Jump to content

«Ալեքսանդր Երիցյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 10. Տող 10.
=== Ալեքսանդր Երիցյանը հնագետ ===
=== Ալեքսանդր Երիցյանը հնագետ ===
1880 թ. Թիֆլիսի ռուսական հնագիտական արշավախումբը, Ա. Դ. Երիցյանի ու [[Ալեքսեյ Ուվարով|Ա. Ս. Ուվարովի]] գլխավությամբ, նախաձեռնեց հին հայոց [[Արմավիր (մայրաքաղաք)|Արմավիր]] մայրաքաղաքի պեղումները (չի բացառվում՝ Երիցյանի նախաձեռնությամբ)։ Նրանք ձեռք բերել եւ Արմավիրում պեղել են հնագիտական նյութեր (պեղվել են Արմավիրի թագավորական չորսը դամբարանադաշտեր, որոնք այժմ մնացել են Արմավիրի բլրի շրջակա գյուղերի գերեզմանների և այգիների տակ, Երվանդ վերջին արքայի դամբարանը Ջրաշեն գյուղի Աղվեսասարի վրա, ու գտել են կմախք, զենքերի մնացորդներ, կերամիկա, մահարձանի հունարեն սեպագիրը), զննել են միջնաբերդի և տաճարի ավերակները, դրանց շրջակայքը, կազմել են տեղանքի հնագիտական քարտեզ։ Սակայն, Ա. Ս. Ուվարովը առաջադրեց, որ իրենք չէին գտնվում Խորենացու ներկայացրած Արմավիր մայրաքաղաքը, այլ իրենց պեղածը մ.թ.ա. IV դարի ինչ-որ բերդի ավերակներ են։ Պարսիկ խաները Սարդարապատի բերդը XVIII դարում կառուցելու նպատակով, այնպես էին ավերել Արմավիր մայրաքաղաքի մնացորդները (դարձրել էին քարհանք), որ Ա. Երիցյանը և ռուսական հնագիտության հայր Ուվարովը չըմբռնեցին, որ իրենք կանգնած էին Արմավիր մայրաքաղաքի բլրի բարձունքում և դիտում էին միջնաբերդի դեռ չավերած պատերին։ Նույն տեղում, [[Բաբկեն Առաքելյան|Բ. Առաքելյան]]ի գլխավորած հնագիտական արշավախումբը 1962 թվականից սկսեց Արմավիր մայրաքաղաքի պեղումները:
1880 թ. Թիֆլիսի ռուսական հնագիտական արշավախումբը, Ա. Դ. Երիցյանի ու [[Ալեքսեյ Ուվարով|Ա. Ս. Ուվարովի]] գլխավությամբ, նախաձեռնեց հին հայոց [[Արմավիր (մայրաքաղաք)|Արմավիր]] մայրաքաղաքի պեղումները (չի բացառվում՝ Երիցյանի նախաձեռնությամբ)։ Նրանք ձեռք բերել եւ Արմավիրում պեղել են հնագիտական նյութեր (պեղվել են Արմավիրի թագավորական չորսը դամբարանադաշտեր, որոնք այժմ մնացել են Արմավիրի բլրի շրջակա գյուղերի գերեզմանների և այգիների տակ, Երվանդ վերջին արքայի դամբարանը Ջրաշեն գյուղի Աղվեսասարի վրա, ու գտել են կմախք, զենքերի մնացորդներ, կերամիկա, մահարձանի հունարեն սեպագիրը), զննել են միջնաբերդի և տաճարի ավերակները, դրանց շրջակայքը, կազմել են տեղանքի հնագիտական քարտեզ։ Սակայն, Ա. Ս. Ուվարովը առաջադրեց, որ իրենք չէին գտնվում Խորենացու ներկայացրած Արմավիր մայրաքաղաքը, այլ իրենց պեղածը մ.թ.ա. IV դարի ինչ-որ բերդի ավերակներ են։ Պարսիկ խաները Սարդարապատի բերդը XVIII դարում կառուցելու նպատակով, այնպես էին ավերել Արմավիր մայրաքաղաքի մնացորդները (դարձրել էին քարհանք), որ Ա. Երիցյանը և ռուսական հնագիտության հայր Ուվարովը չըմբռնեցին, որ իրենք կանգնած էին Արմավիր մայրաքաղաքի բլրի բարձունքում և դիտում էին միջնաբերդի դեռ չավերած պատերին։ Նույն տեղում, [[Բաբկեն Առաքելյան|Բ. Առաքելյան]]ի գլխավորած հնագիտական արշավախումբը 1962 թվականից սկսեց Արմավիր մայրաքաղաքի պեղումները։


