Jump to content

Նամըք Քեմալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նամըք Քեմալ
Namık Kemal
Ծնվել էդեկտեմբերի 21, 1840(1840-12-21)[1][2]
ԾննդավայրԹեքիրդաղ, Օսմանյան կայսրություն[3]
Վախճանվել էդեկտեմբերի 2, 1888(1888-12-02)[4][1][2] (47 տարեկան)
Վախճանի վայրԽիոս, Archipelago Vilayet, Օսմանյան կայսրություն[3]
ԳերեզմանBolayır
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, գրող, քաղաքական գործիչ, պատմաբան, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ուշագրավ աշխատանքներHomeland or Silistra?, Q6087450? և Cezmi?
 Namık Kemal Վիքիպահեստում

Նամըք Քեմալ (թուրքերեն՝ Namık Kemal, դեկտեմբերի 21, 1840(1840-12-21)[1][2], Թեքիրդաղ, Օսմանյան կայսրություն[3] - դեկտեմբերի 2, 1888(1888-12-02)[4][1][2], Խիոս, Archipelago Vilayet, Օսմանյան կայսրություն[3]), թուրք բանաստեղծ, գրող, լրագրող և դրամատուրգ։ Թանզիմաթի ստեղծողներից մեկը։ Նոր օսմաններ կազմակերպության ստեղծողներից և ղեկավարներից մեկը։ Նամըք Քեմալը հայտնի է որպես թուրքական նոր գրականության առաջին դեմք։ Գրել է մոնոգրաֆիաներ Սալահ ադ Դինի, Մուհամմեդ II-ի և Սելիմ I-ի մասին։

Վաղ տարիներ

Նամիկ Քեմալը (աջից) իր ընկեր Քանիփաշազադե Ռըֆաթ Բեյի հետ

Նամըք Քեմալը ծնվել է Թեքիրդաղում 1840 թվականի դեկտեմբերի 21-ին Ֆաթմա Զեհրա Հանըմի և սուլթանական պալատի գլխավոր աստղագետ Մուստաֆա Ասըմ բեյի ընտանիքում։ Քեմալի հայրը թուրքական ծագում ուներ, նրա ընտանիքը Բուրսա նահանգի Ենիշեհիր քաղաքից էր[5][6][7]։ Քանի որ Օսմանյան կայսրության ժամանակ ազգանուններ չեն օգտագործվել, «Քեմալը» նրա ազգանունը չէր, այլ նրա անվան մի մասը։ Երիտասարդ տարիներին Քեմալը ճամփորդել է ամբողջ Օսմանյան կայսրությունում՝ կանգ առնելով Կոստանդնուպոլսում, Կարսում և Սոֆիայում, և ուսումնասիրել է մի շարք առարկաներ, այդ թվում՝ պոեզիա[6]։ 1857 թվականին՝ 17 տարեկան հասակում, Քեմալն աշխատել է Օսմանյան կառավարության թարգմանչական գրասենյակում (թուրքերեն՝ Tercüme Odası)[8]։ Սակայն իր հոդվածների քաղաքական բնույթի պատճառով մեծ վեզիր Մեհմեդ Էմին Ալի փաշան Քեմալին ստիպել է թողնել այդ աշխատանքը, և նա միացել է «Նոր օսմաններ»-ին իր ընկեր և զինակից Իբրահիմ Շինասիի հետ թղթակցել Tasvîr-i Efkâr-ին (Գաղափարների տեղեկագիր)[6]։ Քեմալն աշխատել է որպես խմբագիր մինչև 1867 թվականին իր աքսորն ու փախուստը Փարիզ[8]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Намык Кемаль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. Nihal Atsız, Türk Tarihinde Meseleler, Ankara 1966, p. 144
  6. 6,0 6,1 6,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ÁgostonMasters2009-417» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. Bernard Lewis (1968). The Emergence of Modern Turkey. Oxford U.P. էջ 141. ISBN 9780195134605.
  8. 8,0 8,1 Stanford J. Shaw; Ezel Kural Shaw (1977). History of the Ottoman Empire and Modern Turkey. Vol. 2. Cambridge University Press. էջ 130. ISBN 978-0-521-29166-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նամըք Քեմալ» հոդվածին։