Լոս Անջելես
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լոս Անջելես | |||||
անգլ.՝ City of Los Angeles | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Համայնք | Լոս Անջելես շրջան | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 4, 1781 թ. | ||||
Մակերես | 1302,15171 կմ² | ||||
ԲԾՄ | 106 մետր | ||||
Բնակչություն | ▼3 898 747 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2] | ||||
Ժամային գոտի | UTC-8, PDT? և UTC-7 | ||||
Հեռախոսային կոդ | 213, 310, 424, 323, 747 և 818 | ||||
Փոստային դասիչ | 90001–90068, 90070–90084, 90086–90089, 90091, 90093–90097, 90099, 90101–90103, 90174, 90185, 90189, 90291–90293, 91040–91043, 91303–91308, 91342–91349, 91352–91353, 91356–91357, 91364–91367, 91401–91499 և 91601–91609 | ||||
Պաշտոնական կայք | lacity.gov(անգլ.) | ||||
| |||||
Լոս Անջելես (անգլ.՝ Los Angeles, [lɒs ˈændʒələs], իսպ.՝ Los Ángeles, [los ˈaŋxeles], հնացած՝ Լոս Անժելոս, Լոս Անժելես, Լոս Անխելես, հայտնի է նաև որպես L.A. կամ City of Angels՝ Հրեշտակների քաղաք), քաղաք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, տեղակայված է Խաղաղ օվկիանոսի ափին, Միացյալ Նահանգների ամենահայահոծ քաղաքն է։ Բնակչության թվաքանակով խոշորագույնն է նահանգում և երկրորդը՝ պետության մեջ (2009 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ուներ 3 831 868 բնակիչ)[3]։ Քաղաքը համարվում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, ինչպես նաև Մեծ Լոս Անջելեսի՝ 17 միլիոն բնակչություն ունեցող ագլոմերացիայի կենտրոնը։ Լոս Անջելեսի բնակիչներին անվանում են «Angelenos» (արտասանվում է՝ [անջելինոս])[4]։
Լոս Անջելեսը տեղակայված է մի մեծ ավազանում, որը մի կողմից շրջապատված է Խաղաղ օվկիանոսով, իսկ մյուս կողմերից լեռներով, որոնց բարձրությունը հասնում է մինչև 3000 մետր։ Իսկական քաղաքը, որը զբաղեցնում է մոտ 1210 կմ² տարածք, համարվում է մեծ Լոս Անջելես շրջան (Կալիֆոռնիա)ի Շրջանային կենտրոն (ԱՄՆ)ը, որը երկրի ամենաբնակեցված շրջանն է։ Այն համարվում է Լոս Անջելեսի մետրոպոլիայի տարածքի կենտրոնը՝ 13.1 միլիոն բնակիչներով, որը Նյու Յորք քաղաքից հետո երկրորոդ ամենամեծ քաղաքն է ԱՄՆ-ում[5]։
Պատմականորեն լինելով Չումաշիների և Տոնգվաների բնակավայրը, Լոս Անջելեսը պաշտոնապես հիմնադրվել է 1781 թվականի սեպտեմբերի 4-ին, իսպանացի կառավարիչ Ֆելիպե դե Նեվեի կողմից։ 1821 թվականի Մեքսիկայի անկախության պատերազմից հետո այն դարձել է Մեքսիկայի առաջին կայսրության մի մասը։ 1848 թվականին Ամերիկա-մեքսիկական պատերազմի ավարտից հետո Լոս Անջելեսը և Կալիֆոռնիայի մնացած մասը ձեռք է բերվել Գվադելուպե-Հիդալգո պայմանագրով և դարձել է Միացյալ Նահանգների մի մասը։ Լոս Անջելեսը միավորվել է որպես ինքնավար շրջան 1850 թվականի ապրիլի 4-ին՝ Կալիֆոռնիայի պետականության ձեռք բերումից հինգ ամիս առաջ։ 1980-ականների նավթի հայտնագործումը ապահովեց քաղաքի արագ աճը[6]։ 1913 թվականի Լոս Անջելեսի ջրուղու ավարտից հետո, որն ապահովում էր արևմտյան Կալիֆոռնիայի ջրամատակարարումը, ապահովվեց քաղաքի հետագա շարունակական աճը։
«Հրեշտակների քաղաք» անվամբ հայտնի այս քաղաքը ճանաչված է նաև իր Միջերկրածովյան կլիմայով, էթնիկ բազմազանությամբ և զարգացող մետրոպոլիտենով։ Քաղաքը համարվում է նաև ազգի հիմնական տնտեսական շարժիչը։ Լոս Անջելեսը հայտնի է նաև որպես Հոլիվուդի տուն, որը աշխարհի ժամանցային արդյունաբերության գլխավոր կենտրոնն է։ Լոս Անջելեսը հյուրընկալել է 1932 և 1984 թվականների ամառային Օլիմպիական խաղերը և երրորդ անգամ կհյուրընկալի խաղերը 2028 թվականին։ Լոս Անջելեսում հայերը կազմում են բնակչության 15 տոկոսը (600.000 մարդ)։ Այն համարվում է համաշխարհային խոշորագույն մշակութային, գիտական տնտեսական, կրթական կենտրոններից մեկը[7][8]։ Քաղաքը նաև կինոյի, երաժշտության, հեռուստատեսության և համակարգչային խաղերի ոլորտի արդյունաբերության խոշորագույն կենտրոններից մեկն է։
Անվանում
Հիմնադրել են իսպանացիները 1781 թվականին Մեքսիկայի տարածքում և անվանել իսպ.՝ el Pueblo de Nuestra Señora la Reina de los Angeles, «հրեշտակների թագուհի մեր տիրուհու քաղաք» (այսինքն՝ աստվածների քաղաք)։ 1846-1848 թվականների Ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ քաղաքը գրավել է ԱՄՆ-ը։
Այժմ պահպանվել են սկզբնական երկար անվանման միայն երկու բառը՝ Los Angeles «հրեշտակներ»[9]։
Պատմություն
Նախագաղութային ժամանակաշրջան, մինչև 1771 թվական
Լոս Անջելեսի զբաղեցրած ափամերձ տարածքներում 16-րդ դարում ապրում էին հնդիկներ, որոնք էլ բնակեցվել էին Տոնգվա և Չումաշի ցեղերի կողմից։ Առաջին եվրոպացին, որ հասել է Լոս անջելես Խուան Ռոդրիգես Կաբրիլոն էր,որը Պորտուգալացի հետախույզ էր։ Նա այնտեղ էր հասել «Սան Սալվադոռ» և «Լա Վիկտորիա» նավերով։ Մեքսիկայի Լա Նավիդադ քաղաքից 1542 թվականի հուլիսի 27֊ին Կաբրիլոն կանգ առավ Սան Դիեգոյում սեպտեմբերի 28֊ին։ Այդ ժամանակ ափին գոյություն ուներ հնդկական գյուղ Յանգ֊Նա անունով։ Հայտաբերողը մահացել է 1543 թվականի հունվարի 3֊ին և թաղվել է և Սան֊Միգել կղզում, որը կոչվել էր նրա անունով «Хуан Родригес»։ Իր ճանապարհորդության մասին նա գրել էր գրքում, որը բերել է Լոցման և հիմա պահվում է Սեվիլիայի արխիվներից մեկում։
Իսպանական ժամանակաշրջան, 1771-1821 թվականներ
1771 թվականին Ջունիպերո Սերրան ղեկավարում էր «San Gabriel Arcángel»-ի ներկայացուցչությունը, որն առաջինն էր տարածաշրջանում[10]։ 1781 թվականի սեպտեմբերի 4-ին 44 հոգուց բաղկացած մի խումբ, որ հայտնի էր «Los Pobladores» անվամբ, հիմնադրել է մի գյուղ, որը նրանք անվանել են «El Pueblo de Nuestra Señora la Reina de los Ángeles de Porciúncula», որն էլ թարգմանաբար նշանակում էր «Մեր տիրուհու քաղաքը, ով հրեշտակների թագուհին է»։ Հրեշտակների թագուհին անվանվել է ի պատիվ կույս Մարիամ Աստվածածնի[11] և այսօր ներկայիս քաղաքը նույնպես համարվում է ակտիվ Կաթոլիկ եկեղեցու Թեմ, որը Միացյալ Նահանգներում ամենամեծն է։ Բնակիչների երկու-երրորդ մասը «mestizo» կամ «mulatto» ցեղախմբից էին, կամ էլ Աֆրիկյան, բնիկ կամ Եվրոպական ծագում ունեցող[12]։ Բնակավայրը դարեր շարունակ մնացել է որպես փոքր ռանչո, սակայն մինչ 1820 թվականը բնակչության թիվը հասել է մինչև մոտավորապես 650 բնակչի[13]։ Այսօր այդ գյուղը(«pueblo») հիշատակվում է Լոս Անջելեսի պատմական «Pueblo Plaza» թաղամասում և Օլվերա փողոցում, որոնք Լոս Անջելեսի ամենահին թաղամասերն են[14]։
