Jump to content

Ամառային օլիմպիական խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19:55, 20 Հունիսի 2024 տարբերակ, Արշո (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (սեպտեմբերի 27, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Ամառային օլիմպիական խաղեր
Օլիմպիական կրակ
Օլիմպիական կրակը Պեկինում Ամառային օլիմպիական խաղեր 2008
Games
1896 · 1900 · 1904 · 1908 · 1912 · 1916 · 1920 · 1924 · 1928 · 1932 · 1936 · 1940 · 1944 · 1948 · 1952 · 1956 · 1960 · 1964 · 1968 · 1972 · 1976 · 1980 · 1984 · 1988 · 1992 · 1996 · 2000 · 2004 · 2008 · 2012 · 2016 · 2020 · 2024 · 2028
Սպորտաձևեր (հանգամանալից) Աթլետիկա (ՕԽ) | Ակադեմիական թիավարություն (ՕԽ) | Առագաստային սպորտ (ՕԽ) | Բադմինթոն (ՕԽ) | Բայդարկաներով և կանոեներով թիավարություն (ՕԽ) | Բռնցքամարտ (ՕԽ) | Բասկետբոլ (ՕԽ) | Գեղալող (ՕԽ) | Գեղարվեստական մարմնամարզություն (ՕԽ) | Գոլֆ (ՕԽ) | Ըմբշամարտ (ՕԽ) (Ազատ ոճի ըմբշամարտ (ՕԽ) / Հունահռոմեական ըմբշամարտ (ՕԽ)) | Թաեքվոնդո (ՕԽ) | Թենիս (ՕԽ) | Ժամանակակից հնգամարտ (ՕԽ) | Լող (ՕԽ) | Ծանրամարտ (ՕԽ) | Հանդբոլ (ՕԽ) | Հեծանիվ (ՕԽ) | Հրաձգություն (ՕԽ) | Ձիասպորտ (ՕԽ) | Ձյուդո (ՕԽ) | Մականախաղ (ՕԽ) | Նետաձգություն (ՕԽ) | Ջրագնդակ (ՕԽ) • Ջրացատկ (ՕԽ) | Ռեգբի-7 (ՕԽ) | Սեղանի թենիս (ՕԽ) | Սպորտային մարմնամարզություն (ՕԽ) | Սուսերամարտ (ՕԽ) | Վոլեյբոլ (ՕԽ) | Տրիաթլոն (ՕԽ) | Ցանցացատկ (ՕԽ) | Ֆուտբոլ (ՕԽ)

Ամառային օլիմպիական խաղեր կամ Ամառային օլիմպիադա (ֆր.՝ Jeux olympiques d'été, անգլ.՝ Summer Olympic Games[1]), բազմասպորտային միջազգային իրադարձություն, որն անցկացվում է 1896 թվականից ամեն չորս տարին մեկ անգամ և կազմակերպվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից։ Մեդալներ շնորհվում են ամեն մրցույթի համար, ոսկե մեդալ շնորհվում է առաջին տեղը գրաված մարզիկին, արծաթե մեդալ՝ երկրորդին և բրոնզե մեդալ` երրորդին։ Մեդալներ սկսել են շնորհել 1904 թվականից։ Ամառային օլիմպիական խաղերի հաջողությունից հետո ստեղծվեց նաև Ձմեռային օլիմպիական խաղերը։

Օլիմպիական խաղերն սկսվել են 42 մրցույթով, որին մասնակցել է մոտ 250 տղամարդ մարզիկ 14 երկրից։ Ներկայումս օլիմպիական խաղերում կա մոտ 300 մրցույթ, որոնց մասնակցում է մոտ 10.000 մարզիկ 205 երկրից։ 2016 թվականի օլիմպիական խաղերին, որը կայացավ Ռիո դե Ժանեյրոյում, մասնակցել է ավելի քան 10.500 մարզիկ 205 երկրից[2]։

Ամառային օլիմպիական խաղերը ընդունել է 18 երկիր, վերջին անգամ ընդունել է Բրազիլիան 2016 թվականին։ Երկրների շարքում Ամառային օլիմպիական խաղերն ամենաշատն ընդունել է ԱՄՆ-ն, իսկ քաղաքների մեջ՝ Լոնդոնը։ Երեք քաղաք ընդունել են երկուական անգամ՝ Լոս Անջելես, Փարիզ և Աթենք։

Հարավային կիսագնդում ամառային օլիմպիական խաղեր կայացել են երկու անգամ, երկուսն էլ Ավստրալիայում (Մելբուռնում 1956 թվականին և Սիդնեյում 2000 թվականին)։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային խաղերը դարձան առաջինը Հարավային Ամերիկայում։

Հինգ երկիր (Հունաստան, Ավստրալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Շվեյցարիա) մասնակցել են բոլոր ամառային օլիմպիական խաղերին։ Միակ երկիրը, որը գոնե մեկ ոսկե մեդալ է նվաճել բոլոր ամառային օլիմպիական խաղերում, Մեծ Բրիտանիան է։

Որակավորման կանոնները ամեն սպորտաձևի համար սահմանում է համապատասխան սպորտաձևի միջազգային ֆեդերացիան, որը վերահսկում է սպորտաձևի միջազգային մրցաշարերը[3]։

Անհատական սպորտաձևերում մարզիկները հիմնականում որակավորվում են նախքան օլիմպիադան միջազգային այլ հարթակներում իրենց ունեցած հաջող ելույթների հաշվին։ Կա գլխավոր կանոն, համաձայն որի՝ ամեն մրցույթում մի երկրից կարող է մասնակցել առավելագույնը երեք անհատական մարզիկ։ Ազգային օլիմպիական կոմիտեները կարող են ներկայացնել սահմանափակ թվով որակավորված մարզիկ ամեն մրցույթի համար, և ՄՕԿ-ը որոշում է՝ ինչպես բաշխի ելույթ ունեցողներին, որպեսզի համապատասխան թվաքանակի կանոնը պահպանվի[3][4]։

