The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Գետաձիեր (լատին․՝ Hippopotamidae), ոչ որոճողների կարգի զույգ սմբակավոր կաթնասունների ընտանիք, ընդգրկում է երկու սեռ, մեկական ընտանիք. Սովորական գետաձի և Թզուկ գետաձի։
Արտաքին հատկանիշներ
Մարմինը երկարավուն է, մաշկը հաստ, գրեթե մերկ, գորշ։ Ոտքերը հաստ են, կարճ, մատները միացած են փոքր լողաթաղանթով, որը կապված է նրանց կիսաջրային ապրելակերպի հետ։ Խոզերի նման ունեն չորս սմբակ, սակայն գետաձիերի մոտ բոլորն էլ օգտագործվում են քայլելու ժամանակ։ Մարմնի չափսերը սովորական և թզուկ գետաձիերի. երկարություն՝ 1,5-4,5 մ, բարձրություն՝ 1-1,5 մ, քաշ՝ 160 կգ-4,5 տ։
Տարածվածություն
Ապրում են արևադարձային անտառներում՝ ջրին մոտ, հոտերով։ Ներկայումս հանդիպում են միայն հասարակածային Աֆրիկայում։
Պեղումները ցույց են տալիս, որ գետաձիերն ի հայտ են եկել միոցենում։ Մինչև պլեյստոցեն նրանք տարածված էին նաև Եվրոպայում և Ասիայում։ Գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ գետաձիերը կետերի մոտ ազգականներն են, այսինքն եղել են կետերի ցամաքային նախահայրերը։
Սննդառություն
Սնվում են ջրային բույսերով, բույսերի արմատներով և արմատապտուղներով[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 21)։