Բարդ Բիդլի հեքիաթները
Բարդ Բիդլի հեքիաթները The Tales of Beedle the Bard | |
---|---|
«Բարդ Բիդլի հեքիաթները» գրքի հեղինակը Ջոան Ռոուլինգն է, որտեղ ներկայացվում է Բիդլ դը Բարդ երիտասարդ կախարդի հեքիաթները: | |
Հեղինակ | Ջոան Ռոուլինգ |
Տեսակ | հեքիաթ |
Ժանր | ֆանտաստիկա |
Թեմա | կախարդանք |
Մասն է | Hogwarts Library Books? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 2008 |
Նկարագրում է | Հարրի Փոթերի աշխարհ |
Էջեր | Ձեռագիր գիրքը՝ 157 էջ [1] «Լուսնաքարի հրատարակություն»՝ 110 էջ Հանրային հրատարակություն՝ 180 էջ |
Շարք | Հարրի Փոթեր |
Նախորդ | Հարրի Փոթերի նախապատմությունը |
Հաջորդ | Քվիդիչը դարերի միջով |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Bloomsbury Publishing |
Հրատարակման տարեթիվ | դեկտեմբեր 4, 2008 |
Սցենարի հեղինակ | Ջոան Ռոուլինգ |
Բարդ Բիդլի հեքիաթները գրքի հեղինակը Ջոան Ռոուլինգն է, որտեղ ներկայացվում է Բարդ Բիդլ երիտասարդ կախարդի հեքիաթները: Դա այն նույն հեքիաթների ժողովածուն է, որը հիշատակվում է Հարրի Փոթերը և Մահվան պարգևները գրքում՝ վիպաշարի վերջին մասում[2]:
Գիրքը ձեռագիր արտագրվել է 7 օրինակով, որի հեղինակը և նկարազարդողը Ջոան Ռոուլինգն է[3]: 7-րդ՝ ոսկեզօծ գրքի վաճառքից սպասվում էր ստանալ 50 հազար եվրո, սակայն աճուրդում գիրքը վաճառվեց 1.95 մլն. ֆունտ ստերլինգով (3 մլն. դոլար, 2.7 մլն. եվրո) Ամազոնին[4][5]: Գինը ժամանակակից գրականության մեջ ամենաբարձրը և աննախադեպն էր: Գրքից ստացված ամբողջ հասույթը Ջոան Ռոուլինգը նվիրաբերել է «Երեխաների ձայնը» բարեգործական հիմնադրամին[6]:
2008 թվականի դեկտեմբերի 4-ին գիրքը տպագրվում է, որից ստացված ամբողջ շահույթը նույնպես գնում է «Երեխաների ձայնը»բարեգործական հիմնադարամին (2010 թվականին անվանափոխվում է Լյումուս)[7][8][9]:
Դերը Հարրի Փոթեր վիպաշարում
Բարդ Բիդլի հեքիաթների ժողովածուն առաջին անգամ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գրքում հիշատակվում է որպես ֆունկցիոնալ գիրք՝ այսինքն գիրք, որի ստեղծվելը հարկավոր է գրքի հիմնական սյուժեն լրացնելու համար: Ալբուս Դամբլդորը՝ Հոգվարթս մոգության և կախարդության դպրոցի տնօրենը, գիրքը կտակում է Հերմիոնա Գրեյնջերին: Ըստ Ռոն Ուիզլիի՝ գիրքը կախարդական աշխարհում շատ հայտնի հեքիաթների ժողովածու էր, որով դաստիարակվում էին կածխարդ մանուկները, չնայած Հարրի Փոթերը և Հերմիոնա Գրեյնջերը ոչինչ չէի լսել այդ գրքի մասին, քանի որ ստացել էին մագլական դաստիարակություն[2]:
Հերմիոնան գիրքը ստանում է Դամբլդորի կամքով, որը գեղարվեստական գրքի բնօրինակի հրատարակության պատճենն էր[10]: Գիրքը ներկայացվում է, որպես հին տեսք ունեցող փոքրիկ գիրք: Նովելում ասվում էր, որ ժողովածուի մեջ կար մի սիմվոլ՝ Մահվան պարգևների նշանը[2]:
Գրքի միջոցով եռյակը՝ Հերմիոնան, Ռոնը և Հարրին ծանոթանում են Մահվան պարգևների հետ[6]: Գրքում «Երեք եղբայրների հեքիաթի» մոտ Հերմիոնան նկատումէ մի նշան, որի մասին եռյակին պատմում է Քսենոֆիլիուս Լավգուդը: Նշանի եռանկյունը խորհրդանշում է Անտեսանելիության թիկնոցը, շրջանը՝ Վերակենդանացնող քարը, գիծը՝ Ավագ փայտիկը[10]:
