Բելա Եսաջանյան
Բելա Եսաջանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1930[1] |
Ծննդավայր | Իրկուտսկ, Իրկուտսկի շրջան, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 25, 2016 (86 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1947) և Ռոստովի պետական համալսարան (1952) |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (1973) |
Մասնագիտություն | լեզվաբան և մանկավարժ |
Աշխատավայր | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Բելա Մարկի Եսաջանյան (մարտի 1, 1930[1], Իրկուտսկ, Իրկուտսկի շրջան, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 25, 2016, Երևան, Հայաստան), լեզվաբան, մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1970 թվական), պրոֆեսոր (1973 թվական)։ Հայաստանի վաստակավոր մանկավարժ (2003 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1930 թվականի մարտի 1-ին Խորհրդային Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Լենինականի N 2 դպրոցում։ 1947 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1952 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի պետական համալսարանը։ 1962-1983 թվականներին՝ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս, 1983-2003 թվականներին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսերենի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ։ 1993 թվականից եղել է ռուս մշակույթի «Հարմոնիա» միջազգային միության փոխնախագահ։
Ուսումնասիրությունները վերաբերում են հայկական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման, ռուսերենի և հայերենի հոլովական կառուցվածքների համապատասխանությունների հարցերին («Ռուսերենի նախդիրավոր կառուցվածքները և նրանց հայերեն համապատասխանությունները», 1977 թ., «Ռուսաց լեզվի դասը հայկական դպրոցում», 1984 թ., «Ռուսերենի դասավանդման մեթոդիկան հայկական դպրոցում», 1986 թ.)։ Կազմել է դասագրքեր ռուսերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոցների 1-8 դասարանների համար[2][3]։
Հայաստանում ռուսաց լեզվի գծով առաջին դոկտոր, պրոֆեսոր Բելա Եսաջանյանի հեղինակած դասագրքերով կրթվել են բազմաթիվ սերունդներ։ Ստեղծվել են ավելի քան 30 դասագիրք, 315 տպագրված գիտական աշխատանք ու 6 մենագրություն։
Բելա Եսաջանյանի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է մանկավարժական համալսարանի հետ։ Նա երկար տարիներ ղեկավարել է համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնը։ Մինչև իր կյանքի վերջին տարիները նա մտնում էր լսարան, ուսանողներին փոխանցում փորձն ու գիտելիքները[4]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1952-1960 թվականներ՝ Լենինականի թիվ 3 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ։
- 1960-1962 թվականներ՝ Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս։
- 1962-1975 թվականներ՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի դասախոս։
- 1975-1982 թվականներ՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի գիտության գծով պրոռեկտոր։
- 1983-2003 թվականներ՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ։
- 1994 թվական՝ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի փոխնախագահ։
- 1995 թվական՝ Մանկավարժական ասոցիացիա հասարակական կազմակերպության փոխնախագահ։
- 1999 թվականից՝ «Ռուսաց լեզուն Հայաստանում» ամսագրի գլխավոր խմբագիր։
- 2003 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1946 թվական՝ Մեծ հայրենական պատերազմում ինքնանվեր աշխատանքի համար շքանշան։
- 1970 թվական՝ մանկավարժական գիտությունների դոկտոր։
- 1973 թվական՝ պրոֆեսոր։
- 1975 թվական՝ Խաչատուր Աբովյանի անվան մեդալ։
- 1977 թվական՝ Կրուպսկայայի անվան մեդալ։
- 1996 թվական՝ Ռուսաստանի Դաշնության մանկավարժական և հասարակական գիտությունների ակադեմիայի անդամ։
- 2003 թվական՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ։
- 2005 թվական՝ Ռուսաստանի Դաշնության եղբայրության շքանշան։
- 2010 թվական՝ Վալերի Բրյուսովի անվան մեդալ։
- 2010 թվական՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետի շնորհակալագիր։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Урок русского языка в армянской школе. Есаджанян Белла Марковна, 1984.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=3082
- ↑ «ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Բելա Եսաջանյանի գրքերը
- ↑ Կյանքից հեռացավ մանկավարժական գիտությունների դոկտոր Բելա Եսաջանյանը(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մարտի 1 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Իրկուտսկ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 25 մահեր
- 2016 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Ռոստովի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ՀՀ վաստակավոր մանկավարժներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ
- Ռուս բանասերներ
- Հայ լեզվաբաններ
- Մանկավարժական գիտությունների դոկտորներ