Jump to content

Կարլ Քրումբախեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Քրումբախեր
գերմ.՝ Karl Krumbacher
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 23, 1856(1856-09-23)[1][2][3][…]
ԾննդավայրՎիգենսբախ, Վերին Ալգոյ, Շվաբիա, Բավարիա
Մահացել էդեկտեմբերի 12, 1909(1909-12-12)[1][2][3][…] (53 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանական ռայխ[4]
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն
Կրոնլյութերականություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Մասնագիտությունբյուզանդագետ, բանասեր, կլասիցիստ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
ԱնդամությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Hellenic Folklore Society?, Parnassos Literary Society? և Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
 Karl Krumbacher Վիքիպահեստում

Կարլ Քրումբախեր (ռուս.՝ Karl Krumbacher, սեպտեմբերի 23, 1856(1856-09-23)[1][2][3][…], Վիգենսբախ, Վերին Ալգոյ, Շվաբիա, Բավարիա - դեկտեմբերի 12, 1909(1909-12-12)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական ռայխ[4]), գերմանացի ականավոր բանասեր և բյուզանդագետ պատմաբան։

Կենսագրություն և գիտական ​​գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրումբախերը դպրոցական ուսում է ստացել Կեմպտենի գիմնազիայում։ 1876-1879 թվականներին Մյունխենի և Լայպցիգի համալսարաններում սովորել է դասական բանասիրություն և հնդկագերմանական (այսինքն՝ հնդեվրոպական) լեզուներ։ 1879-1891 թվականներին աշխատել է Մյունխենում՝ որպես դպրոցի ուսուցիչ։ 1883 թվականին Քրումբախերը պաշտպանել է իր ատենախոսությունը և ստացել դոկտորի կոչում, իսկ 1885 թվականին՝ հաբիլիտատ դոկտորի (doctor habilitatus) բարձրագույն գիտական ​​աստիճան միջնադարյան և ժամանակակից հունական բանասիրության գծով։ 1892-1909 թվականներին Քրումբախերը եղել է Մյունխենի համալսարանի միջնադարյան և ժամանակակից հունարեն լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր։ 1892 թվականին Մյունխենի համալսարանում պրիվատ-դոցենտ Քրումբախերի ջանքերով հիմնվել է բյուզանդագիտության օրդինատուրա։ Այդ ամբիոնի սեմինարները սկսել են համալրել բյուզանդագետների շարքերը նոր գիտնականներով։ Իսկ 1896 թվականին Քրումբախերը դարձել է Մյունխենի համալսարանում առաջին անգամ հատուկ նրա համար ստեղծված բյուզանդագիտության ամբիոնի պրոֆեսոր[5]։ 1890 թվականին ընտրվել է Մյունխենի ակադեմիայի ասոցացված անդամ։

Քրումբախերի կողմից Մյունխենում (1892) ստեղծված բյուզանդագիտության սեմինարը, այնուհետև միջնադարյան և նոր հունական բանասիրության բաժինն ու ինստիտուտը (Seminär, Institut für Mittel und Neugriechische Philologie) դարձել են բյուզանդագիտական ուսումնասիրության կենտրոն Գերմանիայում։ Այստեղ Քրումբախերը ստեղծել է գերմանական ակադեմիական բյուզանդագիտության դպրոց՝ գերազանցապես բանասիրական, գրական, աղբյուրագիտական ​​և վավերագրական քաղաքական ու իրավական թեքումով։ Գերմանական բանասիրության և աստվածաբանության կապը նպաստել է բյուզանդական և հատկապես վաղ քրիստոնեական գրականության հատուկ ուսումնասիրության զարգացմանը։

Քրումբախերի աշակերտներից առանձնանում են բանասեր, բյուզանդագետ պատմաբան Աուգուստ Հայզենբերգը, ով դարձել է Մյունխենի նրա ամբիոնի իրավահաջորդը և Փոլ Մաասը։