Այս երեք արտեֆակտները պատկանում էին Պևերել եղբայրներին[10] , որոնք հետագայում բացահայտվուն են որպես Հարրի Փոթերի և Վոլան դե Մորտի նախնիներ[11]: Վեպի վերջում Ալբուս Դամբլդորը նույնպես հաստատում է Հարրիի կապը Պևերելների հետ և ասում է, որ երեք եղբայրները, ըստ էության, կարող են երեք արտեֆակտների ստեղծագործողները լինել[12]:
Գրքի ներածության մեջ Ջոան Ռոուլինգը հայտնում է, որ հեքիաթների հեղինակ Բարդ Բիդլը ծնվել է Յորքշիրում և ապրել է 15-րդ դարում:
Հրատարակման պատմությունը
Հարրի Փոթերի յոթերորդ մասը գրելուց հետո Ռոուլինգը սկսեց գիրքը[13]: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է, որ օգտվել է մի շարք գրքերից՝ որպես ոգեշնչման աղբյուր: Ավելի կոնկրետ՝ Հարրի Փոթերը և Մահվան պարգևները գրքում[10] հիշատակված «Երեք եղբայրների հեքիաթը» գրելիս՝ նա օգտվել է Ջեֆրի Չոսերի «Քենթերբերյան պատմվածքների» գրքի «Խոստովանահոր պատմությունից»[14]:
Ձեռագիր հրատարակություն
Օրիգինալ Բարդ Բիդլի հեքիաթների ժողովածուն պատրաստվել է սահմանափակ քանակով՝ ընամենը 7 օրինակ, բոլոր արտագրությունները և ձևավորուրումները կատարվել են անձամբ հեղինակի՝ Ջոան Ռոուլինգի կողմից[1]: Գրքերը պատրաստված էին մորոկկո կաշվից, զարդարված՝ արծաթյա զարդերով և կիսաթանկարժեք քարերով, արծաթագործ և ոսկերիչ Hamilton & Inches-ի կողմից՝ Էդինբուրգում[15]: Արծաթյա կտորներից յուրաքանչյուրը ներկայացնում է գրքի հինգ պատմություններից մեկը[16]: Ռոուլինգը խնրել էր նաև, որ գրքի բոլոր յոթ պատճենները զարդարվեին այլ կիսաթանկարժեք քարերով ևս[17]:
Այս օրիգինալ ձեռագրերից վեցը նվիրվելու էին Հարրի Փոթերի ամենամեծ վեց երկրպագուներին[17]: Այս վեց անձանց անունները նախապես չի հայտարարավել, սակայն հիմա հայտնիեն նրանցից երկուսի անունը: Առաջինը Բարրի Քյունինգհեմն է՝ Ռոուլինգի առաջին խմբագիրը,[18] երկրորդը՝ Արթուր Ա. Լևինեն՝[19] Սչոլասիկի խմբագիրներից մեկը, ով ԱՄՆ-ում հրատարակել է Հարրի Փոթեր վիպաշարը: Նրանք իրենց անձնական պատճենները 2008 թվականի դեկտեմբերի 4-ին հանձնեցին որպես Բարդ Բիդլի հեքիաթների ժողովածուի ցուցանմուշ[18][19]:
Հետագայում Ռոուլինգը որոծեց ստեղծել նաև յոթերորդ պատճենը՝ որը մյուսներից տարբերվում էր իր ոսկեզոծությամբ, որպեսզի աճուրդում վաճառի այն և միջոցներ ձեռք բերի «Երեխաների ձայնը» բարեգործական հիմնադրամին օգնելու համար:
Գաղափարը եկավ այն բանի շնորհիվ, որ ուզում էի շնորհակալություն հայտնել այն վեց հիմնական մարդկանց, ովքեր շատ սերտորեն կապված էին «Հարրի Փոթեր» վիպաշարին, և նրանք մարդիկ էին, որոնց համար մի կտոր ոսկեղենը չէր պատրաստվում կտրել: Այսպիսով, ես գրել եմ ձեռագիր գրքույկ և պատկերազարդել այն, ընդամենը այդ վեց մարդկանց համար: Եվ լավ, եթե ես ստեղծում եմ վեցը, ես իսկապես պետք է ստեղծեմ նաև յոթրդը, իսկ յոթերորդ գիրքը կլինի այս գործի համար, որը շատ մոտ է իմ սրտին: - Ջոան Ռոուլինգ[20]
|
Աճուրդ