Թիմային մարզաձևերում ամեն երկիր կարող է ներկայացնել միայն մեկ հավաքական։ Հավաքականները որակավորում են անցնում իրենց մայրցամաքում կազմակերպված մրցաշարերի արդյունքում։ Ամեն մայրցամաք ունի որակավորման ենթակա հավաքականների համապատասխան թվաքանակ, որից ավելի տվյալ մայրցամաքից չեն կարող մասնակցել Օլիմպիական խաղերին։

Անցկացման վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներն ընդունել է Ամառային օլիմպիական խաղերը չորս անգամ՝ ավելի շատ, քան ուրիշ երկրներ։ Միացյալ Թագավորությունը 2012 թվականին երրորդ անգամ ընդունեց Ամառային օլիմպիական խաղերը. բոլոր երեք անգամներն այն անցկացվել է Լոնդոնում՝ դարձնելով այն ամենաշատ Ամառային օլիմպիական խաղեր ընդունած քաղաք։ Ավստրալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Հունաստանը ընդունել են խաղերը երկուական անգամ։ Ամառային օլիմպիական խաղեր անցկացվել են նաև Բելգիայում, Չինաստանում, Կանադայում, Ֆինլանդիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Նիդերլանդներում, Հարավային Կորեայում, Իսպանիայում, ԽՍՀՄ-ում և Շվեդիայում։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Ամառային օլիմպիական խաղերն առաջինն էին Հարավային Ամերիկայում։ Երեք քաղաք ընդունել են Ամառային օլիմպիական խաղերը երկուական անգամ՝ Լոս Անջելես, Փարիզ և Աթենք։

Առաջին օլիմպիական խաղերի բացման արարողությունը Պանատինաիկո մարզադաշտում:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1894 թվականին Պիեռ դը Կուբերտենի կողմից։ Այն հիմնված է Վենլոքի սոցիալական օլիմպիական ամենամյա խաղերի վրա, որն անցկացվում էր 1850 թվականից[5]։ Առաջին խաղերն անցկացվել են Աթենքում 1896 թվականին, որին մասնակցել է ընդամենը 245 մարզիկ, որից 200-ը հույն էր, և միայն 14 երկիր էին ընդգրկված խաղերում։ Այնուամենայնիվ, նման մեծ սպորտային միջոցառում մինչ այդ չէր եղել։ Իգական սեռի ներկայացուցիչներին չէր թույլատվում մասնակցել խաղերին, չնայած մեկ կին` Ստամատա Ռևիթին, վազեց մարաթոնի ժամանակ` ասելով, որ եթե իրեն թողնեն ավարտել վազքը, նա անչափ երջանիկ կլինի[6]։

1896 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը պաշտոնապես հայտնի են որպես ժամանակակից շրջանի I Օլիմպիական խաղեր և անցկացվել են Աթենքում 1896 թվականի ապրիլի 6-ից 15-ը։ Մոտ 100.000 մարդ հետևեց խաղերի բացման արարողությանը։ Չնայած Հունաստանը ուներ ամենաշատ մարզիկը, այնուամենայնիվ ԱՄՆ-ն ունեցավ ամենաշատ չեմպիոնները. ԱՄՆ-ը ունեցավ 11 չեմպիոն, իսկ Հունաստանը` 10[7]։ Հին Հունաստանը Օլիմպիական խաղերի ծննդավայրն էր, այդ պատճառով ժամանակակից Օլիմպիական խաղերը սկսեցին անցկացվել Աթենքից։ Քաղաքը ընտրվեց որպես խաղերի անցկացման վայր Պիեռ դը Կուբերտենի կազմակերպած կոնգրեսի ժամանակ, որը տեղի ունեցավ Փարիզում 1894 թվականի հունիսի 23-ին։ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) նույնպես հիմնադրվեց նույն կոնգրեսի ժամանակ։

Չնայած շատ մտահոգությունների՝ 1896 թվականի Օլիմպիական խաղերը մեծ հաջողություն ունեցան։ Խաղերը խոշորագույն սպորտային իրադարձությունն էին այդ տարիներին։ Պանատինաիկո մարզադաշտը առաջին մեծ մարզադաշտն էր ժամանակակից աշխարհում[8]։ Հունաստանի պատմությունը բնութագրող մարաթոնում հաղթանակ տարավ ազգությամբ հույն Սպիրիդոն Լուիսը։ Նա հաղթեց 2 ժամ 58 րոպե 50 վայրկյանում, իսկ հաղթանակը նշեց Օլիմպիական մարզադաշտում։ Ամենահաջող մարզիկը գերմանացի ըմբիշ և մարմնամազիկ Կառլ Շումանն էր, ով նվաճեց 4 ոսկե մեդալ։

Խաղերից հետո Կուբերտենը և ՄՕԿ-ը հանդիպեցին մի քանի հեղինակավոր անձանց` այդ թվում Հունաստանի արքա Գեորգի և որոշ ամերիկացի մարզիկների հետ, որպեսզի քննարկեն մնացած բոլոր խաղերը Աթենքում անցկացնելու հարցը։ Սակայն Ամառային Օլիմպիական խաղեր 1900-ը արդեն նախատեսված էր անցկացնել Փարիզում, իսկ Հունաստանում այլևս Օլիմպիական խաղեր տեղի չունեցան մինչև 2004 թվականը։

1900 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին մասնակցեցին չորս անգամ ավելի շատ մարզիկներ՝ ներառյալ 20 կին մարզիկ, ում պաշտոնապես առաջին անգամ թույլատրվեց մասնակցել խաղերին։ Այստեղ նաև մրցույթներ անցկացվեցին չորս նոր սպորտաձևից` կրիկետ, գոլֆ, առագաստանավային սպորտ և թենիս։ Խաղերը ընդգրկվեցին Փարիզի համաշխարհային արդար խաղերի շրջանակներում և տևեցին մոտ 5 ամիս։