Մեքսիկական ժամանակաշրջան, 1821-1847 թվականներ
Նոր Իսպանիան ձեռք բերեց իր անկախությունը Իսպանական կայսրությունից 1821 թվականին, և «pueblo»-ն շարունակեց մնալ որպես Մեքսիկայի մի մաս։ Մեքսիկական կառավարման ընթացքում կառավարիչ Պիո Պիկոն Լոս Անջելեսը դարձրեց Կալիֆոռնիայի տարածաշրջանի մայրաքաղաքը[15]։
Ամերիկյան ժամանակաշրջան, 1847-ից մինչ այժմ
Մեքսիկական կառավարությունը ավարտվեց Ամերիկա-մեքսիկական պատերազմի ընթացքում, ամերիկացիները մի շարք ճակատամարտերից հետո վերցրեցին Կալիֆոռնիայի վերահսկողությունը, որի գագաթնակետը 1847 թվականի հունվարի 13-ին «Cahuenga» պայմանագրի ստորագրումն էր[16]։
Երկաթուղին բերվել է Լոս Անջելես 1876 թվականին, որբ ավարտվեց հարավային Խաղաղ օվկիանոսի երկաթգծի կառուցումը[17]։ 1892 թվականին և մինչ 1923 թվականը քաղաքում և հարակից տարածքներում հայտնաբերվեց Նավթ, որն էլ օգնեց Կալիֆոռնիային դառնալ երկրի ամենամեծ նավթ արտադրողը՝ ապահովելով աշխարհի նավթի արտադրության մոտավորապես մեկ քառորդ մասը[18]։
Մինչև 1900 թվականը քաղաքի բնակչությունն ավելացել էր ավելի քան 102,000 բնակչով[19]՝ ճնշելով քաղաքի ջրամատակարարման համակարգը[20]։ 1913 թվականին Լոս Անջելեսի ջրուղու կառուցման ավարտը ապահովեց քաղաքի հետագա շարունակական աճը[21]։ Քաղաքի կանոնադրության շնորհիվ, որն արդյունավետորեն կանխում էր ջրուղուց ջուր վաճառել կամ ապահովել քաղաքի սահմաններից դուրս որևէ այլ տարածքին, շատ մոտակա քաղաքներ և համայնքներ ստիպված միացան Լոս Անջելեսին[22]։
1910 թվականին Հոլիվուդը միացավ Լոս Անջելեսին իր տաս կինո ընկերություններով, որոնք այդ ժամանակ արդեն գործում էին քաղաքում։ Մինչ 1921 թվականը աշխարհի կինո արդյունաբերության ավելի քան 80 տոկոսը կենտրոնացված էր Լոս Անջելեսում[23]։ Այս արդյունաբերության շնորհիվ առաջացած գումարը քաղաքը հեռու էր պահում տնտեսական վնասից, որով տառապում էր երկրի մյուս մասը մեծ լճացման ժամանակահատվածում[24]։ Մինչ 1930 թվականը բնակչության թիվը գերազանցեց մեկ միլիոնը[25]։ 1932 թվականին քաղաքը հյուրընկալեց ամառային Օլիմպիական խաղերը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լոս Անջելեսը ռազմական արտադրության հիմնական կենտրոնն էր, ինչպես օրինակ նավաշինությունն ու ավիացիան։ Կալիֆոռնիայի նավաշինության ընկերությունը կառուցել է հարյուրավոր «Liberty» 7 «Victory» տեսակի նավեր, իսկ Լոս Անջելեսի տարածքը համարվում էր երկրի վեց հիմնական ավիացիոն արտադրության գլխամասային գրասենյակ(Դուգլասի Ավիացիոն Ընկերություն, Հյու Ավիացիոն Ընկերություն, «Lockheed», Հյուսիս Ամերիկյան Ընկերություն, «Northrop Corporation» և «Vultee»): Պատերազմի ընթացքում մեկ տարվա ժամանակահատվածում ավելի շատ ինքնաթրիռներ են արտադրվել քան նախապատերազմյան բոլոր տարիներին, սկսած 1903 թվականից, երբ Րայթ եղբայրները օդ բարձրացրին առաջին օդանավը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լոս Անջելեսն ավելի արագորեն զարգացավ՝ տարածվելով Սան Ֆեռնանդոյի հովտով[26]։
1960-ականներին տեղի ունեցան «Watts»-ի ռասսայական խտրականության խռովությունները, որի արդյունքում ունեցան 34 զոհ և գրեթե 1000 վիրավոր։ 1969 թվականին Լոս Անջելեսը դարձավ Համացանցի ծննդավայրը, քանի որ առաջին «ARPANET» փոխանցումն ուղարկվել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանից «SRI» «Menlo Park»[27]:
1984 թվականին քաղաքը հյուրընկալեց Ամառային Օլիմպիական խաղերը երկրորդ անգամ։ Չնայած այն բոյկոտել էին 14 կոմունիստական երկրներ, 1984 թվականի Օլիմպիական խաղերը ֆինանսապես ավելի հաջողված էին քան նախորդները[28], իսկ մինչ այդ երկրորդ 1932 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը, որոնք նույնպես շահութաբեր էին եղել, տեղի էին ունեցել նորից Լոս Անջելեսում[29]։
1994 թվականին 6,7 ուժգնությամբ «Northridge» երկրաշարժը ցնցեց քաղաքը՝ պատճառելով 12,5 բիլիոն դոլարի վնաս խլելով 72 մարդու կյանք[30]։ Դարն ավարտվեց «Rampart» սկանդալով, որն ամենաթանկարժեք փաստագրված ոստիկանության չարաշահման դեպքերից մեկն է Ամերիկայի պատմության մեջ[31]։
Լոս Անջելեսը կհյուրընկալի 2028 թվականի Ամառային Օլիմպիական Խաղերը և Պարալիմպիկ խաղերը, որի արդյունքում Լոս Անջելեսը կդառնա երրորդ քաղաքը, որը հյուրընկալում է Օլիմպիական խաղերը երրորդ անգամ[32][33]։
Աշխարհագրություն
Քաղաքը բաժանված է գրեթե 80 թաղամասերի և շրջանների[34], որոնցից շատերը միավորված համայնքներ են, որոնք միաձուլվել են քաղաքին[35]։ Քաղաքը բաժանված է հետևյալ շրջանների՝ Դաունթաուն Լոս Անջելես, Արևելյան Լոս Անջելես և Հյուսիսարևելյան Լոս Անջելես, Հարավային Լոս Անջելես, Լոս Անջելեսի Հարբորի տարածաշրջան, Հոլիվուդ, Ուիլշիր ծառուղի, Վեսթսայդ, Սան Ֆեռնանդո հովիտ և Կրեսենտա հովիտ։
Նկարագրություն
Քաղաքի փողոցները ընդհանուր առմամբ կառուցված են ցանցային պլանով՝ միօրինակ լայնությամբ, իսկ հիմնական փողոցները նախատեսված են մեծ քանակի երթևեկության համար դեպի քաղաքի բազմաթիվ մասեր։ Նրանցից շատերը չափազանց երկար են՝ Սեպուլվեդա բուլվարն ունի 69 կիլոմետր երկարություն, իսկ Ֆութհիլ բուլվարը մոտ 97 կիլոմետր է, որը հասնում է մինչև Սան Բերնարդինոյի արևելյան մասը։ Լոս Անջելեսի վարորդները տառապում են աշխարհի ամենավատ խցանումներ պատճառով։ Ըստ տարեկան երթևեկության ցուցանիշների Լոս Անջելեսի վարորդները անց են կացնում հավելյալ 92 ժամ խցանումների մեջ ամեն տարի։ Ըստ ցուցանիշների պիկ ժամի խցանումների ընթացքում նկատվում է 80% գերբնակվածություն[36]։
Լոս Անջելեսին հաճախ բնորոշ են ցածր կառույցները։ Մի շարք կենտրոններից դուրս, ինչպիսիք են «Downtown», «Warner Center», «Century City», «Koreatown», «Miracle Mile», «Hollywood» և «Westwood» շրջանները, երկնաքերերն ու բարձր կառույցներն այնքան էլ տարածված չեն։ Այն մի քանի երկնաքերերը, որոնք կառուցված են այս շրջաններից դուրս հաճախ գտնվում են շրջապատող բնակավայրերից վերև։
Հուշակոթողներ
Լոս Անջելեսի կարևորագույն հուշակոթողների թվում են հետևյալ կառույցները՝
- Հոլիվուդի նշան
- Ուոլթ Դիսնեյի համերգասրահ