157 էջանոց[1] «Լուսնաքարի հրատարակությունը» նոյեմբերի 26-ին նախադիտման է դրվում Նյու Յորքում, իսկ դեկտեմբերի 9-ին՝ Լոնդոնում: Աճուրդի է հանվում 2007 թվականի դեկտեմբերի 13-ին Sotheby's կազմակերպությունում՝ Լոնդոնում[21]: Սկզբնական գինը £30,000 ($62,000, €46,000) էր, սակայն ակնկալվում էր վաճառել £50,000 ($103,000, €80,000)-ով[22]: Սակայն վերջին դրույքը գերազանցեց բոլոր սպասելիքները. գիրքը ձեռք էր բերել Amazon-ի անունից Լոնդոնի կերպարվեստի դիլերների ներկայացուցիչ Հեյլտտ Գուդենի և Ֆոքսի ներկայացուցիչը` 1,95 միլիոն ֆունտով ($ 3.98 միլիոն, 2.28 միլիոն եվրո): Սա ժամանակակից գրական ձեռագրերի ամենաբարձր գինն էր[4][5]: Ավելի ուշ աճուրդի արդյունքում վաստակած գումարը նվիրաբերվեց Ռոուլինգի «Երեխաների ձայնը» բարեգործական հիմնադրամին[6]:
Sotheby's-ը հրապարակել է աճուրդի համար քառասուն էջանոց գովազդը[23]: Կատալոգում ներկայացված են գիրքից նկարազարդումներ, ինչպես նաև Ջոան Ռոուլինգի մեկնաբանությունները Բարդ Բիդլի հեքիաթների վերաբերյալ: Կատալոգը վաճառվել է որպես կոլեկցիոներների ապրանք, և վաճառքի գումարները ևս նվիրաբերվել են «Երեխաների ձայնին»[24]:
Հանրային հրատարակություն
2008 թ. hուլիսի 31-ին հայտարարվեց, որ «Բարդ Բիդլի հեքիաթները» մատչելի կլնի հասարակությանը, և՛ ստանդարտ, և՛ կոլեկցիոնային հրատարակությունների համար: Գիրքը հրատարակվել է Children's High Level Group-ի կողմից: Տպագրել և բաշխվել է Bloomsbury-ը, Scholastic-ը և Amazon.com-ը[25]: Որոշումը կայացվել է Հարրի Փոթերի երկրպագուների հիասթափության պատճառով, քանի որ նախապես հայտարարվել էր գրքի լայն հանրային հրապարակման մասին[9][26]:
Ինչպես «Բարդ Բիդլի հեքիաթները» գիրքը, այնպես նաև «Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց» և «Քվիդիչը դարերի միջով» հիշատակվում էին Հարրի Փոթեր նովելի մեջ, որոնք նույնպես հրատարակվեցին և՛ ստանդարտ, և՛ կոլեկցիոնային հրատարակությունների համար: Ստանդարտ հրատարակությունը ընդգրկում է նաև 2007 թ. դեկտեմբերին աճուրդի հանված ձեռագիր գրքի հեղինակի կողմից արված նկարազարդումները[27]:
Գիրքը, որը հրապարակվել է 2008 թ. դեկտեմբերի 4-ին, հրապարակվել է Միացյալ Թագավորությունում և Կանադայում՝ Bloomsbury-ի կողմից, իսկ ԱՄՆ հրատարակությունը լույս է տեսել Scholastic-ի կողմից: Կոլեկցիոնային հրատարակության տպաքանակը սահմանափակ էր և վաճառվում էր £50 ($100, €100) գնով, իսկ տպաքանակը հասնում էր 100,000-ի:
Այն թարգմանվել է 28 լեզունորվ[28][29]: Գրքի վաճառքից սպասվում էր ստանալ £4 մլն. ($7.6 մլն., €4.7 մլն.), սակայն 2010 թվականի դրությամբ այն հասնում էր շուրջ £11 մլն. ($17 մլն., €13 մլն.)-ի:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 «J. K. Rowling's The Tales of Beedle the Bard». Amazon.com. Արխիվացված է օրիգինալից 22 January 2011-ին.
{{cite news}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 2,0 2,1 2,2 Rowling, J. K. (2007). «The Will of Albus Dumbledore». Harry Potter and the Deathly Hallows.
- ↑ «Rare JK Rowling book fetches £2m». BBC news. 13 December 2007. Վերցված է 20 May 2008-ին.
