Jump to content

Բարդ Բիդլի հեքիաթները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդ Բիդլի հեքիաթները
The Tales of Beedle the Bard
Պատկեր:Covers 387129.jpg
«Բարդ Բիդլի հեքիաթները» գրքի հեղինակը Ջոան Ռոուլինգն է, որտեղ ներկայացվում է Բիդլ դը Բարդ երիտասարդ կախարդի հեքիաթները:
ՀեղինակՋոան Ռոուլինգ
Տեսակհեքիաթ
Ժանրֆանտաստիկա
Թեմակախարդանք
Մասն էHogwarts Library Books?
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2008
Նկարագրում էՀարրի Փոթերի աշխարհ
ԷջերՁեռագիր գիրքը՝ 157 էջ [1]
«Լուսնաքարի հրատարակություն»՝ 110 էջ
Հանրային հրատարակություն՝ 180 էջ
ՇարքՀարրի Փոթեր
ՆախորդՀարրի Փոթերի նախապատմությունը
ՀաջորդՔվիդիչը դարերի միջով
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչBloomsbury Publishing
Հրատարակման տարեթիվդեկտեմբեր 4, 2008
Սցենարի հեղինակՋոան Ռոուլինգ

Բարդ Բիդլի հեքիաթները գրքի հեղինակը Ջոան Ռոուլինգն է, որտեղ ներկայացվում է Բարդ Բիդլ երիտասարդ կախարդի հեքիաթները: Դա այն նույն հեքիաթների ժողովածուն է, որը հիշատակվում է Հարրի Փոթերը և Մահվան պարգևները գրքում՝ վիպաշարի վերջին մասում[2]:

Գիրքը ձեռագիր արտագրվել է 7 օրինակով, որի հեղինակը և նկարազարդողը Ջոան Ռոուլինգն է[3]: 7-րդ՝ ոսկեզօծ գրքի վաճառքից սպասվում էր ստանալ 50 հազար եվրո, սակայն աճուրդում գիրքը վաճառվեց 1.95 մլն. ֆունտ ստերլինգով (3 մլն. դոլար, 2.7 մլն. եվրո) Ամազոնին[4][5]: Գինը ժամանակակից գրականության մեջ ամենաբարձրը և աննախադեպն էր: Գրքից ստացված ամբողջ հասույթը Ջոան Ռոուլինգը նվիրաբերել է «Երեխաների ձայնը» բարեգործական հիմնադրամին[6]:

2008 թվականի դեկտեմբերի 4-ին գիրքը տպագրվում է, որից ստացված ամբողջ շահույթը նույնպես գնում է «Երեխաների ձայնը»բարեգործական հիմնադարամին (2010 թվականին անվանափոխվում է Լյումուս)[7][8][9]:

Դերը Հարրի Փոթեր վիպաշարում

Մահվան պարգևների նշանը, որը եռյակը տեսավ «Երեք եղբայրների հեքիաթի» մոտ:

Բարդ Բիդլի հեքիաթների ժողովածուն առաջին անգամ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գրքում հիշատակվում է որպես ֆունկցիոնալ գիրք՝ այսինքն գիրք, որի ստեղծվելը հարկավոր է գրքի հիմնական սյուժեն լրացնելու համար: Ալբուս Դամբլդորը՝ Հոգվարթս մոգության և կախարդության դպրոցի տնօրենը, գիրքը կտակում է Հերմիոնա Գրեյնջերին: Ըստ Ռոն Ուիզլիի՝ գիրքը կախարդական աշխարհում շատ հայտնի հեքիաթների ժողովածու էր, որով դաստիարակվում էին կախարդ մանուկները, չնայած Հարրի Փոթերը և Հերմիոնա Գրեյնջերը ոչինչ չէի լսել այդ գրքի մասին, քանի որ ստացել էին մագլական դաստիարակություն[2]:


Հերմիոնան գիրքը ստանում է Դամբլդորի կամքով, որը գեղարվեստական գրքի բնօրինակի հրատարակության պատճենն էր[10]: Գիրքը ներկայացվում է, որպես հին տեսք ունեցող փոքրիկ գիրք: Նովելում ասվում էր, որ ժողովածուի մեջ կար մի սիմվոլ՝ Մահվան պարգևների նշանը[2]:

