Կատաղի Բամբրը
Տեսակ | մուլտիպլիկացիոն ֆիլմերի շարք |
---|---|
Ժանր | հեքիաթ և կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Նատալյա Դաբիժա |
Հնչյունավորում | Օլեգ Տաբակով, Նիկոլայ Կարաչենցով, Լիա Ախեջակովա, Վսևոլոդ Լարիոնով և Ալեքսանդր Ֆիլիպենկո |
Երաժշտություն | Վիկտոր Բաբուշկին |
Օպերատոր | Ալեքսանդր Վիխանսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 1788 s |
Թվական | 1988 |
«Կատաղի Բամբրը», տիկնիկային անիմացիոն ֆիլմերի շարք՝ հիմնված Էդուարդ Ուսպենսկու և Ալեքսանդր Տիմոֆեևսկու հեքիաթների վրա։
Ռեժիսոր Նատալյա Դաբիժան տարված էր Բամբր անունով ֆանտաստիկ արարածի արկածներով, որի մեջ չարն ու բարին պայքարում էին միմյանց դեմ։ 1988-1991 թվականին նրա արկածների մասին ստեղծվել է երեք սերիա[1]։
- 1988 թվական - «Կատաղի Բամբրը» - 9 րոպե 50 վայրկյան[2]
- 1990 թվական - «Բամբրի հետքերով» - 9 րոպե 59 վայրկյան[3]
- 1991 թվական - «Ծուղակ Բամբրի համար» - 9 րոպե 59 վայրկյան[4]
Սյուժե
«Կատաղի Բամբրը»
Մուլտֆիլմը Բամբր անունով հեքիաթային արարածի մասին է։ Բամբրը ապրում էր անտառում միայնակ և վախեցնում էր իրեն մոտեցող անտառի բոլոր բնակիչներին, իսկ նրա պոչը բարի էր և թույլ չէր տալիս նրան վատ ու կեղտոտ հնարքներ կատարել:
«Բամբրի հետքերով»
Բամբրը և նրա ընկերները բախվում են Կոչերիժկա մականունով նենգ որսորդի հետ, որը ցանկանում էր Բամբրին դարձնել որսորդական շուն։ Բամբրի ընկերներին հաջողվում է պայքարել որսորդի դեմ և փրկել իրենց ընկերոջը։
«Ծուղակ Բամբրի համար»
Չար որսորդը առևանգում է Կատվին՝ Բամբրի ընկերներից մեկին, որպեսզի փոխանակի նրան Բամբրի հետ։ Բամբրը համաձայնվում է փոխանակմանը և դառնում որսորդի գերին։ Սակայն հավատարիմ ընկերները՝ Ճգնավորը, Մկնիկը և Թռչունը չեն լքում Կատվին ու Բամբրին և երկուսին էլ փրկում են։
Նկարահանող խումբ
Սցենարի հեղինակներ | Դմիտրի Պոլոնսկի, Սերգեյ Շաց |
ռեժիսոր | Նատալյա Դաբիժա |
Նկարիչ-բեմադրողներ | Ելենա Բոգոլյուբովա, Ելենա Գագարինա (2 և 3) |
Օպերատորներ | Սերգեյ Խլեբնիկով (1), Ալեքսանդր Վիխանսկի (2 և 3) |
Նկարիչ-մուլտիպլիկատոր ներ (անիմատորներ) | Սրեգեյ Կոսիցին, Նատալյա Դաբիժա |
Կոմպոզիտոր | Միխայիլ Լինկ(1), Վիկտոր Բաբուշկին (2 և 3) |
Ձայնային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Մոնտաժողներ | Գալինա Ֆիլատովա (1), Նադեժդա Տրեշյովա (2 և 3) |
Խմբագրող | Ելենա Նիկիտինա |
Դերերը հնչյունավորել են | Նիկոլայ Կարաչենցով՝ Բամբր Օլեգ Տաբակով՝ Ճգնավոր Լիա Ախեջակովա՝ Մկնիկ Ալեքսանդրա Նազարովա (1) Անտոնինա Դմիտրիևա (2), Էլվիրա Բրունովսկայա (3)՝ Թռչուն Վսեվոլոդ Լարիոնով՝ Կատու Ալեքսանդր Ֆիլիպենկո՝ Կոչերիժկա որսորդ |
Տիկներն ու դեկորացիաները պատրաստել են | Վիկտոր Գրիշին, Միխայիլ Կոլտունով, Վլադիմիր Ալիսով, Նատալիյա Գրինբերգ, Լիլիաննա Լյուտինսկայա Ա․ Ուտկին (1 և 2), Վլադիմիր Կոնոբեև, Նատալիյա Բարկովսկայա, Օլեգ Մասաինով, Նինա Մոլևա, Վլադիմիր Աբբակումով, Ալեքսանդր Բելյաև, Ալեքսանդր Մաքսիմով, Նադեժդա Լյարսկայա (2 և 3), Վլադիմիր Մասլով (3), Յուրի Ակսյոնով (3), Սվետլանա Զնամենսկայա (3), Նիկոլայի Զալյակով (3), Աննա Վետյուկովա (3) |
Նկարահանող խմբի տնօրեն | Գրիգորի Խմարա (1 և 2), Վերա Լավրիկ (3) |
Քննադատություններ
Ընդհանուր առմամբ, Նատալյա Դաբիժան «վերակենդանացրել է» ավելի քան երեսուն կերպար, ներառյալ բազմաթիվ հայտնի տիկնիկների, ինչպիսիք են Կոլա Բրյունյոնը («Վարպետը Կլամսիից»), Կապիկն ու Բոա Կոնստրրիկտորը («38 թութակներ» և այլն) և Չիչիկովն ու Նոզդրյովը («Մեռած հոգիներ»): Ֆիլմի բոլոր կենդանիները և մարդիկ ոչ թե անկենդան լաթե արարածներ են, այլ կենդանի տաքարյուն արարածներ են՝ իրենց սովորություններով ու բնավորությամբ։ Հմայիչ, աններդաշնակ Բամբրին («Կատաղի Բամբրը», «Բամբրի հետքերով», «Ծուղակ Բամբրի համար») տրված է խենթ և տարօրինակ բնավորություն։ - Նատալյա Լուկինիխ
|
Աղբյուրներ
- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 219. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Ծանոթագրություններ
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007-07-13-ին. Վերցված է 2014-06-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)«Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007-07-13-ին. Վերցված է 2014-06-02-ին.{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Свирепый Бамбр(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ По следам Бамбра(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Ловушка для Бамбра(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ
- «Свирепый Бамбр» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «По следам Бамбра» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Ловушка для Бамбра» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Свирепый Бамбр» на сайте «Энциклопедия отечественного кино»