Կոնգրեսը նաև միջոցներ տրամադրեց՝ վերականգնելու չորս զրահանավերը (Պուրիտան, Ամֆիտրայտ, Մոնադնոք և Տեռոր), որոնք 1877 թվականից ի վեր անավարտ էին մնացել։ ABCD նավերի կառուցմանբոլոր պայմանագրերը տրվեցին ամենացածր գին առաջարկախծ Փենսիլվանիայի նահանգի «Ջոն Ռոխին և Չեսթերի որդիներ» ընկերությանը՝ չնայած որ քարտուղար Չանդլերը ժամանակին Ռոխի համար աշխատել էր որպես լոբբիստ։ Դեմոկրատները դիմեցին «Նոր նավատորմի» նախագծերին և, երբ նրանք հաղթեցին 48-րդ կոնգրեսը, հրաժարվեցին համապատասխան միջոցներ տրամադրել ևս յոթ պողպատե ռազմանավերի համար։ Նույնիսկ առանց լրացուցիչ նավերի, նավատորմի վիճակը բարելավվեց, երբ շինարարության մի քանի ձգձգումներից հետո նոր նավերից վերջինը 1889 թվականին գործարկվեց։
Քաղաքացիական իրավունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրեն նախորդող հանրապետականների պես՝ Արթուրը պայքարում էր այն հարցի շուրջ, թե ինչպես էր իր կուսակցությունը մարտահրավեր նետում հարավում գտնվող դեմոկրատներին և թե ընդհանրապես ինչպես պաշտպանել սևամորթ հարավացիների քաղաքացիական իրավունքները։ Վերակառուցման ավարտից ի վեր պահպանողական սպիտակամորթ դեմոկրատները (կամ «Բուրբոն դեմոկրատները») Հարավում վերականգնել էին իշխանությունը, և հանրապետական կուսակցությունը արագորեն փոքրացավ, քանի որ տարածաշրջանում իրենց հիմնական կողմնակիցները՝ սևամորթները, զրկվեցին քվեարկելու իրավունքից։ Նոր կուսակցության՝ Վիրջինիայի «Ռիդջասթերսի» զարգացման հետ մոլի դեմոկրատական հարավում մի ճեղք առաջացեավ։ Այս նահանգի ընտրություններում կրթության ավելի շատ ֆինանսավորման ծրագրով (ինչպես սևամորթների և սպիտակակամորթների դպրոցներ) և քվեարկության հարկի ու մտրակվելու վերացմամբ հաղթելով, հյուսիսային հանրապետականներից շատերը տեսան, որ Ռիդջասթերներին Հարավում ավելի կենսունակ դաշնակից էին, քան մարող հարավային հանրապետական կուսակցությունը։ Արթուրը համաձայնեց և դաշնային հովանավորչությունը Վիրջինիային ավելի շատ ուղղեց Ռիդջասթերների միջոցով քան հանրապետականների:Նա հետևեց նույն օրինաչափությանը հարավային այլ նահանգներում՝ կոալիցիաներ ստեղծելով անկախների և Գրինբեք կուսակցության անդամների հետ։ Սևամորթ հանրապետականներից ոմանք իրենց դավաճանված էին զգում դոգմատիկ գամբիտից, բայց մյուսները (այդ թվում՝ Ֆրեդերիկ Դուգլասը և նախկին սենատոր Բլանշ Կ. Բրյուսը) հաստատեցին վարչակազմի գործողությունները, քանի որ հարավային անկախներն ավելի լիբերալ ռասայական քաղաքականություն ունեին, քան դեմոկրատները։ Այնուամենայնիվ, Արթուրի կոալիցիոն քաղաքականությունը հաջող էր միայն Վիրջինիայում, և 1885 թվականին դեմոկրատական նախագահի ընտրվելու հետ «Readjuster» շարժումը սկսվեց փլուզվել։
