Կերահավաք կոմբայն
Արտաքին տեսք
Առաջարկվում է այս և Սիլոսահավաք կոմբայն հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Կերահավաք կոմբայն, ցանովի և բնական խոտաբույսերը, բարձրացողուն մշակաբույսերը (արևածաղիկ, եգիպտացորեն) հնձող, նաև չոր խոտի լասերը հավաքող մեքենա, որը միաժամանակ զանգվածը մանրում և լցնում է տրակտորի կցասայլակի կամ համընթաց շարժվող փոխադրամիջոցի թափքի մեջ։ Օգտագործվում է սենաժի, խոտի, խոտալյուրի և սիլոսի պատրաստման համար։ Հավաքվող մշակաբույսի տեսակից կախված՝ կերահավաք կոմբայնը համալրում են (խոտհնձի համար) հոսքային կամ թմբուկաձև (բարձրացողուն մշակաբույսերի համար) հոծ կտրման հնձիչներով, նաև՝ հավաքիչով։ Կերահավաք կոմբայնը լինում է կցովի և ինքնագնաց՝ տարբեր հզորության շարժիչներով։ Ինքնագնաց կերահավաք կոմբայնի տանող անիվները և բանող օրգանները գործողության մեջ են դրվում հիդրավլիկ փոխանցումներով։ Կերահավաք կոմբայնը սպասարկում է մեխանիկ վարորդը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |