Հոմերոսյան դարաշրջան
Հունաստանի պատմություն | |
---|---|
Անտիկ Հունաստան | |
Հունական Մութ դարեր Ք․ա․1100-800 թթ․ | |
Միկենյան Հունաստան | |
Արխայիկ Հունաստան | |
Հունաստանի պորտալ |
Հունական մութ դարեր, կոչվել է նաև Հոմերոսյան դարաշրջան[1], Հունաստանի մութ դարերի ժամանակաշրջանն է՝ Միկենյան քաղաքակրթության ավարտից մինչև հունական քաղաք-պոլիսների ի հայտ գալը։ Հնագիտական պեղումները վկայում են բրոնզե դարի մեծ ճգնաժամի մասին Արևելյան միջերկրածովյան շրջանում, թե ինչպես են մեծ պալատները և քաղաքները կործանվել կամ լքվել։ Գրեթե այդ ժամանակաշրջանում ցնցումներից լրջորեն տուժել է խեթական քաղաքակրթությունը, և Տրոյա քաղաքից մինչև Գազա կործանվել են։ Անկումից հետո փոքր և ավելի մանր բնակավայրերը պայքարել են վերաբնակեցվելու համար։ Հունաստանում Գծային Բ-ի գործածությունը միկենյան բյուրոկրատիայի շրջանում դադարել է։ Ք. ա.1100-ական թվականներից խեցեգործական և կերամիկական իրերի պատրաստումը սահմանափակվել է ։ Սկզբում կարծում էին, որ այդ ժամանակաշրջանում Մայրցամաքային Հունաստանի և այլ իշխանությունների հետ բոլոր կապերը խզվել են, որի պատճառով էլ կանխվել է մշակութային զարգացումը, սակայն պեղումները ցույց են տվել մշակութային և առևտրային էական կապերի առկայությունը Արևելքի, հատկապես Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի հետ։
Անկում
Միկենյան քաղաքակրթությունը սկսել է անկում ապրել Ք. ա. 1200 թվականից։ Հնագիտությունը ցույց է տալիս, որ մոտ Ք. ա. 1100-ական թվականներից պալատական կենտրոնները և բարձր կազմակերպվածություն ունեցող միկենյան բնակավայրերը լքվել են կամ կործանվել և Ք. ա. մոտ 1050-ական թվականներին։ Միկենյան մշակույթի առանձնահատուկ գծերը անհետացել են, իսկ բնակչությունը՝ պակասել։t,[2]։ Շատ աղբյուրներում բացատրվում են Միկենյան քաղաքակրթության ճգնաժամի և բրոնզե դարի անկման պատճառները։ Միկենյան մշակույթի անկման առաջին հիպոթեզը կապված է դորիացիների արշավանքի հետ, որոնք տարիների ընթացքում աստիճանաբար շարժվել են դեպի հարավ` ամայացնելով տարածքներ, մինչև որ կարողացել են հաստատվել Միկենյան կենտրոններում[3]։ Ըստ Բրոնզի դարի անկման վերաբերյալ որոշ տեսակետների` անկման պատճառներ են համարվում բնական ոչնչացումը` կլիմայի փոփոխություն, երաշտ, երկրաշարժեր[4]։ Այլ մեկնաբանությունները Միկենյան Հունաստանի անկումը բացատրում են Արևելյան Միջերկրականում «Ծովի ժողովուրդների» ակտիվացմամբ, քանի որ նրանք մեծ տարածքներ էին ամայացնում Անատոլիայում և Լևանտում։
Միջերկրածովյան պատերազմ և ծովի ժողովուրդներ
Գրեթե այս ժամանակաշրջանում մեծ մասշտաբի ապստամբություններ են բռնկվում, որոնք ընդգրկում են Արևելյան Միջերկրականի մի շարք շրջաններ։ Դրանք փորձ են անում տապալել առկա թագավորությունները։ Պատճառը տնտեսական և քաղաքական անկայունությունն է, որի պատճառով տառապում են կորուստ և քաղց տեսած մարդիկ։ Խեթական թագավորություն են թափանցում այսպես կոչված «ծովի ժողովուրդները»։ Տերմինը հորինել են եգիպտացիները ռազմական հաջողությունների վերաբերյալ իրենց՝ սնապարծությամբ արված գրառումներում [5]։ Այս ժողովուրդները Մերնեպտահի օրոք փորձել են երկու անգամ ներխուժել Եգիպտոս մոտ Ք․ա․1178 թվականին։
Մշակույթ