- ↑ 4,0 4,1 Cleland, Gary (14 December 2007). «Amazon admits to record Harry Potter bid». The Daily Telegraph. UK. Վերցված է 19 May 2013-ին.
- ↑ 5,0 5,1 Strange, Hannah (14 December 2007). «Amazon says it bought £2m Rowling book as "thank you"». The Times. UK. Վերցված է 11 May 2008-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Never-Before-Told Wizarding Stories by J. K. Rowling Sell at Sotheby's for £1,950,000». chlg.co.uk. 13 December 2007. Արխիվացված է օրիգինալից 17 December 2007-ին. Վերցված է 21 May 2008-ին.
- ↑ «Terms of Service Violation». www.bloomberg.com. Վերցված է 2018-09-14-ին.
- ↑ «New Harry Potter Out In December». booktrade.info. 31 July 2008. Արխիվացված է օրիգինալից 8 September 2008-ին. Վերցված է 31 July 2008-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 9,0 9,1 «J. K. Rowling's Children's Charity to Publish The Tales of Beedle the Bard on 4 December 2008». Scholastic Inc. Արխիվացված է օրիգինալից 9 August 2008-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 10,0 10,1 10,2 10,3 Rowling, J. K. (2007). «The Tale of the Three Brothers». Harry Potter and the Deathly Hallows.
- ↑ Rowling, J. K. (2007). «The Deathly Hallows». Harry Potter and the Deathly Hallows.
- ↑ Rowling, J. K. (2007). «King's Cross». Harry Potter and the Deathly Hallows.
- ↑ Interview by Razia Iqbal, BBC. BBC News. 1 November 2007. Event occurs at 0:33. Վերցված է 6 January 2010-ին.
- ↑ Rowling, Joanne (30 July 2007). «Webchat with J. K. Rowling» (Interview). Interviewed by The Leaky Cauldron. Accio Quote!. Վերցված է 13 August 2008-ին.
{{cite interview}}
: Unknown parameter|subjectlink=
ignored (|subject-link=
suggested) (օգնություն) - ↑ «Autograph manuscript of The Tales of Beedle the Bard». Artfact. 13 December 2007. Արխիվացված է օրիգինալից 4 August 2009-ին. Վերցված է 14 June 2008-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Patterson, Bryan (30 November 2008). «Enthusiastic fans await new release». Herald Sun. Australia. Վերցված է 3 November 2009-ին.
- ↑ 17,0 17,1 «J.K.Rowling Official Site». 2008-03-17. Վերցված է 2018-09-14-ին.
- ↑ 18,0 18,1 Alison Flood (20 October 2008). «JK Rowling to launch Beedle the Bard at tea party». The Guardian. UK. Վերցված է 23 October 2008-ին.
- ↑ 19,0 19,1 «Scholastic Announces "The Tales of Beedle the Bard" Launch Plans for 4 December 2008». scholastic.com. Վերցված է 23 October 2008-ին.
- ↑ J.K. Rowling and Bonnie Wright at "Beetle the Bard" Auction. Event occurs at 1:10.
- ↑ «The Tales of Beedle the bard Overview». Sotheby's. Վերցված է 10 July 2008-ին.
- ↑ «Inside JK Rowling's Amazing New Handwritten Book». Daily Record. 2 November 2007. Վերցված է 14 June 2008-ին.
- ↑ «The Tales of Beedle the Bard Translated from the Original Runes». AntiqBook. Արխիվացված է օրիգինալից 27 February 2009-ին. Վերցված է 17 June 2008-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «'Tales of Beedle the Bard' Catalogue». Sotheby's. Վերցված է 14 June 2008-ին.
- ↑ «The Tales of Beedle the Bard' launched at Edinburgh tea party». Children's High Level Group. 4 December 2008. Վերցված է 7 December 2008-ին.
- ↑ Iqbal, Razia (1 November 2007). «Rowling completes Potter spin-off». BBC News. BBC. Վերցված է 24 October 2008-ին.
- ↑ Rowling, J. K. (4 December 2008). The Tales of Beedle the Bard, Collector's Edition. Children's High Level Group. ISBN 0-9560109-0-3.
- ↑ «'The Tales of Beedle the Bard' launched at Edinburgh tea party». Վերցված է 25 December 2008-ին.
- ↑ Pressley, James (31 July 2008). «J.K. Rowling Children's Charity to Publish 'Beedle the Bard'». Bloomberg. Վերցված է 31 July 2008-ին.