Սերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով ռուս.՝ Сергей Викторович Лавров | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1950[1][2][3] (74 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | Հայերը Թբիլիսիում |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1972) և № 1414 դպրոց (1966) |
Մասնագիտություն | դիվանագետ, քաղաքական գործիչ և նախարար |
Աշխատավայր | Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն[4] |
Ամուսին | Մարիա Լավրովա |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսաստանի արտաքին գործերի նախարար և ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ և Միասնական Ռուսաստան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերություն |
Երեխաներ | Եկատերինա Լավրովա |
Կայք | mid.ru |
Ստորագրություն | |
Sergey Lavrov Վիքիպահեստում |
Սերգեյ Վիկտորի Լավրով (ռուս.՝ Сергей Викторович Лавров, մարտի 21, 1950[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), Սովետական Միության և Ռուսաստանի քաղաքական գործիչ, 2004 թվականից Ռուսաստանի արտաքին գործերի նախարար։
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի մշտական անդամ, լիազորված դեսպան։ Միջազգային գործերով ռուսաստանյան հոգաբարձուների խորհրդի անդամ (2011 թվականից)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանաշանի ասպետ։
Կենսագրություն
Սերգեյ Լավրովը ծնվել է Մոսկվայում։ Հոր մասին հայտնի է, որ նա թբիլիսահայ է՝ որոշ տեղեկություններով Քալանթարով կամ Քալանթարյան ազգանունով։ Մոր մասին հայտնի է, որ նա եղել է Սովետական Միության արտաքին առևտրի նախարարության աշխատակից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում նշվում է, որ Լավրովը ռուս է։
Կրթություն
Արծաթե մեդալով ավարտել է Մոսկվայի թիվ 607 դպրոցը՝ խորացված անգլերենի դասվանդմամբ։ 1972 թվականին ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի արևելյան բաժինը։
Տիրապետում է անգլերենի, ռուսերենի և սինհալերենի։
Աշխատանքը ԱԳՆ-ում
1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը։ 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿ-ում Ռուսաստանի և ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988 թվականից մինչև 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը և նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության Արտաքին գործերի նախարարությունում։ Մինչև 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։
1991 թվականից մինչև 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է Արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների և միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։
1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչև 1994 թվականի հունվարը։ 1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993 թվականի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ և ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում
1994 թվականից մինչև 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար
2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար։ 2004 թվականի մայիսին մինչև պաշտոնի ուժի մեջ մտնելը Ռուսաստանի նախագահը նորից նշանակեց այդ պաշտոնին։ 2008 թվականի մայիսին մինչև պաշտոնի ուժի մեջ մտնելը վերանշանակվել է նույն պաշտոնում նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից։ 2012 մայիսի 21-ին հերթական անգամ ստացել է նախարարական պորտֆելը մինչև նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնի ուժի մեջ մտնելը։
ՅՈՒՆԵՍԿՈում Ռուսաստանի հարցերով հանձնաժողովի ղեկավար (2004 թվականի ապրիլից)
2010 թվականի հունվարի 11-ից տնտեսական զարգացման և ինտեգրացիայի կառավարակն հանձնաժողովի անդամ։
Սերգեյ Լավրով և Հիլարի Քլինթոն. մարտի 7 2009 թվական |
Սերգեյ Լավրով և Ջոն Քերի, 29 հունվարի 2014 թվական |
Սերգեյ Լավրովը Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նիստին |
Սերգեյ Լավրով, Վլադիմիր Պուտին և Ֆրանցիսկոս (Հռոմի պապ), 10 հունիսի 2015 թվական |
Ըստ հարցումների (հարցումները անց են կացվել Ռուսաստանի Հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի կողմից)՝ Սերգեյ Լավրովը բազմիցս հայտնվել է Ռուսաստանի Դաշնության ամենաարդյունավետ նախարարների եռյակում[7]։
Այլ պարտականություններ և պաշտոններ
- Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ
- Կայսերական ուղղափառ պաղեստինյան միության պատվավոր անդամ
- Ռուսական աշխարհ (ֆոնդի) հոգաբարձուների խորհրդի անդամ
- Ռուսաստանի երեխաներ ֆոնդի հարգարժան խորհրդի անդամ
- «Ռուսների մասնակցությունը Գալիոպոլիում» հուշարձանի վերականգնման ծրագրի հոգաբարձուների խորհրդի անդամ
- Դոնի պետական տեխնիկական ինստիտուտի հարգարժան դոկտոր
Այլ տեղեկություններ
- Ռուսաստանյան ԶԼՄ-ներում նշում են, որ Լավրովը ԱԳՆ-ից դուրս է մղել նավթային լոբբին։
