Ջոզեֆ Բարբերա
Ջոզեֆ Բարբերա անգլ.՝ Joseph Roland Barbera | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1911[1][2][3][…] |
Ծննդավայր | Little Italy[4] |
Մահացել է | դեկտեմբերի 18, 2006[5][1][6][…] (95 տարեկան) |
Մահվան վայր | Ստուդիո Սիթի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7] |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Էրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց, Պրատտի ինստիտուտ և The Derryfield School? |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր, bank teller, հեռուստատեսային պրոդյուսեր և պրոդյուսեր |
Աշխատավայր | Van Beuren Studios?[8] |
Պարգևներ և մրցանակներ | |
Joseph Barbera Վիքիպահեստում |
Ջոզեֆ Ռոլանդ Բարբերա (անգլ.՝ Joseph Roland Barbera, մարտի 24, 1911[1][2][3][…], Little Italy[4] - դեկտեմբերի 18, 2006[5][1][6][…], Ստուդիո Սիթի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկյան մուլտիպլիկատոր, մուլտիպլիկացիոն նկարիչ, կինոստուդիայի սցենարային բաժնի նկարիչ, պրոդյուսեր և Ուիլյամ Հաննայի հետ միասին` Հաննա-Բարբերա (անգլ. Hanna-Barbera) ընկերության համահիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոզեֆ Բարբերան ծնվել է ԱՄՆ-ում՝ Փոքրիկ Իտալիայի (Նյու Յորք) շրջանում, սիցիլական ծագում ունեցող ընտանիքում։
Իր կարիերան սկսել է որպես թերթի նկարիչ։ 1929 թվականին Ջոզեֆը կինոթատրոնում դիտեց Ուոլթ Դիսնեյի նոր արտադրության «Կմախքների պարը» (անգլ. The Skeleton Dance) մուլտֆիլմը, և այնքան տպավորվեց այդ մուլտֆիլմով, որ ցանկացավ անձամբ հանդիպել Ուոլթի հետ։ Չնայած հանդիպումը տեղի չունեցավ, բայց Ջոզեֆը չընկճվեց և իր առջև նպատակ դրեց՝ դառնալ մուլտիպլիկատոր։ 1930 թվականին նա հաստատվում է Մաքս Ֆլեյշերի ստուդիայում (անգլ. Max Fleischer), որտեղ իր կարիերան սկսում է ցելյուլոիդային թերթեր մաքրելուց, հետո դառնում է նկարիչ-մուլտիպլիկատոր։ Շուտով Ջոզեֆը հեռացավ Ֆլեյշերի ստուդիայից և փոխադրվեց Վան Բյուրենի մուլտբաժին, որտեղ սկսեց աշխատել որպես մուլտֆիլմի սցենարիստ։ 1935թվականին, երբ Վան Բյուրենի ստուդիան կործանման եզրին էր, Ջոզեֆը աշխատեց Փոլ Թերրիի՝ TerryToons մուլտիպլիկացիոն բաժնում, որտեղ շարունակեց իր աշխատանքը սցենարիստի կարգավիճակում։ 1937 թվականին Ջոզեֆը տեղափոխվեց «Մետրո-Գոլդուին-Մայեր» (անգլ. Metro-Goldwyn-Mayer) ստուդիա, որտեղ շուտով ծանոթացավ տեղի ռեժիսոր-մուլտիպլիկատոր Ուիլյամ Հաննայի հետ (անգլ. William Hanna), և այդ օրից նրանք աշխատեցին միասին։ 1940 թվականին թողարկվեց առաջին մուլտֆիլմը Թոմի ( ճիշտ է, այն կատվին անվանում էին Ջասպեր) և Ջերիի մասնակցությամբ։ Ճանաչված մուլտֆիլմը Ջոզեֆ Բարբերային և Ուիլյամ Հաննային պարգևեց Օսկարի (անգլ. Oscar) 7 մրցանակ։ 1957 թվականին Ջոզեֆ Բարբերան և Ուիլյամ Հաննան ստեղծեցին իրենց հիմնական «Հաննա-Բարբերա» (անգլ. Hanna-Barbera) մուլտստուդիան, որը թողարկեց մեծ քանակությամբ բազմատեսակ մուլտսերիալներ հեռուստատեսության համար, որոնցից են «Ջեթսոնները», «Ֆլինսթոունները», «Արջուկ Յոգին» և այլն։ 1980-ական թվականների կեսերին ստուդիան դադարեց գոյություն ունենալ, և Բարբերային Հաննայի հետ միասին տեղափոխեցին Warner Bros-ի անիմացիոն բաժին։ 1990-ական թվականներին Բարբերան հանդիսանում էր գործող պրոդյուսերը բազում ժապավենների, որոնք այդ ժամանակ լույս էին տեսնում տվյալ անիմացիոն բաժնում։ Ջոզեֆ Բարբերայի վերջին նշանակալից աշխատանքը լույս ընծայվեց արդեն իր մշտական գործընկերոջ՝ Ուիլյամ Հաննայի մահից (մահ. 2001թ.) հետո՝ Թոմի և Ջերիի մասնակցությամբ. այդ կարճ ժապավենը անվանվեց «Պահապան-կարատեիստ» (անգլ. The Karateguard): Մահացել է 95 տարեկան հասակում՝ Կալիֆոռնիայում՝ Լոս Անջելեսի իր սեփական տանը, ավարտելով իր յոթանասունամյա հաջողակ մուլիպլիկացիոն կարիերան։ Warner Brothers-ի ներկայացուցիչ Գերի Միրինայի հաղորդմամբ կինը՝ Շեյլան, այդ ժամանակ նրա մոտ է եղել։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Autobiography. My Life In Toons (1994), հրապարակվել է Turner Publishing-ի հրատարակչությամբ։
- Hanna Barbera Cartoons— գրվել է Մայքլ Մելորիի կողմից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Joseph Barbera (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Wepman D. Barbera, Joseph (24 March 1911–18 December 2006), film animator and producer // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1701979
- ↑ 4,0 4,1 4,2 Gifford D. Joe Barbera | Film | The Guardian — 2006. — ISSN 1756-3224; 1354-4322
- ↑ 5,0 5,1 5,2 https://web.archive.org/web/20070119173311/http://www.dallasnews.com/sharedcontent/dws/ent/stories/121906dnentbarberaobit.1e1b331.html
- ↑ 6,0 6,1 6,2 In Memoriam — The Animation Guild.
- ↑ 7,0 7,1 7,2 Bendazzi G. Foundations - The Golden Age — Taylor & Francis, 2016. — P. 127. — ISBN 978-1-138-85452-9
- ↑ Bendazzi G. Foundations - The Golden Age — Taylor & Francis, 2016. — P. 114. — ISBN 978-1-138-85452-9
- ↑ Hanna-Barbera
- ↑ News Release
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Джозеф Барбера (Joseph Barbera).
- Joseph Barbera (անգլ.) Internet Movie Database կայքում
- Joseph Barbera profile from Tom and Jerry Online
- Hanna Bar
- bera Studios
- Obituary at BBC news
|
- Մարտի 24 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Դեկտեմբերի 18 մահեր
- 2006 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի մուլտիպլիկատորներ
- Ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