Դորենդո Պիետրին ավարտում է ժամանակակից մարաթոնի մրցավազքը

1904 թվականի խաղերն անցկացվեցին Սենթ Լուիսում (ԱՄՆ)։ Եվրոպացի մարզիկներին նավեր տրամադրվեցին Ատլանտյան օվկիանոսը հատելու համար։

Ոչ հերթական խաղեր անցկացվեցին Աթենքում 1906 թվականին։ ՄՕԿ-ը չճանաչեց այս խաղերը՝ որպես Օլիմպիական կաղեր, սակայն շատ պատմաբաններ համարեցին այն Օլիմպիական։ 1906 թվականի խաղերն առաջին այլընտրանքային խաղերն էին, որտեղ անցկացվեցին մեծ թվով սպորտային իրադարձություններ։ Խաղերը ավելի հաջողված էին քան 1900 և 1904 թվականների խաղերը, որոնց մասնակցեցին ավելի քան 900 մարզիկներ։

1908 թվականին Օլիմպիական խաղերը անցկացվեցին Լոնդոնում, որտեղ առաջին անգամ մարաթոնի վազքուղին 40 կմ-ից երկարացվեց մինչև 42,195 կմ։ Մարաթոնի երկարությունը փոխվեց, քանի որ մարզիկները պետք է ավարտեին վազքը բրիտանական թագավորական ընտանիքի նստավայրի մոտ։ 1900-1920 թվականներին 6 տարբեր Օլիմպիական խաղերի ժամանակ կիրառվեց մարաթոնյան վազքուղու 6 տարբեր երկարություն։

Խաղերը շարունակեցին մեծանալ և 1912 թվականի Ստոկհոլմի խաղերում արդեն մասնակցեց 2,504 մարզիկ` ներառյալ Ջիմ Թորփին, ով հաղթեց երկամարտում և հնգամարտում։ Պատմության մեջ առաջին անգամ մարզիկները ներկայացնում էին բոլոր 5 բնակեցված մայրցամաքները։

Ամառային Օլիմպիական խաղեր 1916-ը չեղարկվեց, քանի որ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։

Միջպատերազմական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի Անդվերպենի խաղերում, չնայած Բելգիան սնանկացել էր պատերազմից, այնուամենայնիվ գրանցվեց մասնակից մարզիկների նոր ռեկորդ։ Ռեկորդը պահպանվեց մինչև 1924 թվականը, երբ Փարիզի խաղերին մասնակցեցին 3.000 մարզիկներ, այդ թվում մեծագույն ֆին վազորդ Պաավո Նուրմի։ «Թռչող ֆիննը» նվաճեց երեք ոսկե մեդալ թիմային մրցավաքում և անհատականում 1.500 մետր և 5.000 մետր մրցավազքերում. վերջին երկու մեդալներին նա արժանացավ նույն օրվա ընթացքում։

1928 թվականի Ամստերդամի խաղերում առաջին անգամ թույլատրեցին կին մարզիկներին մասնակցել աթլետիկայի մրցույթներին, բացի այդ առաջին անգամ խաղերի հովանավոր դարձավ Կոկա-Կոլա ընկերությունը։ 1928 թվականին օլիմպիական մեդալների դիզայնի հեղինակը դարձավ Ջուզեպպե Կասիոլին։ Այս դիզայնը օգտագործվեց մինչև 1972 թվականը։

1932 թվականի Լոս Անջելեսի խաղերը համընկան Մեծ ճգնաժամի հետ, ինչի պատճառով խաղերին մասնակցեցին ամենաքիչ թվով մարզիկներ՝ սկսած Սենթ Լուիսի խաղերից։ 1936 թվականի Բեռլինի խաղերը Գերմանիայի կառավարության համար հրաշալի առիթ դարձան առաջ տանելու նացիստական գաղափարախուսությունը։ Ղեկավարող Նացիստական կուսակցությունը ռեժիսոր Լենի Ռիֆենշտահլին պատվիրեց նկարահանել ֆիլմ խաղերի մասին։ Արդյունքում Օլիմպիա ֆիլմում ներկայացվեց Հիտլերի տեսությունը, որ առաջ էր քաշում արիական մարդու առավելությունը ոչ արիական մարզիկների նկատմամբ։ Այնուամենայնիվ աֆրոամերիկացի վազորդ և հեռացատկող Ջեսս Օվենսը նվաճեց չորս ոսկե մեդալ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով 1940 թվականի խաղերը չեղարկվեցին, 1944 թվականի խաղերը, որոնք պետք է տեղի ունենային Լոնդոնում, նույնպես չեղարկվեցին, սակայն Լոնդոնն ընդունեց հաջորդ` 1948 թվականի խաղերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո առաջին խաղերը տեղի ունեցան 1948 թվականին Լոնդոնում։ Գերմանիային և Ճապոնիային չթույլատրվեց մասնակցել խաղերին։ Հոլանդացի վազորդ Ֆաննի Բլանկերս-Կոենը նվաճեց չորս ոսկե մեդալ` հավասարվելով Օվենի ցուցանիշին Բեռլինում։

1952 թվականի խաղերը տեղի ունեցան Հելսինկիում, որտեղ իր նորամուտը նշեց ԽՍՀՄ հավաքականը և դարձավ առաջատար հավաքականներից մեկը։ Ֆինլանդիայում լեգենդար դարձավ Չեխոսլովակիայի բանակի լեյտենանտ Էմիլ Զատոպեկ, ով մինչ այդ ուներ ոսկե և արծաթե մեդալներ 1948 թվականի խաղերից։ Հաղթելով 10.000 և 5.000 մետր մրցավազքերում` նա մասնակցեց մարաթոնին, որին մինչ այդ երբեք չէր մասնակցել։ Հաղթելով մարաթոնում՝ նա դարձավ եռակի Օլիմպիական չեմպիոն։