Դաշնային այլ գործողությունները ի շահ սևամորթների հավասարապես անարդյունավետ էին. Երբ գերագույն դատարանը վերացրեց 1875 թվականի Քաղաքացիական իրավունքի մասին օրենքը (1883), Արթուրը իր անհամաձայնությունը հայտնեց որոշման հետ Կոնգրեսին ուղղված հաղորդագրության մեջ, բայց չկարողացավ համոզել Կոնգրեսինն որ փոխարենը ընդուներ ցանկացած նոր օրենսդրություն։ Արթուրը, այնուամենայնիվ, արդյունավետորեն միջամտեց բեկանելու սևամորթ «West West Point» զինվորական վարժարանի ուսանող Ջոնսոն Ուիթակերի դեմ ռազմական դատարանի վճիռը, այն բանից հետո, երբ ռազմական գլխավոր դատախազ Դեյվիդ Գ.Սվեյմը բացահայտեց Ուիթաքերի դեմ հարուցված գործը՝ հիմնված ապօրինի և ռասայական կողմնակալության վրա։ Արևմուտքում վարչակազմը բախվեց այլ մարտահրավերի, որտեղ LDS եկեղեցին գտնվում էր կառավարության ճնշման ներքո՝ դադարեցնելու Յուտայի տարածքում պոլիգլամիայի սովորությունը։ Գարֆիլդը հավատում էր, որ պոլիգլամիան հանցավոր պահվածք էր և բարոյապես վնասակար էր ընտանեկան արժեքների համար, իսկ Արթուրի տեսակետները, միանգամից, համահունչ էին իր նախորդի տեսակետին։ 1882 թվականին նա ուժի մեջ մտցրեց Էդմունդսի օրենքը. օրենսդրությունը, որը պոլիգլամիան դարձրեց դաշնային հանցանք՝ զրկելով պոլիգամներին ինչպես պետական պաշտոն զբաղեցնելուց, այնպես էլ քվեարկելու իրավունք։
Ամերիկյան ազգային քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուրի վարչակազմը դժվարությունների հանդիպեց՝ փոխելով հարաբերությունները բնիկ ամերիկյան արևմտյան ցեղերի հետ[50]։ Ամերիկյան-հնդկական պատերազմներն ավարտվում էին, և հասարակության տրամադրվածությունը փոխվում էր բնիկ ամերիկացիների հանդեպ ավելի դրական վերաբերմունքի։ Արթուրը կոչ արեց Կոնգրեսին ավելացնել բնիկ ամերիկյացիների կրթության ֆինանսավորումը, որն արեցին 1884 թվականին, չնայած ոչ այնքան, որքան նա էր ցանկանում[51]։ Նա նաև կողմնակից էր մի տեղաբաշխման համակարգին անցնելուն, ըստ որի բնիկ ամերիկացի անհատները, այլ ոչ թե ցեղերը, հողատարածք կսեփականացնեին։ Արթուրը չկարողացավ համոզել Կոնգրեսին ընդունել գաղափարն իր կառավարման ընթացքում, բայց 1887 թվականին Դոուի որոշումը փոխեց օրենքը՝ ի շահ այսպիսի համակարգի։ Տեղաբաշխման համակարգը ժամանակին հավանության էր արժանացել լիբերալ բարեփոխիչների կողմից, բայց ի վերջո ապացուցեց, որ դա վնասակար էր բնիկ ամերիկացիների համար, քանի որ նրանց հողերի մեծ մասը ցածր գներով վաճառվում էին սպիտակամորթ սպեկուլյանտներին։ Արթուրի օրոք բնակիչները և ագարակատերերը շարունակում էին շորթել բնիկ Ամերիկացիների տարածները[52]։ Արթուրն ի սկզբանե հակառակվեց նրանց ջանքերին, բայց այն բանից հետո, երբ ներքին գործերի քարտուղար Հենրի Մ. Թելերը՝ հողաբշխման հակառակորդը, հավաստիացրեց նրան, որ հողերը պաշտպանված չեն, 1885 թվականին գործադիր հրամանով Արթուրը Դրակոտայի երկրամասում բնակիչների առաջ բացեց Crow Creek Reservation- ը։ Արթուրի իրավահաջորդ Գրովեր Քլիվլենդը պարզելով, որ այդ տիտղոսը պատկանում է բնիկ ամերիկացիներին, մի քանի ամիս անց ուժը կորցրած ճանաչեց Արթուրի հրամանը։