[[1888]] թ. Երիցյանը ստիպված թողել է ծառայությունը, քանի որ պետական գործերով հաճախակի կատարած գործուղումները քայքայել էին նրա թույլ առողջությունը։ Կյանքի վերջին 14-15 տարիները Երիցյանը անցկացրեց տանը, ամբողջապես նվիրվելով գիտությանը։
[[1888]] թ. Երիցյանը ստիպված թողել է ծառայությունը, քանի որ պետական գործերով հաճախակի կատարած գործուղումները քայքայել էին նրա թույլ առողջությունը։ Կյանքի վերջին 14-15 տարիները Երիցյանը անցկացրեց տանը, ամբողջապես նվիրվելով գիտությանը։
Տող 20. Տող 20.


== Երկեր ==
== Երկեր ==
* Նիւթեր Ներսէս Ե-ի կենսագրութեան համար, 1877:
* Նիւթեր Ներսէս Ե-ի կենսագրութեան համար, 1877։
* Ներսէս եպիսկոպոսը Դանիէլ կաթողիկոսի ժամանակ, 1877:
* Ներսէս եպիսկոպոսը Դանիէլ կաթողիկոսի ժամանակ, 1877։
* Опыт статистического очерка народонаселения Турецкой Армении / А. Ерицова., Тифлис, Тип. Гл. упр. наместника кавказ., 1881.
* Опыт статистического очерка народонаселения Турецкой Армении / А. Ерицова., Тифлис, Тип. Гл. упр. наместника кавказ., 1881.
* Վենետիկի Մխիթարեանք, 1883:
* Վենետիկի Մխիթարեանք, 1883։
* Գրիգոր Արծրունու և նրա քսան հինգ տարւայ գրական գործունէութեան առթիւ (1865-1890), աշխատասիրեց՝ Ա. Երիցեանց, 1841-1902, Տփխիս, Արօր , 1890:
* Գրիգոր Արծրունու և նրա քսան հինգ տարւայ գրական գործունէութեան առթիւ (1865-1890), աշխատասիրեց՝ Ա. Երիցեանց, 1841-1902, Տփխիս, Արօր , 1890։
* Սխալ հաշիւ: Կօմեդիա չորս գործողութիւնով, Աղ. Երիցեան, Թիֆլիզ, տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1894:
* Սխալ հաշիւ։ Կօմեդիա չորս գործողութիւնով, Աղ. Երիցեան, Թիֆլիզ, տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1894։
* Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի հայք XIX դարում, 1895:
* Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի հայք XIX դարում, 1895։
* Патриарх всех армян Нерсес V-й и князь Михаил Семенович и княгиня Елизавета Ксавериевна Воронцовы, в их частной переписке: [С приложением и с фото-типиями: 1) патриарха Нерсеса, 2) кн. М. С. Воронцова и 3) Е. К. Воронцовой] / А. Д. Ерицов. Тифлис: Скоропеч. М. Мартиросянца, 1898.
* Патриарх всех армян Нерсес V-й и князь Михаил Семенович и княгиня Елизавета Ксавериевна Воронцовы, в их частной переписке: [С приложением и с фото-типиями: 1) патриарха Нерсеса, 2) кн. М. С. Воронцова и 3) Е. К. Воронцовой] / А. Д. Ерицов. Тифлис: Скоропеч. М. Мартиросянца, 1898.
* Պատմութիւն 75-ամեայ գոյութեան Ներսիսեան հայոց հոգեւոր դպրոցի, 1898:
* Պատմութիւն 75-ամեայ գոյութեան Ներսիսեան հայոց հոգեւոր դպրոցի, 1898։
* Пребывание Императора Николая I в Эчмиадзине и в Тифлисе по данным армянского археолога / М. Я. Алавердянц, Երիցյան Ալեքսանդր Դավթի, С.-Петербург, Тип. Т-ва п. ф. "Электро-Тип. Н. Я. Стойковой", 1909:
* Пребывание Императора Николая I в Эчмиадзине и в Тифлисе по данным армянского археолога / М. Я. Алавердянц, Երիցյան Ալեքսանդր Դավթի, С.-Петербург, Тип. Т-ва п. ф. "Электро-Тип. Н. Я. Стойковой", 1909:



23:06, 2 Մարտի 2021-ի տարբերակ

Ալեքսանդր Երիցյան
Ծնվել էհոկտեմբերի 24, 1841(1841-10-24)[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 21, 1902(1902-02-21)[1] (60 տարեկան)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանԽոջիվանք
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, հայագետ, գրող և լրագրող
Հաստատություն(ներ)Q12865489? և Վաճառական[2]
Գործունեության ոլորտպատմություն[3], գրականություն[3] և ժուռնալիստիկա[3]
Ալմա մատերՆերսիսյան դպրոց
Տիրապետում է լեզուներինհայերեն[3] և ռուսերեն[3]
Ամուսին(ներ)Սրբուհի Երիցյան
Երեխա(ներ)Գարեգին Երիցյան[1]

Ալեքսանդր Դավթի Երիցյան (հոկտեմբերի 24, 1841(1841-10-24)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 21, 1902(1902-02-21)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), հայ պատմաբան, հնագետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գարեգին Երիցյանի հայրը։

XIX դարի երկրորդ կեսին հայ պատմագրությունը զգալի առաջընթաց ապրեց։ Բուրժուական պատմագրության զարգացումը Եվրոպայում և Ռուսաստանում, 1850-60-ական թվականների հասարակական կյանքի վերելքը, բուրժուական հարաբերությունների մուտքը հայ իրականություն մեծապես նպաստեցին նախորդ շրջանում իշխող կղերա-ֆեոդալական պատմագիտության տիրապետությանը հաղթահարելուն։

Արխիվային վավերագրերի ու փաստական նյութերի լայն օգտագործմամբ հայ ժողովրդի նոր շրջանի պատմության ամենաբազմազան հարցերին առաջին անգամ անդրադարձավ Ալեքսանդր Երիցյանը։ Ծավալելով իր գործունեությունը պատմական այդ կարևոր ժամանակաշրջանում, երբ Անդրկովկասի հասարակական-տնտեսական և քաղաքական կյանքում տեղի էին ունենում կարևոր տեղաշարժեր և ձևավորվում էին հայ քաղաքական հոսանքները Երիցյանը չդարձավ այդ հոսանքներից և ոչ մեկի հետևողական ախոյանը կամ գաղափարական պաշտպանը։ Նա հիմնականում միջին դիրք էր գրավում հայ պահպանողականության և լիբերալիզմի միջև։