1956 թվականի Մելբուռնի խաղերը նույնպես հաջողված էին, չնայած Հունգարիայի և ԽՍՀՄ հավաքականների ջրագնդակի խաղն ավարտվեց ծածկռտուքով։ Բրիտանիայում առաջացած հիվանդությունների պատճառով Ավստրալիայում ընդունվեց խիստ կարանտինի մասին օրենք և ձիասպորտի մրցույթներն անցկացվեցին Ստոկհոլմում։

1960 թվականի Հռոմի խաղերում բռնցքամարտիկ Կասիուս Քլեյը, ով հետագայում հայտնի դարձավ Մուհամմեդ Ալի մականվամբ, նվաճեց ոսկե մեդալ։ Ալին հետագայում նետեց իր մեդալը, երբ իր հայրենի քաղաքում նրան հրաժարվեցին սպասարկել միայն սպիտակների համար նախատեսված ռեսորանում[9]։ Խորհրդային Միության կանանց գեղարվեստական մարմնամարզության հավաքականը նվաճեց հնարավոր 16 մեդալներից 15-ը։

1964 թվականի խաղերը տեղի ունեցան Տոկիոյում և նշանավորվեցին նրանով, որ առաջին անգամ հեռարձակվեցին հեռուստատեսությամբ։ 1964 թվականի խաղերը մեծ ժողովրդականություն ունեցան ամբողջ աշխարհում։ Այս խաղերում առաջին անգամ տեղի ունեցան ձյուդոյի մրցումներ։

1968 թվականին խաղերը կայացան Մեխիկոյում, որի ընթացքում գրանցվեցին բազմաթիվ ռեկորդներ[10], մասնավորապես հեռացատկում ամերիկացի ատլետ Բոբ Բիմոնը ցատկեց 8,90 մետր։ Բիմոնի սահմանած աշխարհի ռեկորդը չգերազանցվեց 23 տարի։ Այս խաղերում նաև ներդրվեց բարձրացատկի նոր ձևը, որում հաղթեց ամերիկացի Դիք Ֆոսբուրին։ 200 մետր մրցավազքի մրցանակաբաշխության ժամանակ Տոմի Սմիթը և Ջոն Կառլոսը Միացյալ Նահանգներում սեգմենտացիայի դեմ քաղաքական ժեստ կատարեցին, ինչը քննադատվեց Օլիմպիական շարժման կողմից, սակայն ողջունվեց Սև ուժային շարժում կազմակերպության կողմից։

Քաղաքական միջադեպեր եղան նաև Մյունխենի խաղերում 1972 թվականին, որն ունեցավ ճակատագրական հետևանքներ։ Պաղեստինյան Սև Սեպտեմբեր կոչվող ահաբեկչական խմբավորումը մտավ Օլիմպիական ավան և հարձակվեց Իսրայելի պատվիրակության վրա ու պատանդ վերցրեց նրանց։ Նրանք սպանեցին երկու իսրայելցու և պատանդ վերցրեցին 9-ին։ Ահաբեկիչները պահանջեցին Իսրայելից ազատ արձակել բազմաթիվ բանտարկյալների, սակայն Իսրայելի կառավարությունը մերժեց նրանց պահանջը։ Դրանից հետո ահաբեկիչների պահանջով նրանց տեղափոխեցին օդանավակայան, որտեղ նրանց փորձեցին ձերբակալել Գերմանիայի զինված ուժերը։ Փոխհրաձգության արդյունքում սպանվեցին ինը իսրայելցի մարզիկներ և հինգ ահաբեկիչներ։ Երկար քննարկումներից հետո որոշվեց խաղերը շարունակել, սակայն բոլորը ազդվել էին այս դեպքերից[11]։ Այս խաղերում նշանավոր մարզիկներից էին Մարկ Շպիցը, ով նվաճեց այդ ժամանակվա համար աննախադեպ յոթ ոսկե մեդալ, ֆին մարզիկ Լասսե Վիրենը, ով նվաճեց ոսկե մեդալներ 5.000 և 10.000 մետր մրցավազքում, Խորհրդային Միության մարմնամարզիկ Օլգա Կորբուտը, ով նվաճեց երեք ոսկե մեդալ։

Մյունխենի պես ողբերգություն տեղի չունեցավ Մոնրեալում 1976 թվականին, սակայն վատ պլանավորումը և խարդախությունը թանկ նստեց Կանադայի բյուջեի վրա։ Մոնրեալի խաղերը ամենաթանկն են եղել Օլիմպիական պատմության մեջ մինչև 2008 թվականը՝ արժենալով մոտ $5 միլիարդ (հավազարազոր է 2006 թվականի $20 միլիարդին)։

20-րդ դարի վերջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության՝ Աֆղանստան ներխուժումից հետո 66 երկիր` այդ թվում Միացյալ Նահանգները, Կանադան, Արևմտյան Գերմանիան և Ճապոնիան, բոյկոտեցին 1980 թվականի խաղերը, որոնք կայացան Մոսկվայում։ Բոյկոտի արդյունքում 1980 թվականի խաղերը ավելի քիչ լուսաբանվեցին և խաղերում առաջատարը ԽՍՀՄ հավաքականն էր։

1984 թվականին Խորհրդային Միությունը և 13 դաշնակից երկրներ բոյկոտեցին 1984 թվականի խաղերը Լոս Անջելեսում։ Ռումինիան միակ խորհրդայնամետ երկիրն էր, որը մասնակցեց խաղերին։ Այս խաղերը նոր ժամանակների միակ խաղերն էին, որոնք շահույթ բերեցին։ Այստեղ առաջատարը եղավ ԱՄՆ հավաքականը, իսկ Չինաստանը առաջին անգամ մասնակցեց խաղերին։

