«Գենդալֆ»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +) |
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
||
Տող 14. | Տող 14. | ||
}} |
}} |
||
'''Գենդելֆ''', (անգլ․ Gandalf) [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին]]ի լեգենդարիումի «[[Հոբիթ կամ գնալն ու գալը]]» և «[[Մատանիների տիրակալը|Մատանիների տիրակալ»]] [[վեպ]]ի գլխավոր կերպարներից մեկն է։ Միջերկրում հայտնի է որպես ամենաիմաստուն կախարդներից |
'''Գենդելֆ''', (անգլ․ Gandalf) [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին]]ի լեգենդարիումի «[[Հոբիթ կամ գնալն ու գալը]]» և «[[Մատանիների տիրակալը|Մատանիների տիրակալ»]] [[վեպ]]ի գլխավոր կերպարներից մեկն է։ Միջերկրում հայտնի է որպես ամենաիմաստուն կախարդներից մեկը։ |
||
== Ստեղծման պատմություն == |
== Ստեղծման պատմություն == |
||
Տող 35. | Տող 35. | ||
|isbn =0802038069 |
|isbn =0802038069 |
||
|ref = |
|ref = |
||
}}</ref> |
}}</ref>։ |
||
«Mapping the Catholic cultural landscape» հեղինակների համաձայն՝ Գենդելֆը մարմնավորում է հույս նվիրողի կերպար<ref name="Catholic">{{книга|автор=Paula Jean Miller & Richard Fossey.|заглавие=Mapping the Catholic cultural landscape|место=|издательство=Rowman & Littlefield|год=2004|pages=59—60|allpages=276}}</ref>։ |
«Mapping the Catholic cultural landscape» հեղինակների համաձայն՝ Գենդելֆը մարմնավորում է հույս նվիրողի կերպար<ref name="Catholic">{{книга|автор=Paula Jean Miller & Richard Fossey.|заглавие=Mapping the Catholic cultural landscape|место=|издательство=Rowman & Littlefield|год=2004|pages=59—60|allpages=276}}</ref>։ |
21:30, 6 Մարտի 2021-ի տարբերակ
Գենդելֆ, (անգլ․ Gandalf) Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի լեգենդարիումի «Հոբիթ կամ գնալն ու գալը» և «Մատանիների տիրակալ» վեպի գլխավոր կերպարներից մեկն է։ Միջերկրում հայտնի է որպես ամենաիմաստուն կախարդներից մեկը։
Ստեղծման պատմություն
Գենդալֆ | |
---|---|
Տեսակ | գրական հերոս, Maiar? և կինոհերոս |
Հեղինակ | Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին |
Ներկայացված է | Հոբիթը, Մատանիների տիրակալը, Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը, Երկու ամրոց, Սիլմարիլիոն, Մատանու եղբայրությունը, Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն և Մատանիների տիրակալը. Երկու ամրոց |
Սեռ | արական |
Հրարած տիեզերքից | Տոլկինի լեգենդարիում |
Մասնագիտություն | թրավոր և հրաշագործ |
Դերը կատարել են | Իեն ՄակՔելլեն |
Gandalf Վիքիպահեստում |
«Գենդելֆ» անունը, կամ, ավելի ճիշտ, «Գանդալվ», վերցված է հին նորվեգական Dvergatal վեպից, որտեղ նա պատկանում է թզուկների ռասային[1]։ «Հոբիթ»-ի սկզբնական փուլում Գենդելֆին անվանում էին թզուկների առաջնորդ և նկարագրում էին, ինչպես «ձեռնափայտով ծերունի»[1]։ Վերջնական տարբերակում Նաուգրիմ թագավորի տարբերակում նրանց առաջնորդը եղել է Տորին Դուբաշիտը[2], իսկ հեղինակը՝ կախարդին անվանել է Գենդելֆ, այն պատճառով, որ սկզբնականում նրան տվել էր Բլադորտին անունը, որը նրան թվացել է անլուրջ։ Գենդելֆ անունը ծագել է gandr (թարգմանվում է կախարդական ձեռնափայտ) և alfr («Ալվ» Հին իսլանդականով էլֆ) բառերից։
Նրա արտաքին նախատիպը դարձել է շվեյցարական փոստային բացիկը, «Լեռնային ոգի» անունով, որտեղ պատկերված է մորուսավոր տղամարդ, լայնեզր գլխարկով, որը կերակրում է եղնիկին[3]։
