Գենդալֆ
Գենդալֆ (անգլ.՝ Gandalf), Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի լեգենդարիումի «Հոբիթ կամ գնալն ու գալը» և «Մատանիների տիրակալ» վեպի գլխավոր կերպարներից։
Ստեղծման պատմություն
Գենդալֆ | |
---|---|
Տեսակ | գրական հերոս, Maiar? և կինոհերոս |
Հեղինակ | Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին |
Ներկայացված է | Հոբիթը, Մատանիների տիրակալը, Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը, Երկու ամրոց, Սիլմարիլիոն, Մատանու եղբայրությունը, Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն և Մատանիների տիրակալը. Երկու ամրոց |
Սեռ | արական |
Հրարած տիեզերքից | Տոլկինի լեգենդարիում |
Մասնագիտություն | թրավոր և հրաշագործ |
Դերը կատարել են | Իեն ՄակՔելլեն և Daniel Weyman? |
Gandalf Վիքիպահեստում |
Գենդալֆը իմաստուն կախարդ է, սկանդինավյան և բրիտանական դիցաբանության կերպար։ «Գենդալֆ» անունը, կամ, ավելի ճիշտ, «Գանդալվ», վերցված է հին նորվեգական Dvergatal վեպից, որտեղ նա պատկանում է թզուկների ռասային[1]։ «Հոբիթ»-ի սկզբնական փուլում Գենդալֆին անվանում էին թզուկների առաջնորդ և նկարագրում էին, ինչպես «ձեռնափայտով ծերունի»[1]։ Վերջնական տարբերակում Նաուգրիմ թագավորի տարբերակում նրանց առաջնորդը եղել է Տորին Դուբաշիտը[2], իսկ հեղինակը՝ կախարդին անվանել է Գենդալֆ, այն պատճառով, որ սկզբնականում նրան տվել էր Բլադորտին անունը, որը նրան թվացել է անլուրջ։ Գենդալֆ անունը ծագել է gandr (թարգմանվում է կախարդական ձեռնափայտ) և alfr («Ալվ» Հին իսլանդականով էլֆ) բառերից։
Նրա արտաքին նախատիպը դարձել է շվեյցարական փոստային բացիկը, «Լեռնային ոգի» անունով, որտեղ պատկերված է մորուսավոր տղամարդ, լայնեզր գլխարկով, որը կերակրում էր եղնիկին[3]։
Գրականագետ Գարոլդ Բլումի կարծիքով՝ Գենդալֆի կերպարանքում գտել են գերագույն սկանդինավյան աստծո՝ Օդինի դիմագծերը[4]
Դա հաստատվում է Թոլքինի նամակներից մեկում, որտեղ նա գրում է, որ Գենդալֆին պատկերացնում է, որպես «Ճամփորդ Օդինի հոգով»[5]: Քրիստափոր Հոբելը, վերլուծելով փոխադարձ կապը «Մատանիների տիրակալ» և շեքսպիրյան «Փոթորիկ» համեմատելով կերպարների հետ, նկատել է մի քանի բաներ, որոնք բարեկամացնում են Գենդալֆին Պրոսպերո կախարդի հետ, որտեղ երկուսն էլ մարմնավորում են եվրոպական իմաստուն կախարդների նախօրինակ[6]: Նրանց նմանեցնելու կարծիքը, բաժանում են նաև Ջենեթ Բրենան Քրոֆթի հետ, որն իր հերթին մատնանշում է փախադարձ կապ Մերլինի և Գենդալֆի միջև[7]։
«Mapping the Catholic cultural landscape» հեղինակների համաձայն՝ Գենդալֆը մարմնավորում է հույս նվիրողի կերպար[8]։
Գենդելֆի հայտնվելը Միջերկրում
Գենդալֆի իրական անունն Օլորին է։ Երբեմն նա հայտնվում էր էլֆերի մեջ, ստանալով էլֆի կերպար, և կիսվելով նրանց հետ իմաստուն մտքերով։ Շատ ժամանակ անց է կացրել Լորիենում, Վալա Իռմո այգիներում, որի պատվին են անվանել Լոտլորիեն անտառները Միջերկրում։