- Կապիտոլի արձանագրությունների շենք
- Հրեշտակների տրիամոր տաճար
- Հրեշտակների թռիչք
- Գրաումանի Չինական թատրոն
- Դոլբի թատրոն
- Գրիֆիթի աստղադիտարան
- Գեթի կենտրոն
- Գեթի ամառանոց
- Լոս Անջելեսի Կոլիզեում
- Լոս Անջելեսի Արվեստի թանգարան
- Թիմ Բիլդինգ
- Բրեդբերի Բիլդինգ
- ԱՄՆ-ի Բանկի աշտարակ
- «Wilshire Grand Center»
- Հոլիվուդի Բուլվար
- Լոս Անջելեսի Սիթի-Հոլ
- Հոլիվուդ Բոուլ
- «Watts Towers»
- Սթեյփլս սենթր
- « Dodger Stadium»
- Օլվերա փողոց
-
Լոս Անջելես
-
Դաունթաուն, Լոս Անջելես
Տեղագրություն
Լոս Անջելես քաղաքը ընդհանուր առմամաբ զբաղեցնում է 502.7 քառակուսի մղոն (1,302 կմ²) տարածք, որից 468.7 քառակուսի մղոնը (1,214 կմ²) ցամաք է, իսկ 34.0 քառակուսի մղոնը (88 կմ²) ջուր։ Քաղաքը տարածվում է 44 մղոն (71 կմ) երկարությամբ և 29 մղոն (47 կմ) լայնությամբ։ Քաղաքի պարագիծը 342 մղոն է (550 կմ)։ Լքս Անջելեսը և՛ հարթ է և՛ լեռնային։ Քաղաքի ամենաբարձր կետը Լուկենս լեռն է, որը 1,547 մետր է[37][38] և տեղակայված է Սան Ֆերնանդինոյի հովտի հյուսիս արևելյան մասում։ Սանտա Մոնիկա լեռների արևելյան լանջերը ձգվում են Դաունթաունից մինչև Խաղաղ օվկիանոս և բաժանում են Լոս Անջելեսի ավազանը Սան Ֆերնանդինոյի հովտից։ Լոս Անջելեսի մյուս լեռնային մասերն ընդկրկում են Դաունթաունի հյուսիսային մասում գտնվող Վաշինգտոն լեռնային շրջանները, արևելյան մասերը, օրինակ՝ «Boyle Heights»շրջանը, Բոլդվին Հիլսի Կրենշո տարածքը և Սան Պեդրո շրջանը։
Քաղաքը շրջապատում են շատ ավելի բարձր լեռներ։ Անմիջապես դեպի հյուսիս ընկած է Սան Գաբրիել լեռնաշղթան, որը Լոս Անջելեսցիների համար հայտնի հանգստյան գոտի է։ Նրա բարձր լեռը Սան Անտոնիո լեռն է, որի բարձրությունը հասնում է 3,068 մ (10,064 ոտնաչափ) բարձրության։ Հաջորդ ամենաբարձր կետը Լոս Անջելեսի տարածքում Սան Գորգոնիո լեռն է՝ 3,506 մ (11,503 ոտնաչափ) բարձրությամբ։ Լոս Անջելես գետը, որը մեծապես սեզոնային է, հիմնական Ցամաքուրդ հունն է։ Այն ուղղվել և ակոսվել է 82 կմ ԱՄՆ-ի ինժեներական ներուժի կողմից՝ գործելու որպես ջրհեղեղները կառավարելու ջրանցք[39]։ Գետը սկիզբ է առնում քաղաքի Կանոգա զբոսայգու շրջանից, հոսում է Սան Ֆերնանդինոյի հովտի արևելյան երկայնքով դեպի Սանտա Մոնիկա լեռների հյուսիսային լանջերը և քաղաքի կենտրոնով շրջվում է հարավ ՝ հոսելով դեպի Լոնգ Բիչի նավահանգիստ և թափվելով Խաղաղ օվկիանոս։
Բուսականություն
Լոս Անջելեսը հայտնի է բնական բույսերի տեսակներով հիմնականում ի շնորհիվ բազմազան բնակավայրերի՝ ներառյալ լողափերը, խոնավ տարածքները և լեռները։ Ամենատարածված բուսական խմբերն են ափամերձ եղեսպակի թփուտները, խոտածածկ անտառները[40]։ Տեղի բույսերի թվին են պատկանում Կալիֆոռնիական կակաչը, ծառակակաչը, Ուռենին և այլն։ Այս տեղի տեսակներից շատերը, ինչպես օրինակ Լոս Անջելեսյան արևածաղիկը, այնքան հազվագյուտ են դարձել, որ համարվում են վտանգված տեսակներ։ Չնայած տիպիկ չլինելով տեղի տարածաշրջանին Լոս Անջելեսի պաշտոնական ծառը «Erythrina caffra»-ն է[41], իսկ պաշտոնական ծաղիկը «Strelitzia reginae»-ն(Դրախտի թռչուն)[42]։ Լոս Անջելեսի տարածքում աճում են նաև տարբեր տեսակի արմավենիներ։
Երկրաբանություն
Լոս Անջելեսը ենթակա է երկրաշարժերի, որովհետև գտնվում է Խաղաղօվկիանոսյան հրե օղակի տարածքում։ Երկրաբանական անկայունության արդյունքում եղել են բազմաթիվ Խզումային խախտումներ, որոնք էլ առաջացրել են տարեկան մոտավորապես 10.000 երկրաշարժ Հարավային Կալիֆոռնիայում, չնայած նրանց մեծ մասն այնքան թույլ են եղել, որ չեն զգացվել[43]։ Սան Անդրեասի Խզումային խախտումների համակարգը տեղակայված է Խաղաղ օվկիանոսյան և Հյուսիսային Ամերիկայի սալերի միջև՝ համարվելով պոտենցիալ մեծ և ավերիչ գործոն[44]։ Լոս Անջելեսի ավազանը և մետրոպոլիայի տարածքը ևս գտնվում են ուժեղ երկրաշարժերի ռիսկային գոտում[45]։ Լոս Անջելեսում եղած հիմնական երկրաշարժերի թվին են պատկանում 1933 թվականի Լոնգ Բիչի երկրաշարժը, 1971 թվականի Սան Ֆերնանդինոյինը, 1987 թվականի Վիթթեր Ներոուսի երկրաշարժը և 1994 թվականի Նորթրիջի երկրաշարժը։ Քաղաքի որոշ մասերը ենթակա են նաև ցունամիների, նավահանգստային տարածքները վնասվել են Վալդիվիա երկրաշարժի հետևանքով 1960 թվականին[46]։
Կլիմա
Լոս Անջելեսն ունի Միջերկրածովյան կլիմա և ստանում է տարեկան բավականաչափ տեղումներ՝ խուսափելով կիսաչոր կլիմա ունենալու դասակարգումից։ Ամբողջ տարվա ընթացքում Լոս Անջելեսն ունենում է առատ արև՝ տարեկան միջինն ընդամենը ունենալով 35 տեղումներով լի օրեր[47]։
Ափամերձ ավազանի ջերմաստիճանը գերազանցում է 32 °C տարվա մեջ մի քանի օր՝ մեկ օր ապրիլին, մայիսին, հունիսին և նոյեմբերին, իսկ հուլիսին, օգոստոսին, հոկտեմբերին երեք օր և հինգ օր էլ սեպտեմբերին[48]։ Սան Ֆեռնանդո և Սան Գաբրիել հովիտներում ջերմաստիճանը համեմատաբար ավելի բարձր է լինում։ Ջերմաստիճանը ենթակա է օվա էական տատանումներին՝ քաղաքի ներքին շրջաններում միջին օրական ցածր և բարձր ջերմաստիճանի տարբերությունը կազմում է 17 °C[49]: Ծովի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է հունվարին 14 °C, իսկ օգոստոսին 20 °C[50]: Ընդհանուր առմամբ տարվա կտրվածքով արևային ժամերը կազմում են 3000՝ դեկտեմբերին օրվա մեջ միջինը 7 ժամ, իսկ հուլիսին 12 ժամ[51]։ Լոս Անջելեսի տարածքը ենթակա է նաև Միկրոկլիմային բնորոշ երևույթներով, որն էլ պատճառ է հանդիսանում ջերմաստիճանի ծայրահեղ տատանումների։ Օրինակ հուլիսի կեսերին Սանտա Մոնիկա Պիերում մաքսիմալ ջերմաստիճանը կազմում է 24 °C, իսկ Կանոգա զբոսայգում՝ 35 °C[52]: Կալիֆոռնիայի ափին գտնվող մյուս քաղաքների նման Լոս Անջելեսին բնորոշ է ուշ գարնան կամ վաղ ամռան երևույթը, որը կոչվում է «հուլիսյան խավար»։ Առավոտյան երկինքը լինում է մառախլապատ և ամպերով ծածկված, որոնք սակայն կեսօրին մոտ իրենց տեղը զիջում են արևին[53]։