Առողջական վիճակ, ճանապարհորդություն և 1884 թվականի ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահ դառնալուց կարճ ժամանակ անց Արթուրն ախտորոշվեց Բրայթի հիվանդությամբէ երիկամների հիվանդություն, որն այժմ կոչվում է նեֆրիտ։ Նա փորձեց գաղտնի պահել իր վիճակը, բայց մինչև 1883 թվականը բամբասանքներ սկսեցին շրջանառվել նրա հիվանդության մասին. նա ավելի նիհար և արտաքնապես ավելի ծեր էր դարձել և պայքարում էր նախագահության տեմպը պահպանելու համար[53]։ Վաշինգտոնի սահմաններից դուրս իր առողջական վիճակը բարելավելու համար՝ 1883 թվականի ապրիլին Արթուրը և որոշ քաղաքական ընկերներ ճանապարհեցին Ֆլորիդա[54]։ Արձակուրդը հակառակ արդյունքն ունեցավ, և Արթուրը նախքան Վաշինգտոն վերադառնալը տառապում էր ուժեղ ցավից։ Այդ տարի ավելի ուշ, Միսուրիի սենատոր Ջորջ Գրեհեմ Վեստի խորհրդով, նա այցելեց Յելլոուսթոն ազգային պարկ։ Լրագրողները ուղեկցում էին նախագահական խմբին`օգնելով հրապարակել ազգային պարկի նոր համակարգը։ Yellowstone-ի ուղևորությունն ավելի ձեռնտու էր Արթուրի առողջությանը, քան նրա՝ Ֆլորիդա կատարած ուղևորությունը, և նա, երկու ամսվա ճանապարհորդությունից հետո թարմացած, վերադարձավ Վաշինգտոն[55]։
1884 թվականի նախագահական ընտրությունների մոտենալուն պես Ջեյմս Գ. Բլեյնը համարվում էր հանրապետականի առաջադրած ֆավորիտ թեկնածուն, բայց Արթուրը նույնպես մտադրվեց պաշտոնավարման լիարժեք ժամկետով նախագահի թեկնածություն առաջադրել։ 1884 թվականին հանրապետական ազգային կոնվենցիային մոտեցող ամիսներին, սակայն, Արթուրը սկսեց գիտակցել, որ հանրապետական կուսակցության ոչ մի խմբակցություն պատրաստ չէր նրան տալ իրենց լիակատար աջակցությունը. հալֆ-բրիդները կրկին ամուր կանգնած էին Բլեինի ետևում, մինչ ստալվարտներըկոմնորոշվա չէին. ոմանք աջակցում էին Արթուրին, իսկ մյուսներըմտածում էին Իլինոյսի սենատոր Ջոն Ա. Լոգանի շուրջ:Բարեփոխությանը հակված հանրապետականները, որոնք ավելի ընկերական էին Արթուրի հետ այն բանից հետո, երբ նա աջակցեց քաղաքացիական ծառայության բարեփոխմանը, դեռևս այնքան էլ վստահ չէին նրա բարեփոխումների հավատարմագրերում, որպեսզի նրան աջակցեին Վերմոնտում գտնվող սենատոր Ջորջ Ֆ. Բիզնեսի փոխարեն, որը երկար ժամանակ աջակցել էր նրանց շարժմանը։ Բիզնեսի ղեկավարները աջակցում էին նրան, ինչպես և հարավային հանրապետականները, որոնք իրենց աշխատանքների համար պարտական էին