Փետրվարի 10
Արտաքին տեսք
<< | Փետրվար | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
Փետրվարի 10, տարվա 41-րդ օրն է։
- Տարվա ավարտին մնում է 324 (նահանջ տարիներին՝ 325) օր։
Դեպքեր
- 1258՝ մոնղոլները գրավում և ավերում են Բաղդադը, վերջ դնելով Աբասյան խալիֆայության գոյության։
- 1945՝ սովետական «С-13» սուզանավը խորտակեց գերմանական «Գեներալ Շտոյբեն» մարդատար նավին, որից մահացավ մոտ 300 մարդ։
- 1997՝ շախմատային գերհզոր Deep Blue համակարգիչն առաջին անգամ պարտության մատնեց Գարրի Կասպարովին։
- 2006՝ Թուրինում բացվում են XX ձմեռային օլիմպիական խաղերը։
- 2009՝ առաջին անգամ տիեզերքում բախվում են երկու արհեստական արբանյակ՝ Iridium 33-ը և ռուսական Космос 2251-ը։
- 2011՝ Կինոլոգիական միջազգային ֆեդերացիան Հայկական Գամփռ շնատեսակին շնորհեց Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ։
Ծնունդներ
- 1807՝ Լայոշ Բատթյանյի, հունգարացի պետական գործիչ, Հունգարիայի առաջին վարչապետը 1848-1849 թվականների հունգարական հեղափոխության և ազատագրական պայքարի ժամանակ (մ. 1849 )
- 1890՝ Բորիս Պաստեռնակ, ռուս հռչակավոր գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (մ. 1960)
- 1898՝ Բերթոլդ Բրեխթ, գերմանացի դրամատուրգ (մ. 1956)
- 1917՝ Սարիբեկ Մանուկյան, հայ խորհրդային գրականագետ
- 1935՝ Զորի Բալայան, հայ ճանաչված գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ։
Մահեր
- 1954՝ Վիլհելմ Շմիդտ, ավստրիացի ազգագրագետ ու լեզվաբան
- 1961՝ Արթուր Էլբակյան, հայ թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր, հաղորդավար, պրոդյուսեր։
- 1986՝ Ռադամել Ֆալկաո՝ Կոլումբիացի ֆուտբոլիստ
- 440՝ Մեսրոպ Մաշտոց (ծն. 362)։
- 1755՝ Շարլ Լուի Մոնտեսքյո, ֆրանսիացի նշանավոր գրող, իրավագետ և փիլիսոփա (ծն. 1689 թ.)։
- 1837՝ Ալեքսանդր Պուշկին, ռուս գրող և բանաստեղծ (ծն.1799)
- 1891՝ Սոֆյա Կովալևսկայա, ռուս մաթեմատիկոս (ծն.1850)
- 1923՝ Վիլհելմ Ռենտգեն, (գերմաներեն Wilhelm Conrad Röntgen) գերմանացի ֆիզիկոս, 1901 թ. ֆիզիկայի գծով առաջին Նոբելյան մրցանակակիրը (ծն.1850)
- 1950՝ Արմեն Տիգրանյան, հայ երգահան (ծն. 1879)։
- 1986՝ Մկրտիչ Ասլանյան, հայ արձակագիր, լրագրող (ծն. 1906)։
- 2005՝ Արթուր Միլլեր, ամերիկացի գրող, դրամատուրգ, ամուսնացած է եղել Մերիլին Մոնրոյի հետ (ծն. 1915 թ.)։
Տոներ
- Էրիտրեա՝ Ֆենքիլի օր
- Իտալիա՝ Իստրայից և Դալմաթիայից արտաքսվածների և ֆոյբեի զոհերի հիշատակի օր։
- Ռուսաստան՝ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի հիշատակի օր[1]