Լոս Անջելեսի տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 379 մմ, որոնք հիմնականում գալիս են նոյեմբերից մինչև մարտ՝ ընդհանրապես թեթև անձրևների տեսքով, սակայն երբեմն էլ հորդառատ անձրևներով։ Ամռան օրերին հիմնականում տեղումներ չեն լինում։ Հազվադեպ հարավից կամ արևելքից կարող են ներխուժել խոնավ օդային հոսանքներ՝ բերելով կարճ ամպրոպներ ամռան վերջում, հատկապես լեռնային գոտիներում։ Տարեկան տեղումների քանակը շատ քիչ է։ Հիմնական մոդելը փոփոխականությունն է տարեցտարի՝ 5-10 չոր տարիներով և ընդամենը 130-250 մմ տեղումներով, որոնց հաջորդում են մեկ կամ երկու խոնավ տարիներ ավելի քան 510 մմ տեղումներով։ Խոնավ տարիները սովորաբար կապված են Խաղաղ օվկիանոսի «El Niño» պայմանների տաք ջրերով, իսկ չոր տարիները՝ «La Niña»-ի ավելի սառը ջրերով։ Պարբերաբար անձրևային օրերը կարող են առաջացնել ջրհեղեղներ ցածրադիր գոտիներում և ցեխի շերտեր բլուրներում՝ հատկապես երբ լանջերը մերկանում են անտառային հրդեհների հետևանքով։
Քաղաքի ավազանում և ափամերձ տարածքներում ծայրահեղ հազվագյուտ են շատ սառը ցածր ջերմաստիճանները և ձյան տեղումները, որոնք վերջին անգամ տեղի են ունեցել 1979 թվականի հունվարի 29-ին՝ 0 աստիճան։ Ամենաառատ ձյան տեղումները գրանցվել են Լոս Անջելեսում 1932 թվականի հունվարի 15-ին, որոնք կազմել են 5 սմ։ Ամենաբարձր գրանցված ջերմաստիճանը եղել է 2010 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 45 °C, իսկ ամենացածրը՝ 1949 թվականի հունվարի 4-ին՝ −2 °C: Աշնան և ձմռան ընթացքում Սանտա-Անայի քամիները երբեմն Լոս Անջելես են բերում ավելի տաք ու ավելի չոր վիճակագրություն՝ մեծացնելով անտառային հրդեհների վտանգը։
Լոս Անջելեսի Կանոգա զբոսայգի, Սան Ֆեռնանդո հովիտի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F | 93 | 94 | 101 | 105 | 113 | 113 | 115 | 116 | 115 | 110 | 99 | 96 | 116 |
Միջին բարձր °F | 67.9 | 69.9 | 72.0 | 77.7 | 81.3 | 88.8 | 95.0 | 96.0 | 91.7 | 84.4 | 74.7 | 68.8 | 80.7 |
Միջին օրական °F | 53.7 | 55.4 | 57.2 | 61.3 | 65.2 | 71.0 | 76.0 | 76.8 | 73.5 | 66.8 | 58.2 | 53.6 | 64.1 |
Միջին ցածր °F | 39.5 | 40.9 | 42.3 | 44.8 | 49.1 | 53.2 | 56.9 | 57.6 | 55.2 | 49.2 | 41.7 | 38.3 | 47.4 |
Ռեկորդային ցածր °F | 19 | 18 | 26 | 30 | 33 | 36 | 42 | 42 | 38 | 27 | 23 | 20 | 18 |
Անձրևի տեղումներ դյույմ | 3.83 | 4.40 | 3.60 | 0.88 | 0.32 | 0.07 | 0.01 | 0.15 | 0.24 | 0.62 | 1.29 | 2.38 | 17.79 |
Ռեկորդային բարձր °C | 34 | 34 | 38 | 41 | 45 | 45 | 46 | 47 | 46 | 43 | 37 | 36 | 47 |
Միջին բարձր °C | 19.9 | 21.1 | 22.2 | 25.4 | 27.4 | 31.6 | 35 | 35.6 | 33.2 | 29.1 | 23.7 | 20.4 | 27.1 |
Միջին օրական °C | 12.1 | 13 | 14 | 16.3 | 18.4 | 21.7 | 24.4 | 24.9 | 23.1 | 19.3 | 14.6 | 12 | 17.8 |
Միջին ցածր °C | 4.2 | 4.9 | 5.7 | 7.1 | 9.5 | 11.8 | 13.8 | 14.2 | 12.9 | 9.6 | 5.4 | 3.5 | 8.6 |
Ռեկորդային ցածր °C | −7 | −8 | −3 | −1 | 1 | 2 | 6 | 6 | 3 | −3 | −5 | −7 | −8 |
Տեղումների քանակը մմ | 97.3 | 111.8 | 91.4 | 22.4 | 8.1 | 1.8 | 0.3 | 3.8 | 6.1 | 15.7 | 32.8 | 60.5 | 452 |
Միջ. անձրևոտ օրեր | 6.2 | 5.9 | 6.1 | 3.0 | 1.3 | 0.4 | 0.1 | 0.7 | 1.3 | 2.0 | 3.2 | 4.4 | 34.6 |
աղբյուր: [49] {{cite web}} : Empty citation (օգնություն)
|
Բնապահպանական խնդիրներ
Գաբրիելինո բնակավայրը անվանվել է «iyáangẚ» ( իսպաներեն գրվել է «Yang-na»), որը թարգմանվել է որպես «թունավոր կաղնու բնակավայր»։ «Yang-na»-ն թարգմանվել է նաև որպես «ծխի հովիտ»[54][55]։ Ի շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, մեքենաների շատ օգտագործմանն ու Լոնգ Բիչ նավահանգստի առկայությանը, Լոս Անջելեսը տառապում է Մթնոլորտի աղտոտումից Սմոգի տեսքով։ Լոս Անջելեսի ավազանը և Սան Ֆեռնանդո հովիտը ենթակա են Ջերմաստիճանի ինվերսիաների, որոնք հիմնականում առաջանում են ճանապարհային տրանսպորտային միջոցների, շարժիչների, նավերի, արտադրական և այլ աղբյուրների արձակած ծխից[56]։
Սմոգի սեզոնը տևում է մոտավորապես մայիսիսց մինչև հոկտեմբեր[57]։ Մինչդեռ մյուս մեծ քաղաքները սմոգից մաքրվում են անձրևների միջոցով, Լոս Անջելեսում տարեկան տեղումների քանակը կազմում է միայն 380 մմ և աղտոտվածությունը կուտակվում է հաջորդական օրերի ընթացքում։ Լոս Անջելեսի և այլ գլխավոր քաղաքների օդի որակը ստիպել է ընդունել ազգային բնապահպանական օրենսդրություն՝ «Մաքուր Օդի Ակտ»։ Վերջերս Կալիֆոռնիա նահանգը հորդորել է ազգաբնակչությանը սահմանափակել աղտոտումը՝ օգտագործելով ցածր արտանետում ունեցող տրանսպորտի միջոցներ։ Ակնկալվում է, որ սմոգը կշարունակի նվազել հետագա տարիներին այն վերացնելու հաստատակամ քայլերի շնորհիվ, այն է օգտագործել էլեկտրական և հիբրիդ մեքենաներ և այլն։
Առաջին աստիճանի սմոգի ահազանգերի քանակը Լոս Անջելեսում նվազել է տարեկան 100 անգամ սկսած 1970 թվականից և գրեթե հասել է զրո աստիճանի նոր հազարամյակում[58]։ Չնայած բարելավումներին 2006 և 2007 թվականների տարեկան զեկույցներում Լոս Անջելեսը համարվել է երկրորդ ամենաաղտոտված քաղաքը և նորից ունեցել է ամենաբարձր աղտոտվածությունը[59]։ Լոս Անջելեսը համարվում է նաև ազգային ամենամեծ քաղաքային նավթային դաշտը։ Կան ավելի քան 700 գործող նավթահորեր, որոնք տեղակայված են քաղաքի տներից, եկեղեցիներից, դպրոցներից և հիվանդանոցներից 1500 ոտնաչափ հեռավորության վրա, որի վերաբերյալ Միացյալ Նահանգների շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը ունի լուրջ մտահոգություններ[60]։
Ժողովրդագրություն
ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի[66] տվյալներով Լոս Անջելեսն ուներ 3,792,621 բնակչություն[67]։ Բնակչության խտությունն էր՝ 8,092.3 մարդ/մղոն²(2,913 կմ²)։ Տարիքային բաշխվածությունը 874,525 մարդ (23.1 %)՝ որոնցից 18, 434,478 մարդ (11.5%) 18-ից 24 տարեկան, 1,209,367 մարդ (31.9 %) 25-ից 44 տարեկան, 877,555 մարդ (23.1 %) 45-ից 64 տարեկան և 396,696 մարդ (10.5 %), ովքեր 65-ից բարձր էին[67]։ Միջին տարիքը կազմում էր 34.1 տարեկան։ Յուրաքանչյուր 100 կնոջ հասնում էր 99.2 տղամարդ։ 18-ից բարձր յուրաքանչյուր 100 իգական սեռի ներկայացուցչին հասնում էր 97.6 արական սեռի ներկայացուցիչ[67]։
Կային 1,413,995 բնակելի շինություններ 2005 թվականից 2009 թվականների ընթացքում[67]. միջին խտությամբ 2,812.8 բնակելի տներ մղոն² (1,086.0/կմ²), որոնցից 503,863 (38.2 %) սեփական էին, իսկ 814,305 (61.8 %) զբաղեցված էին վարձակալների կողմից։ 1,535,444 մարդ (բնակչության 40.5 %) ապրում էր սեփական տներում, իսկ 2,172,576 մարդ (57.3 %) ապրում էր վարձակալված տներում[67]։
Ռասաներ և էթնիկ կազմ
Ռասայական կազմություն | 2010 | 1990[68] | 1970[68] | 1940[68] |