Գիտական ​​աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրումբախերի ամենակարևոր աշխատությունը «Geschichte der byzantinischen Literatur von Justinian bis zum Ende des Oströmischen Reiches, (527-1453)» («Բյուզանդական գրականության պատմությունը Հուստինիանոսից մինչև Արևելյան Հռոմեական կայսրության անկումը», München. 1891, 2-րդ հրատարակչություն, 1897, վերատպագրված հրատարակություն, Նյու Յորք, 1958)։ Նշանավոր դարձած «Բյուզանդական գրականության պատմությունը» մեծ քանակությամբ փաստական ​​նյութեր է պարունակում։ Դա բյուզանդական աղբյուրների և գրականության առաջին համակարգված և մանրամասն ակնարկն է (ներառյալ իրավական, բժշկական և բնագիտական ​​տրակտատներ, բանաստեղծական երկեր և հուշարձաններ ժողովրդական լեզվով, 2-րդ հրատարակության մեջ, որը լրացվում է Ա. Էրհարդի աստվածաբանական բաժնով և Գ.Գելցերի պատմական ակնարկով), որը համարվում է բյուզանդագիտության դասագիրք և ուղեցույց։

Բացի այդ, Քրումբախերը դարձել է հունական տեքստերի հրատարակիչ և մի շարք խոշոր հրատարակչական նախագծերի նախաձեռնող (ներառյալ հունական ակտերի կորպուսը և այլն), ինչպես նաև հունարեն լեզվի պատմության, բյուզանդական պոեզիայի վերաբերյալ աշխատությունների, օրհներգագրության և բյուզանդական առանձին գրողների վերաբերյալ հատուկ մենագրությունների հեղինակ (Ռոման Սլադկոպևեցի, Միխայիլ Գլիկի և ուրիշների մասին)։

Քրումբախերի աշխատությունները Բյուզանդիայի և բյուզանդական գրականության պատմության վերաբերյալ տպագրվել են բյուզանդական առաջին «Byzantinische Zeitschrift» ամսագրում (Լայպցիգ, 1892 և հաջորդող) և նրա հիմնադրած «Byzantinische Archiv» (Լայպցիգ, 1898 և հաջորդող) մենագրական շարքում։ Տարբեր ժամանակներում Քրումբախերը մի շարք ուղևորություններ է կատարել դեպի նախկին Բյուզանդական կայսրության երկրներ (Ատտիկա, Էգեյան ծովի մի շարք կղզիներ, Փոքր Ասիայի արևմտյան ափեր, Կոստանդնուպոլիս, հատկապես Պատմոս կղզի)։ Ճամփորդող գիտնականի դիտարկումներն ու տպավորությունները հիմք են հանդիսացել «Griechische Reise» («Հունական ճանապարհորդություններ», Բեռլին, 1886) գրքի համար։ Ժամանակակից հունական բանասիրության և հունական մշակույթի զարգացման գործում մեծ դեր է խաղացել նաև Քրումբախերի «Das Problem der neu-griechischen Schfiftsprache» աշխատությունը («Ժամանակակից հունական գրավոր լեզվի խնդիրը» Մյունխեն, 1902), որտեղ նա պաշտպանել է ժամանակակից հունարեն լեզվի ինքնուրույն զարգացման հնարավորությունը, որը չպետք է ենթարկվի «մաքրման»՝ հիմնված կաթարևուսայի վրա[6]։ Քրումբախերի աշխատությունների մատենագիտական ​​ամփոփագիրը տպագրվել է Byzantinische Zeitschrift-ում (1910. Bd. 19. S. 700-708):

Քրումբախերի աշխատությունները մեծ նշանակություն ունեցան ընդհանրապես բյուզանդագիտության զարգացման համար և նպաստեցին Բյուզանդիայի՝ որպես առանձնահատուկ քաղաքակրթության մասին պատկերացումների աճին։ Իր աշխատություններում նա հակադրվել է Բյուզանդիայի լճացման մասին 19-րդ դարի ավանդական պատկերացումներին (Էդվարդ Գիբբոն և ուրիշներ), իսկ բյուզանդական գրականությունը՝ որպես նմանվողական, անկախ իմաստից արժեքավոր է միայն այն պատճառով, որ այն պահպանում է հնագույն տարրեր։ Քրումբախերը ցույց է տվել բյուզանդական գրավոր ժառանգության կարևորությունը և բացահայտել բյուզանդական հեղինակների անկախ պատմական նշանակությունը, որոնք արտահայտել են իրենց ժամանակի զգացմունքները։

