Jump to content

Մայքրոսոֆթ Վինդոուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Windowsից)
Մայքրոսոֆթ Վինդոուզ
Изображение логотипа
ՏեսակՕՀ
ՍտեղծողՄայքրոսոֆթ
Ընտանիքհիմնված MS-DOS/Windows 9x–ի վրա, Windows CE, Windows NT
Ծրագրային կոդՓակ ծրագրային կոդով / Մասնակի տրամադրվող կոդ
Առաջին թողարկումնոյեմբերի 20, 1985
ԻնտերֆեյսWindows Runtime, Windows API, .NET Framework?, Universal Windows Platform?, .NET Compact Framework?, .NET?, Windows Forms և Windows Presentation Foundation
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Զարգացման կարգավիճակհրապարակված
ՆախորդMS-DOS
Անվանված էպատուհան
Կայքwindows.com(անգլ.)
ելակոդկոդով ծրագրակազմ|Փակ ծրագրային կոդով] / Մասնակի տրամադրվող կոդ]
 Microsoft Windows Վիքիպահեստում

Մայքրոսոֆթ Վինդոուզ (անգլ.՝ Microsoft Windows) կամ Windows (հայերեն` Պատուհաններ), Մայքրոսոֆթ կորպորացիայի պրոպրիետար օպերացիոն համակարգերի և օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսերի շարք է։ Այսօր Windows շարքի օպերացիոն համակարգերի ղեկավարությամբ աշխատում են անձնական համակարգիչների մոտ 92%-ը[1][2][3]։

Windows օպերացիոն համակարգերը աշխատում են հետևյալ հարթակների վրա՝ x86, x86-64, ARM։ Նախկինում գոյություն ունեին նաև Windows համակարգի տարբերակներ՝ նախատեսված DEC Alpha, MIPS, PowerPC և SPARC հարթակների համար։

DOS-ի համար Windows տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Microsoft Windows-ի պատմությունը սկսվում է 1983 թ․, երբ այն առաջին անգամ ներկայացվում է Fall COMDEX համակարգչային էքսպոյում, որտեղ հիմնական նորարարությունը դա բազմախնդրությունը սպասարկող պատուհանյին մենեջեր «MS-DOS Executive»–ն էր, որը առաջացել էր Xerox PARC –ի ուսումնասիրման հիման վրա։ Մինչև 2.0–ը պատուհանները հայտնվում էին մենակ նամակների և թռուցիկ պատուհանների վրա, և ծրագրերը բացվում էին ամբողջ էկրանի ռեժիմում։ Երկու տարի անց, տարատեսակ ձգձգումներից հետո 1985 թ․ լույս է տեսնում Windows–ի 1.01 վարկածը, և սկիզբ դնում Windows 9x օպերացիոն համակարգերի ընտանիքին, որոնք մինչև Windows 95-ը ներկայացնում էին իրենցից որպես գրաֆիկական "շինություն"։ Շատ DOS-ի օգտագործողներ այդպես էլ չհասկացան այդ "նորամուծությունը"։

Windows 1.01-ից հետո, երկու տարի անց թողարկվեց Windows 2.0-ն, բայց առանց լուրջ փոփոխությունների․ այն իր մեջ ներառեց վերջնական պատուհանների, VGA ստանդարտի և PS/2 մկնիկների սպասարկումը։ Windows 2.0-ի թողարկումից հետո Apple-ը հեղինակային իրավունքի խախտման հայց է ներկայացրել։ Նաև այս վարկածից սկսած դուրս էր եկել առանձին Windows/386 տարբերակը, որը օգտագործում էր i386-ի (Intel 386) վիրտուալ 8086 ռեժիմը ` ապահովելու MS-DOS-ով աշխատող ծրագրերի բազմախնդրությունը։ Հետագայում այն վերաճեց դեպի Windows 386 Enhanced Mode-ի, և Windows 2.0-ի հետագա տարբերակները վերանվանվեցին դեպի Windows/286:

