Jump to content

Spotify

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-08-21 18:21:18 ֆորմատով

Spotify
Изображение логотипа
spotify.com
Տեսակհոսքային երաժշտական ծառայություն, podcast directory?, Համակարգչային ծրագիր, բջջային հավելված, առցանց համայնք և բրենդ
Լեզուգերմաներեն, անգլերեն, ավանդական չինարեն, հունգարերեն, չեխերեն, իսպաներեն, ֆիններեն, ֆրանսերեն, կանադական ֆրանսերեն, հունարեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, մալայերեն, հոլանդերեն, լեհերեն, բրազիլիական պորտուգալերեն, շվեդերեն, թայերեն, թուրքերեն, վիետնամերեն և արաբերեն
ՀեղինակDaniel Ek? և Martin Lorentzon?
Բացված2006
 Spotify Վիքիպահեստում

Spotify (հայերեն՝ Սպոթիֆայ), հոսանքային աուդիոծառայություն, որը թույլ է տալիս օրինական կերպով և անվճար լսելու երաժշտական ստեղծագործություններ։ Ծառայությունը հասանելի է Ամերիկայում, Եվրոպայի երկրների մեծ մասում, Ասիայի մի քանի երկրներում, ինչպես նաև Ավստրալիայում և Նոր զելանդիայում։

Սպոթիֆայը համարվում է առաջին սթրիմինգային ծառայութունը, որը թույլ է տալիս օնլայն լսել երաժշտություն, առանց այն համակարգչի մեջ ներբեռնելու։ Ինչպես նաև այն հասանելու է ժամանակակից սարքերի մեծ մասում, ներառյալ Windows, macOS, Linux, Android և iOS օպերացիոն համակարգերը, իսկ Spotify Connect («Սպոթիֆայ միացում») ֆունկցիան թույլ է տալիս օգտատերերին միանալու զվարճացնող համակարգերի շարքին[1][2]։ Օգտատերերը որոնման միջոցով կարող են գտնել արտիստներ, ալբոմներ, փլեյլիստեր և լեյբլեր։ Դրանց կողքին ծառայությունը թույլ է տալիս օգտատիրոջը ստեղծել, խմբագրել և ընկերների հետ կիսվել իր փլեյլիստով։ Սպոթիֆայն իր մեջ ներառում է ավելի քան 30 միլիոն երգ, որոնց թիվն աճում է օրեցօր։ Ըստ 2016 թվականի հունիսի տվյալների համակարգում գրանցված է ավելի քան 100 միլիոն մարդ, որոնցից 40 միլիոնն օգտվում են վճարովի ծառայություններից[3][4][5]։

Երաժշտական հոսանքային ասպարեզը, այդ թվում և Սպոթիֆայը, արտիստների և պրոդյուսերների կողմից ենթարկվում է խիստ քննադատության, որոնք դժգոհ են ծառայությունների կողմից տրվող ցածր փոխհատուցումից։ Իրենց հերթին, դրանք ազդում են այլ վաճառքների վրա[6]։ Այսպեր, ամերիկացի հեղինակ-կատարող Թեյլոր Սվիֆթը հանել է համակարգից իր ամբողջ սկավառակագրությունը, նշելով, որ «չի ցանկանում, որպեսզի իր ամբողջ կյանքի աշխատանքը մասնակցի մի «էքսպերիմենտում», որը համապատախսան կերպով չի վարձատրում արտիստններին, պրոդյուսերներին և երաժշտությունը ստեղծողներին»։ Որպես պատասխան Սպոթիֆայը պատասխանեց, որ «նրանք օգուտ են տալիս ամբողջ երաժշտական ասպարեզին, քանի որ պաշտպանում են ծովահենությունից, իրենց օգտագորերին առաջարկելով վճարովի ծառայություններ»[7][8]։ Ի տարբերություն թվային ներբեռնումներից, երբ գնորդը յուրաքանչյուր ստեղծագործության դիմաց վճարում է սահմանված գին, Սպոթիֆայը արտիստներին վճարում է, հիմնվելով նրանց «շուկայական մասնաբաժնից» (մասնաբաժինը կախված է սթրիմերի ընդհանուր քանակից)։ Ստացված գումարի 70%-ը գնում է հեղինակային իրավունքների տերերին, ովքեր վճարում են իրենց արտիստներին նախապես պայմանավորված գնով[8]։