Քրումբախերը լավ է տիրապետել ռուսաց լեզվին և ծանոթ է եղել մյուս սլավոնական լեզուներին, հետևաբար ռուսերեն և սլավոնական ստեղծագործությունները միշտ հաշվի են առնվել նրա կողմից։ Քրումբախերը նույնպես շատ բան է արել ռուս բյուզանդագիտության խթանման համար։ 1894 թվականին դարձել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների կայսերական ակադեմիայի արտասահմանյան թղթակից անդամ։ Ռուսերեն լույս է տեսել Քրումբախերի «Բյուզանդական գրականության պատմությունը Հուստինիանոսից մինչև Արևելյան Հռոմեական կայսրության անկումը (527-1453)» աշխատության մի մասը (Քրումբախեր Կ. «Բյուզանդական պատմաբաններ և ժամանակագիրներ»։ Սանկտ Պետերբուրգ, 1913)։

Կապերը Ռուսաստանի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Պ. Վ. Բեզոբրազովի, Վ. Գ. Վասիլևսկու աշխատանքները խրախուսել են Քրումբախերին սկսել ռուսաց լեզվի ուսումնասիրությունը։ Նա հրապուրվել էր ռուս գրականությամբ և սկսել էր բարեկամական հարաբերություններ պահպանել ու նամակագրություն հաստատել ռուս գիտնականների (Ֆեդոր Ուսպենսկիի, Ալեքսանդր Վասիլև, Վասիլի Իստրին և ուրիշներ) և գրողների հետ։ Քրումբախերը ճամփորդել է Ռուսաստանում, 1894 թվականին այցելել Սանկտ Պետերբուրգ։

Ավելի ուշ Ալեքսանդր Վասիլևը հիշել ր այդ մասին․

Այդ ժամանակ լուրեր տարածվեցին Քրումբախերի՝ Սանկտ Պետերբուրգ այցի մասին։ Քննարկեցինք այն հարցը, թե ինչպես դիմավորենք նրան, ուր տանենք, ինչ լեզվով խոսենք։ Պետք է հիշել, որ ինքը՝ Վասիլևսկին, թեև վարժ կարդում էր Արևմտյան Եվրոպայի բոլոր լեզուներով, բայց չէր խոսում դրանցից ոչ մեկով։ Մենք՝ երիտասարդ բյուզանդագետներս, նույնպես այն ժամանակ լավ չէինք տիրապետում օտար լեզուներին։ Իհարկե, Ռեգելի, բարոն Ռոզենի և Կունիկի համար գերմաներենը նրանց մայրենի լեզուն էր։ Եվ ահա եկավ Քրումբախերը՝ երիտասարդ, ընկերասեր, պարզ և ի զարմանս բոլորի, անմիջապես սկսեց ռուսերեն խոսել։ Պարզվեց, որ Մյունխենում ձևավորվել էր մարդկանց մի խումբ, ովքեր ձեռնամուխ էին եղել ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, և Քրումբախերն ընգրկված էր այդ խմբում։ Հետաքրքիր էր հետևել նրան, երբ սկզբում բարոն Ռոզենը կամ Ռեգելը խոսում էին նրա հետ գերմաներեն։ Նա համառորեն նրանց պատասխանում էր ռուսերեն, այնպես որ վերջում բոլորը ռուսերեն խոսեցին։ <…> Հաջորդ օրը ճաշկերույթ եղավ Ռեգելի առանձնատանը։ Քրումբախերը բոլորին հմայել էր իր պարզությամբ, քաղաքավարությամբ և ռուսերենով։ <…> Անմիջապես բարեկամական հարաբերություններ հաստատվեցին երկու ամսագրերի՝ գերմանական «Byzantinische Zeitschrift»-ի և ռուսական «Բյուզանդագիտական հանդես»-ի միջև։ Որևէ մրցակցության մասին խոսք չկար՝ մի ամսագիրը լրացնում էր մյուսին։