1990 թ. թողարկվեց Windows 3.0-ն, որը սկսեց օգտագործվել բազմաթիվ համակարգիչներում։ Նոր Windows-ում, ի տարբերություն նախորդների, այդ բոլոր պրոցեսսորների ռեժիմները միավորված էին մեկ համակարգում, և նրանք աշխատում էին կախված պրոցեսսորի տեսակից։ Ավելացվեց «Program Manager»-ը, որը իր մեջ համախմբում էր կարգավորումները և ծրագրերի ցանկը, «File Explorer» ծրագիրը, որը փոխարինում էր «MS-DOS Executive»-ը։ Նախկին Windows-ներում (1.01, 2.0) գործողություններ կատարելու համար պետք էր հրամանների տողում գրել գործողության համապատասխան բառերի շարքը (ինչպես ծրագրավորման լեզուներում)։ Windows 3.0-ում այդ ամենը կարելի էր անել գրաֆիկորեն, կոճակներին սեղմելու օգնությամբ, ինչպես հիմա, սակայն գործողությունների քանակը խիստ սահմանափակ Էր։

Հաջորրդ Windows-ում՝ Windows 3.1, կար մուլտիդիմեդիայի հետ աշխատելու հնարավորություն։ Թարմացվեցին պատկերանշանները, հեռացվեց ռեալ ռեժիմը և «MS-DOS Executive» ծրագիրը։ Windows 3.11 for Workgroups–ում ավելացվեց համակարգչային ցանցերի հետ աշխատանքի հնարավորությունը, Windows 95-ի վաղ տարբերակներից TCP/IP ցանցերի հետ աշխատելու հնարավորությունը, որը հասանելի էր որպես առանձին հավելում։

Նաև Չինաստանի համար թողարկվել էր առանձին Windows 3.2 տարբերակը, որը չի տարբերվում Windows 3.1-ից։

1995 թվականին թողարկվել է հայտնի Windows 95-ը, դառնալով Windows-ի պատմության նոր փուլ։ Ի տարբերություն նախորդ Windows-ների, 95-ը առանձնանում է իր ինտերֆեյսով, արագությամբ և նոր հնարավորություններով։ Windows 95-ում կատարվել էին առաջին քայլերը ինտերնետ մուտք գործելու համար, և թողարկել էին Microsoft Plus! փաթեթը, որն իր մեջ ներառում էր տարբեր արտաքին տեսքեր, հավելյալ ծրագրեր, և Internet Explorer-ի առաջին վարկածը։ Նաև այն զուրկ մնաց սովորական և ռեալ ռեժիմներից, և իր մեջ ներառեց VFAT ֆայլային համակարգը (որի մեջ կար մինչև 256 նիշ անունով ֆայլերի սպասարկումը), անուններում Յունիկոդի սպասարկումը, և Plug and Play համակարգը։ Այդ օպերացիոն համակարգի մարքեթինգի կազմակերպման համար ծախսվել է մոտ ~300 մլն․ ԱՄՆ դոլլար։

1998 թ. թողարկվել է Windows 98-ը, որում հիմնական ուշադրությունը դարձված էր ինտերնետի վրա, ինչի արդյունքում ավելացվեցին Internet Explorer-ի 4.0 վարկածը և Windows Update ծառայությունը, որը թույլ էր տալիս ներբեռնել թարմացումներ համակարգչի վրա։ Մնացած նորարարություններից ի հայտ եկան «հանգստի ռեժիմը», FAT16 ֆայլային համակարգի կոնվերտացիան դեպի FAT32, աշխատանքային սեղանի հավելյալ կարգավորումները և այլն։