Պալատական կենտրոնների ճգնաժամի և արքունի կենտրոնների փլուզուման ժամանակ մոնումենտալ շենքեր չեն կառուցվել , և որմնանկարների ստեղծումը հնարավոր է քչացել է։ Գծային Բ-ով գրառումներ անելը պակասել է, անհետացել են առևտրային կապերը, իսկ քաղաքներն ու գյուղերը՝ դատարկվել։ Գծային Բ-ով գրելու անհրաժեշտություն չի եղել, որովհետև տնտեսական զարգացումը խոչընդոտվել է և գծային Բ-ով հաշիվները գրառելու անհրաժեշտություն չի եղել[6]։ Հունաստանի բնակչությունը պակասել է[7]։ Կազմակերպված պետական կառավարման համակարգը՝ թագավոր, բանակ, պաշտոնյաներ և վերաբաշխման համակարգ, անհետացել են։ Այդ ժամանակաշրջանի վերաբերյալ ինֆորմացիայի մեծ մասը ստանում ենք հուղարկավորության սրահից և այնտեղ ամփոփված գերեզմաններից։ Չհամակարգված, տեղայնացված և մասնատված ինքնավար մշակույթներում նկատվում է բազմազանություն խեցեգործական իրերի պատրաստման ոճերում, թաղման արարողություններում։ Դիակիզումը դարձել էր գերիշխող ծես։ Միկենյան պալատական կենտրոնները, ինչպիսին էին Արգոսը և Կնոսոսը, շարունակում էին զբաղեցված մնալ [8]։ Հունաստանի որոշ շրջաններ, ինչպիսիք էին Ատտիկան, Էվբեան և կենտրոնական [[Կրետե[]]ն, այդ իրադարձություններից հետո տնտեսությունը կարողացան բարեփոխել մի քիչ ավելի, քան մյուսները։ Աղքատությունը սակայն դեռ կար, և հույների կյանքը մնում էր գրեթե անփոփոխ։ Դեռևս գոյություն ուներ գյուղատնտեսությունը, խեցեգործությունն ու մետաղագործությունը, բայց զարգացման ցածր մակարդակով։ Որոշ տեխնիկական փոփոխություններ են նկատվում Ք․ա․ 1050-ական թվականներին։ Այս ժամանակաշրջանում խեցեգործական իրերը պատրաստվում էին Պրոտոգեոմետրիկ ( Protogeometric) ոճով , որը հանդիսանում էր հին հունական կերամիկական իրերի պատրաստման ոճը, որը կիրառվում էր Աթենքում Ք․ա․ 1050-900 թվականներին[9] ։ Այս ոճով իրեր էին պատրաստվում Հունական Մութ դարերում և արխայիկ դարաշրջանի սկզբում։
Հին հունական խեցեգործական իրերի առկայությունը 11-րդ դարի կեսերին վերակենդանացող քաղաքակրթության արտահայտությունն էր։ Խեցեգործության առաջավոր տեխնիկան հնարավորություն էր տալիս, որ բրուտի անիվի արագ պտույտի շնորհիվ ձևավորվեր գեղեցիկ ծաղկաման և գլոբուսի արագ պտույտի միջոցով կատարյալ նախշազարդվեր։ Կատարյալ փայլը հասանելի էր դառնում կավը բարձր տեխնիկայով թրծելու միջոցով ։ Կատարման տեխնիկան պարզ էր, օգտագործված նյութը՝ քիչ, իսկ արդյունքում ստեղծվում էր արվեստի գեղեցիկ նմուշ։ Երկաթի ձուլումը հայտնի էր դարձել Կիպրոսից և Լևանտից։ Օգտագործվում էր հանքաքարը, որը նախկինում անտեսված էր միկենացիների կողմից։ Երկաթի ռացիոնալ օգտագործումը Մութ դարերի բնակավայրերի առանձնահատկությունն էր [10]։ Դեռ անորոշ է, թե երբվանից է մոռացված երկաթը դարձել զենք ու զրահ և գերադասվել բրոնզից։ 1050 թվականից ի հայտ են եկել երկաթի տեղական արդյունաբերության ճյուղեր, իսկ 900 թվականից գրեթե բոլոր զենքերը պատրաստվել են երկաթից։
Պատմական ժամանակաշրջանում հունական զարգացման դիալեկտիկան արտահայտված է եղել Մայրցամաքային Հունաստանից դեպի Անատոլիա և այնպիսի վայրեր տեղաշարժով, ինչպիսիք են Միլեթը, Եփեսոսը և Կոլոփոնը։ Եվ հնարավոր է դա սկսվել է 1000 թվականից, բայց դեռ փաստերը բացակայում են։ Կիպրոսում որոշ հնագիտական ապացույցներ կան հունական կերամիկայի մասին։
Ծանոթագրություններ
- ↑ «The History of Greece». Hellenicfoundation.com. Վերցված է 2016-01-04-ին.
- ↑ «Greek Dark Age». Ancient History Encyclopedia. Վերցված է 2016-12-06-ին.
- ↑ Mylonas 1966, էջեր. 231–232 .
- ↑ Tartaron 2013, էջ. 19 .
- ↑ Edgerton and Wilson (1936), pl 46, p. 53; and J. Wilson, "Egyptian Historical Texts" in Pritchard, Ancient Near Eastern Texts Relating to the Old Testament (3rd ed., 1969).
- ↑ The Early Greek Dark Age and Revival in the Near East. http://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus%3Atext%3A1999.04.0009%3Achapter%3D3 Retrieved 2016-12-4
- ↑ Snodgrass 1971:360-68.
- ↑ Whitley 1991.
- ↑ Cook, 30
- ↑ Whitley 1991:343, notes regional differences in iron-working in A.N. Snodgrass, The Dark Age of Greece (1971:213–95), and I.M. Morris, "Circulation, deposition and the formation of the Greek Iron Age," Man, n.s. 23(1989:502–19)