Կենսագրություն

Ալեքսանդր Դավթի Երիցյանը ծնվել է Թիֆլիսում 1841 թ. հոկտեմբերի 24-ին ցարական աննշան պաշտոնյայի ընտանիքում։ Նրա ծնողները Սանահին գյուղից էին։ Սկզբնական կրթությունը ստացել Է Ներսիսյան դպրոցում 1851 թվականից, բայց շուտով թողնում է այն, 1854 թ. Երեսփոխյանի պանսիոնում որոշ ժամանակ սովորելուց հետո մտնում Է Թիֆլիսի գիմնազիա, որից ստիպված է լինում դուրս գալ վեցերորդ դասարանից՝ բրոնխիտ հիվանդության պատճառով։ Թեև Երիցյանը համալսարանական կրթություն չի ստանում, բայց զբաղվելով ինքնակրթությամբ դառնում Է իր դարի զարգացած մարդկանցից մեկը։ Գիմնազիան թողնելով և կյանքի ասպարեզ մտնելով՝ նա ընտրում է սկզբում պետական ծառայությունը, միառժամանակ զբաղվելով գրականությամբ։ Սկզբում՝ մոտ հինգ տարի, ծառայում Է Կովկասի փոխարքայության պալատում, ապա նահանգական կառավարչական դիվանատանը, այնուհետև՝ գլխավոր վարչությունում և այլն։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Երիցյանը նշանակվում Է Լոռիս-Մելիքովի և Շելկովնիկովի մոտ, որպես առանձին հանձնարարությունների պաշտոնյա։ Պատերազմից հետո 80-ական թվականներին նա աշխատանքի է անցնում պետական կալվածքների մինիստրությունում։ Այստեղ աշխատելով նա մասնակցում է «Տիխեևի ծրագրած՝ Անդրկովկասի պետական գիւղերի ստորագրութեան ընդարձակ գործում, հետազօտելով Ղազախի գաւառը»։

Ալեքսանդր Երիցյանը հնագետ

1880 թ. Թիֆլիսի ռուսական հնագիտական արշավախումբը, Ա. Դ. Երիցյանի ու Ա. Ս. Ուվարովի գլխավությամբ, նախաձեռնեց հին հայոց Արմավիր մայրաքաղաքի պեղումները (չի բացառվում՝ Երիցյանի նախաձեռնությամբ)։ Նրանք ձեռք բերել եւ Արմավիրում պեղել են հնագիտական նյութեր (պեղվել են Արմավիրի թագավորական չորսը դամբարանադաշտեր, որոնք այժմ մնացել են Արմավիրի բլրի շրջակա գյուղերի գերեզմանների և այգիների տակ, Երվանդ վերջին արքայի դամբարանը Ջրաշեն գյուղի Աղվեսասարի վրա, ու գտել են կմախք, զենքերի մնացորդներ, կերամիկա, մահարձանի հունարեն սեպագիրը), զննել են միջնաբերդի և տաճարի ավերակները, դրանց շրջակայքը, կազմել են տեղանքի հնագիտական քարտեզ։ Սակայն, Ա. Ս. Ուվարովը առաջադրեց, որ իրենք չէին գտնվում Խորենացու ներկայացրած Արմավիր մայրաքաղաքը, այլ իրենց պեղածը մ.թ.ա. IV դարի ինչ-որ բերդի ավերակներ են։ Պարսիկ խաները Սարդարապատի բերդը XVIII դարում կառուցելու նպատակով, այնպես էին ավերել Արմավիր մայրաքաղաքի մնացորդները (դարձրել էին քարհանք), որ Ա. Երիցյանը և ռուսական հնագիտության հայր Ուվարովը չըմբռնեցին, որ իրենք կանգնած էին Արմավիր մայրաքաղաքի բլրի բարձունքում և դիտում էին միջնաբերդի դեռ չավերած պատերին։ Նույն տեղում, Բ. Առաքելյանի գլխավորած հնագիտական արշավախումբը 1962 թվականից սկսեց Արմավիր մայրաքաղաքի պեղումները։

1888 թ. Երիցյանը ստիպված թողել է ծառայությունը, քանի որ պետական գործերով հաճախակի կատարած գործուղումները քայքայել էին նրա թույլ առողջությունը։ Կյանքի վերջին 14-15 տարիները Երիցյանը անցկացրեց տանը, ամբողջապես նվիրվելով գիտությանը։