---|---|---|---|---|
Ոչ իսպանացի | 28.7% | 37.3% | 61.1%[69] | 86.3% |
Սևամորթ կամ Աֆրիկյան ամերիկացի | 9.6% | 14.0% | 17.9% | 4.2% |
Իսպանացի կամ լատինո | 48.5% | 39.9% | 17.1%[69] | 7.1%[70] |
Ասիացիներ | 11.3% | 9.8% | 3.6% | 2.2% |
2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն Լոս Անջելեսի ռասայական կազմն ներառում էր 1,888,158 սպիտակամորթ ամերիկացիներ (49.8%), 365,118 Աֆրիկյան ամերիկացիներ (9.6%), 28,215 բնիկ ամերիկացիներ (0.7%), 426,959 ասիացի ամերիկացիներ (11.3%), 5,577 Խաղաղ օվկիանոսցի ամերիկացիներ (0.1%), 902,959 այլ ռասաների ներկայացուցիչներ (23.8%), և 175,635 (4.6%) երկու կամ ավելի ռասայի պատկանող բնակիչներ[71]։ Լոս Անջելեսում բնակվում են ավելի քան 140 երկրներից եկած մարդիկ, ովքեր խոսում են 224 տարբեր ճանաչված լեզուներով[72]։ Էթնիկ անկլավները, ինչպես օրինակ Չայնաթաունը, Պատմական Ֆիլիպինոթաունը, Կորեաթաունը, Լիթլ Արմենիան, Լիթլ Եթովպիան, Թեհրանգելեսը, Լիթլ Բանգլադեշը և Թայ Թաունը Լոս Անջելեսի բազմալեզվության վառ օրինակներ են։
2010 թվականին ոչ իսպանացի սպիտակամորթների թիվը կազմում էր 28.7%[71], մինչդեռ 1940 թվականին նրանց թիվը կազմում էր 6.3%[73]: Ոչ իսպանացի սպիտակամորթ բնակչության մեծ մասն ապրում է Խաղաղ օվկիանոսի ափերին, ինչպես նաև Սանտա Մոնիկա լեռների շրջակայքում։
Մեքսիկական ծագում ունեցող ամերիկացիները կազմում են Լոս Անջելեսի բնակչության իսպանախոս ամենամեծ էթնիկ խումբը՝ 31.9%, որին հետևում են Սալվադորից (6.0%) և Գվատեմալայից (3.6%) եկած ամերիկացիների խմբերը։ Իսպանախոս բնակչությունն ունի մեծ համայնք և տարածված է ամբողջ Լոս Անջելեսի տարածքով։
Ամենամեծ ասիական էթնիկ խմբին են պատկանում ֆիլիպինո ամերիկացիները (3.2%) և կորեացի ամերիկացիները (2.9%), որոնք ունեն իրենց սեփական հաստատված էթնիկ անկլավները՝ Կորեաթաունը և Պատմական Ֆիլիպինոթաունը։ Չինացի ամերիկացիները, որոնք կազմում եմ Լոս Անջելեսի բնակչության 1.8%-ը, բնակվում են գլխավորապես Լոս Անջելես քաղաքից դուրս՝ Սան Գբրիել հովտում, սակայն զգալի մեծամասնություն են կազմում քաղաքի ներսում՝ հատկապես Չայնաթաունում։ Ճապոնական ծագում ունեցող ամերիկացիները կազմում են Լոս Անջելեսի բնակչության 0.9%-ը, որոնք հաստատված են Լիթլ Տոկիոյում։ Վիետնամական ծագում ունեցող ամերիկացիները կազմում են բնակչության 0.5%-ը, իսկ հնդկական ծագում ունեցողները՝ 0.9%-ը։
Լոս Անջելեսի մետրոպոլիայի տարածաշրջանը համարվում է մեծ թվով հայերի և իրանացիներ տունը, որոնցից շատերն ապրում են Լիթլ Արմենիայում և Թեհրանգելեսում։
Կրոն
Ըստ 2014 թվականի Փյու հետազոտական կենտրոնի ուսումնասիրության Քրիստոնեությունը Լոս Անջելեսում ամենատարածված կրոնն է (65%)[74][75] Միգուցե ի շնորհիվ այն փաստի, որ հիմնադրվել է Ֆրանցիսկյան միաբանության միաբանների կողմից, Լոս Անջելեսի Հռոմեական կաթոլիկ միաբանությունը ամենամեծն է երկրում[76]։ Ռոջեր Մահոնին վերահսկել է Հրեշտակների տիրուհու տաճարի կառուցումը, որը բացվել է 2002 թվականի սեպտեմբերին Լոս Անջելեսի կենտրոնում[77]։ Կան բազմաթիվ կաթոլիկ եկեղեցիներ և ծխեր Լոս Անջելեսում։
Մետրոպոլիայի տարածաշրջանում բնակվում են 621000 ամերիկյան հրեաներ՝ դարձնելով այդ տարածքը հրեաների երկրորդ ամենամեծ բնակեցված շրջանը Միացյալ Նահանգներում[78]։ Լոս Անջելեսի հրեաներից շատերն այժմ ապրում են Վեսթսայդում և Սան Ֆերնանդո հովտում։ Տարածաշրջանում կան շատ հուդայականության տեսակներ՝ «Reform Judaism», «Conservative Judaism», «Orthodox Judaism» և «Reconstructionist Judaism»: «Breed Street Shul»-ը գտնվում է արևելյան Լոս Անջելեսում, որը կառուցվել է 1923 թվականին և եղել է ամենամեծ սինագոգոը Չիկագոյից արևմուտք վաղ տասնամյակներում[79] (Այն այլևս սուրբ վայր չէ և դարձել է թանգարան ու համայնքային կենտրոն)[80]։ Քաբբալահ կենտրոնը նույնպես գտնվում է քաղաքում[81]։
Միջազգային չորսկողմյա Ավետարանչական եկեղեցին հիմնադրվել է Լոս Անջելեսում Էմի Սեմփլ Մաքֆերսոնի կողմից 1923 թվականին և մինչ այսօր համարվում է գլխավոր գրասենյակը։ Բազմաթիվ տարիներ եկեղեցականները հավաքվել են Հրեշտակների տաճարում, որն իր կառուցման ժամանակ երկրի ամենամեծ եկեղեցիներից մեկն էր[82]։
Լոս Անջելեսն ունեցել է հարուստ և ազդեցիկ բողոքականների ավանդույթ։ Բողոքականների առաջին ծառայությունը Լոս Անջելեսում տեղի է ունեցել Մեթոդիստների հանդիպման ժամանակ, որն անց է կացվել մի սեփական տանը 1850 թվականին, իսկ ամենահին բողոքական եկեղեցին՝ Լոս Անջելեսի առաջին համագումարային եկեղեցին, հիմնադրվել է 1867 թվականին[83]։ Վաղ 1900-ականներին Լոս Անջելեսի Բիոլա համալսարանը (Bible Institute Of Los Angeles) հրապարակել է «Քրիստոնեական ֆունդամենտալիզմ» շարժման հիմնադրման փաստաթղթերը, իսկ Ազուա փողոցի վերածնունդը սկիզբ դրեց Հոգեգալստականներին[83] : Մետրոպոլիայի համայնքային եկեղեցին ևս ծագել է Լոս Անգելեսի տարածքում[84]։ Քաղաքի կարևոր եկեղեցիների թվին են պատկանում հետևյալ եկեղեցիները՝ «First Presbyterian Church of Hollywood» (Հոլիվուդի առաջին պրեսբիտերեկան եկեղեցին), «Bel Air Presbyterian Church»(Բել Էյր պրեսբիտերեկան եկեղեցին), «First African Methodist Episcopal Church of Los Angeles» (Լոս Անջելեսի առաջին աֆրիկյան Մեթոդիստական եպիսկոպոսյան եկեղեցին), «West Angeles Church of God in Christ» (Քրիստոսի արևմտյան հրեշտակների եկեղեցին), «Second Baptist Church»(Երկրորդ մկրտության եկեղեցին), «Crenshaw Christian Center» (Քրենշո Քրիստոնեական կենտրոնը), «McCarty Memorial Christian Church» (Մաքքարտիի հիշատակի քրիստոնեական եկեղեցին) և «First Congregational Church»(առաջին համագումարային եկեղեցին)։
Լոս Անջելեսի մեծ բազմազգ բնակչության պատճառով գործում են հավատքի շատ տեսակներ՝ Բուդդայականություն, Հինդուիզմ, Իսլամ, Զրադաշտականություն, Սիխիզմ, Բահաի, զանազան արևելյան Օրթոդոքս եկեղեցիներ, Սուֆիզմ և ուրիշներ։ Ասիացի ներգաղթյալներն օրինակ ձևավորել են մի շարք կարևոր բուդդայական համայնքներ՝ քաղաքը դարձնելով աշխարհի ամենամեծ բուդդայականության տունը։ Առաջին չինական տաճարը («joss house») քաղաքում հիմնադրվել է 1875 թվականին[83]։ Աթեիզմը և այլ աշխարհիկ հավատքները նույնպես առկա են քաղաքում, քանի որ այն ամենամեծն է արևմտյան ԱՄՆ-ում։