նրա հովանավորության ուժին, բայց այն ժամանակ, երբ նրանք սկսեցին աջակցել նրան, Արթուրը որոշեց լուրջ քարոզարշավ չանցկացնել թեկնածության համար։ Նա շարունակումմ էր ջանք գործադրել՝ հավատալով, որ դուրս գալը կասկածի տակ կդնի իր պաշտոնավարման գործողությունները և հարցեր կառաջացնի նրա առողջության շուրջ, բայց երբ հունիսի կոնվենցիան սկսվեց, նրա պարտությունը հավաստիացվեց։ Բլեյնը գլխավորում էր առաջին քվեարկությունը, իսկ չորրորդ քվեարկությամբ նա մեծամասնություն ուներ։ Արթուրը հեռագրով փոխանցեց իր շնորհավորանքները Բլեյնին և հանդարտորեն ընդունեց իր պարտությունը։ Նա ոչ մի դեր չխաղաց 1884 թվականի քարոզարշավում, որում Բլեյնը հետագայում՝ այդ տարվա նոյեմբերին, իր պարտության համար մեղադրելու էր դեմոկրատական թեկնածու Գրովեր Քլեվլենդինվ[56]։
Դատական նշանակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուրը նշանակումներ արեց՝ Միացյալ Նահանգների գերագույն դատարանում երկու թափուր աշխատատեղերը լրացնելու համար։ Առաջին թափուր աշխատատեղը առաջացավ 1881 թվականի հուլիսին՝ գերագույն դատարանի անդամ, դեմոկրատ Նաթան Քլիֆորդի մահվանից հետո գործով, որը դատարանի անդամ էր եղել դեռ Քաղաքացիական պատերազմից առաջ։ Նրան փոխարինելու համար Արթուրը առաջադրեց Հորաս Գրեյին՝ Մասաչուսեթսի գերագույն դատական դատարանի վաստակավոր իրավաբան, և առաջադրումը հեշտությամբ հաստատվեց։ Երկրորդ թափուր տեղն առաջացավ, երբ գերագույնդատարանի անդամ Ուորդ Հանթը 1882 թվականի հունվարին թոշակի անցավ։ Արթուրը սկզբում առաջադրեց իր հին քաղաքական ղեկավարին՝ Ռոսկո Կոնկլինգին. նա կասկածում էր, որ Քոնկլինգը կընդուներ, բայց պարտավորված էր զգում բարձր պաշտոն առաջարկել նախկին ղեկավարին։ Սենատը հաստատեց առաջադրումը, բայց, ինչպես և սպասվում էր, Քոնգլինգը մերժեց այն, վերջին անգամ հաստատված թեկնածուն մերժեց նշանակումը։ Սենատոր Ջորջ Էդմունդսը Արթուրի հաջորդ ընտրությունն էր, բայց նա հրաժարվեց մտածել այդ մասին։ Փոխարենը, Արթուրն առաջադրեց Սամուել Բլաչֆորդին, որը նախորդ չորս տարիների ընթացքում եղել էր երկրորդ ատյանի վերաքննիչ դատարանի դատավոր։ Բլեթֆորդը ընդունեց, և նրա առաջադրումը երկու շաբաթվա ընթացքում հաստատվեց Սենատի կողմից։ Բլանշֆորդը դատարանում ծառայեց մինչև իր մահը՝ 1893 թվականը։
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1885 թվականին Արթուրը թողեց պաշտոնը և վերադարձավ Նյու Յորքի իր տուն։ Իր ժամկետի ավարտից երկու ամիս առաջ Նյու Յորքի մի քանի ստալվարցներ մոտեցան նրան՝ խնդրելու, որ նա ղեկավարի Միացյալ Նահանգների Սենատը, բայց նա հրաժարվեց՝ նախընտրելով վերադառնալ իր հին իրավաբանական գործունեությանը Arthur, Knevals & Ransom-ում։ Նրա առողջությունը սահմանափակեց իր գործունեությունը ֆիրմայի հետ, և Արթուրը միայն խորհրդատվություն էր անում։ Նա ձեռնարկության հետ մի քանի գործեր ստանձնեց և հաճախ էր հիվանդանում տանից դուրս գալու համար։ Մինչև 1885 թվականի վերջը նա հասցրեց մի քանի անգամ հանրության առջև դուրս գալ։
