«Իվանե Ա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 36. | Տող 36. | ||
Զաքարյանների ենթակա իշխանություններ հաստատվել են նաև [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձորում]]՝ Պռոշյանները, [[Արագածոտնի մարզ|Արագածոտնում]]՝ [[Վաչուտյաններ|Վաչուտյանները]]՝ [[Ամբերդ (ամրոց)|Ամբերդ]] նստավայրով, [[Սյունիք (նահանգ)|Սյունիքում]]՝ [[Օրբելյաններ|Օրբելյանները]], իսկ [[Արցախ նահանգ|Արցախում]] գործում էր [[Հասան-Ջալալյաններ|Հասան-Ջալալյանների]] ենթակա իշխանությունը: 1210-1211 թվականների, վրաց-հայկական բանակը, անցնելով Արաքսը, ներխուժել է [[Ատրպատական]] և հասել մինչև [[Ղազվին]]: Հաղթական արշավանքից վերադառնալով` 1212 թվականին Զաքարե Զաքարյանը կնքել է իր մահկանացուն և թաղվել [[Սանահինի վանական համալիր|Սանահինի]] վանքում: Այդուհետ Վրաստանի վարած պատերազմները դադարեցվել են: Զաքարեն վրաց արքունիքում թագավորից հետո ամենաբարձր դիրքն էր զբաղեցնում: Զաքարեի եղբայր Իվանեն, էլ ավելի է ամրապնդել Զաքարյանների դիրքերը՝ [[Թամար (վրաց թագուհի)|Թամար թագուհուց]] ստանալով մինչ այդ վրաց արքունիքում գոյություն չունեցած աթաբեկի գործակալությունը: Այսպիսով՝ նրա ձեռքում կենտրոնացան ոչ միայն հայկական բանակի հրամանատարությունն ու արքունի մեծ վեզիրի պաշտոնը, այլև գահաժառանգի դաստիարակությունը: |
Զաքարյանների ենթակա իշխանություններ հաստատվել են նաև [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձորում]]՝ Պռոշյանները, [[Արագածոտնի մարզ|Արագածոտնում]]՝ [[Վաչուտյաններ|Վաչուտյանները]]՝ [[Ամբերդ (ամրոց)|Ամբերդ]] նստավայրով, [[Սյունիք (նահանգ)|Սյունիքում]]՝ [[Օրբելյաններ|Օրբելյանները]], իսկ [[Արցախ նահանգ|Արցախում]] գործում էր [[Հասան-Ջալալյաններ|Հասան-Ջալալյանների]] ենթակա իշխանությունը: 1210-1211 թվականների, վրաց-հայկական բանակը, անցնելով Արաքսը, ներխուժել է [[Ատրպատական]] և հասել մինչև [[Ղազվին]]: Հաղթական արշավանքից վերադառնալով` 1212 թվականին Զաքարե Զաքարյանը կնքել է իր մահկանացուն և թաղվել [[Սանահինի վանական համալիր|Սանահինի]] վանքում: Այդուհետ Վրաստանի վարած պատերազմները դադարեցվել են: Զաքարեն վրաց արքունիքում թագավորից հետո ամենաբարձր դիրքն էր զբաղեցնում: Զաքարեի եղբայր Իվանեն, էլ ավելի է ամրապնդել Զաքարյանների դիրքերը՝ [[Թամար (վրաց թագուհի)|Թամար թագուհուց]] ստանալով մինչ այդ վրաց արքունիքում գոյություն չունեցած աթաբեկի գործակալությունը: Այսպիսով՝ նրա ձեռքում կենտրոնացան ոչ միայն հայկական բանակի հրամանատարությունն ու արքունի մեծ վեզիրի պաշտոնը, այլև գահաժառանգի դաստիարակությունը: |
||
⚫ | |||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{Ծանցանկ|2}} |
{{Ծանցանկ|2}} |
||
⚫ |
15:47, 21 Օգոստոսի 2019-ի տարբերակ
Իվանե Ա | |
---|---|
Թագավոր Հայոց/Շահնշահ | |
Իշխանություն | 1212-1227 |
Լրիվ անուն | Իվանե Ա Զաքարյան |
Տիտղոսներ | Հայ-վրացական բանակի ամիրսպասալար/Աթաբեկ |
Ծնվել է՝ | անհայտ[1] |
Մահացել է՝ | 1227 |
Թաղվել է՝ | Ախթալայի վանք |
Ախթալայի վանք[1] | |
Ազգություն | Հայ |
Նախորդ | Զաքարե Բ |
Տոհմ | Զաքարյաններ |
զորավար, կառավարիչ և քաղաքական գործիչ | |
Հայր | Սարգիս Զաքարյան |
Մայր | Սահակդուխտ Արծրունի[1] |
Երեխաներ | Ավագ Զաքարյան և Թամթա |