Գրքի միջոցով եռյակը՝ Հերմիոնան, Ռոնը և Հարրին ծանոթանում են Մահվան պարգևների հետ[6]: Գրքում «Երեք եղբայրների հեքիաթի» մոտ Հերմիոնան նկատումէ մի նշան, որի մասին եռյակին պատմում է Քսենոֆիլիուս Լավգուդը: Նշանի եռանկյունը խորհրդանշում է Անտեսանելիության թիկնոցը, շրջանը՝ Վերակենդանացնող քարը, գիծը՝ Ավագ փայտիկը[10]:

Այս երեք արտեֆակտները պատկանում էին Պևերել եղբայրներին[10], հետագայում պարզվում է որ նրանք Հարրի Փոթերի և Վոլան դե Մորտի նախնիներ են[11]: Վեպի վերջում Ալբուս Դամբլդորը նույնպես հաստատում է Հարրիի կապը Պևերելների հետ և ասում է, որ երեք եղբայրները, ըստ էության, կարող են երեք արտեֆակտների ստեղծագործողները լինել[12]:

Գրքի ներածության մեջ Ջոան Ռոուլինգը հայտնում է, որ հեքիաթների հեղինակ Բարդ Բիդլը ծնվել է Յորքշիրում և ապրել է 15-րդ դարում:

Հրատարակման պատմությունը

Հարրի Փոթերի յոթերորդ մասը գրելուց հետո Ռոուլինգը սկսեց գրել «Բարդ Բիդլի հեքիաթներ» գիրքը[13]: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է, որ օգտվել է մի շարք գրքերից՝ որպես ոգեշնչման աղբյուր: Ավելի կոնկրետ՝ Հարրի Փոթերը և Մահվան պարգևները գրքում[10] հիշատակված «Երեք եղբայրների հեքիաթը» գրելիս՝ նա օգտվել է Ջեֆրի Չոսերի «Քենթերբերյան պատմվածքների» գրքի «Խոստովանահոր պատմությունից»[14]:

'

Ձեռագիր հրատարակություն

Օրիգինալ Բարդ Բիդլի հեքիաթների ժողովածուն պատրաստվել է սահմանափակ քանակով՝ ընամենը 7 օրինակ, բոլոր արտագրությունները և ձևավորուրումները կատարվել են անձամբ հեղինակի՝ Ջոան Ռոուլինգի կողմից[1]: Գրքերը պատրաստված էին մորոկկո կաշվից, զարդարված՝ արծաթյա զարդերով և կիսաթանկարժեք քարերով, արծաթագործ և ոսկերիչ Hamilton & Inches-ի կողմից՝ Էդինբուրգում[15]: Արծաթյա կտորներից յուրաքանչյուրը ներկայացնում է գրքի հինգ պատմվածքներից մեկը[16]: Ռոուլինգը խնդրել էր նաև, որ գրքի բոլոր յոթ պատճենները զարդարվեին այլ կիսաթանկարժեք քարերով ևս[17]:

Այս օրիգինալ ձեռագրերից վեցը նվիրվելու էին Հարրի Փոթերին ամենանվիրված վեց երկրպագուներին[17]: Այս վեց անձանց անունները նախապես չի հայտարարավել, սակայն հիմա հայտնի են նրանցից երկուսի անունը: Առաջինը Բարրի Քյունինգհեմն է՝ Ռոուլինգի առաջին խմբագիրը,[18] երկրորդը՝ Արթուր Ա. Լևինեն՝[19] Սչոլասիկի խմբագիրներից մեկը, ով ԱՄՆ-ում հրատարակել է Հարրի Փոթեր վիպաշարը: Նրանք իրենց անձնական պատճենները 2008 թվականի դեկտեմբերի 4-ին հանձնեցին որպես Բարդ Բիդլի հեքիաթների ժողովածուի ցուցանմուշ[18][19]:


Հետագայում Ռոուլինգը որոշեց ստեղծել նաև յոթերորդ պատճենը՝ որը մյուսներից տարբերվում էր իր ոսկեզօծությամբ, որպեսզի աճուրդում վաճառի այն և միջոցներ ձեռք բերի «Երեխաների ձայնը» բարեգործական հիմնադրամին օգնելու համար:


Աճուրդ

157 էջանոց[1] «Լուսնաքարի հրատարակությունը» նոյեմբերի 26-ին նախադիտման է դրվում Նյու Յորքում, իսկ դեկտեմբերի 9-ին՝ Լոնդոնում: Աճուրդի է հանվում 2007 թվականի դեկտեմբերի 13-ին Sotheby's կազմակերպությունում՝ Լոնդոնում[20]: Սկզբնական գինը £30,000 ($62,000, €46,000) էր, սակայն ակնկալվում էր վաճառել £50,000 ($103,000, €80,000)-ով[21]: Սակայն վերջին դրույքը գերազանցեց բոլոր սպասելիքները. գիրքը ձեռք էր բերել Amazon-ի անունից Լոնդոնի կերպարվեստի դիլերների ներկայացուցիչ Հեյլտտ Գուդենի և Ֆոքսի ներկայացուցիչը` 1,95 միլիոն ֆունտով ($ 3.98 միլիոն, 2.28 միլիոն եվրո): Սա ժամանակակից գրական ձեռագրերի ամենաբարձր գինն էր[4][5]: Ավելի ուշ աճուրդի արդյունքում վաստակած գումարը նվիրաբերվեց Ռոուլինգի «Երեխաների ձայնը» բարեգործական հիմնադրամին[6]:

Sotheby's-ը հրապարակել է աճուրդի համար քառասուն էջանոց գովազդը[22]: Կատալոգում ներկայացված են գիրքից նկարազարդումներ, ինչպես նաև Ջոան Ռոուլինգի մեկնաբանությունները Բարդ Բիդլի հեքիաթների վերաբերյալ: Կատալոգը վաճառվել է որպես կոլեկցիոներների ապրանք, և վաճառքի գումարները ևս նվիրաբերվել են «Երեխաների ձայնին»[23]:

Հանրային հրատարակություն

2008 թ. հուլիսի 31-ին հայտարարվեց, որ «Բարդ Բիդլի հեքիաթները» մատչելի կլնի հասարակությանը: Գիրքը հրատարակվել է Children's High Level Group-ի կողմից: Տպագրել և բաշխվել է Bloomsbury-ը, Scholastic-ը և Amazon.com[9][24][25]:

Ինչպես «Բարդ Բիդլի հեքիաթները» գիրքը, այնպես նաև «Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց» և «Քվիդիչը դարերի միջով» գրքերը հիշատակվում էին Հարրի Փոթեր նովելի մեջ: Ստանդարտ հրատարակությունը փոփոխության չի ենթարկում նաև 2007 թ. դեկտեմբերին աճուրդի հանված ձեռագիր գրքի հեղինակի կողմից արված նկարազարդումները[26]:


Գիրքը, որը հրապարակվել է 2008 թ. դեկտեմբերի 4-ին, հրապարակվել է Միացյալ Թագավորությունում և Կանադայում՝ Bloomsbury-ի կողմից, իսկ ԱՄՆ հրատարակությունը լույս է տեսել Scholastic-ի կողմից:

Այն թարգմանվել է 28 լեզուներով[27][28]: Գրքի վաճառքից սպասվում էր ստանալ £4 մլն. ($7.6 մլն., €4.7 մլն.), սակայն 2010 թվականի դրությամբ այն հասնում էր շուրջ £11 մլն. ($17 մլն., €13 մլն.)-ի:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «J. K. Rowling's The Tales of Beedle the Bard». Amazon.com. Արխիվացված է օրիգինալից 22 January 2011-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 Rowling, J. K. (2007). «The Will of Albus Dumbledore». Harry Potter and the Deathly Hallows.
  3. «Rare JK Rowling book fetches £2m». BBC news. 13 December 2007. Վերցված է 20 May 2008-ին.
  4. 4,0 4,1 Cleland, Gary (14 December 2007). «Amazon admits to record Harry Potter bid». The Daily Telegraph. UK. Վերցված է 19 May 2013-ին.
  5. 5,0 5,1 Strange, Hannah (14 December 2007). «Amazon says it bought £2m Rowling book as "thank you"». The Times. UK. Վերցված է 11 May 2008-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Never-Before-Told Wizarding Stories by J. K. Rowling Sell at Sotheby's for £1,950,000». chlg.co.uk. 13 December 2007. Արխիվացված է օրիգինալից 17 December 2007-ին. Վերցված է 21 May 2008-ին.
  7. «Terms of Service Violation». www.bloomberg.com. Վերցված է 2018-09-14-ին.
  8. «New Harry Potter Out In December». booktrade.info. 31 July 2008. Արխիվացված է օրիգինալից 8 September 2008-ին. Վերցված է 31 July 2008-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. 9,0 9,1 «J. K. Rowling's Children's Charity to Publish The Tales of Beedle the Bard on 4 December 2008». Scholastic Inc. Արխիվացված է օրիգինալից 9 August 2008-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. 10,0 10,1 10,2 10,3 Rowling, J. K. (2007). «The Tale of the Three Brothers». Harry Potter and the Deathly Hallows.
  11. Rowling, J. K. (2007). «The Deathly Hallows». Harry Potter and the Deathly Hallows.
  12. Rowling, J. K. (2007). «King's Cross». Harry Potter and the Deathly Hallows.
  13. Interview by Razia Iqbal, BBC. BBC News. 1 November 2007. Event occurs at 0:33. Վերցված է 6 January 2010-ին.
  14. Rowling, Joanne (30 July 2007). «Webchat with J. K. Rowling» (Interview). Interviewed by The Leaky Cauldron. Accio Quote!. Վերցված է 13 August 2008-ին. {{cite interview}}: Unknown parameter |subjectlink= ignored (|subject-link= suggested) (օգնություն)
  15. «Autograph manuscript of The Tales of Beedle the Bard». Artfact. 13 December 2007. Արխիվացված է օրիգինալից 4 August 2009-ին. Վերցված է 14 June 2008-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Patterson, Bryan (30 November 2008). «Enthusiastic fans await new release». Herald Sun. Australia. Վերցված է 3 November 2009-ին.
  17. 17,0 17,1 «J.K.Rowling Official Site». 2008-03-17. Վերցված է 2018-09-14-ին.
  18. 18,0 18,1 Alison Flood (20 October 2008). «JK Rowling to launch Beedle the Bard at tea party». The Guardian. UK. Վերցված է 23 October 2008-ին.
  19. 19,0 19,1 «Scholastic Announces "The Tales of Beedle the Bard" Launch Plans for 4 December 2008». scholastic.com. Վերցված է 23 October 2008-ին.
  20. «The Tales of Beedle the bard Overview». Sotheby's. Վերցված է 10 July 2008-ին.
  21. «Inside JK Rowling's Amazing New Handwritten Book». Daily Record. 2 November 2007. Վերցված է 14 June 2008-ին.
  22. «The Tales of Beedle the Bard Translated from the Original Runes». AntiqBook. Արխիվացված է օրիգինալից 27 February 2009-ին. Վերցված է 17 June 2008-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «'Tales of Beedle the Bard' Catalogue». Sotheby's. Վերցված է 14 June 2008-ին.
  24. «The Tales of Beedle the Bard' launched at Edinburgh tea party». Children's High Level Group. 4 December 2008. Վերցված է 7 December 2008-ին.
  25. Iqbal, Razia (1 November 2007). «Rowling completes Potter spin-off». BBC News. BBC. Վերցված է 24 October 2008-ին.
  26. Rowling, J. K. (4 December 2008). The Tales of Beedle the Bard, Collector's Edition. Children's High Level Group. ISBN 0-9560109-0-3.
  27. «'The Tales of Beedle the Bard' launched at Edinburgh tea party». Վերցված է 25 December 2008-ին.
  28. Pressley, James (31 July 2008). «J.K. Rowling Children's Charity to Publish 'Beedle the Bard'». Bloomberg. Վերցված է 31 July 2008-ին.