1886 թվականի ամառը Կոնեկտիկուտ նահանգի Նյու Լոնդոնում անցկացնելուց հետո, նա վերադարձավ տուն, որտեղ ծանր հիվանդացավ, և նոյեմբերի 16-ին հրամայեց այրել իր գրեթե թե՛ անձնական և թե՛ պաշտոնական բոլոր փաստաթղթերը։ Հաջորդ առավոտյան Արթուրի մոտ ներուղեղային արյունազեղումներ եղան, և նա այլևս գիտակցության չեկավ. հաջորդ օրը՝ նոյեմբերի 18-ին նա մահացավ՝ 57 տարեկան հասակում։ Նոյեմբերի 22-ին Նյու Յորքի Երկնային հանգստի եկեղեցում տեղի ունեցավ նրա փոքր հուղարկավորություն, որին ներկա նշանավոր մադկանց թվում էին նախագահ Քլիվլենդը և նախկին նախագահ Հեյեսը։ Արթուրը հողարկավորվեց իր ընտանիքի անդամների և նախնիների կողքին Նյու Յորքի Մենանդի շրջանի Օլբանի գյուղական գերեզմանատանը։ Նա թաղեցին կնոջ կողքին՝ տապանաքարի տակ`հողատարածքի մեծ անկյունում։ 1889 թվականի Նյու Յորքի քանդակագործ Եփրեմ Քայսերի կողմից Արթուրի գերեզմանի վրա տեղադրվեց հուշարձան, որը բաղկացած էր հսկա բրոնզե կին հրեշտակի կերպարանքից, որը բրոնզե արմավենու տերև էր դնում գրանիտեե գերեզմանաքարի վրա։
Արթուրին հաջորդող նախագահությունը երկրորդ աենակարճ պաշտոնավարած նախագահն էր բոլոր այն նախագահներից, որոնք ապրել են իրենց նախագահության ավարտից հետո՝ Ջեյմս Ք. Փոլկի կարճ եռամսյա պաշտոնաթողությունից հետո, նախքան նրա մահը։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետության զինված ուժերի ենթակառուցվածքները կոչվեցին Արթուրի անունով՝ ներառյալ Գոֆը, Կանզասը[57], Լոուրենսը, Նեբրասկան[58], Մեդֆորդը, Օրեգոնը[59], և Օգդենսբուրգը, Վիսկոնսին[60]։ 1882 թվականի ապրիլի 5-ին Արթուրը ընտրվեց Կոլումբիայի շրջանի Միացյալ Նահանգների հավատարիմ լեգեոնի (ՄՈԼԼՈՒՍ) հոգևոր ասպետական միաբանության հրամանատար, որպես երրորդ դասակի ուղեկից (տարբերանշանի համարը՝ 02430), պատերազմում նշանակալի ներդրում ունեցող որպես ռազմական սպայի և քաղաքացու պատվավոր անդամ[61]։
1883 թվականին Միության քոլեջը Արթուրին շնորհեց LL.D. պատվավոր կոչումը[62]։
1898 թվականին Արթուրի հուշահամալիրի արձանը՝ տասնհինգ ոտնաչափ (4,6 մ), Արթուրի բրոնզե կերպարանքը, որը կանգնած էր Բարե գրանիտե պատվանդանի վրա, ստեղծվեց քանդակագործ Ջորջ Էդվին Բիսելի կողմից և տեղադրվեց Նյու Յորքի Մադիսոն հրապարակում[63]։ Արձանը նվիրված էր 1899 թվականին և բացվեց Արթուրի քրոջ՝ Մերի Արթուր Մաքէլրոյի կողմից[63]։ Մեծարման արարողության ժամանակ Ռազմական քարտուղար Էլիհու Ռութը նկարագրեց Արթուրին որպես «... իմաստուն՝ պետականության մեջ և վճռական ու արդյունավետ՝ վարչակազմում», միաժամանակ խոստովանելով, որ Արթուրը մեկուսացված էր պաշտոնում և սիրված չէր իր կուսակցության կողմից[63]։