- 2008 թվականի սեպտեմբերի 12-ին The Daily Telegraph բրիտանական թերթում հրապարակվել է հոդված՝ համաձայն որի իր բրիտանացի կոլեգա Դեյվիդ Միլիբենդի հետ խոսակցության ժամանակ, որը կապ ուներ Ռուս-վրացական պատերազմի (2008 թվականի օգոստոս) կարգավորման հետ, Լավրովն օգտագործել է անվայել բառապաշար զրուցակցի հասցեին, դրա հետ միասին Լավրովն ավելացրել է այս բառերը՝ «Who are you to f… lecture me?» (Ո՞վ ես դու ընդհանրապես, որ ինձ համար դասախոսություն կարդաս)։ Սեպտեմբերի 14-ին Լավրովն ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է զրույցի իր տարբերակը՝ «Որպեսզի ծանոթացնեմ Միլիբենդին այլ գնահատականների հետ, եկա ներկայցնելու նրան Միխեիլ Սաակաշվիլիի առանձնահատկություններին, որը նրան տվել է ինձ հետ խոսակցության ժամանակ մեր կոլեգան ինչ-որ եվրոպական երկրից։ Այդ առանձնահատկությունը բարձրաձայնվեց այսպես՝ «fucking lunatic», իսկ սեպտեմբերի 15-ին BBC-ին տված հարցազրույցում Միլիբենդը պարզաբանել է՝ «Դա ընդհանրապես ճիշտ չէ, դա սխալ է, որ նա ինձ անվանել է «долбаный» և այդպես շարունակ, դա սուտ է»։
- Կոմերսանտ թերթի հաստատմամբ Լավրովի գրությունը իր հայ կոլեգա Էդվարդ Նալբանդյանին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրխում որոշիչ դեր է խաղացել Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ստորագրելու հարցում։
- 2011 թվականի ապրիլին ուղղափառ Զատիկի առիթով ելույթ ունենալիս հայտարարել է, որ «Համաշխարհային տնտեսական ճգնաժամը համոզիչ կերպով ցուցադրել է կայուն զարգացման անհնարինությունը՝ հենվելով ազատական կապիտալիզմի գաղափարների վրա», նրա կարծիքով՝ դա «ստիպում է մեզ նոր լույսի ներքո նայել բարոյականության այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են ինքնազսպումն ու պատասխանատվությունը»[8]։ Նա նաև նշել է, որ «այսօր բարոյական ուղեցույցների, ճշմարտության հարցն ավելի քան երբևէ արդիական է ոչ միայն առանձին անհատի կամ ազգի, այլև միջազգային հարաբերությունների և ընդհանրապես ամբողջ աշխարհի համար», և որ «ներդաշնակ և միջազգային հարաբերությունների արդար համակարգի ստեղծումը դժվար թե հնարավոր լինի առանց դիմելու ընդհանուր բարոյական հայտարարին, որը միշտ գոյություն է ունեցել համաշխարհային հիմնական կրոնների շրջանում՝ առանց ճանաչելու մեր նկատմամբ բարձրագույն բարոյական օրենքը»։
- 2010 թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[9]։
Ընտանիք
Կինը՝ Մարիա Ալեքսանդրովնա Լավրովը, կրթությամբ բանասեր է, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, աշխատել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության գրադարանում։
Դուստրը[10]՝ Եկատերինա Սերգեյի Վինոկուրովան, ծնվել է 1982 թվականին Նյու Յորքում[11], սովորել է Մանհեթենի դպրոցում, ավարտել է Կոլումբիայի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է քաղաքագիտություն, և Լոնդոնում մագիստրատուրան տնտեսագիտության գծով. ներկայումս ապրում է Մոսկվայում[12], բրիտանական Քրիստիս աճուրդի տան ռուսական բաժանմունքի տնօրենն է[13] (հնաոճ իրերի և արվեստի առարկաների վաճառք)։ Լոնդոնում հետհամալսարանական պրակտիկա անցնելիս ծանոթացել և 2008 թվականին ամուսնացել է Ալեքսանդր Վինոկուրովի հետ։
Ունի թոռ՝ Լեոնիդը (ծնվ. 2010 թվականին) և թոռնուհի[12][14][15][16]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Dramática jornada en Kiev: ya son los 198 civiles ucranianos muertos tras el ataque ruso
- ↑ Лавров удостоен государственной награды Сан-Марино
- ↑ Kleppe K. A. Lavrov fråtas æresdoktortittel ved UiT (нюнорск) — TV 2 Direkte, 2022.
- ↑ Шойгу, Лавров и Пучков возглавили рейтинг самых лучших министров РФ — Интерфакс
- ↑ Стенограмма выступления Министра иностранных дел России С. В. Лаврова на приёме по случаю православной Пасхи, Москва, 28 а // МИД России, 28.04.2011
- ↑ Ս. Վ. Լավրովին Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով պարգևատրելու մասին
- ↑ «Министр иностранных дел Российской Федерации» (ռուսերեն). Официальный сайт МИД России. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Осужденному киллеру Леше Солдату поступил «заказ» на дочь Лаврова». NEWSru.com. 2016 թ․ փետրվարի 21. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 12,0 12,1 Оксана Кравчук. Лавровый венок( Արխիվացված 2015-11-17 Wayback Machine) // Vogue.
- ↑ Татьяна Маркина. Christie’s представил новый офис и нового директора // The Art Newspaper Russia, 27.02.2015.
- ↑ Министр Сергей Лавров // Российская газета.
- ↑ Сергей Лавров министр иностранных дел, семья и дети, фото( Արխիվացված 2014-07-14 Wayback Machine) // Pomadama.
- ↑ Лавров сообщил, что его дочь живёт в России // РИА Новости.
Արտաքին հղումներ
- Սերգեյ Լավրով
- Կենսագրություն Ռուսաստանի ԱԳՆ կայքում
- Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական տեղեկագիր
- Դիվանագետների իրավապաշտպանը և բանաստեղծը
- Սերգեյ Լավրովի բացառիկ հարցազրույցը «Նորություններ»-ին (2009 թվականի նոյեմբեր)
- David M. Herszenhorn, Veteran Diplomat Fond of Cigars, Whiskey and Outfoxing U.S. // New York Times, 16 սեպտեմբերի 2013
- NYT: Սիրիական քիմիական զենքի վերաբերյալ համաձայնագիրը Լավրովին բարձրացրել է կարիերայի գագաթնակետ // Взгляд.ру, 18.09.2013
- Մանրամասն կենսագրություն և աղբյուրներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Լավրով» հոդվածին։ |
|
|
- Մարտի 21 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Մոսկվայի սուրբ Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Խորհրդային դիվանագետներ
- Հայկական ծագմամբ ռուսներ
- Ռուս դիվանագետներ
- Ռուսահայ քաղաքական գործիչներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