1908 թվականին Քրումբախերը գրել է ծրագրային հոդված սլավոնական բանասիրության մասին («Der Kulturwert des Slawischen und die slawische Philologie in Deutschland»), որտեղ խոսել է սլավոնական մշակութային արժեքների մասին։ Նա նշել է, որ ժամանակակից գիտնականը պետք է գոնե մեկ լեզու իմանա գերմանական, ռոմանական և սլավոնական ճյուղերից, որոնք եվրոպական մշակույթը տարածում են ամբողջ աշխարհում։ Սլավոնական լեզուներից նա նախապատվությունը տվել է ռուսաց լեզվին և հատկապես բարձր գնահատել ռուս գրողներին՝ Պուշկինին, Գոգոլին, Գոնչարովին, Տուրգենևին, Դոստոևսկուն, Տոլստոյին։ Ընդունելով ռուսական մշակույթի կարևորությունը՝ Քրումբախերը գրել է․ «Սլավոնական լեզուներից միակը, որին, թվում է, վիճակված է իր տեղը զբաղեցնել ներկայիս հիմնական մշակութային լեզուների շարքում, ռուսերենն է» (գերմաներենի, ֆրանսերենի և անգլերենի հետ միասին)։

  • Крумбахер К. Письмо в стихах с акростихом / Изд. К. Крумбахер. — СПб.: Тип. В. С. Балашева и К°, 1901. — 77—82 с. — («Отт. из „Сб. ст. в честь Петра Васильевича Никитина“. Журн. Мин. нар. прос. 1901, авг., Отд. класс. фил.»).
  • Крумбахер К., проф. Мюнхен. ун-та. Византийские историки и хронисты. — СПб.: Студ. изд. ком. при Ист.-филол. фак. С.-Петерб. ун-та, 1913 (обл. 1912). — [5], 128 с. — (Очерки по истории Византии / Под ред. и с предисл. В. Н. Бенешевича, проф. С.-Петерб. ун-та; Вып. III).
  • Krumbacher K. Geschichte der byzantinischen Literatur: Von Justinian bis zum Ende des Oströmischen Reiches, (527—1453) / Karl Krumbacher. — München, 1891. (2 Aufl. 1897. 1193 s.; repr. N. Y., 1958).
  • Krumbacher К. Der Kulturwert des Slawischen und die slawische Philologie in Deutschland // Krumbacher К. Populäre Aufsätze. — Leipzig, 1909. — S. 337—372.
  • Krumbacher К. Der Kulturwert des Slawischen und die slawische Philologie in Deutschland. — Zürich, 1982.
  • Krumbacher К. Письма Карла Крумбахера к В.К. Ернштедту: [На нем. яз.] / Сост. Т. Н. Таценко // Рукописное наследие русских византинистов в архивах Санкт-Петербурга. — СПб., 1999. — С. 123 — 130.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Безобразов, Павел Владимирович Карл Крумбахер: (Некролог) / П. Безобразов // Византийский временник. — СПб., 1909. — Т. 15, вып. 2/3. — С. 473—478.
  • Безобразов П. В. Карл Крумбахер: Некролог / П. Безобразов. — СПб.: Тип. Имп. Акад. наук, 1910. — 6 с. — (Отт. из «Византийского временника». 1908. Т. 15).
  • Быстрицкий Н. И. 125-летие «Byzantinische Zeitschrift» // Византийский временник. — Т. 101: 2017. — М., 2018. — С. 346—347.
  • Васильев, Александр Александрович История Византийской империи. — [Т. 1:] Время до крестов. походов до 1081 г. — СПб. Алетейя, 1998. — К. Крумбахер: С. 76 и др.
  • Васильев А. А. К. Крумбахер: [Некролог] // Журнал Министерства народного просвещения. — 1910. — Т. 25, отд-ние 4. — С. 88—101.
  • Васильев А. А. Карл Крумбахер: (Некролог). — СПб.: Сенат. типогр., 1910. — 16 с. — («Извлеч. из Журн. М-ва нар. просвещения за 1910 г.»).
  • Васильев А. А. Мои воспоминания о В. Г. Василевском // Анналы Института имени Н. П. Кондакова (Seminarium Kondakovianum). — Белград, 1940. — [Вып.] XI. — К. Крумбахер в С.-Петербурге: С. 211—212.