2000 թ․ թողարկվում է Windows 9x ընտանիքի վերջին օպերացիոն համակարգը – Windows Me (Millennium Edition): Այն իր մեջ ավելացրեց մուլտիմեդիայի հետ աշխատելու համար նախատեսված ծրագրեր, Windows File Protection, համակարգի վերականգնում, ADSL–ով և կաբելային մոդեմներով ցանցի սպասարկում, UPnP սարքավորումների հետ աշխատանք, USB ֆլեշ կուտակիչների սպասարկում և որոշակի համակարգային կոմպոնենտների թարմացում։ Սակայն Windows Me-ից սկսած ավելի վատթարացավ աշխատանքը MS-DOS-ի հետ, որը թեև թարմացվել էր դեպի 8.0 տարբերակը, բայց MS-DOS-ի ռեժիմը վերացվեց։

Դեռ 1980–ական թվականների կեսերից Microsoft-ը և IBM-ը համատեղ ուժերով աշխատում էին OS/2 օպերացիոն համակարգի վրա, որը հիմնայինորեն տարբերվում էր DOS-ից և լրիվ նոր համակարգ էր իրենից ներկայացնում։ Սակայն կային տարաձայնություններ Windows-ի հետ համատեղելիություն ապահովելու և պրոցեսսորի տեսակի հարցերում, ինչի արդյունքում OS/2 2.0-ի վաղ տարբերակներում հայտնվում են Windows-ի ռեժիմները, որոնք իմիտացնում էին 3.1-ը, սակայն հետո հարաբերությունները IBM-ի հետ վատթարացան և համատեղ նախագիծը չեղարկվեց։ Արդյունքում OS/2-ի զարգացումը IBM-ը շարունակեց միայնակ, իսկ Microsoft-ը կիրառեց OS/2 3.0 վարկածի աշխատանքը իր նոր ՝ Windows NT օպերացիոն համակարգի ստեղծման համար։ Առաջին տարբերակը Windows NT 3.1-ն էր, որը դեռ պարունակում էր մասսամբ OS/2-ի ծրագրերի սպասարկումը (միայն կոնսոլային), և իր մեջ ներառում էր Windows 3.1-ից պորտավորված Shell-ը։ Վաղ տարբերակները բավակին անկայուն էին, և դեռ օգտագործում էին համատեղ ՕՀ բեռնիչը, որը մասսամբ աշխատում էր DOS-ի վրայից։

1993 թ․ լույս է տեսնում Windows NT 3.1-ը, որը բացի արտաքին տեսքից լիովին տարբերվում է իր օրիգինալ տարբերակից և դուրս էր եկել երկու տարբերակով ՝ Workstation և Server։ Նախ այն ամբողջությամբ 32–բիթանոց օպերացիոն համակարգ է, որը թողարկվել էր երկու կոնֆիգուրացիայով ՝ x86 և MIPS: Հետագայում դուրս է եկել իր DEC Alpha-ի համար նախատեսված տարբերակը։ Այն սպասարկում է ակտիվ բազմախնդրությունը, որը հոսքերի միջոցով ապահովում էր բազմաթիվ ծրագրերի զուգահեռ աշխատանքը։ Նաև այն սկսեց կիրառել ապարատային աբստրակցիայի մակարդակը (Hardware Abstraction Layer, HAL), որի շնորհիվ ավելի հեշտացվեց համակարգի տեղափոխումը դեպի այլ արխիտեկտուրաներ։

1994 թ․ դուրս եկավ Windows NT 3.5-ը, որը իր մեջ ներառեց Winsock-ի և TCP/IP-ով աշխատանքի սպասարկումը, ֆայլերի հետ կիսվելը այլ համակարգերի հետ, ներառում է Հեռավար Հասանելիության սպասարկումը, VFAT ֆայլային համակարգի առկայությունը և այլն։ Այս համակարգը չուներ PCMCIA դրայվերները, ինչի արդյունքում առանց փոփոխությունների չէր լինում տեղադրել այն նոթբուքների վրա։

1995 թ․ ելավ Windows NT 3.51-ն, որտեղ ավելացվեց փոխարինվող WinLogon-ը (GINA), ավելացվեց հնարավորություն աշխատացնել Windows 95-ի համար գրված տարատեսակ ծրագրեր, և շտկվեցին որոշակի խնդիրներ անցյալ օպերացիոն համակարգի հետ համեմատած։ Նաև NT 3.51-ի համար ստեղծվում էր Windows 95-ի մասնակի պորտը ՝ NewShell անվանմամբ, որը առանձին կարելի էր տեղադրել օպերացիոն համակարգում։ Ի դեպ սա վերջին տարբերակն էր, որը սպասարկում էր Intel 80386 պրոցեսսորը։