Հավատք | Ուղղափառություն |
Իվանե Ա Զաքարյան, (անհայտ[1] - 1227[1]), Զաքարյան տոհմի ներկայացուցիչ։ Հոր՝ Սարգիս Զաքարյանի մահից հետո վրաց արքայի օժանդակությամբ Զաքարե Զաքարյանը նշանակվել է գլխավոր զորքերի սպարապետ՝ ամիրսպասալար, իսկ Իվանեն՝ մսախուրթուխուցես[2]։ Զաքարե Բ Զաքարյանի մահից (1212 թվական) հետո Իվանե Զաքարյանը ստացել է ամիրսպասալարի, 1213 թվականին՝ 14-ամյա գահաժառանգ Գեորգի IV Լաշայի (Իվանե Ա-ն նրա դաստիարակն էր) գահ բարձրանալուց հետո` նաև աթաբեկի (թագավորահայր) պաշտոնները, դարձել է վրաց արքունիքի ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Իվանե Զաքարյանի մահից (1227 թվական) հետո Զաքարյանների տոհմի ավագությունն անցել է Իվանեի որդուն՝ Ավագ Զաքարյանին (ծննդյան թվականն անհայտ է – 1250 թվական), վերջինս ժառանգել է նաև աթաբեկի պաշտոնը: Սակայն մոնղոլական տիրապետության հաստատումից հետո թուլացած Զաքարյանները տրոհվել են ֆեոդալական առանձին տների[3]: Վրացական արքունիքում Զաքարյանները պահպանել են իրենց ազդեցությունը, շարունակել են վարել ամիրսպասալարի, արքունի մեծ վեզիրի, աթաբեկի պաշտոնները: Զաքարյաններից վերջին ամիրսպասալար է հիշատակվում Զազան (1345–80 թվականներ): Այնուհետև մինչև XVIII դարը Զաքարյանների մասին հիշատակություններ չկան: Զաքարե Բ Զաքարյանի ազատագրական կռիվներին մասնակցել է նաև Իվանեն, վերջինս Խլաթի պաշարման մարտական գործողություններում գերի է ընկել։ Զաքարեն եղբորը վերադարձնելու համար ստիպված է եղել դադարեցնել կռիվը Այյուբյան սուլթանական պետության հետ և հաշտության պայմանագիր կնքել նրանց հետ[4]։
Կենսագրական տեղեկություններ
Իվանեն ծնվել է Վրաստանում, ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի ընտանիքում։ Եղել է ընտանիքի միջնեկ զավակը։ Ունեցել է ավագ եղբայր՝ Զաքարեն և փոքր քույր՝ Նանա։ 1191 թվականին նշանակվել է Վրաստանի պետության մսախուրթուխուցես, 1212 թվականին՝ ավագ եղբոր՝ Զաքարե Բ-ի մահից հետո՝ Հայ-վրացական բանակի ամիրսպասալար, 1213 թվականին՝ նաև Վրաստանի աթաբեկ[5]: 1191 թվականին նշանակվել է Վրաստանի պետության մսախուրթուխուցես, 1212 թվականին՝ ավագ եղբոր՝ Զաքարե Բ-ի մահից հետո՝ Հայ-վրացական բանակի ամիրսպասալար, 1213 թվականին՝ նաև Վրաստանի աթաբեկ։
1190-1210 թվականներին զինակցել է ամիրսպասալար եղբորը՝ Զաքարե Բ-ին և մասնակցել Հայաստանի ազատագրական պատերազմներին։ Քսանամյա պատերազմների արդյունքում, եղբոր՝ Զաքարե Բ-ի հետ ազատագրել է Բագրատունյաց Հայաստանից առավել մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն։ Ազատագրված տարածքներից ստացել է Աղստևը, Ձորագետը, Սևանա լճի ավազանը, Փառիսոսը, Բջնին, Դվինը։ Կայեն և Բջնի ամրոցներից հետո գահանիստ է դարձրել Դվին քաղաքը, որը դարձել է Զաքարյան պետության արևելյան վարչաքաղաքական կենտրոնը։ 1209 թվականին Խլաթի պաշարման ժամանակ անզգուշորեն գերի է ընկել և ազատվել փրկագնով՝ դստերը՝ Թամթային Խլաթի ամիրայի որդուն կնության տալու պայմանով[6]։ (Թամթան 1245 թվականին դարձել է Խլաթի կառավարիչ-թագավոր)։ Զաքարե Բ-ի մահից հետո փաստորեն դարձել է Հայաստանի միանձնյա տիրակալ և վրացական արքունիքի ամենաազդեցիկ դեմքը։ Դիվանագիտական ակտիվ քաղաքականություն է իրականացրել Հայաստանի մոտիկ ու հեռավոր հարևանների հետ՝ ապահովելով Հայաստանի անկախությունը։