Գրականագետ Գարոլդ Բլումի կարծիքով՝ Գենդելֆի կերպարանքում գտել են գերագույն սկանդինավյան աստծո՝ Օդինի դիմագծերը[4]։
Դա հաստատվում է Թոլքինի նամակներից մեկում, որտեղ նա գրում է, որ Գենդելֆին պատկերացնում է որպես «Ճամփորդ Օդինի հոգով»[5]։
«Mapping the Catholic cultural landscape» հեղինակների համաձայն՝ Գենդելֆը մարմնավորում է հույս նվիրողի կերպար[6]։
Գենդելֆի հայտնվելը Միջերկրում
Գենդելֆի իրական անունը Օլորին է։ Երբեմն նա հայտնվում էր էլֆերի մեջ, ստանալով էլֆի կերպար, և կիսվելով նրանց հետ իմաստուն մտքերով։
Օլորինը հաճախ եղել է Նիենայի դահլիճներում, որը գտնվում է հեռավոր արևմուտքում, աշխարհի սահմաններին։ Նրա մոտ Օլորինը սովորել է համբերությանը և կարեկցանքին։ Սակայն ավելի շատ նրան կապում են Մանվեյի և Վառդայի հետ, քանի որ հենց նրանք են ուղարկել Գենդելֆին Միջերկիր 3 դարաշրջանի 1000 թվականին։ Հենց նա է ընտրվել Վալար խորհրդի կողմից Միջերկիր ուղարկվելու համար, որպեսզի օգնի էլֆերին և մարդկանց պայքարել նորաստեղծ սև տիրակալի՝ Սաուրոնի դեմ։ Սկզբում Օլորինը հրաժարվում է, սակայն հետո համաձայնության գալիս։ Միջերկրում հայտնի է եղել Գենդելֆ Մոխրագույն անունով։
Առավել հայտնի է դարձել, երբ սկսել է ճանապարհորդել ամբողջ Միջերկրով։
Գենդելֆը և Հոբիթները
Թե երբ Գենդելֆը սկսեց հետաքրքրվել հոբիթներով և սիրել նրանց հայտնի չէ, բայց ահա նրանց հետ մտերմանալու պատճառներից մեկը նրա կանխամտածումներն էին, Գենդելֆ Մոխրագույնը կարծում էր որ վառ ապագան հենց հոբիթի միջոցով պետք է գա։
Հետաքրքիր փաստեր
- Նոր Զելանդիայում, դուրս է եկել մետաղադրամների հավաքածու «Մատանիների տիրակալ» ֆիլմի կերպարների պատկերներով, ընդգրկելով 50 ցենտանոց դրամ, որի վրա Գենդալֆի պատկերն է[7][8][9]։
- Յան Մաքկելենի կատարած դերը զբաղեցրել է 30-րդ տեղը (03.04.2016) 100 մեծագույն կերպարների ցանկում Empire ամսագրում[10]։
- Սկզբում Գենդելֆի դերի համար հրավիրվել են Շոն Քոններիին և Թոմ Բեյքերը, սակայն ընտրվեց Յան Մաքկելենը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Greg Harvey. The Origins of Tolkien's Middle-earth For Dummies. — For Dummies, 2011. — 360 p.
- ↑ Douglas Anderson. The Annotated Hobbit, «Inside Information», note 9, p. 287.
- ↑ Manfred Zimmerman, «The Origin of Gandalf»; Josef Madlener, Mythlore 34 (1983).
- ↑ Harold Bloom. J.R.R. Tolkien's «The Lord of the Rings». — Infobase Publishing, 2008. — P. 73. — 208 p.
- ↑ Burns, M. Perilous Realms: Celtic and Norse in Tolkien's Middle-earth. — Toronto: University of Toronto Press, 2005. — P. 97. — 225 p. — ISBN 0802038069
- ↑ Paula Jean Miller & Richard Fossey. Mapping the Catholic cultural landscape. — Rowman & Littlefield, 2004. — P. 59—60. — 276 p.
- ↑ «Իրկուտսկում հայտնվել են Էլֆյան դոլարներ». REGNUM. 03.02.2004. Վերցված է 2012-06-02-ին.
- ↑ «50 ցենտը Գենդալֆի հետ, Նոր Զելանդիա» (անգլերեն). Numismaster. Արխիվացված է օրիգինալից 2012-06-22-ին. Վերցված է 2012-06-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «1 դոլար «Մատանինեչի տիրակալ» ֆիլմի հերոսների հետ, Նոր Զելանդիա». Global coins. Արխիվացված է օրիգինալից 2012-06-22-ին. Վերցված է 2012-06-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ The 100 Greatest Movie Characters| 28. Gandalf | Empire | www.empireonline.com
|
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գենդալֆ կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենդալֆ» հոդվածին։ |
|