1996 թ․ լույս տեսավ Windows NT 4.0-ն, որը հիմնականում իր մեջ արդեն ներառում է NewShell-ը, ավելացրել է համակարգի քաղաքականության հետ աշխատանք, զգալիորեն մեծ փոփոխությունների ենթարկել միջուկը, կառուցվածքը և այլ համակարգային մասեր և ավելի լայն համատեղելիություն ապահովել Windows 95-ի հետ։ Այն ավելի կայուն էր աշխատանքում քան NT 3.x վարկածները, սակայն որոշակի կոմպոնենտների հարցում այն ավելի հին տարբերակներ ուներ քան իր DOS-ային տարբերակը․ օրինակ, DirectX-ով ծրագրերը չէին կարողանում աշխատել NT 4.0-ում, մինչ դեռ Windows 95-ը իր մեջ արդեն ուներ այն և ավելի շատ գրաֆիկական ծրագրեր էր կարողանում աշխատացնել։ Նաև այստեղ ի հայտ եկան կոշտ սկավառակների դեֆրագմենտացիան, DCOM և OLE համակարգերի սպասարկումը և այլն։

1999 թ․ թողարկվեց Windows 2000-ը, որը փաստացի NT ընտանիքի 5.0 տարբերակն է։ Բավականին մեծ աշխատանք է տարվել ՕՀ այս տարբերակի համար, և այն իր մեջ ներառեց Windows 98-ի հիմնական հատկությունները (հավելյալ աշխատասեղանի կարգավորումներ, Windows Update, FAT32 և այլն)։ Նաև այստեղ ավելացվեցին NTFS 3.0, EFS (Encryption File System) ֆայլային համակարգերը, ապահով ռեժիմը (Safe Mode), Microsoft Management Console-ն (MMC), կոշտ սկավառակների համակարգողը (LDM, Logical Disk Manager), OpenType (.otf) և Type 1 PostScript (.pfb) տառատեսակների սպասարկումը, հասցեների գիրքը և այլն։ Ներկայացվեց Windows-ի ֆայլերի պաշտպանումը, որը կանխում է փոփոխված համակարգային ֆայլերի ներթափանցումը դեպի միջավայր և System File Checker-ը (SFC), որը ստուգում է ֆայլերը և վերականգնում իրենց նախնական տարբերակը։

2001 թ. թողարկվել է նոր օպերացիոն համակարգ՝ Windows XP–ն (Windows NT 5.1), որը համարվում է առաջին սպառողների համար նախատեսված NT համակարգը։ Այն կառուցվել է Windows 2000–ի միջուկի հիման վրա, և հանդիսանում է Windows Me-ի և 2000–ի միավորումը։ Այստեղ ավելացվեցին նոր օգտատիրոջ ինտերֆեյսը (Luna տեսք), որը թույլ է տալիս էլ ավելի անհատականացնել միջավայրը, ավելացվեց Windows Product Activation-ը որը վավերացնում է կանոնավոր գնված լիցենզիայի կիրառումը և կանխում պիրատությունը, ինչպես նաև ավելացվեց Firewall–ը, Background Intelligent Transfer Service-ը (BITS) ՝ ֆայլեր և թարմացումներ ներբեռնելու համար, հեռավար օգնությունը և կապը (Remote Assistance & Remote Desktop) և այլն։ 2008 թ.ի վերջին այն գրավում էր օպերացիոն համակարգերի շուկայի 70%-ը։