Հասանելիություն

Սպոթիֆայը հասանելի է Ամերիկայում, Ասիայի մի քանի և Եվրոպայի եկրների մեծ մասում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։

Այն երկրների ամբողջական ցանկը, որտեղ հասանելի է ծառայությունը․ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ավստրալիա, Ավստրիա, Անդորրա, Արգենտինա, Բելգիա, Բուլղարիա, Բոլիվիա, Բրազիլիա, Գվատեմալա, Գերմանիա, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Էստոնիա, Թուրքիա, Ինդոնեզիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Կանադա, Կիպրոս , Կոլումբիա, Կոստա Ռիկա, Հոնդուրաս, Հոնկոնգ, Հունաստան, Հունգարիա, Ճապոնիա, Մալազիա, Մալթա, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Մոնակո, Նիդերլանդներ, Նիկարագուա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Չիլի, Պանամա, Պարագվայ, Պերու, Պորտուգալիա, Սալվադոր, Սինգապուր, Սլովակիա, Ուրուգվայ, Ֆիլիպիններ, Ֆինլանդիա, Ֆրանսիա[9]։

Տարածման պատմություն

Սպոթիֆայի հասանելիության քարտեզը

2008 թվականի հոկտեմբերին Սպոթիֆայը գործի անցավ Սկանդինավիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում, իսկ հաջորդ տարվա փետրվարին Մեծ Բրիտանիայում[10]։ 2010 թվականի մայիսին բացվեց Նիդերլանդներում[11], 2011 թվականի հուլիսին ԱՄՆ-ում[12], նույն թվականի նոյեմբերին Ավստրիայում, Բելգիայում և Շվեյցարիայում[13], հետո, 2012 թվականում հասանելի դարձավ Գերմանիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Իռլանդիայում և Լյուքսեմբուրգում[14][15][16]։

2013 թվականին ծառայությունը շարունակեց աճեցնել իր ներկայությունը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իտալիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Մեքսիկան, Հոնկոնգը, Մալազիան, Սինգապուրը, Լատվիան, Լիտվան, Իսլանդիան, Արգենտինան, Հունաստանը, Չինաստանի Հանրապետությունը և այլ կերկրներ։ 2014 թվականին համակարգը սկսեց գործել Ֆիլիպիններում, Բրազիլիայում և Կանադայում[17]։ 2016 թվականին միացան ասիական երկու հանրապետություններ Ճաոնիան և Ինդոնեզիան[18][19][20][21][22]։

Spotify-ը Ռուսաստանում

2014 թվականին համակարգը պատրաստ էր հայտնվել նաև Ռուսաստանում, իսկ ընկերությունը նույնիսկ հասցրել էր գրանցել իրավաբանական անձ՝ «Սպոթիֆայ» ՍՊԸ։ Գրասենյակի տնօրեն դարձավ Ալեքսանդր Կուբանեիշվիլին, որի հետ ընկերությունը հետո բաժանվեց[23][24]։

Արձակումը նշանակված էր 2015 թվականի առաջին կեսին, այնուհետև պլանները միանգամից փոխվեիցն։ Նախնական տվյալներով ընկերությունը վախեցավ Ռուսաստանում քաղաքական և տնտեսական ճգնաժամից։ ԻՒնչպես նաև նրանց զարմացնում էին նոր ռուսական օրենքները։ Իսկ քանի որ ընկերությունն այդ ժամանակ ժամանակավոր դադարեցրել էր միջազգային ընդարձակումը, այդ պատճառով որոշվեց դուրս չգալ Ռուսաստանում։ Այսպես, երաժշտական լեյբլի թոփ-մենեձերներից մեկը նկատեց․ «Ռուս օգտատերերը այդքան էլ սովոր չեն վճարել կոնտենտի համար։ Մի կողմից էլ նրանք սթրիմինգի կարգով սիրով երաժշտություն են լսում, ինչը նրանց սվորեցրել է ՎԿ սոցիալական ցանցը։ Սպոթիֆայի հաջողությունը կախված կլինի նրանից, արդյոք կհաջողվի ընկերությանը ապացուցել, որ իրենց ծառայությունը շահավետորեն տարբերվում է Apple Music-ից, Google Play-ից, Յանդեքս։ Երաժշտություն-ից, Deezer-ից և այլնից։ Չէ որ շատ շուկաներում Սպոթիֆայը եղել է առաջինների շարքում, իսկ Ռուսաստանում դուրս է գալիս ավենավերջիններից մեկը»[23]։