1988 թվականի խաղերը Սեուլում լավ կազմակերպված էին, սակայն շատ մարզիկներ որակազրկվեցին դոպինգ թեստի արդյունքում։ Նրանց թվում էր Բեն Ջոնսոնը, ով դարձել էր 100 մ մրցավազքի հաղթող։

1992 թվականի Բարսելոնայի խաղերը աչքի ընկան Օլիմպիական մարզիկների արհեստավարժության բարձրացման տեսանկյունից, օրինակ` ԱՄՆ բասկետբոլի «Երազանքների թիմը»։ Այս խաղերում մասնակցեցին նաև նախկին ԽՍՀՄ երկրները միացյալ թիմով։ Այս խաղերում մարմնամարզիկ Վիտալի Սչերբոն նվաճեց ռեկորդային՝ հինգ ոսկե մեդալ։

Մյուս Օլիմպիական խաղերի վայրի որոշման ժամանակ շատ քննադատներ ՄՕԿ-ին մեղադրեցին կոռուպցիայի մեջ։ 1996 թվականի Ատլանտայի խաղերում 200 մետր մրցավազքում ռեկորդ սահմանեց Մայքլ Ջոնսոնը։ Այս խաղերում Օլիմպիական կրակը վառեց հայտնի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին, ում վերադարձրին ոսկե մեդալը, որը նա նետել էր 1960 թվականին։

2000 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը կայացան Սիդնեյում և հայտնի դարձան որպես «Նոր հազարամյակի խաղեր»

Նոր հազարամյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի խաղերը տեղի ունեցան Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ փայլուն հանդես եկավ լողորդ Յան Տորֆը, իսկ Սթիվ Ռեդգրեյվը, հինգերորդ անգամ մասնակցելով Օլիմպիական խաղերին, նվաճեց հինգերորդ ոսկե մեդալը թիավարության մեջ։ Կետի Ֆրիմանը, ով բնիկ ավստրալիացի էր, հաջողություն ունեցավ 400 մետր մրցավազքում։ Հասարակածային Գվինեան ներկայացնող լողորդ Էրիկ Մուսամբանին ցույց տվեց Օլիմպիական պատմության մեջ ամենադանդաղ արդյունքը 100 մետր ազատ ոճում։

2004 թվականին խաղերը վերադարձան իրենց ծննդավայր` Աթենք։ Հունաստանը խաղերի վրա ծախսեց 7,2 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 1,5 միլիարդը միայն անվտանգության վրա։ Մայքլ Ֆելփսը նվաճեց իր առաջին մեդալները այս խաղերում (6 ոսկի և 2 բրոնզ)։ Պիրոս Դիմասը, նվաճելով բրոնզե մեդալ, դարձավ ամենատիտղոսավոր ծանրամարտիկը 3 ոսկե և 1 բրոնզե մեդալով։ Այնուամենայնիվ, հաճախակի ահաբեկչական ահազանգերը վատ անդրադարձան խաղերի վրա, ինչի արդյունքում տոմսերի մեկ երրորդ մասը չվաճառվեց[12], բայց տոմսերի վաճառքով առաջ էին Սեուլի և Բարսելոնայի Օլիմպիադաներից։ ՄՕԿ նախագահ Ժակ Ռոջը Աթենքի խաղերը համարեց անթերի և լավագույնս կազմակերպված[13]։ Աթենքի խաղերին մասնակցեցին 202 երկիր 11.000 մարզիկով։

Ամառային Օլիմպիական խաղեր 2008-ը կայացավ Չինաստանի Պեկին քաղաքում։ Այստեղ տեղի ունեցան մի քանի նոր մարզաձևի մրցույթներ՝ ներառյալ Մոտոկրոսային հեծանվասպորտի կանանց և տղամարդկանց մրցույթները։ Սուսերամարտի բոլոր վեց մրցույթները կազմակերպվեցին նաև կանանց համար։ Մինչ այդ կանայք չէին մասնակցում թրասուսերի մրցույթներին։ Ավելացվեց նաև 10 կմ մարաթոնյան լողի մրցույթը։ Բացի այդ զուգախաղը թենիսում փոխարինվեց թիմայինով[14]։ Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը գրանցեց ոսկե մեդալների նոր ռեկորդ` նվաճելով ութ ոսկե մեդալ անհատական մրցույթներում և դարձավ ամենաշատ ոսկի նվաճած մարզիկը պատմության մեջ` իրենից հետ թողելով Հեյդենին և Սչերբոյին։ Խաղերում ծագեց նաև նոր աստղ` ճամայկացի վազորդ Ուսեյն Բոլտը, ով դարձավ առաջին տղամարդ մարզիկը, ով աշխարհի ռեկորդ սահմանեց 100 և 200 մետր մրցավազքեում նույն խաղերի ընթացքում։ Ձիարշավի խաղերը կայացան Հոնգկոնգում։ Խաղերի ընթացքում փայլեցին չինացի մարզիկները, ովքեր մեդալակիրների ցուցակում գրավեցին առաջին տեղը։

2012 թվականի խաղերը կայացան Լոնդոնում, որը դարձավ առաջին քաղաքը, որը խաղերը ընդունեց 3-րդ անգամ։ Ընդունող երկիր Մեծ Բրիտանիան այս խաղերում նվաճեց 29 ոսկե մեդալ, ինչը Բրիտանիայի լավագույն արդյունքն էր 1908 թվականի խաղերից հետո։ ԱՄՆ-ն վերադարձրեց իր առաջին տեղը մեդալակիրների ցուցակում։ Միջազգային օլիմպիական կոմիտեն հանեց օլիմպիական խաղերից բեյսբոլը և սոֆթբոլը։ Տնտեսական առումով խաղերը հաջողված էին, քանի որ վաճառվեցին մեծ քանակությամբ տոմսեր, հատկապես բացման արարողության և 100 մետր մրցավազքի տղամարդկանց եզրափակչի ժամանակ։