1219 թվականին ազատագրել է Սյունիքի Որոտան բերդը[7]։ 1225 թվականին Հայ-վրացական միացյալ բանակով Գառնի գյուղաքաղաքի մոտ ճակատամարտ է տվել Խորեզմի շահ Ջալալ ադ Դինի զորքերի դեմ և պարտվել։ Հովանավորել է գիտության և մշակույթի գործիչներին, կառուցել է աշխարհիկ ու հոգևոր շինություններ[8]։ Իվանեն դավանել է ուղղափառ եկեղեցուն, որի մասին պատմության մեջ կա մի հետաքրքիր դրվագ. Սելջուկյան սուլթանական պետության դեմ արշավանքների ժամանակ վրացի ուղղափառ հոգևորականները սպասավորում էին շարժական վրաց-եկեղեցուն: Հայ-վրացական բանակի հրամանատար Զաքարե Զաքարյանը ցանկանում էր, որ հայոց եկեղեցու հետևորդ զինվորականներն իրենց հոգևոր կարիքների համար նույնպես նման շարժական եկեղեցի ունենան: Այդ ցանկությունը հանդիպում է հայ հոգևորականության դիմադրությանը: 1205 թվականին Լոռեի հոգևոր ժողովը մերժում է Զաքարե Զաքարյանի այս առաջարկը: Վերջինս սպառնում է բռնություն գործադրել: Վեճը կարգավորվում է Զաքարեի խոստովանահայր Մխիթար Գոշի միջամտությամբ, որն Անիում 1207 թվաակնին կրկին ժողովված հոգևորականությանը խորհուրդ է տալիս բավարարել Զաքարեի ցանկությունը[9].
Իվանե Զաքարյանը մահացել է 1227 թվականին, և թաղվել Աղթալայի Ս. Աստվածածին վանքում:
Քաղաքական-ռազմական գործունեություն
Լինելով ազդեցիկ տոհմի ներկայացուցիչ և ունենալով նշանակալից և կարևոր դիրք արքունիքում, ի վիճակի է եղել վարելու հայանպաստ քաղաքականություն։ Իվանեն իր եղբոր հետ 1196 թվականի Ամբերդի ազատագրումից սկսել է Հայաստանի ազատագրական պայքարը[10]։ 1196 թվականին Զաքարե և Իվանե եղբայրները վերջնականապես ազատագրել են Ամբերդը, որը Իվանեի հովանավորությամբ հանձնվել է իր քաջությամբ ու անձնազոհությամբ աչքի ընկած Վաչե Վաչուտյանին, վերջինս այն դարձրել է իշխանանիստ[11]։ Այդ ժամանակաշրջանից Կամսարականների նախկին այս ամրոցը դարձել է Արարատյան կողմնակալության իշխանանիստ կենտրոնը: Վաչե Վաչուտյանն ու իր որդի Քուրդն Ամբերդում վերականգնողական ու շինարարական հսկայական աշխատանքներ են կատարել: Իվանեի հովանավորությամբ Ամբերդում իշանություն հաստատած Վաչե Ա Վաչուտյանը վարել է նաև շինարարական քաղաքականություն՝ կառուցելով Սանահինի վանքի Մեծ (բաց) գավիթը (1211 թվական), Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցին (1213 թվական), Արա գյուղի իջևանատունը, Մակարավանքի գավիթը (1216 թվական), Հովհաննավանքի գմբեթավոր գավիթը[12]:
Դեռևս 1124 թվականից սկսած Անիի ազատագրական կռիվները անամփոփ էին մինչև Զաքարեի և Իվանեի քաղաքական դաշտում հայտնվելը։ Անին Զաքարյան իշխանների կողմից ազատագրվել է երեք անգամ, սակայն վրաց արքան ետ է վերադարձրել այն Շադդադյաններին՝ ապագայում կրկին ազատագրելու մտադրություններով։ Սակայն այս անգամ հերթը վրաց արքային չի հասել, Իվանեն և Զաքարեն 1199 թվականին արշավել են Անի և վերջնականապես գրավել հայերի համար ստրատեգիական նշանակության այդ քաղաքը։ Շադդադյանները հիմնահատակ հեռացել են Անիից․ քաղաքը վերադարձել է իր բնականոն կյանքին։ Թշնամուց մաքրվեել են նաև Արցախը, Սյունիքը և Արարատյան դաշտը։ Շարունակելով հաղթարշավը՝ 1201 թվականնին ազատագրվել է Բջնին, 1203 թվականին հայ-վրացական ուժերը արշավել են Դվին