Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ալեպպո» քոլերում և Բեյրութի ամերիկյան համալսարանում, որն ավարտել է 1958-ին։ Հրատարակել է պատմվածքների ժողովածուներ («Անկարելի պատմություն», 1956, «Անապահովության փողոցներ», 1964), վեպեր («Պիտի չարչարեմ բառերը», 1967, «Ակամա ծաղրածուն և այլ դերասաններ», 1968), «Տեսական–քննադատական փորձեր» (1962) հոդվածների ժողովածուն։ Ա. իր ստեղծագործություններում արտացոլել է սփյուռքահայության առօրյան իր հակասություններով ու հակամարտություններով, ազգապահպանման համար մղած դժվարին պայքարով՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը տեսնելով հայրենադարձության մեջ։

Երկ. Օրերեն ետք, Բեյրութ, 1958։ Անորոշությամբ և մասամբ նորին, Բեյրութ, 1959։ «Symphony in Discord», Philadelphia, 1961.

ԱՃԵՄՅԱՆ Հարություն (Արիել) Ստեփանի (1904–1965), հայ նկարիչ։ Ծնվել է դեկտեմբերի 18-ին, Բրուսայում (Թուրքիա)։ 8 տարեկան հասակից ուղարկվել է Վենետիկ, որտեղ Մխիթարյան միաբանությունում ստացել է նախնական կրթությունը, 1919–23-ին սովորել է Մուրատ–Ռափայելյան վարժարանում։ 1923-ին ընդունվել է Վենետիկի Գեղարվեստից ակադեմիան և ավարտել 1926-ին՝ ոսկե մեդալով։ Մինչև 1931 ստեղծագործել և դասավանդել է Իտալիայում (Վենետիկ, Միլան), 1931–38-ին՝ Փարիզում, ցուցադրվել Անկախների սալոնում (1934) և այլ ցուցահանդեսներում։ 1938-ից հաստատվել է ԱՄՆ–ում, բացել անհատական ցուցահանդեսներ։ Ա. ակադեմիական ռեալիզմի ներկայացուցիչ է, կոմպոզիցիայի հմուտ վարպետ։ Պատկերել է ազգային թեմաներ, հայ ժողովրդի պատմության մոտիկ և հեռավոր անցյալը՝ հաճախ դիմելով իտալական վերածննդին հատուկ դեկորատիվ շնչով երփնագրված այլաբանությունների կամ թեմատիկ ընդհանրացումների («Շարական», «Ջարդը», «հայկական պանթեոն», «Ազգային դաստիարակություն», «Հայաստանի փառքը»)։ Ունի դիմանկարներ («Վ. Հացունի» ևն), բնանկարներ, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի հայկական և օտար եկեղեցիներում ու վարժարաններում հոգևոր կամ աշխարհիկ թեմաներով որմնանկարներ։ Պատկերազարդել է գրքեր։ Մահացել է նոյեմբ. 28-ին, Նյու Յորքում։ Վ. Հարությունյան


ԱՃԵՄՅԱՆ Հովհաննես (1840-1895), հայ օպերային երգիչ (տենոր)։ Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է հայկական և ֆրանսիական դպրոցներում։ Մասնակցել է հայկական և ֆրանսիական թատերախմբերի ներկայացումներին։ 1870-ական թթ. կեսերին հանդես է եկել Տ. Չուխաջյանի ղեկավարությամբ գործող հայկական առաջին կոմիկական օպերային խմբում («Օսմանյան օպերային թատերախումբ»)։ Աչքի է ընկել Արիֆի [Տ. Չուխաջյանի «Արիֆի խարդախությունը» (Ա–ի լիբրետոյով) և Խուրշիդ բեյի «Լեբլեբիջի Հոր–Հոր աղա»] դերակատարումներով (1875)։ Երաժշտագիտական հոդվածներով աշխատակցել է Կ. Պոլսի հայ և ֆրանսիական մամուլին։ խմբագրել է «Ֆար դյու Բոսփոր» («Phare du Bosphore») ֆրանսերեն թերթը, որ լույս էր տեսնում Կ. Պոլսում։ 1880-ական թթ. թողել է բեմը։ Մահացել է Կ. Պոլսում։

Գրկ. Ստեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 2, Ե., 1969։ Պ. Ստեփանյան