Ռիո դե Ժանեյրոն ընդունեց 2016 թվականի խաղերը՝ դառնալով Հարավային կիսագնդի երրորդ քաղաքը, որը ընդունում է օլիմպիական խաղեր (Մելբուրն և Սիդնեյ) քաղաքներից հետո[15]։ Այս խաղերում նույնպես փայլեցին Մայքլ Ֆելփսը և Ուսեյն Բոլտը` նվաճելով իրենց համապատասխանաբար 13-րդ և 6-րդ անհատական ոսկե մեդալները։ Առաջին անգամ այս խաղերում անցան ռեգբի յոթի և գոլֆի մրցույթներ։ 2020 թվականի խաղերը կկայանան Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում երկրորդ անգամ։

Բոլոր ժամանակների մեդալային աղյուսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն տաս ազգերի մեդալային աղյուսակը համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական տվյալների։

      Նախկին երկրներ

Համ. Երկիր Խաղեր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամնեը
1 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 27 1022 794 704 2520
2 {{{2}}} ԽՍՀՄ 9 395 319 296 1010
3 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 28 263 295 289 847
4 {{{2}}} Չինաստան 9 227 164 152 543
5 {{{2}}} Ֆրանսիա 28 212 241 260 713
6 {{{2}}} Իտալիա 27 206 175 191 572
7 {{{2}}} Գերմանիա 16 191 192 232 615
8 {{{2}}} Հունգարիա 26 175 147 169 491
9 {{{2}}} Արևելյան Գերմանիա 5 153 129 127 409
10  Ռուսաստան 6 149 121 142 396
11 {{{2}}} Ավստրալիա 26 138 153 180 471
12 {{{2}}} Շվեդիա 27 133 164 176 483

Օլիմպիական մարզաձևերի ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

42 տարբեր սպորտաձևերի 55 տարբեր մրցույթներ ընդգրկված են եղել Օլիմպիական խաղերում տարբեր ժամանակներում։ 2000, 2004 և 2008 թվականների Օլիմպիական խաղերում ընդգրկված են եղել 28 սպորտաձև։ Բեյսբոլի և սոֆթբոլի հեռացումից հետո 2012 խաղերին մնացել է 26 սպորտաձև[16]։

Սպորտ Տարիներ
Նետաձգություն 1900–1908, 1920, սկսած 1972
Աթլետիկա Բոլոր
Բադմենթոն Սկսած 1992
Բեյսբոլ 1992–2008, սկսած 2020
Բասկետբոլ Սկսած 1936
Պելոտա 1900
Բռնցքամարտ 1904, 1908, սկսած 1920
Կանոյե և կայակ Սկսած 1936
Կրիկետ 1900
Ալպինիզմ 2020
Կրոկետ 1900
Հեծանվասպորտ Բոլոր
Ջրացատկ Սկսած 1904
Ձիարշավ 1900, սկսած 1912
Սուսերամարտ Բոլոր
Ֆուտբոլ 1900–1928, սկսած 1936
Գոլֆ 1900, 1904, սկսած 2016
Մարմնամարզություն Բոլոր
Հանդբոլ 1936, սկսած 1972
Մականախաղ 1908, 1920, սկսած 1928
Ժյո դը պոմ 1908
Ձյուդո 1964, սկսած 1972
Կարատե 2020
Լաքրոս 1904, 1908
Ժամանակակից հնգամարտ Սկսած 1912
Սպորտ Տարիներ
Պոլո 1900, 1908, 1920, 1924, 1936
Ռեկետս 1908
Գեղարվեստական մարմնամարզություն Սկսած 1984
Ռոքե 1904
Թիավարություն Since 1900
Ռեգբի յունիոն 1900, 1908, 1920, 1924
Ռեգբի յոթ Սկսած 2016
Առագաստանավային սպորտ 1900, սկսած 1908
Հրացքություն 1896, 1900, 1908–1924, սկսած 1932
Սքեյթբորդ 2020
Սոֆթբոլ 1996–2008, սկսած 2020
Սերֆինգ 2020
Լող Բոլոր
Սինխրոն լող Սկսած 1984
Սեղանի թենիս Սկսած 1988
Թեքվանդո Սկսած 2000
Թենիս 1896–1924, սկսած 1988
Բատուտ Սկսած 2000
Թրիաթլոն Սկսած 2000
Կանատի ձգում 1900–1920
Վոլեյբոլ Սկսած 1964
Ջրային մոտոցիկլետ 1908
Ջրի գնդակ Սկսած 1900
Ծանրամարտ 1896, 1904, սկսած 1920
Ըմբշամարտ 1896, սկսած 1904

Օլիմպիական խաղերի ժողովրդականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ժողովրդականության՝ Օլիմպիական խաղերը բաժանվում են հինգ դասի (A-E), որի մեջ հաշվի են առնվում հեռուստացույցով դիտումների քանակը (40%), համացանցային հետաքրքրությունները (20%), հարցումների արդյունքները (15%), տոմսերի վաճառքը (10%), մամուլի մեկնաբանությունը (10%) և միջազգային ֆեդերացիաների քանակը (5%)։ Դասերը որոշվում եմ սպորտաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից[17][18]։ Գոլֆը և ռեգբին, որոնք 2016 թվականին նոր էին դարձել օլիմպիական սպորտաձև, տեղադրվել են E դասում։

Ներկայիս դասերն են`

Դաս Համար Սպորտաձև
A 3 ատլետիկա, լող, մարմնամարզություն
B 5 բասկետբոլ, հեծանվասպորտ, ֆուտբոլ, թենիս և վոլեյբոլ
C 8 նետաձգություն, բադմենտոն, բռնցքամարտ, ձյուդո, թիավարություն, հրաձգություն, սեղանի թենիս և ծանրամարտ
D 9 կանոյե/կայակ, ձիասպորտ, սուսերամարտ, հանդբոլ, մականախաղ, թիավարություն, թեքվանդո, թրիաթլոն և ըմբշամարտ
E 3 ժամանակակից հնգամարտ, գոլֆ և ռեգբի