  • Васильев А. А. Karl Krumbacher. Romanos und Kyriakos…, 1901: [Рецензия] // Византийский временник. — СПб., 1904. — Т. XI. — С. 619—620.
  • Васильев А. А. Karl Krumbacher. Studien zu Romanos. München, 1898…: [Рецензия] // Византийский временник. — СПб., 1899. —Т. VI. — С. 468—475.
  • Каждан, Александр Петрович Крумбахер К. // Советская историческая энциклопедия. — М., 1965. — Т. 8. — Стб. 187.
  • [Каждан А. П.] Крумбахер К. // Большая советская энциклопедия. — 3-е изд. — М., 1973. — Т. 13. — С. 495.
  • Князева Ж. В. Жак Гандшин в поисках своей науки: Письма К. Крумбахеру: [Музыковед и византинист] // Научный вестник Московской консерватории. — 2016. — № 1 (24). — С. 110—123.
  • Крумбахер К. // Большая советская энциклопедия. — 2-е изд. — М., 1953. — Т. 23. — С. 514.
  • Крумбахер К. // Энциклопедический словарь / Изд. Ф. А. Брокгау, И. А. Ефро. — СПб., 1906. — Доп. т. II. — С. 24.
  • Курбатов, Георгий Львович История Византии: Историография: Учеб. пособие. — Л.: Изд-во Ленингр. ун-та, 1975. — С. 98—99.
  • Никитин П. В. Карл Крумбахер, 1856—1909: Некролог // Изв. / Имп. Акад. наук. VI серия. — 1910. — Т. 4, вып. 2. — С. 117—130.
  • Поляков Ф. Б. Карл Крумбахер и Истрин, Василий Михайлович: Эпизоды взаимоотношений по материалам Бавар. гос. б-ки // Россия и христианский Восток. — М., 1997. — Вып. 1. — С. 245—253.
  • Попов И. Н. Крумбахер К. // Православная энциклопедия. — М., 2015. — Т. XXXIX. — С. 61—62.
  • Сиротенко А. Д. Karl Krumbacher: Leben und Werk / Hrsg. von P. Schreiner, E. Vogt. München, 2011: [Рецензия] // Визант. временник. — М., 2012. — Т. 71 (96). — С. 345—347.
  • Тиннефельд Ф. Карл Крумбахер и спор о новогреческом литературном языке // Античная древность и средние века. — Екатеринбург, 2002. — Вып. 33. — С. 294—315.
  • Успенский, Фёдор Иванович, Кирпичников А. И. Византийский журнал, издаваемый проф. Крумбахером // Журнал Министерства народного просвещения. — 1893. — Т. 288, отд-ние 3. — С. 231—272.
  • Agapitos P. Karl Krumbacher and the History of Byzantine Literature // Byzantinische Zeitschrift. — 2015. — Bd. 108. — S. 1—52.
  • Dieterich K. Zum Gedächtnis an Karl Krumbacher / Karl Dieterich // Neue Jahrbücher für das klassische Altertum, Geschichte und deutsche Literatur und für Pädagogik. — 1910. — 13. — S. 279—295.
  • Dölger F. K. Krumbacher // Chalikes. — München, 1958.
  • Hörandner W. Krumbacher, Karl / Wolfram Hörandner // Biographisch-Bibliographisches Kirchenlexikon. — Bautz, Herzberg, 1992. — 4. — S. 711—712.
  • Karl Krumbacher: Leben und Werk / Hrsg. von Peter Schreiner u. Ernst Vogt. — München, 2011. — 147 c. — (Sitzungsberichte der Bayerischen Akademie der Wissenschaften. Philosophisch-historische Klasse; 2011. H. 4).
  • Wirth . Krumbacher, Karl / Peter Wirth // Biographisches Lexikon zur Geschichte Südosteuropas. — Oldenbourg, München, 1976. — 2. — S. 515—516.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Крумбахер Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Dietrich (1910); Heisenberg (1925); Schreiner and Vogt (2011)
  6. "Krumbacher, Carl". Encyclopædia Britannica. Vol. 15 (11th ed.). Cambridge University Press. p. 933.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Քրումբախեր» հոդվածին։