և ազատագրել այն: 1206 թվականին ազատագրվել է Կարսը, ապա նաև Բասենն ու Բագրևանդը: Շարունակելով հաղթարշավը հայկական ուժերը հասել են Մանազկերտ և Արճեշ: 1209 թվականին հայ-վրացական ուժերը պաշարել են Վանա լճի ափին ընկած Խլաթը՝ Շահ Արմենների նստավայրը, սակայն հարձակվող ուժերը ստիպված էին կասեցնել Խլաթի ազատագրումը, քանի որ աթաբեկ Իվանեն պատահաբար ընկել էր որսափոսը և գերվել էր թշնամու կողմից: Իվանեին ազատ արձակելու համար Զաքարեն ստիպված է եղել հանգիստ թողնել Խլաթում հաստատված Շահ Արմեններին, իսկ Իվանեն իր դստերը՝ Թամթային կնության է տվել Խլաթի ամիրայի որդուն՝ էմիրին [13]:
Իվանե աթաբեկը և նրա ժառանգները իշխում էին Գուգարքի մնացյալ հատվածում, Այրարատ նահանգի արևելյան մասում, Սևանի ամբողջ ավազանում և Սյունիքի հյուսիսարևելյան գավառներում: Նրանց իշխանաիստ կենտրոններն էին նախ Բջնին, ապա՝ Դվինը: Զաքարյանները, շնորհիվ Զաքարեի և Իվանեի ազատագրական գործունեության, կարողացան ստեղծել խոշոր և ինքնուրույն իշխանապետություններ: Այն իր մեջ էր ընդգրկվում Շիրակը՝ Անի մայրաքաղաքով, Արարատյան դաշտը, Արաքս գետի միջին հոսանքը, Սևանի շրջակայքը: Զաքարյանները այնքան էին տարածքային աճ գրանցել և հզորացել, որ ունեին կախյալ իշխանապետությունները. Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշում, Գարդմանում և Փառիսոսում ստեղծվել էր Զաքարյաններից կախվածության մեջ գտնվող Վահրամյան իշխանությունը, որի կենտրոնը Գագ ամրոցն էր: Այս իշխանության հիմնադիրը Վահրամն էր՝ Սարգիս Զաքարյանի եղբայրը: Զաքարյանների մի ճյուղն էլ հաստատվել էր Ջավախքում՝ Թմուկ բերդում:
Զաքարյանների ենթակա իշխանություններ հաստատվել են նաև Վայոց ձորում՝ Պռոշյանները, Արագածոտնում՝ Վաչուտյանները՝ Ամբերդ նստավայրով, Սյունիքում՝ Օրբելյանները, իսկ Արցախում գործում էր Հասան-Ջալալյանների ենթակա իշխանությունը: 1210-1211 թվականների, վրաց-հայկական բանակը, անցնելով Արաքսը, ներխուժել է Ատրպատական և հասել մինչև Ղազվին: Հաղթական արշավանքից վերադառնալով` 1212 թվականին Զաքարե Զաքարյանը կնքել է իր մահկանացուն և թաղվել Սանահինի վանքում: Այդուհետ Վրաստանի վարած պատերազմները դադարեցվել են: Զաքարեն վրաց արքունիքում թագավորից հետո ամենաբարձր դիրքն էր զբաղեցնում: Զաքարեի եղբայր Իվանեն, էլ ավելի է ամրապնդել Զաքարյանների դիրքերը՝ Թամար թագուհուց ստանալով մինչ այդ վրաց արքունիքում գոյություն չունեցած աթաբեկի գործակալությունը: Այսպիսով՝ նրա ձեռքում կենտրոնացան ոչ միայն հայկական բանակի հրամանատարությունն ու արքունի մեծ վեզիրի պաշտոնը, այլև գահաժառանգի դաստիարակությունը:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Իվանե Զաքարյան, Զաքարյան տոհմի հետևորդ
- ↑ Զաքարյանների ֆեոդալակա իշխանւթյունները
- ↑ Իվանեի՝ Այյուբյանների մոտ գերի ընկնելու մասին
- ↑ Իվանե, կենսագրական տեղեկություններ
- ↑ Խլաթի պատմական դեպքը՝ Իվանեի գերի ընկնելը
- ↑ Սյունիքի ազատագրումը Զաքարյանների ժամանակաշրջանում
- ↑ Իվանեի գործունեությունը ազատագրված Հայաստանում
- ↑ Մխիթար Գոշի հրավիրած ժողովը Անիում, էջ 139
- ↑ Ամբերդի վերջնական ազատագրումը
- ↑ Ամբերդը՝ որպես Վաչուտյանների իշխանանիստ
- ↑ Վաչեի շինարարական գործունեւթյունը
- ↑ Իվանեի գերեվարվելու հետաքրքիր պատմությունը
|