Ամառային օլիմպիական խաղերի ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
[[File:|1100px|Ամառային օլիմպիական խաղերը գտնվում է Երկիրում]]
Խաղեր Տարի Վայր Բացվել է Ամսաթիվ Ազգեր Մարզիկներ Սպորտաձևեր Դասեր Մրցույթներ Առաջատար երկիր Ծանոթագրություններ
Ընդամենը Տղամարդ Կին
I 1896 Հունաստան Աթենք, Հունաստան Արքա Գեորգ I 6–15 ապրիլ 14 241 241 0 9 10 43 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [2]
II 1900 Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա անհայտ 14 մայիս – 28 հոկտեմբեր 24 997 975 22 19 20 85Ա[›] {{{2}}} Ֆրանսիա [3]
III 1904 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սենթ Լուիս, ԱՄՆ Դեյվիդ Ռ. Ֆրանցիս 1 հուլիս – 23 նոյեմբեր 12 651 645 6 16 17 94Բ[›] ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [4]
IV 1908 Միացյալ Թագավորություն Լոնդոն, Միացյալ Թագավորություն Էդվարդ VII արքա 27 ապրիլ – 31 հոկտեմբեր 22 2008 1971 37 22 25 110 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն [5]
V 1912 Շվեդիա Stockholm, Sweden Գուստավ V արքա 6–22 հուլիս 28 2407 2359 48 14 18 102 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [6]
VI 1916 Պետք է կայանար Բեռլինում, սակայն չեղարկվեց Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով
VII 1920 Բելգիա Անտվերպեն, Բելգիա Ալբերտ I արքա 20 ապրիլ – 12 սեպտեմբեր 29 2626 2561 65 22 29 156Գ[›] ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [7]
VIII 1924 Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա Նախագահ Գաստոն Դումերգ 4 մայիս – 27 հուլիս 44 3089 2954 135 17 23 126 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [8]
IX 1928 Նիդերլանդներ Ամստերդամ, Նիդերլանդներ Արքայազն Հենրի 28 հուլիս – 12 օգոստոս 46 2883 2606 277 14 20 109 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [9]
X 1932 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, ԱՄՆ Փոխնախագահ Չառլս Կուրտիս 30 հուլիս – 14 օգոստոս 37 1332 1206 126 14 20 117 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [10]
XI 1936 Գերմանիա Բեռլին, Գերմանիա Կանցլեր Ադոլֆ Հիտլեր 1–16 August 49 3963 3632 331 19 25 129 {{{2}}} Գերմանիա [11]
XII 1940 Պետք է կայանար Տոկիոյում, սակայն չեղարկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով
XIII 1944 Պետք է կայանար Լոնդոնում, սակայն չեղարկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով
XIV 1948 Միացյալ Թագավորություն Լոնդոն, Միացյալ Թագավորություն Գեորգ VI արքա 29 հուլիս – 14 օգոստոս 59 4104 3714 390 17 23 136 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [12]
XV 1952 Ֆինլանդիա Հելսինկի, Ֆինլանդիա Յուհո Կուստի Պաասիկիվի 19 July – 3 August 69 4955 4436 519 17 23 149 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [13]
XVI 1956 Ավստրալիա Մելբուռն, Ավստրալիա Արքայազն Ֆիլիպ, Էդինբուրգի դուքս 22 նոյեմբեր – 8 դեկտեմբեր 72Դ[›] 3314 2938 376 17 23 151Ե[›] {{{2}}} ԽՍՀՄ [14]
XVII 1960 Իտալիա Հռոմ, Իտալիա Նախագահ Ջիովաննի Գրոնչի 25 օգոստոս – 11 սեպտեմբեր 83 5338 4727 611 17 23 150 {{{2}}} ԽՍՀՄ [15]
XVIII 1964 Ճապոնիա Տոկիո, Ճապոնիա Կայսր Հիրոհիտո 10–24 Հոկտեմբեր 93 5151 4473 678 19 25 163 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [16]
XIX 1968 Մեքսիկա Մեխիկո, Մեքսիկա Նախագահ Գուստավո Դիաս Օրդաս 12–27 հոկտեմբեր 112 5516 4735 781 18 24 172 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [17]
XX 1972 Արևմտյան Գերմանիա Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Նախագահ Գուստավ Հեյնեման 26 օգոստոս – 10 սեպտեմբեր 121 7134 6075 1059 21 28 195 {{{2}}} ԽՍՀՄ [18]
XXI 1976 Կանադա Մոնրեալ, Կանադա Եղիսաբեթ II թագուհի 17 հուլիս – 1 օգոստոս 92 6084 4824 1260 21 27 198 {{{2}}} ԽՍՀՄ [19]
XXII 1980 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ԽՍՀՄ Քարտուղար Լեոնիդ Բրեժնև 19 հուլիս – 3 օգոստոս 80 5179 4064 1115 21 27 203 {{{2}}} ԽՍՀՄ [20]
XXIII 1984 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, ԱՄՆ Նախագահ Ռոնալդ Ռեյգան 28 հուլիս – 12 օգոստոս 140 6829 5263 1566 21 29 221 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [21]
XXIV 1988 Հարավային Կորեա Սեուլ, Հարավային Կորեա Նախագահ Ռոհ Տայ-վու 17 սեպտեմբեր – 2 հոկտեմբեր 159 8391 6197 2194 23 31 237 {{{2}}} ԽՍՀՄ [22]
XXV 1992 Իսպանիա Բարսելոնա, Իսպանիա Խուան Կառլոս I արքա 25 հուլիս – 9 օգոստոս 169 9356 6652 2704 25 34 257 Միացյալ թիմ [23]
XXVI 1996 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա, ԱՄՆ Նախագահ Բիլ Քլինտոն 19 հուլիս – 4 օգոստոս 197 10318 6806 3512 26 37 271 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [24]
XXVII 2000 Ավստրալիա Սիդնեյ, Ավստրալիա Նահանգապետ-գեներալ սըր Վիլիամ Դին 15 սեպտեմբեր – 1 հոկտեմբեր 199 10651 6582 4069 28 40 300 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [25]
XXVIII 2004 Հունաստան Աթենք, Հունաստան Նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպոլոս 13–29 օգոստոս 201 10625 6296 4329 28 40 301 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [26]
XXIX 2008 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին, Չինաստան Նախագահ Հյու Յինտաո 8–24 օգոստոս 204 10942 6305 4637 28 41 302 {{{2}}} Չինաստան [27]
XXX 2012 Միացյալ Թագավորություն Լոնդոն, Միացյալ Թագավորություն Եղիսաբեթ II թագուհի 27 July – 12 August 204 10768 5992 4776 26 39 302 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [28]
XXXI 2016 Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Նախագահի ժ/պ Մայքլ Տեմեր 5–21 օգոստոս 205 11303 28 41 306 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ [29]
XXXII 2020 Ճապոնիա Տոկիո, Ճապոնիա Նարուհիտո 24 հուլիս – 9 օգոստոս - 33 47 324
XXXIII 2024 Ֆրանսիա Ֆրանսիա, Փարիզ 26 հուլիսի - 11 օգոստոս Ապագա իրադարձություն
XXXIV 2028 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Լոս Անջելես 14 հուլսիս - 30 հուլիս Ապագա իրադարձություն
XXXV 2032 Ավստրալիա Ավստրալիա, Բրիսբեն