Ստեփան Մալխասյանցը 1902 թ. «Մշակ» պարբերականում անրադառնալով Երիցյանին, նրա գրական գործունեությունը բաժանում է երկու շրջանի. առաջինը 1870-1890 թթ., երբ նրա «գործունէութիւնը այնքան նշանաւոր չէ քանակութեամբ ու որակութեամբ», և երկրորդ շրջանը 90-ական թվականներին, երբ «շատանում է գրուածքների թիւը և մեծանում է նրանց ներքին գիտնական արժէքը»։ Առաջին շրջանում Երիցյանը հանդես է գալիս պարբերական հրատարակություններում մեծ քանակությամբ հայերեն և ռուսերեն լեզուներով գրված ընդարձակ ու համառոտ հոդվածներով, այն ինչ վերջին շրջանում տպագրում է առանձին մենագրություններ և ընդարձակ գործեր։ Մալխասյանցը այս երևույթը բացատրում է նրանով, որ առաջին շրջանում դեռ ծանոթանում էր նյութերի հետ և ուսումնասիրում, միարժամանակ աշխատելով տարբեր հիմնարկություններում ապրուստի միջոցներ էր վաստակում, որը բնականաբար խլում էր նրա ժամանակը և ուշադրությունը[4]։

Վախճան

Երիցյանը վախճանվել է Թիֆլիսում 1902 թվականի փետրվարի 21-ին, 61 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո (սրտի արատ, թոքերի խրոնիկական բորբոքում)։ Երիցյանը ուներ մեկ որդի, որը այդ ժամանակ սովորում էր Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական ճեմարանում։ Փետրվարի 24-ին տեղի է ունեցել Ալ. Երիցյանի թաղման արարողությունը, մեծ բազմության ներկայութեան, ընդ որում՝ բազմաթիւ օտար յուղարկաւորողներ, վրաց գիտնական Կիւրոն եպիսկոպոսը։ Պատարագի ժամանակ եկած է Մկրտիչ Ա. Կաթողիկոսը (Խրիմյան Հայրիկը), որ բանախոսելով հանգուցյալի հիշատակին՝ մատնանիշ արել է հայ գրագետների անապահով նիւթական դրությունը։ Համառոտ խոսքով հանդես է եկել նաև վրացի հնագետ-պատմաբան Ջանաշվիլին։ Թաղումը տեղի է ունեցել Խոջիվանքի գերեզմանատանը՝ Րաֆֆու և Ծերենցի շիրիմներից ոչ հեռու։

Երկեր

  • Նիւթեր Ներսէս Ե-ի կենսագրութեան համար, 1877։
  • Ներսէս եպիսկոպոսը Դանիէլ կաթողիկոսի ժամանակ, 1877։
  • Опыт статистического очерка народонаселения Турецкой Армении / А. Ерицова., Тифлис, Тип. Гл. упр. наместника кавказ., 1881.
  • Վենետիկի Մխիթարեանք, 1883։
  • Գրիգոր Արծրունու և նրա քսան հինգ տարւայ գրական գործունէութեան առթիւ (1865-1890), աշխատասիրեց՝ Ա. Երիցեանց, 1841-1902, Տփխիս, Արօր , 1890։
  • Սխալ հաշիւ։ Կօմեդիա չորս գործողութիւնով, Աղ. Երիցեան, Թիֆլիզ, տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1894։
  • Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի հայք XIX դարում, 1895։
  • Патриарх всех армян Нерсес V-й и князь Михаил Семенович и княгиня Елизавета Ксавериевна Воронцовы, в их частной переписке: [С приложением и с фото-типиями: 1) патриарха Нерсеса, 2) кн. М. С. Воронцова и 3) Е. К. Воронцовой] / А. Д. Ерицов. Тифлис: Скоропеч. М. Мартиросянца, 1898.
  • Պատմութիւն 75-ամեայ գոյութեան Ներսիսեան հայոց հոգեւոր դպրոցի, 1898։
  • Пребывание Императора Николая I в Эчмиадзине и в Тифлисе по данным армянского археолога / М. Я. Алавердянц, Երիցյան Ալեքսանդր Դավթի, С.-Петербург, Тип. Т-ва п. ф. "Электро-Тип. Н. Я. Стойковой", 1909:

Գրականություն

  • Համբարյան Ա. Ս., Ալեքսանդր Երիցյան, ՊԲՀ, 1960, № 1:

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Երիցյան» հոդվածին։