Հանցագործություններ և անվտանգություն
Սկսած 1990-ական թվականներից Լոս Անջելեսում գրանցվել են անհամեմատ ավելի քիչ հանցագործություններ։ 2009 թվականին գրանցվել է մարդասպանության 314 դեպք, ավելի քիչ քան 7,85 սպանության դեպք՝ 100,000 բնակչին։ Սա 50 տարվա ամենացածր ցուցանիշն է[85]։
2016 թվականին գրանցվել է 227 մարդասպանության դեպք՝ 20% քիչ, քան 2012 թվականին[86]։
Տնտեսություն
Լոս Անջելեսի տնտեսությունը զարգանում է միջազգային առևտրով, զվարճանքի կենտրոններով (հեռուստատեսություն, կինոֆիլմեր, վիդեո խաղեր, երաժշտության ձայնագրություն և արտադրություն), ավիացիայով, տեխնոլոգիայով, նավթով, նորաձևությամբ, հագուստով և զբոսաշրջությամբ։ Այլ կարևոր արդյունաբերությունների թվին են պատկանում ֆինանսները, հեռահաղորդակցությունը, օրենքը, առողջապահությունը և տրանսպորտը։ 2017 թվականի Գլոբալ ֆինանսական կենտրոնի ցուցիչով Լոս Անջելեսը համարվում էր աշխարհի տասնիներորդ ամենամրցունակ ֆինասական կենտրոնը և վեցերորոդ ամենամրցունակը Միացյալ Նահանգներում[87]։ Վեց կարևոր կինոստուդիաներից երկուսը՝ Paramount Picturesը և 20th Century Foxը տեղակայված են քաղաքի ներսում[88], որոնք համարվում են այսպես կոչված «Studio zone»-ի մի մասը։
Լոս Անջելեսն ամենամեծ արտադրական կենտրոնն է Միացյալ Նահանգների արևմտյան մասում[89]։ Լոս Անջելեսի նավահանգստի և Լոնգ Բիչի սահմանամերձ հատվածները դարձնում են այն հինգերորդ ամենամեծ նավահանգիստն աշխարհում և ամենակարևորը Արևմտյան կիսագնդում, որն էլ կենսական նշանակություն ունի Խաղաղ օվկիանոսյան առևտրի համար[89]։
Լոս Անջելեսի մետրոպոլիայի տարածաշրջանը տալիս է $866 բիլիոնի արտադրանք (2015)[90]՝ դարձնելով այն երրորդ ամենամեծ տնտեսական մետրոպոլիայի տարածքն աշխարհում, հետևելով Տոկիոյին և Նյու Յորքին[91]։ Լոս Անջելեսը դասակարգվում է որպես գլոբալ քաղաք («Global city»)՝ ըստ Լաֆբորո համալսարանի 2012 թվականի ուսումնասիրությունների[92]։
Ամենամեծ գործատուները քաղաքում 2009 թվականից սկսած եղել են Լոս Անջելեսի Սիթին, Լոս Անջելես շրջան (Կալիֆոռնիա)ը և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը[93]։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը քաղաքի չորրորդ ամենամեծ գործատուն է և ամենամեծ մասնավոր սեկտորը[94]։
Fortune 500
Քաղաքը եղել է վեց ընկերությունների տունը համաձայն 2014 թվականի Fortune 500-ի[95]։
Ամենաշատ հրապարակավ առևտրային ընկերությունները Լոս Անջելեսում 2014 թվականին (ըստ եկամուտների) ըստ քաղաքի և ԱՄՆ-ի կատեգորիայի | |||||
Լոս Անջելես. | Կորպորացիա | ԱՄՆ | |||
1 | AECOM Տեխնոլոգիական ընկերություն | 164 | |||
2 | CBRE Group, Inc. | 207 | |||
3 | Reliance Steel & Aluminum Co. | 305 | |||
Աղբյուր: Fortune (պարբերական) 500[96] |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://data.census.gov/cedsci/table?q=United%20States&tid=DECENNIALPL2020.P1
- ↑ 2,0 2,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Annual Estimates of the Resident Population for Incorporated Places Over 100,000, Ranked by July 1, 2009 Population: April 1, 2000 to July 1, 2009» (CSV). United States Census Bureau, Population Division. 2009 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 3 мая 2011-ին.
- ↑ «Angeleno». The Free Dictionary. Վերցված է 01.03.2011-ին.
- ↑ «Annual Estimates of the Resident Population: April 1, 2010 to July 1, 2013 – United States – Metropolitan Statistical Area; and for Puerto Rico». United States Census Bureau.
- ↑ «Subterranean L.A.: The Urban Oil Fields | The Getty Iris». blogs.getty.edu. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «The World According to GaWC 2008». Globalization and World Cities Study Group and Network, Loughborough University. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 01.03.2011-ին.
- ↑ «Inventory of World Cities». Globalization and World Cities (GaWC) Study Group and Network. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 01.03.2011-ին.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ Leffingwell, Randy; Worden, Alastair (2005 թ․ նոյեմբերի 4). California missions and presidios. Voyageur Press. էջեր 43–44. ISBN 978-0-89658-492-1. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Sullivan, Noelle (2009 թ․ դեկտեմբերի 8). It Happened in Southern California: Remarkable Events That Shaped History (2nd ed.). Globe Pequot. էջեր 7–9. ISBN 978-0-7627-5423-6. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Mulroy, Kevin; Taylor, Quintard; Autry Museum of Western Heritage (2001 թ․ մարտ). «The Early African Heritage in California (Forbes, Jack D.)». Seeking El Dorado: African Americans in California. University of Washington Press. էջ 79. ISBN 978-0-295-98082-9. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Guinn, James Miller (1902). Historical and biographical record of southern California: containing a history of southern California from its earliest settlement to the opening year of the twentieth century. Chapman pub. co. էջ 63. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Estrada, William D. (2006). Los Angeles's Olvera Street. Arcadia Publishing. ISBN 978-0-7385-3105-2. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Pio Pico, Afro Mexican Governor of Mexican California». African American Registry. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Guinn, James Miller (1902). Historical and biographical record of southern California: containing a history of southern California from its earliest settlement to the opening year of the twentieth century. Chapman pub. co. էջ 50. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Mulholland, Catherine (2002). William Mulholland and the Rise of Los Angeles. University of California Press. էջ 15. ISBN 978-0-520-23466-6. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Kipen, David (2011). Los Angeles in the 1930s: The WPA Guide to the City of Angels. University of California Press. էջեր 45–46. ISBN 978-0-520-26883-8. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Population of the 100 Largest Urban Places: 1900». United States Census Bureau. 1998 թ․ հունիսի 15. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «The Los Angeles Aqueduct and the Owens and Mono Lakes (MONO Case)». American University. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Reisner, Marc (1993). Cadillac desert: the American West and its disappearing water. Penguin. էջ 86. ISBN 978-0-14-017824-1. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Creason, Glen. «CityDig: L.A.'s 20th Century Land Grab». Los Angeles Magazine. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Buntin, John (2010 թ․ ապրիլի 6). L.A. Noir: The Struggle for the Soul of America's Most Seductive City. Random House Digital, Inc. էջ 18. ISBN 978-0-307-35208-8. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Young, William H.; Young, Nancy K. (2007 թ․ մարտ). The Great Depression in America: a cultural encyclopedia. Greenwood Publishing Group. էջ 21. ISBN 978-0-313-33521-1. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Population of the 100 Largest Urban Places: 1930». United States Census Bureau. 1998 թ․ հունիսի 15. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Bruegmann, Robert (2006 թ․ նոյեմբերի 1). Sprawl: A Compact History. University of Chicago Press. էջ 133. ISBN 978-0-226-07691-1. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Hafner, Katie; Lyon, Matthew (1999 թ․ օգոստոսի 1). Where Wizards Stay Up Late: The Origins Of The Internet. Simon and Schuster. էջ 153. ISBN 978-0-684-87216-2. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Woo, Elaine (2004 թ․ հունիսի 30). «Rodney W. Rood, 88; Played Key Role in 1984 Olympics, Built Support for Metro Rail». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Zarnowski, C. Frank (Summer 1992). «A Look at Olympic Costs» (PDF). Citius, Altius, Fortius. 1 (1): 16–32. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Reich, Kenneth (1995 թ․ դեկտեմբերի 20). «Study Raises Northridge Quake Death Toll to 72». Los Angeles Times. էջ B1. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Rampart Scandal Timeline». PBS Frontline. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Horowitz, Julia (2017 թ․ օգոստոսի 1). «Los Angeles will host 2028 Olympics». CNNMoney. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Cities Which Have Hosted Multiple Summer Olympic Games». worldatlas. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Pool, Bob (2009 թ․ փետրվարի 19). «L.A. neighborhoods, you're on the map». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Abu-Lughod, Janet L. (1999). New York, Chicago, Los Angeles: America's global cities. U of Minnesota Press. էջ 66. ISBN 978-0-8166-3336-4. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Los Angeles tops worst cities for traffic in USA». USA TODAY. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Elevations of the 50 Largest Cities (by population, 1980 Census)». United States Geological Survey. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Mount Lukens Guide». Sierra Club Angeles Chapter. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Gumprecht, Blake (2001 թ․ մարտ). The Los Angeles River: Its Life, Death, and Possible Rebirth. JHU Press. էջ 173. ISBN 978-0-8018-6642-5. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Miller, George Oxford (2008 թ․ հունվարի 15). Landscaping with Native Plants of Southern California. Voyageur Press. էջ 15. ISBN 978-0-7603-2967-2. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ National Research Council (U.S.). Advisory Committee on Technology Innovation (1979). Tropical legumes: resources for the future : report of an ad hoc panel of the Advisory Committee on Technology Innovation, Board on Science and Technology for International Development, Commission on International Relations, National Research Council. National Academies. էջ 258. NAP:14318. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Flower». Los Angeles Magazine. Emmis Communications. 2003 թ․ ապրիլ. էջ 62. ISSN 1522-9149. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Earthquake Facts». United States Geological Survey. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «San Andreas Fault Set for the Big One». Physorg.com. 2006 թ․ հունիսի 21. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Shaw, John H.; Shearer, Peter M. (1999 թ․ մարտի 5). «An Elusive Blind-Thrust Fault Beneath Metropolitan Los Angeles». Science. 283 (5407): 1516–1518. Bibcode:1999Sci...283.1516S. doi:10.1126/science.283.5407.1516. ISSN 0036-8075. PMID 10066170. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «World's Largest Recorded Earthquake». Geology.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Historical Weather for Los Angeles, California, United States of America». Weatherbase.com. Արխիվացված է օրիգինալից 2012-01-11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Weather for Los Angeles, California, United States of America". Weatherbase.com. Retrieved December 15, 2011.