2003 թ. դուրս է գալիս իր սերվերային տարբերակը – Windows Server 2003-ը։ Ի տարբերություն Windows XP-ի, սերվերային տարբերակի NT վարկածը 5.2–է, և այն ունի ավելի շատ թարմացումներ քան սպառողական տարբերակը։ Որոշակի ծառայություններ թարմացվեցին (IIS, Internet Information Services-ը թարմացվեց դեպի 6.0–ի, Windows Media Player-ը ՝ 10–ի), ավելացվեց հնարավորություն ստեղծել «փրկարարական սկավառակ (rescue disk)», և այլն։ Հենց Windows Server 2003-ի հիման վրա ձևավորվեց Windows Vista-ն։

Windows Vista-ն (NT 6.0) թողարկվել է 2006 թ.-ին։ Այն իր հետ բերեց հիմնային նորարարություններ համեմատած Windows XP-ի հետ, ներառյալ Windows Aero-ն, որի համար պատասխանատու Desktop Window Manager-ը (DWM) թույլ է տալիս օգտագործել վիդեոքարտը ինտերֆեյսի ստացման համար, ավելացվեց User Account Control-ը, որը կանխում է չլիազորված պրոցեսսների կատարումը և պահանջում է ադմինիստրատորի գաղտնաբառը կամ հաստատումը, Microsoft Management Console-ը թարմացվեց դեպի 6–րդ վարկածի, Oberon Studio-ի կողմից թարմացվեցին եղած խաղերը և ավելացվեցին նորերը, ավելացվեց Windows Search-ը, հասցեների գիրքը ինտեգրվեց Explorer-ի հետ դառնալով Windows Contacts, թարմացվեցին համակարգային մասերը և այլն։ Vista-ն բավականին մեծ քննադատության է ենթարկվել իր համակարգային պահանջների չափազանց բարձր լինելու և նույն User Account Control-ի հետ խնդիրների համար։ Նաև շատերը Vista–ն չէին օգտագործում դրայվերների համակարգի փոփոխության և XP-ի ու ավելի հին ծրագրերի հետ վատ համատեղելիության պատճառով։

Windows 7-ը (NT 6.1) դուրս եկավ 2009 թվականին, և հիմնականում շտկել էր Vista-ի խնդիրները, դրա հետ մեկ տեղ ավելացնելով Superbar-ը, որը ավելի շատ ճկունություն է տալիս համակարգելու առաջադրանքների տողը և ամրացնել այնտեղ հավելվածները, թարմացրեց որոշակի հավելվածներ (Հաշվիչ, Paint, WordPad), սովորական փաթեթի մեջ ավելացվեց Windows PowerShell-ը և այլն։ Մինչ օրս Windows 7-ը բավականին մեծ օգտատերերի քանակություն ունի, և նա զիջում է միայն Windows 10-ին և 11–ին։

2012 թ. թողարկվել է Windows 8 (NT 6.2) օպերացիոն համակարգը, որը Microsoft ընկերության առաջին քայլն էր դեպի սենսորային էկրաններով սարքերի աջակցություն, ինչը ավելի հղկված տարբերակով մի քանի ամիս անց (2013 թ.) Windows 8.1 (NT 6.3) անվանումով հասանելի դարձավ օգտատերերին։ Windows 8-ը լայն քննադատության արժանացավ մեծամասսամբ «Ստարտ» մենյույի կոճակի և վերափոխման պատճառով։ 8.1–ում ավելացավ ստարտ մենյույի կոճակը, սակայն դրանից Windows 8.x համակարգերի օգտատերերի քանակը չմեծացավ, չնայած նրան որ համակարգը առավել կայուն էր աշխատում քան Windows 7-ը։ 8-րդ տարբերակում նորարարություններից եղան նաև UEFI համակարգերի սպասարկումը (որը եղել է դեռ Vista-ից), հասանելի դարձավ ARM համակարգերի համար, արագացվեց համակարգի և հավելվածների աշխատանքը և բացումը անգամ հին համակարգիչների վրա, ինտեգրվեց Ribbon UI-ը Explorer-ի մեջ և այլն։