Պատմաբանների կողմից տրված գնահատականը, որ Արթուրը սիրված չէր կյանքում,և պաշտոնը թողնելուց հետո նրա համբավը անհետացան[64]։ 1935 թվականին պատմաբան Ջորջ Ֆ. Հուն ասում էր, որ Արթուրը հասել է «անհայտության՝ ի հակադրություն, տարօրինակ է, ամերիկյան պատմության մեջ իր կարևորությանը»[65]։ 1975 թվականին, այնուամենայնիվ, Թոմաս Ս. Ռիվեսը կգրեր, որ Արթուրի «նշանակումները, եթե ազդեցիկ չլինեն, արտասովոր հուսալի էին. կոռուպցիան և սկանդալըը, որոնք տիրում էին այդ ժամանակաշրջանի բիզնեսին և քաղաքականությանը, նրա վարչակազմի հեղինակությունը չեն գցել»[66]։ Ինչպես գրել է 2004 թվականի կենսագիր Զախարի Կարաբելը, չնայած որ Արթուրը «ֆիզիկապես ձգված և հուզականորեն լարված էր, նա փորձում էր անել այն, ինչը ճիշտ էր երկրի համար»[64]։ Իսկապես, Հուն ավելի վաղ էր կռահել. «Արթուրն ընդունեց [քաղաքական օրենսդրությունն] իր իսկ քաղաքական պահվածքի համար, բացի երեք սահմանափակումներից. նա բոլորի համար մնում էր իր խոսքը պահող մարդը. նա բացառապես հեռու էր կաշառակերությունից. նա պահպանում էր անձնական արժանապատվությունը, չնայած, որ բարեհամբույր ու ջերմ էր։ Այս սահմանափակումները... նրան հստակ տարբերակում էին կարծրատիպային քաղաքական գործչից»[67]։
Արթուրի հայրենի տունը՝ Չեսթեր Ա. Արթուր տունը, վաճառվեց Ուիլյամ Ռանդոլֆ Հերստին[68]։ 1944 թվականից ի վեր այն գտնվում է Կալուստյանի Սփայս Էմփորիում հասցեում[69]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Alexander K. McClure, Colonel Alexander K. McClure's recollections of Half a Century (1902) p 115 online
- ↑ Reeves, 1975, էջ 423
- ↑ Feldman, էջ 95
- ↑ Howe, էջ 5
- ↑ Hambley
- ↑ Reeves 1975, p. 4; Howe, p. 4.
- ↑ Howe, p. 7; Reeves 1975, p. 6.
- ↑ Howe, էջեր 5, 25, 28, 29
- ↑ Reeves, 1975, էջ 436
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Reeves, 1975, էջեր 7–8
- ↑ Hudson, էջ 246
- ↑ "Sister of Arthur Dead"
- ↑ Feldman
- ↑ Dolton
- ↑ Reeves (Autumn 1970), էջ 295
- ↑ Ferris, 1999, էջ 127
- ↑ Howe, էջ 7
- ↑ 22,0 22,1 Reeves, 1975, էջ 9
- ↑ Reeves, 1975, էջ 10
- ↑ 24,0 24,1 Reeves, 1975, էջ 11
- ↑ Karabell, էջ 12
- ↑ Reeves, 1975, էջ 14
- ↑ 27,0 27,1 27,2 Reeves, 1975, էջեր 14–15
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 Reeves, 1975, էջ 16
- ↑ Reeves, 1975, էջեր 19–20
- ↑ Karabell, էջ 14
- ↑ 31,0 31,1 Reeves, 1975, էջեր 17–18
- ↑ Reeves, 1975, էջ 21
- ↑ Howe, էջեր 18–19
- ↑ 34,0 34,1 Howe, pp. 20–21; Reeves 1975, pp. 22–23.