- ↑ 49,0 49,1 «Climatography of the United States No. 20 (1971–2000)» (PDF). National Oceanic and Atmospheric Administration. 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Pacific Ocean Temperatures on California Coast». beachcalifornia.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Los Angeles Climate Guide». weather2travel.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Climate of California». Western Regional Climate Center. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Poole, Matthew R. (2010 թ․ սեպտեմբերի 22). Frommer's Los Angeles 2011. John Wiley & Sons. էջ 22. ISBN 978-0-470-62619-1. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Bowman, Chris (2008 թ․ հուլիսի 8). «Smoke is Normal – for 1800». The Sacramento Bee. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Gordon J. MacDonald. «Environment: Evolution of a Concept» (PDF). էջ 2. «The Native American name for Los Angeles was Yang na, which translates into "the valley of smoke."»
- ↑ Stimson, Thomas E. (1955 թ․ հուլիս). What can we do about smog?. Popular Mechanics. էջ 65. ISSN 0032-4558. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Smog Hangs Over Olympic Athletes. New Scientist. 1983 թ․ օգոստոսի 11. էջ 393. ISSN 0262-4079. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Marziali, Carl (2015 թ․ մարտի 4). «L.A.'s Environmental Success Story: Cleaner Air, Healthier Kids». USC News. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Most Polluted Cities». American Lung Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «EPA officers sickened by fumes at South L.A. oil field». latimes.com. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ 61,0 61,1 http://www.laalmanac.com/population/po02.htm
- ↑ http://physics.bu.edu/~redner/projects/population/cities/la.html
- ↑ United States. Bureau of the Census 2010 U.S. Gazetteer Files — Washington, D.C.: U.S. Census Bureau, 2010.
- ↑ United States Census 2010 / United States Census Bureau
- ↑ 65,0 65,1 https://factfinder.census.gov/faces/tableservices/jsf/pages/productview.xhtml?src=bkmk
- ↑ «2010 Census Interactive Population Search: CA — Los Angeles». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 67,0 67,1 67,2 67,3 67,4 «Los Angeles (city), California». United States Census Bureau. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ 68,0 68,1 68,2 Race and Hispanic Origin for Selected Cities and Other Places: Earliest Census to 1990". United States Census Bureau. Archived from the original on August 6, 2012. Retrieved November 6, 2015.
- ↑ 69,0 69,1 From 15% sample
- ↑ Hispanic origin based on the White population of Spanish mother tongue.
- ↑ 71,0 71,1 Angeles (city), California".United States Census Bureau. Retrieved October 3, 2016.
- ↑ «City Basics». City of Los Angeles. 2005 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Race and Hispanic Origin for Selected Cities and Other Places: Earliest Census to 1990». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Major U.S. metropolitan areas differ in their religious profiles, Pew Research Center
- ↑ «America's Changing Religious Landscape». Pew Research Center: Religion & Public Life. 2015 թ․ մայիսի 12.
- ↑ Pomfret, John (2006 թ․ ապրիլի 2). «Cardinal Puts Church in Fight for Immigration Rights». Washington Post. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Stammer, Larry B.; Becerra, Hector (2002 թ․ սեպտեմբերի 4). «Pomp Past, Masses Flock to Cathedral». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «World Jewish Population». SimpleToRemember.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Washington Symposium and Exhibition Highlight Restoration and Adaptive Reuse of American Synagogues». Jewish Heritage Report. No. 1. 1997 թ․ մարտ. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Los Angeles's Breed Street Shul Saved by Politicians». Jewish Heritage Report. Vol. II, no. 1–2. Spring–Summer 1998. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Luscombe, Belinda (2006 թ․ օգոստոսի 6). «Madonna Finds A Cause». Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Edith Waldvogel Blumhofer, Aimee Semple McPherson: everybody's sister, Wm. B. Eerdmans Publishing, USA, 1993, page 246-247
- ↑ 83,0 83,1 83,2 Clifton L. Holland. «n Overview of Religion in Los Angeles from 1850 to 1930». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «History of the Metropolitan Community Church».
- ↑ «Los Angeles Crime Rates and Statistics - NeighborhoodScout». www.neighborhoodscout.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Crime is down in Los Angeles for the first time in five years». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «The Global Financial Centres Index 21» (PDF). Long Finance. 2017 թ․ մարտ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Slide, Anthony (2014 թ․ փետրվարի 25). The New Historical Dictionary of the American Film Industry (անգլերեն). Routledge. ISBN 9781135925543.
- ↑ 89,0 89,1 «Los Angeles: Economy». City-Data. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Gross Metropolitan Product».
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ «CIA World Factbook, 2009: GDP (official exchange rate)». Central Intelligence Agency. 2008 թ․ հոկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «The World According to GaWC 2012». Globalization and World Cities Research Network. Loughborough University. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «City of Los Angeles CAFR (2010)» (PDF). City of Los Angeles. էջ 332 (367). Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ George, Evan (2006 թ․ դեկտեմբերի 11). «Trojan Dollars: Study Finds USC Worth $4 Billion Annually to L.A. County». Los Angeles Downtown News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Fortune 500». Fortune. Time Inc. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Fortune 500». Fortune. Time Inc. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոս Անջելես» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 665)։ |
|