Հովհաննես Աճեմյան (երգիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Աճեմյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Աճեմյան | |
---|---|
Բնօրինակ անուն | արմտ. հայ.՝ Յովհաննէս Աճեմեան |
Ծնվել է | հունվարի 11, 1840 Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 7, 1895 (55 տարեկան) Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | տենոր[1] |
Գործիքներ | վոկալ |
Հովհաննես Աճեմյան (հունվարի 11, 1840, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 7, 1895, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1]), հայ երգիչ, առաջին պրոֆեսիոնալ երգիչներից մեկը արևմտահայ իրականության մեջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա շարունակել ուսումը ֆրանսիական դպրոցում։ 1870-ականներից մասնակցել է Կ. Պոլսի օպերետային խմբերի ներկայացումներին որպես տենոր երգիչ։ Եղել է հայ երաժշտական թատրոնի հիմնադիրներից, մեծ հաջողությամբ հանդես գալով հատկապես Տիգրան Չուխաջյանի օպերետներում։ Եվրոպական մամուլում բազմաթիվ հոդվածներ է տպագրել թատրոնի մասին։ Եղել է ֆրանսիական թերթերի թատերական քննադատ, խմբագրել է «Ֆար դյու Բոսֆոր» պարբերականը։ Գրել է «Արիֆ» օպերետի լիբրետոն[2]։ Հոր աղա» դերակատարումներով (1875)։ Երաժշտագիտական հոդվածներով աշխատակցել է Կ.Պոլսի հայ և ֆրանսիական մամուլին։ Խմբագրել է «Ֆար դյու Բոսփոր» («Phare du Bosphore») ֆրանսերեն թերթը, որ լույս է տեսել Կ.Պոլսում։
1880-ական թվականներին թողել է բեմը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 2, Ե., 1969։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 77.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 269)։ |