- ↑ Reeves, 1975, էջեր 24–25
- ↑ Howe, էջ 25
- ↑ 37,0 37,1 Howe, pp. 26–27; Reeves 1975, pp. 28–29.
- ↑ Reeves, 1975, էջ 30
- ↑ Reeves, 1975, էջ 33
- ↑ Howe, pp. 30–31; Reeves 1975, pp. 33–34.
- ↑ Howe, pp. 29–30; Reeves 1975, pp. 34–35.
- ↑ Reeves, 1975, էջ 35
- ↑ Reeves, 1975, էջ 84
- ↑ 44,0 44,1 Reeves, 1975, էջ 37
- ↑ Reeves, 1975, էջ 38
- ↑ The New York Times, 1881
- ↑ 47,0 47,1 Doenecke, pp. 93–95; Reeves 1975, pp. 297–298.
- ↑ 48,0 48,1 Reeves 1975, pp. 320–324; Doenecke, pp. 96–97; Theriault, pp. 52–53, 56.
- ↑ Doenecke, pp. 55–57; Reeves 1975, pp. 284–289.
- ↑ Doenecke, էջեր 85–89
- ↑ Doenecke, pp. 89–92; Reeves 1975, pp. 362–363.
- ↑ Doenecke, pp. 89–90; Reeves 1975, pp. 362–363.
- ↑ Reeves 1975, pp. 317–318; Howe, pp. 243–244.
- ↑ Reeves 1975, pp. 355–359; Howe, pp. 244–246.
- ↑ Karabell, pp. 124–125; Reeves 1975, pp. 366–367.
- ↑ Reeves 1975, pp. 387–389; Howe, pp. 265–266.
- ↑ "Meeting of C. A. Arthur Post, No. 411"
- ↑ "Leading Officials"
- ↑ "In the Encampment at the Reunion at Ashland"
- ↑ "GAR Posts by State: Wisconsin"
- ↑ "The Loyal Legion"
- ↑ University of the State of New York
- ↑ 63,0 63,1 63,2 Reeves, 1975, էջ 419
- ↑ 64,0 64,1 Karabell, էջ 139
- ↑ Howe, էջ 288
- ↑ Reeves, 1975, էջ 420
- ↑ Howe, էջ 290
- ↑ Hook, Eileen M. (1986). Hearst San Simeon State Historical Monument Visitor Center Interpretive Plan. Sacramento, CA: California State Department of Parks and Recreation. էջ 235 – via Google Books.
- ↑ Roberts, Sam (2014 թ․ դեկտեմբերի 7). «Where a President Took the Oath, Indifference May Become Official». The New York Times. New York, NY.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- White House biography
- Չեսթեր Ա. Արթուրի գործերը Գուտենբերգ նախագծում
- Essays on Chester Arthur and shorter essays on each member of his cabinet and First Lady, from the Miller Center of Public Affairs
- Chester Arthur: A Resource Guide from the Library of Congress
- "Life Portrait of Chester A. Arthur", from C-SPAN's American Presidents: Life Portraits, August 6, 1999
- "Life and Career of Chester A. Arthur", presentation by Zachary Karabell at the Kansas City Public Library, May 23, 2012
- Chester A. Arthur's Presidency, a video by History.com
- Remarks at the Grave of Chester Alan Arthur, Albany Rural Cemetery, October 5, 2019 by historian David Pietrusza
- Chester A. Arthur's Personal Manuscripts from Shapell.org
- from Futurama episode "The Day the Earth Stood Stupid" Տեսանյութը ՅուԹյուբում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեսթեր Ա. Արթուր» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Հոկտեմբերի 5 ծնունդներ
- 1829 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նոյեմբերի 18 մահեր
- 1886 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի նախագահներ
- ԱՄՆ-ի փոխնախագահներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի գեներալներ
- Ամերիկացի իրավաբաններ
- Ամերիկացի պետական գործիչներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Կաթվածից մահացածներ
- Պետության ղեկավարներ