Մեծ փոփոխություններից մեկը Metro հավելվածների առկայությունն է, որոնք հիմա հանդիսանում են որպես UWP (Universal Windows Platform)-ի հիմք։ Windows 8.1-ը թույլ տվեց բացել այդ հավելվածները պատուհանային ռեժիմով, մինչ այդ նրանք աշխատում էին միայն ամբողջ էկրանի ռեժիմով։

2014 թ. հոկտեմբերի 1-ին թողարկվել է Windows 10 (NT 10.0, Windows 9 անվանումով տարբերակ չի պատրաստվել) օպերացիոն համակարգի տեխնիկական տարբերակը, ինչից սկսվեց Windows Insider ծրագիրը, որի միջոցով կարելի է պաշտոնապես տեղադրել Windows-ի նոր բետա տարբերակները։ Ընկերության նպատակն է օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անհատական համակարգիչների, պլանշետների, բջջային հեռախոսների համար։ Սա նշանակում է, որ ծրագրավորողները ստեղծելով ծրագիր համակարգչի համար, այլևս ստիպված չեն լինի ստեղծել նույն ծրագիրը այլ սարքերի համար։ Բոլոր սարքերը կստանան նույն ծրագիրը։ Windows 10 օպերացիոն համակարգում տեղ են գտել ընկերության Windows 7 և 8.1 օպերացիոն համակարգերի լավագույն և սիրված ֆունկցիաներն ու դիզայնի մասնիկները, ինչպես օրինակ Start Menu-ն, որը այս տարբերակում առաջարկում է կատարել ընտրություն ավանդական և նոր տարբերակների միջև[4]։ 2015 թ. հուլիսի 29-ին թողարկվել է Windows 10-ի վերջնական (RTM) տարբերակը, և ստացել է տարատեսակ նորարարություններ աուդիոյի որակի, UWP հավելվածների ընդլայնման և հարմարանքների ավելացման, այդ թվում Microsoft Edge դիտարկչի, Cortana ձայնային օգնականի, Windows Hello աուտենտիֆիկացիայի մեխանիզմի և այլ հարցերում։

Windows 10-ը ստացել է տարատեսակ քննադատություն տելեմետրիայի համար։

Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգը Windows 11-ն է, որը ներկայացվել է 2021 թ. հունիսի 24-ին, և թողարկվել 2021 թ․ հոկտեմբերի 5–ին։ Այդտեղ կիրառվել են Fluent Design կոնցեպտին համապատասխան դիզայնը, ինտեգրվել են Microsoft Teams–ը և Windows Sidebar-ը, որը ցույց է տալիս ինտերնետային լրատվականը MSN.com-ի կողմից, ավելացվել է Microsoft Edge դիտարկչի WebView-ն, լավացվել է HDR-ի հետ աշխատանքը և այլն։

Windows 11-ը մասսամբ ենթարկվել է քննադատության որոշակի ֆունկցիոնալի հետադիմման պատճառով․ առաջին տարբերակներում հեռացվել են առաջադրանքների տողի հետ որոշակի հարմարություններ (պատկերանշանի տեղափոխումով ամրացումը, աջ–քլիքով կանչվող կարգավորումները), նոր ստարտ մենյուն և այլն։ Այդ խնդիրները մասսամբ ուղղվել են 2022թ․ թարմացումներով, սակայն որոշակի հիմնային խնդիրներ ծրագրերի և համակարգի աշխատանքի հետ դեռևս չեն լուծվել։

Թողարկված տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Global Web Stats». W3Counter, Awio Web Services. 2009 թ․ սեպտեմբեր. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24–ին-ին.
  2. «Operating System Market Share». Net Applications. 2009 թ․ հոկտեմբեր. Վերցված է 2009 Նոյեմբեր 5-ին.
  3. «Top 5 Operating Systems on Oct 09». StatCounter. 2009 թ․ հոկտեմբեր. Վերցված է 2009 Նոյեմբեր 5-ին.
  4. «Microsoft представила операционную систему Windows 10». BBC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքրոսոֆթ Վինդոուզ» հոդվածին։