Entertainment Weekly
անգլ.՝ Entertainment Weekly[1] | |
---|---|
Տեսակ | հանդես |
Ժանր | Ժամանցային |
Լեզու | անգլերեն |
Հիմնադրվել է | 1990 |
Հիմնադիր | Time Warner |
Հրատարակիչ | Time Inc. |
Սեփականատեր | Time Inc. |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | Նյու Յորք |
Գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Հաճախականություն | շաբաթական |
Տպաքանակ | 1 798 643 |
ISSN | 1049-0434 |
OCLC | 21114137 |
Կայք | ew.com/ew/ |
Entertainment Weekly Վիքիպահեստում |
Entertainment Weekly (EW), ամերիկյան շաբաթական պարբերական, հրատարակվում է Time Inc. հրատարակչության կողմից, որը իր հերթին հանդիսանում է Time Warner ընկերության մասնաճյուղ։ Սկսել է տպագրվել 1990 թվականի փետրվարի 16-ից։ Պարբերականում հիմնականում տպագրվում են նյութեր կինոնկարների, հեռուստատեսային սերիալների, Բրոդվեյի մյուզիքլների գրքերի և այլ զանգվածային մշակույթի առարկաների մասին։ Ի տարբերություն նմանատիպ այլ պարբերականների EW-ն չի տպագրում նյութեր հանրահայտ մարդկանց անձնական կյանքի մասին, այլ ներկայացնում է տեղեկություններ նոր թողարկումների և արհեստավարժ կարծիքներ դրանց մասին։ Թեմաներով նման է այնպիսի շաբաթական պարբերականներին, ինչպիսիք են Variety-ն և The Hollywood Reporter-ը, սակայն նպատակաուղղված է ավելի լայն ընթերցողների շրջանակի վրա։
Entertainment Weekly-ն ստեղծվել է 1990 թվականին նյու-յորքյան լրագրող Ջեֆրի Ջարվիվի կողմից։ Առաջին համարի առաջնաթերթին տպված էր կանադացի քանթրի ոճի երգահան Քեթրին Դոն Լանգը։ Մինչև 1992 թվականի կեսը պարբերականի անվանման «Entertainment» բառը գրվում էր փոքրատառով։ Արդեն 2003 թվականին պարբերականի տպաքանակը անցավ 1,7 միլիոնը։ 2006 թվականի մարտին սկզբնական դիզայնը ամբողջովին փոխվեց։ Պարբերականը տարածվում է փոստով, ինչպես նաև գործում է պաշտոնական կայք, որը ղեկավարում է Սինդի Ստիվերսը[2], որտեղ պարբերաբար տեղադրվում են նորություններ, հետաքրքիր տեսանյութեր և լուսանկարներ։
Պարբերականի կողմից տարբեր ժանրերի և ուղությունների լավագույն հեռուստասերիալին ամեն տարի շնորհվում է Ewwy Award մրցանակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 1049-0434
- ↑ Dylan Stableford. (2008 թ․ մայիսի 16). «Stivers Named Managing Editor of EW.com — Industry veteran joins Entertainment Weekly at a pivotal time for the brand. «Stivers Named Managing Editor of EW.com»» (անգլերեն). Folio. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [www.ew.com Պաշտոնական կայք] (անգլ.)
- Anne Helen Petersen (2014 թ․ հունիսի 10). «The Trials of Entertainment Weekly: One Magazine's 24 Years of Corporate Torture». The Awl. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.