ԱՃԵՄՅԱՆ Հովհաննես Հարությունի (1828–1871), հայ դերասան։ Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է տեղի հայկական և ֆրանսիական դպրոցներում, սովորել լեզուներ, նկարչություն, քանդակագործություն։ Դերասանական առաջին փորձերը կատարել է Կ. Պոլսի թաղային թատրոններում, բեմ է ելել 1856-ին, խաղացել է Մ. Պեշիկթաշլյանի, Ա. Հեքիմյանի, Ա. Հայկունու, ինչպես և ֆրանսիական ու իտալական թատերախմբերում։ 1861–1867-ին Ա. խաղացել է «Արևելյան թատրոնում», 1863–64 թատերաշրջանում՝ Զմյուռնիայի «Վասպուրական» թատրոնում, 1870-ին՝ Նոր Նախիջևանում՝ Թ. Ֆասուլյաճյանի խմբում։ Ա–ի լավագույն դերակատարումներից են՝ Ներսես (Մ. Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»), Դերմոնթե (Դյուկանժի «խաղամոլի մը կենաց երեսուն տարին»), Մազապրայի Մարկիզը (Ֆալեռնոյի «Կույրին զավակը»), Դոն Սեզար (Դենների «Դոն Սեզար դը Բազան»), Սոթանվիլ (Մոլիերի «Ժորժ Դանդեն») ևն։ Դերերը կատարել է հայերեն, թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն, իտալերեն։ Մենակատարել է (1862) իր հեղինակած «Կոմիտասին ցուցակը» զավեշտը (հրտ. է Զմյուռնիայում, 1863)։ Կատարել է թարգմանություններ ֆրանսերենից (Շիլլերի «Ավազակները»)։ Ա. նաև նկարիչ և քանդակագործ էր։ Դ. Թրյանի հետ պատկերազարդել է Կ. Պոլսի Չրաղանի պալատը և այլ արքունի շինություններ։ Մահացել է Կ. Պոլսում։

Գրկ. Ստեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 1, Ե., 1962։ Պ. Ստեփանյան

Նկարում` Հ. Ս. Աճեմյան (Արիել)։ «Հիսուսը տաճարում»։


ԱՃԵՄՅԱՆ Մկրտիչ (1838-1917), հայ բանաստեղծ։ Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Վենետիկի Մուրատ–Ռափայելյան վարժարանում։ 1858-ից մինչև կյանքի վերջը պաշտոնավարել է Կ. Պոլսի հեռագրատանը։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Ժպիտք և արտասուք») լույս է տեսել 1871-ին։ Ա–ի ստեղծագործությունների հիմնական էությունը բողոքն է սոցիալակաև անարդարությունների դեմ։ Սիրո և բնության երգերում բնությաև գեղեցկությունները հակադրել է մարդկանց ահավոր թշվառություններին («Ասուպներ», 1892)։ Ա. 1870–80-ական թթ. ռեալիզմի համար ծավալված պայքարի առաջամարտիկներից էր արևմտահայ իրականության մեջ։

Երկ. Լույս և ստվերք, ԿՊ, 1887։ Գարնան հովեր, ԿՊ, 1892։ Թրթռուն հանգեր, ԿՊ, 1908։

Գրկ. Հայ նոր գրականության պատմություն, հ. 3, Ե., 1964։ Մ. Սաղյան

Նկարում` Մ. Աճեմյան


ԱՃԵՄՅԱՆ Վալենտինա Նշանի (ծն. 1913), հայ ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ծնվել է հուլիսի 22-ին, Վանում։ 1937-ին ավարտել է Երևաևի պոլիտեխնիկական ինստ–ի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։ 1938-ից աշխատում է «Հայարդնախագիծ» ինստ–ում։ Ա–ի նախագծերով կառուցված շենքերից եև՝ Երևաևի էլեկտրամեքենաշինական գործարանի երկու մասնաշենքերը (1940–41), Ստեփանավանի էլեկտրատեխնիկական (1962–63), Երևանի գինեթթվի (1959–60), Դալարի և Արաքսի գինու (1953–54) գործարանները և Երևանի հաստոցաշինական գործարանի վարչության շենքը (1955, Հ. Պողոսյանի հետ)։


ԱՃԵՄՅԱՆ Վարդան Մկրտչի (ծն. 1905), հայ ռեժիսոր։ ՍՍՀՄ ժողովրդ. արտիստ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ծնվել է հուլիսի 15 (28)–ին, Վանում։ 1915 –ին գաղթել է Երևան։ Ավարտել է Երևաևի գեղարվեստա–արդյունաբերական տեխնիկումը (1924)։ Մասնագիտական կրթու–