Օլորինը հաճախ եղել է Նիենայի դահլիճներում, որը գտնվում է հեռավոր արևմուտքում, աշխարհի սահմաններին։ Նրա մոտ Օլորինը սովորել է համբերությանը և կարեկցանքին։ Սակայն ավելի շատ նրան կապում են Մանվեյի և Վառդայի հետ, քանի որ հենց նրանք են ուղարկել Գենդալֆին Միջերկիր 3 դարաշրջանի 1000 թվականին։ Հենց նա է ընտրվել Վալար խորհրդի կողմից Միջերկիր ուղարկելու համար, որպեսզի օգնի էլֆերին և մարդկանց Սաուրոնի դեմ պայքարելու համար, նորաստեղծ սև տիրակալին։ Սկզբում Օլորինը հրաժարվում էր, սակայն հետո համաձայնվեց։ Միջերկրում նա եղել է հայտնի ինչպես Գենդալֆ մոխրագույն։ Նարյայի պահապանը, Երեք էլֆական մատանիներից, որը նվիրաբերել է էլֆ Քիրդան Կորաբելը, երբ Գենդալֆը եկել է Միջերկիր։
Գենդալֆը դարձավ ավելի հայտնի, երբ սկսել է ճանապարհորդել ամբողջ Միջերկրով։ Տարբեր երկրներում նա ստացել է տարբեր անուններ՝
Գենդալֆը և Հոբիթները
Հայտնի չէ, երբ Գենդալֆը սկսեց հետաքրքրվել հոբիթ կոչվող ժողովրդի հետ։ Նա սիրել է նրանց դրա համար, որ համարում էր, որ նրանք մեծ դեր կխաղան ապագայում։ Ճիշտ է հոբիթների մեջ նա եղել է հայտնի որպես կախարդ և մոգ։
Հետաքրքիր փաստեր
- Նոր Զելանդիայում, դուրս է եկել մետաղադրամների հավաքածու «Մատանիների տիրակալ» ֆիլմի կերպարների պատկերներով, ընդգրկելով 50 ցենտանոց դրամ, որի վրա Գենդալֆի պատկերն է[9][10][11]։
- Գենդալֆ անունը ծագել է gandr (թարգմանվում է կախարդական ձեռնափայտ) և alfr («Ալվ» (Հին իսլանդականով էլֆ) բառերից։
- Յան Մաքկելենի կատարած դերը զբաղեցրել է 30-րդ տեղը (03.04.2016) 100 մեծագույն կերպարների ցանկում Empire ամսագրում[12]։
- Սկզբում Գենդելֆի դերի համար հրավիրվել են Շոն Քոններին և Թոմ Բեյքերը, սակայն ընտրվեց Յան Մաքկելենը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Greg Harvey. The Origins of Tolkien's Middle-earth For Dummies. — For Dummies, 2011. — 360 p.
- ↑ Douglas Anderson. The Annotated Hobbit, «Inside Information», note 9, p. 287.
- ↑ Manfred Zimmerman, «The Origin of Gandalf»; Josef Madlener, Mythlore 34 (1983).
- ↑ Harold Bloom. J.R.R. Tolkien's «The Lord of the Rings». — Infobase Publishing, 2008. — P. 73. — 208 p.
- ↑ Burns, M. Perilous Realms: Celtic and Norse in Tolkien's Middle-earth. — Toronto: University of Toronto Press, 2005. — P. 97. — 225 p. — ISBN 0802038069
- ↑ Christoph Höbel. J.R.R. Tolkien's Gandalf and Saruman in the Tradition of Shakespeare's Prospero. — 2005.
- ↑ Janet Brennan Croft. Tolkien and Shakespeare: essays on shared themes and language. — McFarland, 2007. — P. 210. — 327 p.
- ↑ Paula Jean Miller & Richard Fossey. Mapping the Catholic cultural landscape. — Rowman & Littlefield, 2004. — P. 59—60. — 276 p.
- ↑ «Իրկուտսկում հայտնվել են Էլֆյան դոլարներ». REGNUM. 03.02.2004. Վերցված է 2012-06-02-ին.
- ↑ «50 ցենտը Գենդալֆի հետ, Նոր Զելանդիա» (անգլերեն). Numismaster. Արխիվացված է օրիգինալից 2012-06-22-ին. Վերցված է 2012-06-02-ին.
- ↑ «1 դոլար «Մատանինեչի տիրակալ» ֆիլմի հերոսների հետ, Նոր Զելանդիա». Global coins. Արխիվացված է օրիգինալից 2012-06-22-ին. Վերցված է 2012-06-02-ին.
- ↑ The 100 Greatest Movie Characters| 28. Gandalf | Empire | www.empireonline.com
|
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գենդալֆ կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենդալֆ» հոդվածին։ |
|