Jump to content

Հայաստանի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի տարաբաժանումը

Մարզկենտրոններ
Վարչատարածքային
միավոր
Մարզկենտրոն
Արագածոտն Աշտարակ
Արարատ Արտաշատ
Արմավիր Արմավիր
Գեղարքունիք Գավառ
Կոտայք Հրազդան
Լոռի Վանաձոր
Շիրակ Գյումրի
Սյունիք Կապան
Տավուշ Իջևան
Վայքց Ձոր Եղեգնաձոր
Երևան Ո/Կ

Հայաստանի Հանրապետությունը բաժանված է մարզերի և մարզի կարգավիճակ ունեցող Երևան քաղաքի, որոնք իրենց հերթին բաժանված են համապատասխանաբար համայնքների և թաղային համայնքների։
Մարզերում և Երևան քաղաքում իրականացվում է պետական կառավարում, իսկ համայնքներում և թաղային համայնքներում՝ տեղական ինքնակառավարում, Սահմանադրությամբ հաստատված կարգով։

Երևան

Երևան քաղաքը Հայաստանի վարչատարածքային բաժանման բնակչությամբ ամենամեծ միավորն է։ Քաղաքում իրականացվում է պետական կառավարում քաղաքապետի գլխավորությամբ։ Ըստ Հայաստանի առաջին (նախորդ) սահմանադրության, Երևվանի քաղաքապետը նշանակվում էր վարչապետի ներկայացմամբ նախագահի որոշմամամբ, սակայն ըստ 2005թ. ընտրված սահմանադրության, Երևանի տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով, որն թերևս պետք է ընդունվի։ Երևանը իր հերթին բաժանված է 12 թաղային համայնքի։

Թաղային համայնք

Թաղային համայնքը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր է և իրենից ներկայացնում է Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման տարածքային ենթաբաժանման միավոր։ Գոյություն ունեն 12 թաղային համայնք.

  1. Աջափնյակ
  2. Ավան
  3. Արաբկիր
  4. Դավիթաշեն
  5. Էրեբունի
  6. Կենտրոն
  7. Մալաթիա-Սեբաստիա
  8. Նոր-Նորք
  9. Նորք-Մարաշ
  10. Նուբարաշեն
  11. Շենգավիթ
  12. Քանաքեռ-Զեյթուն

Մարզ


Մարզը Հայաստանի Հանրապետության տարածքային բաժանման հիմնական միավորն է։ Մարզերում իրականցվում է պետական կառավարում մարզպետի կողմից։ Ըստ Հայաստանի Սահմանադրության, մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության՝ նախագահի կողմից վավերացված, որոշմամբ։

  1. Արագածոտն
  2. Արարատ
  3. Արմավիր
  4. Գեղարքունիք
  5. Լոռի
  6. Կոտայք
  7. Շիրակ
  8. Սյունիք
  9. Վայոց Ձոր
  10. Տավուշ

Համայնք

Արտաքին Հղումներ