^ Ա: ՄՕԿ-ի կայքը 1900 թվականի խաղերի համար[19] տալիս է 95 իրադարձություն, մինչդեռ ՄՕԿ-ի տվյալների բազայում[20] 85 իրադարձություն է։
^ Բ: ՄՕԿ-ի կայքը 1904 թվականի խաղերի համար[21] տալիս է 91 իրադարձություն, մինչդեռ ՄՕԿ տվյալների բազայում նշված է[22] 94 իրադարձություն
^ Գ: ՄՕԿ-ի կայքը 1920 թվականի խաղերի համար[23] տալիս է 154 իրադարձություն, մինչդեռ ՄՕԿ տվյալների բազայում նշված է[24] 156 իրադարձություն։
^ Դ: Ավստրալիայի օրենքների պատճառով, ձիասպորտը տեղի ունեցավ Ստոկհոլմում խաղերից մի քանի ամիս առաջ։
^ Ե: ՄՕԿ-ի կայքը 1956 թվականի խաղերի համար[25] տալիս է ընդհանուր 151 իրադարձություն (145 մրցույթ Մելբուրնում և 6 մրցույթ Ստոկհոլմում)։

'Նշում. Չնայած 1916, 1940 և 1944 թվականների խաղերը չեղարկվել են, սակայն նրանք ունեն իրենց հերթական համարները, քանի որ դրանք պաշտոնապես համարակալվել են որպես օլիմպիական իրադարձություն:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Ֆրանսերենը և անգլերենը օլիմպիական խաղերի պաշտոնական լեզուներն են:", [1].(..)
  2. «About Rio 2016 Summer Olympics» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 «Olympians». Olympic.org. ՄՕԿ. Վերցված է 2010 թ․ հունիսի 21-ին.
  4. «National Olympic Committees (NOCs)». Olympic.org. IOC. Վերցված է 2010 թ․ հունիսի 21-ին.
  5. Jeffrey, Ben. «Father of the modern Olympics». British Broadcasting Corporation. Վերցված է 2006 թ․ մայիսի 6-ին.
  6. Tarasouleas, Athanasios (Summer 1993). «The Female Spiridon Loues» (PDF). Citius, Altius, Fortius. 1 (3): 11–12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  7. Macy, Sue (2004). Swifter, Higher, Stronger. Washington D.C, United States: National Geographic. էջեր 16. ISBN 0-7922-6667-6.
  8. Young (1996), 153
  9. Wallechinsky, David; Jamie Loucky (2008). The Complete Book of the Olympics, 2008 Edition. Aurum Press. էջեր 453–454. ISBN 978-1-84513-330-6.
  10. «Games of the XIX Olympiad». Olympic Games. International Olympic Committee. Վերցված է 2006 թ․ մայիսի 6-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  11. «Games of the XX Olympiad». Olympic Games. International Olympic Committee. Վերցված է 2006 թ․ մայիսի 6-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  12. «Tickets to Olympic events in Beijing sold out». USA Today. 2008 թ․ հուլիսի 28. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  13. «Rogge hails Athens success». BBC. 2004 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  14. «Beijing 2008: Games program Finalized». International Olympic Committee. 2006 թ․ ապրիլի 27. Վերցված է 2006 թ․ մայիսի 10-ին.
  15. «BBC SPORT, Olympics, Rio to stage 2016 Olympic Games». BBC News. 2009 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  16. «Fewer sports for London Olympics». BBC Sport. British Broadcasting Corporation. 2005 թ․ հուլիսի 8. Վերցված է 2006 թ․ մայիսի 5-ին.
  17. «Athletics to share limelight as one of top Olympic sports». The Queensland Times. 2013 թ․ մայիսի 31. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  18. «Winners Include Gymnastics, Swimming - and Wrestling - as IOC Announces New Funding Distribution Groupings». The Association of Summer Olympic International Federations. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  19. «IOC site for the 1900 Olympic Games». Olympic.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  20. «IOC database for the 1900 Olympic Games». Olympic.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  21. «IOC site for the 1904 Olympic Games». Olympic.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  22. «IOC database for the 1904 Olympic Games». Olympic.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  23. «IOC site for the 1920 Olympic Games». Olympic.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  24. «IOC database for the 1920 Olympic Games». Olympic.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  25. «IOC site for the 1956 Olympic Games». Olympic.org. 1956 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր» հոդվածին։