Համայնք (վարչատարածքային միավոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համայնք
Համայնք մի շարք երկրներում վարչա-տարածքային միավոր՝ 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մակարդակի։ Համայնքը հիմնականում ներկայացնում է իրենից փոքր վարչական միավոր քաղաքի կամ մեծ գյուղի հետ, որպես կենտրոն, որի շուրջ կարող են գտնվել մի քանի փոքրիկ բնակավայրեր։ Երբեմն համայնքը կազմավորված է միայն մեկ բնակավայրից։ Համայնքին մոտիկ վարչական միավոր են կոմմունաները, մունիցիպալիտետները և մունիցիպալ կազմավորումները։
Առաջին աստիճանի միավորներ
Համայնք կամ այս բառի թարգմանաբար օգտագործվող տարբերակներով են անվանվում հետևյալ երկրների վարչատարածքային միավորները։
Պետության անվանում | Աշխարհամաս | Համայնքի անվանում | Բնօրինակ լեզվով | Համայնքների ցուցակ |
---|---|---|---|---|
Անդորրա | Եվրոպա | պառոկիա | կատ.՝ parròquia | Անդորրայի համայնքներ |
Երկրորդ աստիճանի միավորներ
Հետևյալ պետություններում համայնքները պետության կազմի մեջ չեն մտնում ուղղակիորեն, այլ հանդիսանում են ավելի մեծ միավորների՝ գավառների, մարզերի կամ նահանգների մասերը:
Պետության անվանում | Աշխարհամաս | Համայնքի անվանում | Բնօրինակ լեզվով | Համայնքների ցուցակ |
---|---|---|---|---|
Հայաստան | Ասիա | համայնք | հայերեն՝ համայնք | Հայաստանի համայնքներ |
Հայաստանում
ՀՀ օրենսդրությամբ համայնքը համարվում է «պետական համակարգի ժողովրդավարական հիմքը»։ Այն կազմված է մեկ կամ ընդհանուր տարածքով միավորված մի քանի բնակավայրից։ Համայնքի բնակիչները ընտրովի մարմինների (ՏԻՄ մարմինների) միջոցով իրականացնում են ինքնակառավարում, ունեն բյուջե և տնօրինում են համայնքային սեփականությունը։ Համայնքը հանդիսանում է իրավաբանական անձ[1]
Վրաստանում
Մունիցիպալիտետ (վրաց.՝ მუნიციპალიტეტი), Վրաստանում երկրորդ մակարդակի վարչական միավորներ են։ Առաջին մակարդակի միավորները 9 մխարեներն են և 2 ինքնավար հանրապետությունները (Աբխազիայի և Աջարիայի, ընդ որում, որ Աբխազիայի Հանրապետությունը միայն դե յուրե Վրաստանի կազմում է), որոնք բաժանված են 72 մունիցիպալիտետների և քաղաքների։