Մշակման առավելություններ

Ծառայության մշակման ժամանակ օգտագործվել է ծրագրային ապահովման այնպիսի ֆրեյմվորք, որը թույլ է տալիս մեծացնել Agile-ի սկզբունքները։ Այն ստացել է Spotify Model անվանումը[25][26]։

Սպոթիֆայ Մոդելը դարձել է երկարաժամկետ էքսպերիմենտի արդյունք, որն ացկացվել էր ընկերության ներսում։ Ստացված մասշտաբացված ծրագրային մշակման ապահովման ֆրեյմֆորքը հիմնված չէ որևիցե այլ հայտնի ֆրեյմվորքի վրա (SAFe, Disciplined Agile և այլն), այլ բացայացվում է հստակ որոշված սկզբունքների, դերերի և ստրատեգիաների միասնական աշխատանքների վրա։ Դերերևի և սկզբունքների ինքնատիպ հավաքածուն թույլ տվեց Spotify-ին ստեղծել agile-մշակույթ, որը որոշում է շատ խնդիրներ, որոնք բնորոշ են enterprise-մակարդակի ճկուն հրահանգներին։ Հենց հրահանգների, դերերի և փոխհարաբերությունների ուղիները համակարգված են բավականին մտածված և օրիգինալ։

Երաժշտության որակ

Spotify-ը մատուցում է հեռարձակման 3 տարբեր բիթրեյթեր Ogg Vorbis ձևաչափով, որը տալիս է ավելի որակով երաժշտություն, քան շուկայում եղած հիմնական մրցակիցները։

Հնչողության որակ Բիթրեյթ Հասանելիությունը անվճար տարբերակում
Normal Quality 96Կբիթ/վ Այո
High Quality 160Կբիթ/վ Այո
Extreme Quality 320Կբիթ/վ Ոչ, միայն Premium փաթեթում

Առավելություններ

Կատալոգ

Ներկայումս Spotify-ը հնարավոր մուտք է պահաովում ավելի քան 30 միլիոն երգերի համար։ Օգատերերը կարող են որոնել նախընտրած կատարողին, ալբոմին, լեյբլին, ժանրին, նչպես նաև մուտքի հնարավորություն ունեն մեծ և անկախ շատ լեյբլերի հետ[27]։

Spotify աշխատասեղանի համար տարբերակը թույլ է տալիս ներմուծել երգեր iTunes-ից և սինխրոնզացնել բջջային սարքերի հետ։

Փլեյլիստեր

Օգտատերերը իրենք կարող են ստեղծել փլեյլիստեր, կիսվել դրանցող այլ օգտատերերի հետ․ ինչպես նաև միասին խմբագրել դրանք։ Այս պահին Spotify շ-ում առկա է 2 միլիարդից ավելի փլեյլիստեր, որոնք ստեղծվել են ինչպես օգտատերերի, այնպես էլ երաժիշտների կողմից։

Ռադիո

Spotify-ն ունի ռադիոյի ֆունկցիա, որի երգերը կախված են օգտատիրոջ անձնական նախասիրություններից, ընտրած ժանրից, երգից, փլեյլիստից կամ արտիստից։

Լոգոտիպ

2013 թվականին Spotify-ը փոխեց իր հին լոգոտիպը, որն օգտագործվում էր 2008 թվականից․ կանաչ քառակուսի կլորացված անկյուններով, որի վրա տեղակայված է «Spotify» գրվածքը վեր բարձրացված «O» տառով, որից դուրս են գալիս երեք ալիքներ։ Ներկայումս լոգոն իրենից ներկայացնում է կանաչ շրջան երեք սպիտակ ալիքներով և «Spotify» սև գրվածքով, հավաքված առանց նշանարումների տառաձևով։ 2015 թվականին Spotify-ը փոխեց լոգոյի գույնը, դարձնելով այն ավելի վառ, օգտագործելով վառ կանաչ գունապնակ։

