The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Սիղնաղ (վրաց.՝ სიღნაღი, նաև Սղնախ[1][2][3]), քաղաք Վրաստանում, լեռան լանջին, Կախեթի մարզ պատմական շրջանում։ Քիզիղի պատմաշխարհագրական շրջանի կենտրոնն է։ Փուլփուլ դասավորված է՝ միացնելով ոլորուն դիք փողոցները։ Բնակչությունը՝ ▼1446 մարդ (2023)[5]։
Հայտնի է համանուն ամրոցով, որը մտնում է Վրաստանի ամենահայտնի և խոշոր ամրոցների ցանկում։ Սիղնաղի ամրոցի պատերը հրաշքով պահպանվել են և այսօր շրջապատում են քաղաքի հին հատվածը և դուրս գալիս քաղաքից դուրս։ Ամրոցի պատն ունի 28 աշտարակ, որտեղից բացվում է հիանալի տեսարան Ալազանի հովիտ։
Քաղաքում կա վրացի օպերային երգիչ Վանո Սարաջիշվիլուն նվիրված հուշարձան։ Բոդբեի վանքը գտնվում է Սիղնաղից 2 կմ հեռավորության վրա։
Անվանի սիղնաղցիներ
Բիձինա Կվեռնաձե (1928–2010), վրացի կոմպոզիտոր, ՎԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968)։
Գևորգ Բաշինջաղյան (1857–1925), հայ գեղանկարիչ-բնանկարիչ, հայկական ռեալիստական բնապատկերի հիմնադիրն է։
Վանո Սարաջիշվիլի (1879–1924), վրացի երգիչ, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ։
Պատկերասրահ
Սիղնախիի ամրոցի դարպասը
քաղաքի պատմական կենտրոնը
քաղաքի փոքր փողոցները
Սիղնախիի գյխավոր փողոցը
կնոջ արձան Սիղնախիում
19-րդ դարի պատշգամբներ Սիղնախիում
Բոդբե վանքը
Սիղնախիի փողոցները
Ծանոթագրություններ
↑ 1,01,1Գարլա Սերենա, Երեք ամիս ի Կախէթ.– «Բազմավէպ», 1883, էջ 41։