Ծանոթագրություններ

  1. «Music for everyone». www.spotify.com. Վերցված է 2016-12-20-ին.
  2. «Connecting to a device using Spotify Connect - Spotify». Spotify. Վերցված է 2016-12-20-ին.
  3. «Spotify vs. Apple Music: Which service is the streaming king?». Digital Trends (ամերիկյան անգլերեն). 2016-10-28. Վերցված է 2016-12-20-ին.
  4. «Spotify crosses 100m users». The Telegraph. Վերցված է 2016-12-20-ին.
  5. Jordan Kahn (2016-09-14). «Spotify hits 40 million paid subscriber milestone, outpacing Apple Music's growth». 9to5Mac. Վերցված է 2016-12-20-ին.
  6. «Is Spotify unfair to musicians?». CNET. Վերցված է 2016-12-20-ին.
  7. «Taylor Swift Shuns 'Grand Experiment' of Streaming Music». Rolling Stone. Վերցված է 2016-12-20-ին.
  8. 8,0 8,1 «Spotify Explained». 2013-12-05. Վերցված է 2016-12-20-ին.
  9. «Music for everyone». www.spotify.com. Վերցված է 2016-12-20-ին.
  10. «Spotify now available to everyone in the UK». News (ամերիկյան անգլերեն). 2009-02-10. Վերցված է 2016-12-20-ին. {{cite news}}: no-break space character in |title= at position 41 (օգնություն)
  11. «Spotify Launches In The Netherlands». Press (ամերիկյան անգլերեն). 2010-05-18. Վերցված է 2016-12-20-ին. {{cite news}}: no-break space character in |title= at position 24 (օգնություն)
  12. «Hello America. Spotify here». News (ամերիկյան անգլերեն). 2011-07-14. Վերցված է 2016-12-20-ին. {{cite news}}: no-break space character in |title= at position 23 (օգնություն)
  13. «A big hello to Belgium and Switzerland». News (ամերիկյան անգլերեն). 2011-11-16. Վերցված է 2016-12-20-ին. {{cite news}}: no-break space character in |title= at position 27 (օգնություն)
  14. «Spotify Launching In Germany Tuesday». Billboard. Վերցված է 2016-12-20-ին.
  15. Samantha Murphy. «Spotify Launches in Australia and New Zealand». Mashable. Վերցված է 2016-12-20-ին.
  16. «Spotify (finally) launches in Ireland | On The Record». www.irishtimes.com. Վերցված է 2016-12-20-ին.
  17. «Hello Canada. Spotify here!». News (ամերիկյան անգլերեն). 2014-09-30. Վերցված է 2016-12-20-ին. {{cite news}}: no-break space character in |title= at position 22 (օգնություն)
  18. «Hello Italy, Poland and Portugal. Spotify here». News (ամերիկյան անգլերեն). 2013-02-12. Վերցված է 2016-12-20-ին. {{cite news}}: no-break space character in |title= at position 42 (օգնություն)
  19. «Spotify begins Latin America push with Mexico launch». BBC News (բրիտանական անգլերեն). 2013-04-16. Վերցված է 2016-12-20-ին.
  20. Russell, Jon (2013-09-24). «Spotify Launches in Four New Markets». The Next Web (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016-12-20-ին.
  21. «Hello to our new friends in Europe and Latin America!». News (ամերիկյան անգլերեն). 2013-12-12. Վերցված է 2016-12-20-ին. {{cite news}}: no-break space character in |title= at position 45 (օգնություն)
  22. «Spotify Arrives in Japan». News (ամերիկյան անգլերեն). 2016-09-29. Վերցված է 2016-12-20-ին. {{cite news}}: no-break space character in |title= at position 19 (օգնություն)
  23. 23,0 23,1 Ведомости (2016-07-05). «Spotify может выйти в Россию со второй попытки». Վերցված է 2016-12-20-ին.
  24. «Спотифай в России». Паша и его прокрастинация (ռուսերեն). 2015-10-31. Վերցված է 2016-12-20-ին.
  25. «ASK Matrix». agilescaling.org. Վերցված է 2017-2-20-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  26. «The Agile Consultant: Guiding Clients to Enterprise Agility - Rick Freedman - Google Книги». books.google.com.ua. Վերցված է 2017-2-20-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  27. «About». Press (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016-12-13-ին.

Արտաքին հղումներ